Համարը 
N 219-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.05.17/07(298)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2016թ.

N 219-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածն ու «Բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը և ելնելով հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջաններում 2016 թվականին մոլախոտային բուսականության դեմ պայքարի (այսուհետ՝ պայքար) կազմակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) պայքարի իրականացման պատասխանատուներ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջանների վարչակազմերը (այսուհետ՝ շրջանների վարչակազմեր).

2) պայքարն իրականացվում է օպերատիվ կարգով՝ շուրջ 1 750 հեկտար տարածքի վրա:

4. Շրջանների վարչակազմերին՝ պայքարի ավարտից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, նախարարություն ներկայացնել տեղեկություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող մեքենատրակտորային կայանների կամ անհատ մեխանիզատորների հետ կնքած ծառայությունների մատուցման պայմանագրերի վերաբերյալ:

5. Նախարարությանը և ծառայությանը՝ պայքարի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն՝ կատարած աշխատանքների և իրականացրած միջոցառումների մասին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 10-ի N 219-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջաններում 2016 թվականին ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում և դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին առատ տեղումների հետևանքով փարթամորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի (այսուհետ՝ պայքար) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) համակարգում է պայքարի կազմակերպման աշխատանքները:

3. Հերբիցիդի սրսկման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջանների վարչակազմերին (այսուհետ՝ վարչակազմեր)՝ հիմք ընդունելով վարչակազմերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող մեքենատրակտորային կայանների կամ անհատ մեխանիզատորների միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը:

4. Պայքարի իրականացման համար անհրաժեշտ հերբիցիդի, նախարարության կողմից վերահսկողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների, վառելիքի, բենզինային սրսկիչների և այլ նյութերի ձեռքբերումն իրականացնում է նախարարությունը:

5. Ձեռքբերված հերբիցիդի տրամադրումը վարչակազմերին իրականացվում է նախարարության «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) միջոցով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կազմակերպում է հերբիցիդի սրսկման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ջրի տեղափոխումը համապատասխան տարածքներ և այլ անհրաժեշտ աշխատանքներ:

7. Կազմակերպության մասնագետների կողմից պայքարի իրականացման ողջ ընթացքում կատարվում են հրահանգավորման և մոնիթորինգի աշխատանքներ:

8. Հերբիցիդի սրսկումների արդյունքում հրդեհավտանգ տարածքները պետք է բաժանվեն առանձին հատվածների, որը հնարավորություն կստեղծի հնարավոր հրդեհները տեղայնացնել և մարել նվազագույն ֆինանսական միջոցներով ու մարդկային ռեսուրսներով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 10-ի N 219-Ն որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հ/հ

Անվանումը

Հերբիցիդի ձեռքբերում

Հերբի-

ցիդի տրամա-դրում (լիտր)

Սրսկվող տարածքը

Անհատական պաշտպա-նության միջոցների, վառելիքի, բենզինային սրսկիչների և

այլ նյութերի, աշխատանք-ների ձեռք-բերման համար տրա-մադրվող գումար (հազար ՀՀ դրամ)

Ջրի տեղա-փոխում համապա-տասխան տարածքներ

և այլ անհրաժեշտ աշխատանք-ներ (հազար ՀՀ դրամ)

Հրահանգա-վորման և մոնիթորինգի աշխատանք-ների համար տրամադրվող գումար (հազար ՀՀ դրամ)

Ընդա-

մենը պահանջ-վող գու-մար (հազար ՀՀ դրամ)

 

Քանա-

կը (լիտր)

Արժեքը (հազար ՀՀ դրամ)

Մակերեսը (հեկտար)

Արժեքը (հազար ՀՀ դրամ)

1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

7000,0

19150,0

 

 

 

2000,0

 

 

21150,0

2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

 

 

 

 

 

2000,0

 

2000,0

3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ

 

 

 

 

 

 

 

1000,0

1000,0

4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմ

 

 

1000,0

250,0

1125,0

 

 

 

1125,0

5

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմ

 

 

800,0

200,0

900,0

 

 

 

900,0

6

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմ

 

 

1000,0

250,0

1125,0

 

 

 

1125,0

7

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմ

 

 

1200,0

300,0

1350,0

 

 

 

1350,0

8

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմ

 

 

1200,0

300,0

1350,0

 

 

 

1350,0

9

Պահուստ

 

 

1800,0

450,0

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

7000,0

19150,0

7000,0

1750,0

5850,0

2000,0

2000,0

1000,0

30000,0

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ