Համարը 
N 327-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.29/10(301)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2016թ.

N 327-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների բազաների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի հունիսի 23-ի N 327-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը:

2. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի միջոցով:

3. Գործակալության կողմից իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ գործակալության պետական միասնական գրանցամատյանում որևէ գրառում կատարելիս կամ դրանից տեղեկատվություն տրամադրելիս յուրաքանչյուր անգամ համակարգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տվյալների շտեմարանի հետ ստուգում է անհրաժեշտ տվյալները և դրանք արդիականացնում պետական միասնական գրանցամատյանի տվյալների հետ: Եթե համակարգը չի կարողանում ստուգել տվյալները, ապա դադարեցվում են փորձերը և նշումներ է կատարվում, որ համապատասխան տվյալների շտեմարանի հետ շտկումներ կատարել առցանց ռեժիմով հնարավոր չէ:

4. Տեղեկությունների փոփոխության մասին իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի հունիսի 23-ի N 327-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ

 

1. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալները վերցվում են տվյալների հետևյալ բազաներից՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տեղեկատվական բազա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի հունիսի 23-ի N 327-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված ինքնաշխատ կերպով փոփոխվող տվյալների ցանկը ներառում է`

1) պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց հիմնադրի, մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի ֆիզիկական անձ լինելու դեպքում`

ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, վավերականության ժամկետը),

բ. հաշվառման կամ բնակության վայրը.

2) հաշվառված անհատ ձեռնարկատերերի դեպքում`

ա. անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, վավերականության ժամկետը),

բ. հաշվառման վայրը կամ բնակության վայրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ