ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«01» օգոստոսի 2012թ. |
N 553-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագրի իրականացման համար սույն որոշման հավելվածում նշված` Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով հանքավայրի արտադրական կառույցներին և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում չներառված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ժամանակակից նոր կամ հիմնանորոգված բնակելի տներ կառուցելու միջոցով ապահովել կայուն պայմաններ` գյուղի պահպանման և զարգացման, սպասարկման ծառայությունների մատչելիության բարձրացման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված` օտարման գոտուն հարակից տարածքում, և նպատակահարմար է օտարել դրանք` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):
2. Սահմանել, որ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
(2-րդ կետը խմբ. 03.12.2012 N 865-Ն)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
(3-րդ կետը խմբ. 03.12.2012 N 865-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«01» օգոստոսի 2012թ. N 553-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
NN |
Հողամասի ծածկագիրը (կադաստրային
համարը) |
Հողատեսքը |
Մակերեսը (հա) |
Սեփականատիրոջ (օգտատիրոջ) ազգանունը, անունը |
|
1. |
024-004 |
տնամերձ |
0.05 |
Ավանեսյան Արարատ |
|
2. |
024-005 |
տնամերձ |
0.07 |
Անաստասյան Սաշա |
|
3. |
024-006 |
տնամերձ |
0.05 |
Հովսեփյան Վաղարշակ |
|
4. |
024-007 |
տնամերձ |
0.08 |
Սարգսյան Ռադիկ |
|
5. |
024-008 |
տնամերձ |
0.2 |
Հովսեփյան Հմայակ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |