Համարը 
N 07
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.03.02/06(15)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ արխիվային գործի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
31.01.2006
Ստորագրող մարմինը 
Վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության

կողմից «08» փետրվարի 2006թ.

Գրանցման համարը 516

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31 հունվարի 2006թ.

 N 07

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը` համաձայն հավելվածի.

 

 

Վարչության պետ

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարությանն առընթեր

արխիվային գործի վարչության պետի

2006թ. հունվարի 31-ի N 7 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) պահպանության կազմակերպման կարգն ու պայմանները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) փաստաթղթերի պահպանություն - դրանց պահպանության պատշաճ կազմակերպման` բարենպաստ պայմանների ստեղծման, նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պահպանման, կորուստների կանխարգելման և պահպանվածության վիճակի ապահովման միջոցառումների համալիր, որը ներառում է նաեւ փաստաթղթերի ռացիոնալ տեղաբաշխման, շարժի և պահպանվածության վիճակի վերահսկման, ապահովագրական և օգտագործման ֆոնդերի ստեղծման նպատակով պատճենահանման, վնասվածության և արտաքին հատկանիշների փոփոխության դեպքում դրանց վերականգնման ու վերանորոգման միջոցառումների իրականացումը.

բ) նորմատիվային պայմանակարգ (ռեժիմ) - փաստաթղթերի պահպանության պայմանների ամբողջություն, որը սահմանում է.

ջերմության ու խոնավության թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները,

լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակները, ինչպես նաև արհեստական լուսավորության սարքերի կիրառման կարգը,

կենսաբանական վնասվածքներից և օդի աղտոտումից փաստաթղթերի պաշտպանման կարգը,

կորուստն ու հափշտակումը, ինչպես նաև առանց սահմանված կարգի արխիվապահոցից փաստաթղթերի դուրս բերման կանխումը.

դ) արխիվապահոց - փաստաթղթերի պահպանության համար առանձնացված, այդ նպատակով կահավորված տարածք:

3. Փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է պետական արխիվներում և պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում` համաձայն պահպանության ժամկետների:

 

2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

 

4. Պետական արխիվում փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում, որոնք պետք է մեկուսացված լինեն արտաքին պարիսպով, հեռու` օդը գազերով և փոշով աղտոտող արդյունաբերական արտադրություններից և հրդեհավտանգ կառույցներից` փաստաթղթերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

5. Փաստաթղթերի պահպանությունը իրականացվում է նորմատիվային պայմանակարգի (ռեժիմի) պայմանները ապահովող արխիվապահոցներում:

6. Արխիվապահոցները պետք է ապահովված լինեն պահպանական և հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգերով և հրդեհաշեջ միջոցներով:

7. Արխիվապահոցների դռներն ու պատուհանները պետք է համապատասխանեն փաստաթղթերի պահպանության անվտանգության պահանջներին: Արխիվապահոցը պետք է ունենա պահեստային դուռ` անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը տարահանելու համար:

8. Արխիվի շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները` լինեն հողակցված:

9. Փաստաթղթերը արխիվապահոցներում պահպանվում են մետաղյա պահարաններում կամ դարակաշարերի վրա` թղթապանակներով կամ տուփերով:

Փաստաթղթերի տեղադրման համար կազմվում են դարակաշարային տեղագրության ցուցիչներ, որոնցում արտացոլվում են փաստաթղթերի տեղաշարժի և համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն:

10. Արխիվապահոց պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը նախօրոք ենթարկվում են փոշեհանման և ախտահանման` այդ նպատակով առանձնացված տարածքում, համապատասխան սարքավորումների միջոցով:

11. Արխիվապահոցներում փաստաթղթերը տեղաբաշխվում են հաշվառման փաստաթղթերին համապատասխան խմբերի կամ առանձին ֆոնդերի դասակարգման սահմաններում` նրանց համալիր պահպանության ապահովման, ինչպեսս նաև արագացված որոնման սկզբունքով:

12. Արխիվապահոցում առանձնացված պահպանվում են`

ա) գաղտնի,

բ) հազվագյուտ,

գ) ինքնաբռնկվող (նիտրոկրիչի վրա),

դ) կենսաբանական վնասատուներով վարակված,

ե) պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերը:

13. Արխիվապահոցից փաստաթղթերը (գործերը) օգտագործման համար դուրս տալ և հետ ընդունումը գրանցվում է համապատասխան մատյանում (հավելված, N 1 ձև)` թերթերի քանակային ստուգմամբ:

14. Արխիվապահոցներում պահպանման միավորների (գործերի) փաստացի առկայությունը, հաշվառման փաստաթղթերի տվյալների հետ դրանց փաստական քանակության համապատասխանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը հայտնաբերելու նպատակով անցկացվում է փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգում:

15. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման ընթացքում`

ա) որոշվում է պահպանվող փաստաթղթերի փաստացի առկայությունը.

բ) հայտնաբերվում և հաշվառվում են վերականգնման ու վերանորոգման, կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական մշակման ենթակա փաստաթղթերը:

16. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգումն անցկացվում է`

ա) ամենամյա` հազվագյուտ փաստաթղթերի.

բ) 10 տարին մեկ անգամ` թղթե հիմքով առանձնապես արժեքավոր փաստաթղթերի.

գ) 5 տարին մեկ անգամ` աուդիովիզուալ (լսատեսագրական) ու էլեկտրոնային (մեքենաընթեռնելի) փաստաթղթերի:

Այլ փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման պարբերականությունը սահմանվում է պետական արխիվի համապատասխան խորհրդակցական մարմնի (մեթոդական-փորձագիտական հանձնաժողով, գիտական խորհուրդ և այլն) որոշման հիման վրա, հաշվի առնելով փաստաթղթերի օգտագործման արդյունավետությունն ու փաստաթղթերի հաշվառման վիճակը, սակայն ոչ պակաս, քան 15 տարին մեկ անգամ:

17. Փաստաթղթերի առկայության և պահպանվածության վիճակի ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում գրանցվում են փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքներն ավարտելուց հետո` ստուգման թերթի (ձև N 2) և ակտի (ձև N 3) հիման վրա:

18. Փաստաթղթերի կոնսերվացման, նախապահպանական և տեխնիկական հատուկ մշակման (վերականգնման, վերանորոգման, ախտահանման) աշխատանքները կատարվում են արխիվում գործող լաբորատորիաներում` մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:

19. Պետական արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական արխիվի տնօրենը:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ

 

20. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կահավորված արխիվապահոցում` սույն կարգով պետական արխիվի համար նախատեսված պայմաններին համապատասխան:

21. Աշխատակազմի արխիվի արխիվապահոցի կանոնակարգը, պահպանության պայմանակարգը (ռեժիմը) և փաստաթղթերի տեղաբաշխման կառուցվածքը հաստատում է պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարը:

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ

 

22. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

23. Փաստաթղթերը պետական արխիվներ են հանձնվում սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա:

24. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության ընդունվում են պետական արխիվի տնօրենի հրամանով:

25. Փաստաթղթերը պետական արխիվներ պահատվությամբ պահպանության են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են հանձնվել զմռսված պարկերով կամ արկղերով:

26. Փաստաթղթերի` պետական արխիվներ պահատվությամբ պահպանության հանձնումն իրականացվում է պայմանագրով (N 4 ձև) և ընդունման-հանձնման ակտով (N 5 ձև), որոնք կազմվում են երկուական օրինակից:

 

5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

27. Պետական արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի (ֆոնդապահների) վրա:

28. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանության պատասխանատվությունը համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի և կազմակերպության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (աշխատակազմի արխիվային գործի մասնագետի) վրա:

29. Պետական արխիվի արխիվապահոցի (աշխատակազմի արխիվի) ընդունում-հանձնումն իրականացվում է պետական արխիվի տնօրենի (պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի, պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի) հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով` ձևակերպվում ակտով:

30. Պետական արխիվի արխիվապահոցը (աշխատակազմի արխիվը) ընդունելու դեպքում համապատասխան հաշվառման փաստաթղթերով ստուգվում է դրանցում պահպանվող արխիվային ֆոնդերի լրակազմի, հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև տեղադրված սարքավորումների առկայությունն ու գործածելիությունը: Ըստ անհրաժեշտության կարող է կատարվել նաև արխիվային ֆոնդերի ու գործերի առկայության և պահպանվածության վիճակի ընդհանուր ստուգում:

 

 

 

Ձև N 1

 

_________________________________________

(արխիվի անունը)

 

 

 

 

ԱՐԽԻՎԱՊԱՀՈՑԻՑ ԳՈՐԾԵՐԻ ԴՈՒՐՍ ՏՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 

 

Սկսված է ___________________

Ավարտված է ________________

 

 

 

NN ը/կ

Դուրս տրման թվագործումը

Ֆոնդ N

Ցուցակ N

Գործ N

Ում է տրված

Ստացողի ստորագրությունը

Գործերի հետ ընդունողի ստորագրությունը

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

9

            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

Ձև N 2

_____________________________

             (արխիվի անունը)

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ N

 

____________N____

(ֆոնդի անունը)

ՖՈՆԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

 

Ստուգումն անցկացրել են___________________________________________________________________

                                      (ստուգման թվագրումը, պաշտոնը, ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը)

 

Փաստաթղթերի առկայությունը

Փաստաթղթերի վիճակը

Ցուցակ-

ների համար- ները

Ցուցա- կում հաշվ- ված գոր-

ծերի համար-

ները

Չհայտ-

նաբեր-

ված գործերի համար-

ները

Ամփոփագրում չարտացոլված գործերի լիտերային NN

Ամփոփագրում չարտացոլված բաց թողնված գործերի NN

Տվյալ ֆոնդում սխալ տեղա- դրված գործերի շիֆրեր

Ժամա-

նակավոր

օգտա-

գործման տրված գործերի համար- ները

Առկա

/մշակ- ված գործերի քանակը

Չմշակ-

ված գործերի ժամանակա-

վոր շիֆրերը

 

 

Գործերի NN, որոնք ենթակա են

Վնասված, վերական- գնման ոչ ենթակա գործերի համար- ները

Ծանոթ-

ություն

Չհաշվառ-ված

Չթվար- կված, սակայն ծավալի մեջ հաշվառ-

ված

Չհաշվառ-ված

Չթվարկ-

ված, սակայն ծավալի մեջ հաշվառ-

ված

Ախտա-

հանման

Միջա- տա- զեր-

ծում

Վերա- կան-

գնման

Կազմա-

պատ- ման կամ կարի

Խամ- րած տեքստե-

րի վերա- կան- գնման

 

Ընդամենը________________________գործ

                       (թվերով և տառերով)

 

Աշխատողների պաշտոնները

Ստորագրություններ

Ստորագրությունների

վերծանում

 

Թվագրում

 

 

 

Ձև N 3

 

_________________________________

                    (արխիվի անունը)

 

ԱԿՏ

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

____________N____

(թվագրում)

 

Տնօրեն (վարիչ)

 

գործերի առկայության ու ֆիզիկական

վիճակի ստուգման մասին

Ստորագրություն

Ստորագրության

վերծանում

Թվագրում

 

Ֆոնդ N_______

 

Ֆոնդի անունը ________________________________________________________

___________________________________________________________________

 

Ստուգումը կատարվել է __________ -ից ________________________ներառյալ

Ստուգումից պարզվել է`

 

1. Ըստ ցուցակների հաշվված է___________________________________գործ

                                                                                (քանակը)

2. Բացակայում է`____________________________________________գործ

                                                                       (քանակը)

3. Տառանշովի համարներով է`

ա) ամփոփագրում չհաշվառված_________________________________գործ

                                                                                (քանակը)

 

բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված_________________գործ

                                                                                                (քանակը)

4. Բաց թողնված համարներով է`

ա) ամփոփագրում չհաշվառված______________________գործ

                                                                     (քանակը)

բ) չթվարկված, սակայն ամփոփագրում հաշվառված________________գործ

                                                                                               (քանակը)

5. Այլ ֆոնդերի պատկանող, սխալ տեղադրված ___________________գործ

                                                                                           (քանակը)

6. Տվյալ ֆոնդում առկա են (ցուցակագրված) _____________________գործ

                                                                                       (քանակը)

դրանցից ենթակա են`

ա) ախտահանման և միջատաջնջման _________________________գործ

                                                                                  (քանակը)

բ) վերականգնման, վերանորոգման ___________________________ գործ

                                                                               (քանակը)

գ) կազմապատման կամ կարի ______________________________ գործ

                                                                          (քանակը)

դ) խամրած տեքստերի վերականգնման _______________________ գործ

                                                                                   (քանակը)

ե) վնասված ____________________________________________ գործ

                                                             (քանակը)

զ) _________________________________________________________________

է) _________________________________________________________________

ը) _________________________________________________________________

թ) _________________________________________________________________

ժ) _________________________________________________________________

7. Առկա է չցուցակագրված __________________________________________ գործ

                                                                                 (քանակը)

8. Այսպիսով տվյալ ֆոնդում (ցուցակագրված և չցուցակագրված)

առկա է _________________________________________________________գործ

                                                                  (քանակը)

9. Դրանց պահպանման պայմանների բնութագիրը.

Պահպանության վիճակի ու պայմանների բացասական երևույթները

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Ստուգումը կատարեցին ________________________________________________

                                           (աշխատողների պաշտոնները, ստորագրություն, ստորագրության վերծանում)

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

Բաժնի վարիչ

Ստորագրություն

Ստորագրության

վերծանում

Թվագրում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 4

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

փաստաթղթերը պահատվությամբ պահպանության հանձնելու մասին

 

վայրը

"____"____________200 թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրի կնքման համար իրավական հիմք է հանդիսանում ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության 2006թ. ________________-ի N ____ հրամանով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի պահպանության կարգը»:

_______________________________________, որը հետագայում կոչվելու է «պահառու»

             (պետական արխիվի անվանումը)

մի կողմից և մյուս կողմից __________________________________________________,

                                                                (կազմակերպության անվանումը)

որը հետագայում կոչվելու է «պահատու», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում __________________

______________________________________________________________________

                 (ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով)

_____________________________________ փաստաթղթերը ___________ ժամկետով:

                                                                                                    (տարի, ամիս)

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Պահատուն պարտավորվում է.

- ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,

- պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,

- պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին.

- այլ պարտավորություններ:

3.2. Պահառուն պարտավորվում է.

- ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.

- առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.

- պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.

- այլ պարտավորություններ:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

4.1. Պահատվությամբ պահպանության ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է _____________________________________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:

 

ՊԱՀԱՏՈՒ

ՊԱՀԱՌՈՒ

__________________________

________________________

__________________________

________________________

__________________________

________________________

 

 

 

Ձև N 5

 

Պետական արխիվի անվանումը

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

տնօրեն

_____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

____________________________

(թվագրում)

 

ԱԿՏ

 _____________________________

թվագրում

 _____________________________

կազմման վայրը

 

փաստաթղթերը պահատվությամբ պահպանության

ընդունելու-հանձնելու մասին

 

Հիմք` պայմանագիր N _____

_______________________________________________________________ հանձնեց,

                               (հանձնող, կազմակերպության անվանումը)

 

իսկ ___________________________________________   ______________________

                         (պետարխիվի անվանումը)                                      (տարի, ամիսս)

 

ժամկետով ի պահ ընդունեց ________________________________________________

                                     (ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով)

 

փաստաթղթերը:

Հանձնող _____________________________________________

                                     ստորագրություն, անուն, ազգանուն

Ընդունող _____________________________________________

                                     ստորագրություն, անուն, ազգանուն