ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 նոյեմբերի 2016թ. |
N 690-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԲԵՐՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով և ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում քաղաքաշինական ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` Միշա Սենոյի Ժամկոչյանի սեփականությունը հանդիսացող 30.0 քառակուսի մետր կիսակառույց շինության և 3.0 հեկտար հողամասի (այսուհետ` Գույք, հասցե` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջան, քաղաք Բերձոր, 7 թաղամաս շինություն N 122, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 0003735 վկայական, տրված` 27.09.2002 թվականին) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ.
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ ծրագիրը նպատակաուղղված է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացման նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը.
2) սույն որոշմամբ սահմանված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ այն գտնվում է ծրագրով ընդգրկված գոտու տարածքում, ինչից էլ առաջանում է տվյալ տարածքի ձեռք բերման նպատակահարմարությունը.
3) սույն որոշմամբ նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերին:
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |