Համարը 
Թիվ 21/69
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.11.28/29(38)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
06.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» նոյեմբերի 2006թ.

Պետական գրանցման թիվ 618

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«06» նոյեմբերի 2006թ.

Թիվ 21/69

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 4-րդ, 62-րդ հոդվածի 8-րդ կետերով և «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ  է.

 

Հաստատել հանրաքվեի փաստաթղթերի և գույքի պահպանման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական 

հանձնաժողովի նախագահ 

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ՀԿՀ 2006թ. նոյեմբերի 6-ի

թիվ 21/69 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հանրաքվեի փաստաթղթերի և գույքի պահպանման

 

1. Հանրաքվեի փաստաթղթերը հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ, հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

2. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ընտրական փաստաթղթերի և գույքի ստացման, տեղափոխման ու պահպանման համար պատասխանատու են հանրաքվեի հանձնաժողովների նախագահները:

3. Քվեարկությունից հետո հանրաքվեի բոլոր փաստաթղթերը, գործավարության մատյանը, կնիքը և մեթոդական գրականությունը (ուղեցույց, ընտրական օրենսգիրք, ՏԸՀ կանոնակարգ և այլն) ընտրական տեղամասերից անմիջապես ուղարկվում են ընտրատարածքային հանձնաժողով:

4. Հանրաքվեի անցկացումից անմիջապես հետո հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը պիտանի գույքն ակտավորում և հանձնում է համայնքի ղեկավարին՝ հետագա ընտրությունների ժամանակ օգտագործելու նպատակով:

5. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն օգտագործված քվեաթերթիկների կնքված կապերը, տեղամասային հանձնաժողովների գործավարության մատյանները, կնիքները և մեթոդական գրականությունը (ուղեցույց, ընտրական օրենսգիրք, ՏԸՀ-ի կանոնակարգ) հանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից 2 ամիս հետո քվեաթերթիկների կնքված կապերը տեղամասային հանձնաժողովների գործավարության մատյանների հետ պահպանության է հանձնում ԼՂՀ պետական արխիվ:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատուկ հսկողություն է սահմանվում կնիքների ապահով պահպանման համար:

 

 

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական 

հանձնաժողովի քարտուղար`

Ռ. Նազարյան