Համարը 
Թիվ 65Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.12.23/06(06)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
01.12.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«18» դեկտեմբերի 2008թ.

Պետական գրանցման համարը 987 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2008թ.

Թիվ 65Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

 Հաստատել «Շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիայի մատակարարման (առք ու վաճառքի)» պայմանագրի օրինակելի ձևը (հավելված): 

Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառի շոգու և տաք ջրի տեսքով ջերմային էներգիա մատակարարող ձեռնարկություններին և ընկերություններին՝ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը նշված օրինակելի ձևերով սպառողների հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Վ.ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր №_______

 

ՇՈԳՈՒ ԵՎ ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՄԱՆ* (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ)

 

«____» _____________200 __ թ.                                                    ք. ___________

 

___________________________________________________________________________________

                                                     (վաճառող ձեռնարկության (ընկերության) անվանումը)

___________________________________________________________________________________

 

հետագայում՝ Վաճառող ի դեմս __________________________________________________________

 

___________________________________________________________________________________

                                                       (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, մի կողմից

 

_____________________________________________________________________________________,

                                                       (ձեռնարկության (ընկերության) անվանումը)

 

հետագայում՝ Գնորդ ի դեմս ________________________________________________________________

 

_________________________________________________________________________________, որը,

                                                       (պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ձեռնարկության (ընկերության) կանոնադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է ջերմային էներգիա և վճարում սույն Պայմանագրով սահմանված կարգով:

2. Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Ջերմային էներգիայից օգտվելու կանոններով» և սույն Պայմանագրով:

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Պայմանագրում գործածված որոշ հասկացություններ սահմանված են հետևյալ կերպ:

3. Ջերմային էներգիա - էներգիա տաք ջրի կամ շոգու տեսքով, որն առաքվում է Վաճառողին և ընդունվում Գնորդի կողմից համաձայն սույն Պայմանագրի:

4. Գիգակալորիա կամ Գկալ - ջերմային էներգիայի չափման միավոր, որը հավասար է 4.187ճ 109 Ջոուլի:

5. Հաշվետու ամիս-ամիս, որի ընթացքում կատարվում են ֆինանսատնտեսական գործառնությունները:

6. Խտուցք - շոգու կոնդենսացված մասը:

7. Հաշվառքի հանգույց - ջերմային էներգիայի քանակությունը հաշվառող չափիչ-ստուգիչ սարքերի համախումբ:

8. Ֆորս–մաժոր-արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի վթարներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում կողմերի կամքից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքներ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների իրականացումը, որի դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից:

Պայմանագրում շեղատառերով գրված արտահայտությունները վերաբերվում են միայն ջերմային էներգիան շոգու տեսքով արտադրող իրավաբանական անձանց:

Պայմանագրում գործածված այլ սահմանումները մեկնաբանվում են ըստ ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների:

 

3. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ

 

9. Վաճառվող ջերմային էներգիայի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝

1) շոգու տեսքով (ճնշումը ____ կգ/սմ2 ջերմաստիճանը ____°C) _____ դրամ/Գկալ

2) շոգու տեսքով (ճնշումը ____ կգ/սմ2 ջերմաստիճանը ____°C) _____ դրամ/Գկալ

3) տաք ջրի տեսքով _____ դրամ/Գկալ

4) ջերմամատակարարում _______ դրամ/մ3

առավելագույն սակագներից ելնելով, Գնորդի համար ջերմային էներգիայի վաճառքի պայմանագրային գները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սահմանվում են՝

1) շոգու տեսքով (ճնշումը ____ կգ/սմ2 ջերմաստիճանը ____°C) _____ դրամ/Գկալ

2) շոգու տեսքով (ճնշումը ____ կգ/սմ2 ջերմաստիճանը ____°C) _____ դրամ/Գկալ

3) տաք ջրի տեսքով _____ դրամ/Գկալ

4) ջերմամատակարարում _______ դրամ/մ3:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ջերմային էներգիայի սակագնի փոփոխության դեպքում, մինչև Պայմանագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելը կամ նոր Պայմանագրի կնքումը, ջերմային էներգիայի նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Վաճառողը պարտավորվում է՝

1) Ապահովել Գնորդի ջերմամատակարարումը՝ ըստ N1 ենթահավելվածում նշված չափաքանակների և որակական ցուցանիշների:

2) Վերականգնել Գնորդի ընդհատված ջերմամատակարարումը _____ ժամվա ընթացքում (ոչ ուշ, քան ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամանակահատվածում՝ 24 ժամ), եթե ջերմամատակարման ընդհատումը պայմանավորված չէ ջերմային էներգիայի մատակարարման և oգտագործման կանոններով և սույն Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի կողմից սպասարկվող ջերմամատակարման համակարգի տարրերի անսարքություններով: Ջերմամատակարման ընդհատման պայմանագրային ժամկետը գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է ջերմային էներգիայի թերմատակարարում:

3) Նախապես Գնորդի հետ համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի նորոգման այն աշխատանքների տարեկան ժամանակացույցը (ենթահավելված N 2), որոնց կատարման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում ընդհատել կամ սահմանափակել ջերմային էներգիայի մատակարարումը Գնորդին:

4) Ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտքն իր տարածք՝ չափիչ սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

5) Գնորդին անհապաղ տեղեկացնել Վաճառողի պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան ____ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և վերանորոգումից հետո նրանց փոխարինումն ու կապարակնքումը կատարել Գնորդի մասնակցությամբ:

6) Ջերմամատակարարման համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության դեպքում, որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման, անհապաղ Գնորդին տեղեկացնել պատճառների և վթարների վերացման հնարավոր ժամկետների մասին:

7) Ոչ ուշ, քան ___ ժամ առաջ, հաստատված ժամանակացույցով Գնորդի հետ համաձայնեցնել ջերմամատակարարման համակարգի նորոգման այն աշխատանքների կատարման ցանկը, որոնք հանգեցնում են ջերմային էներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման:

12. Գնորդը պարտավորվում է՝

1) Ընդունել Վաճառողի կողմից առաքված ջերմային էներգիան՝ սույն Պայմանագրի N 1 ենթահավելվածում նշված ջերմային էներգիայի չափաքանակներին համապատասխան:

2) Վաճառողին անհապաղ տեղեկացնել մատակարարվող ջերմային էներգիայի ընդհատման, ինչպես նաև սպառման համակարգի վթարային դադարեցման և ջերմամատակարարման վերսկսման հնարավոր ժամկետների մասին:

3) Թույլ չտալ ջերմային էներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի խախտում՝ սպառում առանց Հաշվառքի հանգույցի կամ վերջինիս սարքավորումների հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառում հաշվառքի հանգույցի կողանցումով, հաշվառքի հանգույցի սարքավորումների բնականոն աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկում կամ խախտում):

4) Հատուցել 12-րդ կետի 3 ենթակետում թվարկված ջերմային էներգիայի հաշվառքի խախտումների հետևանքով Վաճառողի կողմից առաքված և չհաշվառված ջերմային էներգիայի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5) Ապահովել իր տարածքում տեղադրված՝ իր և ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը:

6) Հաշվետու ամսվա փաստացի մատակարարված ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտի կազմման համար (Վաճառողի մոտ տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների համաձայն) մինչև հաջորդ ամսի ____ապահովել իր լիազորված անձի ներկայությունը: Չներկայանալու դեպքում Վաճառողի կողմից կազմվում է միակողմանի ակտ:

7) Ապահովել Վաճառողի լիազոր ներկայացուցիչների ազատ մուտք Գնորդի տարածք՝ հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ զննումներ կատարելու համար:

8) Ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 11-րդ կետի 7 ենթակետի պահանջները կատարելու և Վաճառողի ջերմամատակարարման համակարգի սարքավորումների՝ վթարային իրավիճակում հայտնվելու դեպքում սահմանված կարգով նորոգելու համար:

 

5. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

 

13. Ջերմային էներգիայի առք ու վաճառքը կատարվում է առաքման կետում, որի քանակը չափվում է հաշվառքի սարքերի միջոցով և հաստատագրվում ջերմային էներգիայի առք ու վաճառքի ամենամսյա երկկողմանի ակտով (ենթահավելված N 4): Առաքման կետը և հաշվեկշռային պատկանելիության սահմանը հաստատող երկկողմանի ակտի ձևը բերված է N 3 ենթահավելվածում: Առաքման կետը սահմանազատման կետի հետ չհամնկնելու դեպքում ջերմային էներգիայի հաշվառման կարգը և կորուստների որոշումը կատարվում է ըստ ջերմային էներգիայի մատակարարման և oգտագործման կանոնների:

14. Հաշվառման սարքերի քարտագրերի մշակումը կատարվում է յուրաքանչյուր շաբաթվա ________ օրը

 ____________________ կողմից:

    Գնորդի և (կամ) Վաճառողի

15. Վերադարձվող խտուցքի քանակի և որակի վերաբերյալ հարցերը կողմերը կարգավորում են փոխհամաձայնեցված կարգով:

16. Հաշվառքի սարքերի մինչև ___ օր չաշխատելու դեպքում մատակարարված ջերմության քանակությունը որոշվում է նախորդ 3 օրվա ընթացքում առաքված ջերմային էներգիայի միջին օրական սպառման չափով: Նշված ժամկետը գերազանցող խափանման դեպքում սպառված ջերմության քանակը որոշվում է հաշվարկային եղանակով՝ ըստ «Ջերմային էներգիայի առաքման և սպառման հաշվառման հաշվարկային մեթոդիկայի»:

17. Առևտրային հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը կատարում է պատասխանատու կողմը՝ ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, իսկ կապարակնքումը՝ կողմերը կատարում են համատեղ և ձևակերպում երկկողմանի ակտով: Առևտրային հաշվառքի սարքերի կապարակնիքների անձեռնմխելիության համար պատասխանատվություն է կրում այն կողմը, որի տարածքում գտնվում են այդ սարքերը:

 

6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Մատակարարված ջերմային էներգիայի արժեքի վճարումը կատարվում է հետևյալ կարգով. 

 ________________________________________________________________________

 ________________________________________________________________________

 ________________________________________________________________________

 ________________________________________________________________________

 

19. Վճարման փաստաթղթերը ստանալու պահից մինչև _____ օրվա ընթացքում չվճարելու դեպքում Գնորդից գանձվում է տույժ՝ հաջորդող յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի ____%-ի չափով:

20. Վաճառողը հատուցում է Գնորդին՝ նրա ջերմային ցանցից միացված ենթաբաժանորդների ջերմամատակարարման ծառայության համար կատարված ծախսերի դիմաց: Ենթաբաժանորդների հետ հաշվարկները և վճարումների կարգը իրականացվում են ըստ ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների, որոնց մասին տվյալները ներկայացված են N 5 ենթահավելվածում:

21. 20 կետով սահմանված ժամկետում օգտագործված ջերմային էներգիայի արժեքը Գնորդի չվճարելու դեպքում Վաճառողը _____________________________________________________________________________________

                                դադարեցնում է , սահմանափակում է, այլ միջոցներ

ջերմային էներգիայի մատակարարումը՝ ______ օր առաջ Գնորդին զգուշացնելուց հետո՝ մինչև պարտքի և տույժերի լրիվ մարումը: Ջերմամատակարարման վերականգնումը իրականացվում է համաձայն ջերմային էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

22. Վաճառողը՝

1) Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2) Իր կողմից մատակարարվող՝ N1 ենթահավելվածով սահմանված ջերմային էներգիայի թերմատակարարման դեպքում թերմատակարարված ջերմային էներգիայի դիմաց Գնորդին վճարում է տուգանք՝

 

_______________________________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

3) Մատակարարվող ջերմային էներգիայի N 1 ենթահավելվածով սահմանված որակի խախտման դեպքում փոխադարձ ակտի հիման վրա կատարվում է վերահաշվարկ հետևյալ կարգով՝ 

_______________________________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

_____________________________________________________________________________________

բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

____________________________________________________________________________

N 1 ենթահավելվածում ամրագրված ջերմային էներգիայի նվազագույն և առավելագույն քանակների սահմաններից դուրս բեռնվածքների դեպքում Վաճառողը որակի ցուցանիշների համար պատասխանատվություն չի կրում:

4) Իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների խախտման դեպքում պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 11-րդ կետում այլ պայման չի սահմանված:

 Գնորդը՝

1) Պայմանագրային պարտվորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը՝ սույն պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2) N 1 ենթահավելվածում ամրագրված ջերմային էներգիայի պայմանագրային չափաքանակների խախտման դեպքում փոխհատուցում է Վաճառողի կրած վնասը հետևյալ կարգով՝

____________________________________________________________________________

սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը և չափը),

__________________________________________________________________________

բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավելի

___________________________________________________________________

3) Պայմանագրում ամրագրված ցանցային ջրի նորմայից ավելի կորստի յուրաքանչյուր դեպքի համար Վաճառողին վճարում է տուգանք, որի չափը սահմանվում է փոխադարձ ակտով:

24. Կողմերը սույն Պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է Ֆորս-մաժորային պայմանների:

 

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

25. Պայմանագրի շուրջ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջնորդությամբ:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

9. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

26. Կողմերը պարտավոր են ֆորս-մաժորային իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց վերացման կանխատեսվող ժամկետները:

27. Ֆորս-մաժորային պայմանների ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ՝ իրենց Պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

28. Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան իրավասու մարմինը:

 

10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

29. Գնորդը ջերմային էներգիայի որակի վերաբերյալ բողոքները Վաճառողին ներկայացնում է որակի խախտում հայտնաբերելուց հետո ___ ժամվա ընթացքում: Հայտնաբերված խախտումները ամրագրվում են երկկողմանի ակտով:

30. Ջերմային էներգիայի պայմանագրային քանակությունների փոփոխությունը կատարվում է Վաճառողի և Գնորդի փոխհամաձայնությամբ և ամրագրվում փոխադարձ ակտով, որը կցվում է սույն Պայմանագրին: Նախատեսվող փոփոխության օրվանից ____ օր առաջ պայմանագրային քանակությունների փոփոխման համար դիմող կողմը հայտ է ներկայացնում մյուս կողմին:

 

11. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ*

 

_______________________________________________________________________________ 
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________ 
_______________________________________________________________________________ 
_______________________________________________________________________________ 
_______________________________________________________________________________ 

 

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ**

 

31. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց հետո՝ սկսած

«____» _____________ 200 __թ. և գործում է մինչև «____»_____________ 200 __թ.:

32. Պայմանագրի գործողությունը նույն տևողությամբ և նույն պայմաններով համարվում է երկարացված, եթե պայմանագրային ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ Կողմերից մեկը չի դիմել մյուսին՝ այն դադարեցնելու կամ վերանայելու խնդրանքով:

33. Պայմանագիրը կազմված է երկու օրինակից՝ մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ

 

 Ենթահավելված N 1 - Ջերմային էներգիայի պայմանագրային մեծությունները

 Ենթահավելված N 2 - Վաճառողի սարքավորումների նորոգումների ժամանակացույց

 Ենթահավելված N 3 - ակտ Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման և ջերմային էներգիայի առաքման (առք ու վաճառքի) կետերի սահմանման վերաբերյալ

 Ենթահավելված N 4 - Ջերմային էներգիայի առք ու վաճառքի ակտ

 Ենթահավելված N 5 - Գնորդի ենթասպառողների ջերմային էներգիայի պահանջարկը:

14. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ  ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

Վաճառող

 

Հասցեն___________________________________ Հաշվարկային հաշիվ ________________________ _________________________________________

Հեռախոս__________________________________ Հեռագիր__________________________________ Ֆաքս ___________________________________ Լիցենզիայի N __________

Ղեկավար՝ ______________________

 

Կ.Տ.

Գնորդ

 

Հասցեն______________________________ Հաշվարկային հաշիվ ___________________ ____________________________________ Հեռախոս_____________________________ Հեռագիր______________________________ Ֆաքս ________________________________

 

Ղեկավար՝ _____________________

 

Կ.Տ.

_______________________

* պետք է չհակասեն սույն Պայմանագրին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը

** (Արտադրող-փոխադրող) պայմանագիրը ենթակա է գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում և ուժի մեջ է համարվում գրանցման պահից:

 
 
 

Ենթահավելված N 1

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

 

Ջերմային Էներգիայի առք ու վաճառքի

«___» _____________200 թ. N ____ պայմանագրի

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԳԵՐՏԱՔ ՇՈԳՈՒ ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ճնշումը

Ջերմաստիճանը

Ծախսը տ/ժ (բեռնվածքը)

կգ/սմ2

շեղումը

°C

շեղումը

նվազագույն

առավելագույն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Առաքման կետում տաք ջրի որակական ցուցանիշները՝ ըստ փոխհամաձայնեցված ջերմաստիճանային գրաֆիկի: Շեղումը գրաֆիկից չպետք է գերազանցի ՞ _____% (ոչ ավելի 5%)`

1) ցանցային ջրի ծախսը՝ ոչ պակաս._______ խ.մ/ժ.

2) ցանցային ջրի հոսակորուստը Գնորդի ցանցում՝ ոչ ավելի ____ % ցանցային ջրի ծախսից.

3) հետադարձ ցանցային ջրի ջերմաստիճանը՝ ըստ ջերմաստիճանային գրաֆիկի, շեղումը ջերմաստիճանային գրաֆիկից ոչ ավելի ՞ ____ %:

 

3. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՏԱՔ ՋՐԻ ՏԵՍՔՈՎ) ՏԱՐԵԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ

 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Մատակարարվող ջերմաքանակը

Առավելագույն առաքում

Գկալ

Գկալ/ժամ

ժամ

Հունվար

 

 

 

Փետրվար

 

 

 

Մարտ

 

 

 

Առաջին եռ.

 

 

 

Ապրիլ

 

 

 

Մայիս

 

 

 

Հունիս

 

 

 

Երկրորդ եռ.

 

 

 

Հուլիս

 

 

 

Օգոստոս

 

 

 

Սեպտեմբեր

 

 

 

Երրորդ եռ.

 

 

 

Հոկտեմբեր

 

 

 

Նոյեմբեր

 

 

 

Դեկտեմբեր

 

 

 

Չորրորդ եռ.

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

X

X

 

4. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՇՈԳՈՒ ՏԵՍՔՈՎ) ՉԱՓԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ

 

 

Գերտաք շոգի ____ (կգ/սմ2)

Գերտաք շոգի ____ (կգ/սմ2)

Քանակը

պարամետրերի շեղումը

Քանակը

պարամետրերի շեղումը

Ճնշման

ջերմաստիճանի

Ճնշման

ջերմաստիճանի

տ

Գկալ

կգ/սմ2

°C

տ

Գկալ

կգ/սմ2

°C

Հունվար

 

 

 

 

 

 

 

 

Փետրվար

 

 

 

 

 

 

 

 

Մարտ

 

 

 

 

 

 

 

 

Առաջին եռ.

 

 

 

 

 

 

 

 

Ապրիլ

 

 

 

 

 

 

 

 

Մայիս

 

 

 

 

 

 

 

 

Հունիս

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ եռ.

 

 

 

 

 

 

 

 

Հուլիս

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոս

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

Երրորդ եռ.

 

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբեր

 

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

Չորրորդ եռ.

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

X

X

 

 

X

X

 

5. ԽՏՈՒՑՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ

 

Խտուցքի վերադարձը

ԱՄԻՍՆԵՐ

ըստ ամիսների

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

սահմանված %-ը

առաքված շոգու

քանակից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խտուցքի որակը պետք է համապատասխանի գործող նորմատիվային պահանջներին:

 

 

Վաճառող՝ _____________________ Գնորդ՝ ____________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

 _____________________________  __________________________

 (անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 «____» ______________ 200___ թ.  «____» ______________ 200___ թ.

 Կ. Տ.

 Կ. Տ.

 

 

 

Ենթահավելված N 2

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

 

Ջերմային Էներգիայի առք ու վաճառքի

«___» _____________200 թ. N ____ պայմանագրի

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

ՎԱՃԱՌՈՂԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ

 

N/N

Նորոգման

անվանումը

Նորոգման

սկիզբը

Նորոգման

ավարտը

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

4

 

 

 

5

 

 

 

6

 

 

 

7

 

 

 

8

 

 

 

9

 

 

 

10

 

 

 

 

 

Վաճառող՝ _____________________ Գնորդ՝ ____________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

 _____________________________  __________________________

 (անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 «____» ______________ 200___ թ.  «____» ______________ 200___ թ.

 Կ. Տ.

 Կ. Տ.

 

 

 

Ենթահավելված N 3

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

 

Ջերմային Էներգիայի առք ու վաճառքի

«___» _____________200 թ. N ____ պայմանագրի

 

Ա Կ Տ

ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Վաճառողի և Գնորդի ջերմամատակարարման համակարգերի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետ է սահմանվում _________________________

______________________________________________________________________տեղադրված փականը:

 

2. Հաշվառքի հանգույցը տեղակայված է _______________________________________

 

_______________________________________________________________ կետում:

 

3. Գնորդի ջերմային տնտեսության պատասխանատու անձ՝ _______________________

 

_____________________________________________________________________

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)                                     (հեռախոս)

 

4. Ջերմային էներգիա գնող կողմի պատասխանատու անձ՝ ____________________________

 

__________________________________________________________________________

                   (պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (հեռախոս)

 

5. Ջերմային էներգիա վաճառող կողմի պատասխանատու անձ՝ ___________________________

 

____________________________________________________________________________

                   (պաշտոնը, անունը, ազգանունը)                                       (հեռախոս)

 

Վաճառող՝ _____________________ Գնորդ՝ ____________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

 _____________________________  __________________________

 (անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 «____» ______________ 200___ թ.  «____» ______________ 200___ թ.

 Կ. Տ.

 Կ. Տ.

 

 

 

Ենթահավելված N 4

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

 

Ջերմային Էներգիայի առք ու վաճառքի

«___» _____________200 թ. N ____ պայմանագրի

 

________________________________ (Վաճառող) և ___________________________(Գնորդ)

(ձեռնարկության (ընկերության) անվանումը)                               (ձեռնարկության (ընկերության) անվանումը)

 

Ա Կ Տ

 

Ջերմային էներգիայի առք ու վաճառքի

 

Հաշվարկային ժամանակահատված՝ __________________________________

Վաճառված (օգտակար առաքված)

Ջերմային էներգիայի ընդհանուր քանակը՝ _____________Գկալ

այդ թվում՝

Շոգու տեսքով՝ ___կգ/սմ2 _____________Գկալ

                      ___կգ/սմ2 _____________Գկալ

Տաք ջրի տեսքով՝              _____________Գկալ

Ջերմամատակարարում` __________________ դրամ/մ3

Ջերմային էներգիայի ընդհանուր արժեքը՝ ____________դրամ

Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային պարտավորությունների խախտումների դիմաց հաշվարկված տույժ ու տուգանք՝

 

Վաճառողին՝ ___________ հազ. դրամ

Գնորդին՝ ___________ հազ. դրամ

Վաճառող՝ _____________________ Գնորդ՝ ____________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

 _____________________________  __________________________

 (անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 «____» ______________ 200___ թ.  «____» ______________ 200___ թ.

 Կ. Տ.

 Կ. Տ.

 

 

 

Ենթահավելված N 5

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. դեկտեմբերի 1-ի թիվ 65Ն որոշմամբ

 

 

Ջերմային Էներգիայի առք ու վաճառքի

«___» _____________200 թ. N ____ պայմանագրի

 

Գնորդի ենթասպառողների ջերմային էներգիայի պահանջարկը

 

N/N

Ենթասպառողի անվանումը և հասցեն

1-ին եռամսյակ

2-րդ եռամսյակ

3-րդ եռամսյակ

4-րդ եռամսյակ

 

Շոգի__կգ/սմ2

Շոգի__կգ/սմ2

Տաք

ջուր

Շոգի__կգ/սմ2

Շոգի__կգ/սմ2

Տաք

ջուր

Շոգի__կգ/սմ2

Շոգի__կգ/սմ2

Տաք

ջուր

Շոգի__կգ/սմ2

Շոգի__կգ/սմ2

Տաք

ջուր

 

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

Գկալ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վաճառող՝ _____________________ Գնորդ՝ ____________________

 (ստորագրություն)

 (ստորագրություն)

 _____________________________  __________________________

 (անուն, ազգանուն)

(անուն, ազգանուն)

 «____» ______________ 200___ թ.  «____» ______________ 200___ թ.

 Կ. Տ.

 Կ. Տ.