ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հունիսի 2017թ. |
N 432-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԿԻՉԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով և հաշվի առնելով 2008 թվականի հուլիսի 24-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի «Բնակարանային ծրագրերի մասին» N 243 որոշումն ու ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում քաղաքաշինական ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստելլա Արամայիսի Առաքելյանի 1/5, Հասմիկ Հենրիկի Առաքելյանի 1/5, Կարեն Արմենի Առաքելյանի 1/5, Ռեբեկա Արմենի Առաքելյանի 1/5 և Նարեկ Արմենի Առաքելյանի 1/5 ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող 32,03 քառակուսի մետր բնակելի տան և 0,6289 հեկտար հողամասի (այսուհետ` Գույք, հասցե` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջան, գյուղ Կիչան, բնակելի տուն, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 148674, տրված` 22.02.2016 թվականին) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ հետևյալ հիմնավորմամբ.
1) սույն որոշման նախաբանում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ նպատակաուղղված է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացման նշանակություն ունեցող գործընթացի իրականացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքի օտարման, քանի որ այն գտնվում է ծրագրով ընդգրկված գոտու տարածքում, ինչից էլ առաջանում է տվյալ տարածքի ձեռք բերման անհրաժեշտությունը.
3) սույն որոշմամբ նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |