Համարը 
N 1-2/30
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.03.16/09(50)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
19.02.2007
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.02.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«21» փետրվարի 2007թ.

Պետական գրանցման թիվ 640

 

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» փետրվարի 2007թ.

 N 1-2/30

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ժբ) և ժդ) կետերի համաձայն,

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելված 1-ի,

բ) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի ձևը` համաձայն հավելված 2-ի,

գ) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման մասին վկայականի ձևը` համաձայն հավելված 3-ի:

2. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` ռեեստրի վարումն իրականացնել սույն հրամանին համապատասխան:

3. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել արդյունաբերության և ենթակառուցվածքների բաժնի պետ Ս. Թամրազյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ

 

 

Հավելված 1

ԼՂՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների զարգացման նախարարի

«19» փետրվարի 2007թ.

թիվ 1-2/30 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման կարգը:

2. Ռեեստր` համարակալված և կարված էջերից բաղկացած, «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հաստատված մատյան:

3. Գործ` թղթապանակ, որում զետեղված է արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունը:

4. Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ԼՂՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված իմաստները:

5. Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը վարվում է արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ գրառելու, վերլուծելու և դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկություն տրամադրելու նպատակով:

6. Ռեեստրը վարում է «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

7. Ռեեստրի վարումն իրականացվում է փաստաթղթի ձևով և էլեկտրոնային տարբերակով:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտի մասին տեղեկությունները գրանցվում են ռեեստրում:

9. Արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցելու նպատակով, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը (այսուհետ` շահագործող անձ) «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացրած դիմումին կից ներկայացնում է`

ա) պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` նրա կանոնադրության պատճենը.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` կցելով դրա վերաբերյալ օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը.

գ) տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի գտնվելու վայրի մասին.

դ) օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված փորձագիտական եզրակացությունը (եզրակացությունները), եթե արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը հաստատվել են կամ արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) կատարվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո.

ե) տեղեկություններ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հատուկ պատասխանատու ծառայությունների մասին:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չի ընդունում այն և վերադարձնում է շահագործող անձին` հինգ օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը լրացնելու համար:

11. Ներկայացված դիմումին կից փաստաթղթերի ամբողջականությունն ստուգելուց հետո «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ընդունում է դիմումը, հինգ օրվա ընթացքում գրանցում է արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում և տալիս վկայական:

12. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը ռեեստրում իրականացվում է համապատասխան գրառում կատարելու միջոցով:

13. Ռեեստրում գրառվում են տեղեկություններ`

ա) ռեեստրում գրանցմանն ուղղված շահագործող անձի դիմումն «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն մուտք լինելու տարին, ամիսը, ամսաթիվը,

բ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի վերաբերյալ` անվանումը (անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները,

գ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալների մասին,

դ) արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման մասին,

ե) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին,

զ) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության մասին,

է) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին,

ը) օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների ապահովագրությունների մասին,

թ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցման ժամանակի մասին:

14. Յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները գրառվում են ռեեստրի առանձին համարակալված տողում:

15. Ռեեստրում գրառումները պետք է արվեն առանց կրճատումների, ջնջումների և տվյալներ բաց թողնելու, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Ռեեստրում մատիտով գրառումներ կատարել չի թույլատրվում:

16. Ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտները գրանցելուց հետո յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտի համար կազմվում է գործ:

17. Գրանցման նպատակով ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով, կարվում են գործում:

18. Միևնույն օբյեկտի վերաբերյալ հետագայում ներկայացված փաստաթղթերը կարվում են միևնույն գործում: Գործում եղած փաստաթղթերի թերթերը համարակալվում են:

19. Գործը ունի վերնագիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի համարակալումները, փաստաթղթի անվանումը, թերթերի քանակը, գործում փաստաթուղթը կցելու, գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը:

20. Ռեեստրում` արտադրական վտանգավոր օբյեկտի տողի համարը կոդ է (ԱՎՕ 0001), որի առաջին երեք նիշը «ԱՎՕ» արտադրական վտանգավոր օբյեկտ» բառակապակցության հապավումն է, իսկ մնացած նիշերը` գրանցման հերթական համարը:

21. Ռեեստրում` արտադրական վտանգավոր օբյեկտի տողի համարը հանդիսանում է նաև գործի և վկայականի հերթական համարը:

22. Գրանցման համարները տրամադրվում են ըստ ներկայացված դիմումների հերթականության: Եթե օբյեկտը գրանցումից հանվել է` համապատասխան համարը կրկնակի անգամ չի օգտագործվում:

23. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների զարգացման

նախարարի «19» փետրվարի 2007թ.

թիվ 1-2/30 հրամանի

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ

 

Գրանցման

Դիմումն «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ մուտք լինելու ամսաթիվը

Արտադրական վտանգավոր օբյեկտի

Օբյեկտը շահագործող անձի

Տվյալներ ապահովագրության մասին

Հ/Հ

Ամսաթիվը

Անվանումը

Գտնվելու վայրը

Տեսակն ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչների

Անունը (իրավաբանական անձի անվանումը)

Հասցեն

Պետական գրանցման տվյալները

1

2

3

4

5

6

7

8

9

10

ԱՎՕ-001

                 

ԱՎՕ-002

                 

ԱՎՕ-003

                 

 

Տեխնիկատեխնոլոգիական տվյալները

Տեխնիկական անվտանգության ծառայության մասին

Արտադրանքը

Կիրառվող տեխնիկական միջոցները

Ազդարարման համակարգը

Չափման միջոցները

Գոտիավորող տարածքը

Պատասխանատու անձը

Աշխատողների քանակը

Օբյեկտի պարբերական զննումները

Տարին

11

12

13

14

15

16

17

18

19

               

2007

 

2008

 

2009

               

2007

 

2008

 

2009

               

2007

 

2008

 

2009

 

Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը

Տեղեկություններ վթարների մասին

Տարին

Եզրակացության համարը

(ամսաթիվը)

Արդյունքը (համառոտ)

Տարին

Բնութագիրը

20

21

22

23

24

2007

   

2007

 

2008

   

2008

 

2009

   

2009

 

2007

   

2007

 

2008

   

2008

 

2009

   

2009

 

2007

   

2007

 

2008

   

2008

 

2009

   

2009

 

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների զարգացման

նախարարի «19» փետրվարի 2007թ.

թիվ 1-2/30 հրամանի

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

Ա Վ Օ ___

Ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցման մասին

 

Սույն վկայականը տրված է _____________________________________________________

                                                                      (իրավաբանական անձի կամ

______________________________________________________________________________

                                              անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հասցեն)

 

այն մասին, որ իր կողմից շահագործվող «Տեխնիկական անվտանգության ապահովման կարգավորման մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի _____________կետի վտանգավորության դասակարգման բնութագրիչներին

համապատասխանող _____________________________________________________________

                                                                    (օբյեկտի անվանումը)

______________________________________________________________________________

 

Արտադրական վտանգավոր օբյեկտը գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:

 

Գրանցման ամսաթիվը` ____ ______________ 200__ թ.

 

 

«Տեխնիկական անվտանգության

 

կենտրոն» պետական ոչ առևտրային

 

կազմակերպության տնօրեն

 

 

 

 

__________________

(ստորագրություն)

 

 

 

 

__________________

(անուն, ազգանուն)

 

Կնիքի տեղը