| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «20» մարտի 2007թ.
Պետական գրանցման թիվ 645 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«06» մարտի 2007թ. |
թիվ 8/Ն |
ք.Ստեփանակերտ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնության հետ կապված հարկային մարմինների կողմից հսկողական աշխատանքների իրականացման» ընթացակարգը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 111 -րդ հոդվածը` «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնության հետ կապված հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնության հետ կապված հարկային մարմինների կողմից հսկողական աշխատանքների իրականացման» ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 14.11.05թ. թիվ 90/Ղ հրամանով հաստատված «ԼՂՀ ԿԱ ՀՊԾ հարկ վճարողներին (ապահովադիրներին) սպասարկող ստորաբաժանումների պետերի կողմից աշխատանքների կազմակերպման ընթացակարգեր»-ի V բաժնի 1-ին կետը:
|
Պետ
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Հ.Շ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
|
|
Հավելված
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
2007թ. մարտի 6-ի թիվ 8/Ն հրամանի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնության հետ կապված հարկային մարմինների կողմից հսկողական աշխատանքների իրականացման
1. Ընդունել ի գիտություն, որ`
ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունը (այսուհետ` արտոնություն) կիրառվում է ռեզիդենտ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 2000 թվականի հունվարի 1-ից հետո առնվազն 25 մլն դրամի փաստացի ներդրում կատարելու դեպքում.
բ) արտոնության ժամկետում ռեզիդենտ առևտրային կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկի գումարն արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար.
գ) այն դեպքում, երբ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում փաստացի կատարված ներդրման չափաքանակը փոխվում է, որի արդյունքում փոխվում են նշված աղյուսակի միջակայքերը, ապա`
-ներդրման չափաքանակի ավելացման դեպքում ռեզիդենտը օգտվում է արտոնությունից միայն լրացուցիչ տարիներում, որոնք որոշվում են որպես նոր և նախկին միջակայքերին համապատասխանող արտոնություններից օգտվելու տարիների տարբերություն.
-ներդրման չափաքանակի նվազեցման դեպքում ռեզիդենտը օգտվում է ներդրման չափաքանակի նվազեցման տարվանից սկսած` նոր միջակայքին համապատասխանող արտոնություններից (հաշվի առնելով նախկին միջակայքին համապատասխանող արտոնություններից օգտվելու տարիները):
Աղյուսակի որևէ միջակայքի արտոնությունից օգտված ռեզիդենտի կողմից արտոնության ժամկետի ավարտից հետո լրացուցիչ ներդրում կատարելու դեպքում «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները չեն գործում:
դ) «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի «զ» կետի համաձայն հարկ վճարողները պարտավոր են ներկայացնել հարկային արտոնությունների իրենց իրավունքը հաստատող փաստաթղթերը:
2. Հարկային մարմնի` հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներում (այսուհետ` սպասարկող ստորաբաժանում) առանձնացվում են հարկ վճարողները (ձևը կցվում է), որոնք օգտվել են (կամ կարող են օգտվել) շահութահարկի գումարի 100% և 50% նվազեցման արտոնությունից և ցանկում ընդգրկված հարկ վճարողների հարկային գործերում առկա` արտոնություններին վերաբերող փաստաթղթերի (այդ թվում` արտոնության հետ կապված նամակագրության) պատճենների հետ միասին մինչև 2007թ. ապրիլի 20-ը ներկայացվում են ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին:
Ցանկերի հետագա լրացումները (ճշտումները)` նշված հարկ վճարողների հարկային գործերում առկա` արտոնություններին վերաբերող փաստաթղթերի (այդ թվում` արտոնությունից օգտվելու վերաբերյալ հարկ վճարողների դիմումները և արտոնությունը հաստատող փաստաթղթերը (օրինակելի ցանկը կցվում է)) պատճենների հետ միասին սպասարկող ստորաբաժանումների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին:
2.1. ԼՂՀ ԿԱ ՀՊԾ պետի հանձնարարությամբ` ԼՂՀ ԿԱ ՀՊԾ հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչությունը, վերահսկողության վարչությունը և օպերատիվ հետախուզության վարչությունը ուսումնասիրում են ցանկերում ընդգրկված հարկ վճարողների վերաբերյալ սպասարկող ստորաբաժանումներից ստացված և ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության համակարգում առկա տեղեկատվությունը ու դրանք առաջարկությունների հետ միասին 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին.
2.2. ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի հանձնարարությամբ` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման բաժինը ամփոփում է կատարված առաջարկությունները և 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է առաջարկություն ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին`
ա) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական լինելու, կամ`
բ) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չլինելու և լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտության, ինչպես նաև հարկ վճարողի նկատմամբ վերադաս հարկային մարմնի կամ սպասարկող ստորաբաժանումների կողմից հսկողական աշխատանքների իրականացման նպատակահարմարության և ուղղվածության վերաբերյալ:
3. ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների կողմից իրականացվող ստուգումների (վերստուգումների) ընթացքում հարկ վճարողներից պարտադիր պահանջվում են արտոնությունը հաստատող փաստաթղթերը (օրինակելի ցանկը կցվում է), բացառությամբ այն դեպքերի, երբ ստուգվող (վերստուգվող) ժամանակաշրջանին վերաբերող արտոնության ճշտությունը արդեն իսկ հաստատվել է նախկինում կատարված ստուգմամբ (վերստուգմամբ) և ստուգվող (վերստուգվող) ժամանակաշրջանում տեղի չի ունեցել հարկ վճարողի կանոնադրական կապիտալի նվազում կամ մասնակիցների փոփոխություն (որի արդյունքում ներդրողների մասնակցությունը հարկ վճարողի կանոնադրական կապիտալում կարող է բերել ներդրման չափաքանակի փոփոխության` փոխելով նաև աղյուսակի միջակայքերը):
|
|
Հաստատված է`
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
2007թ. մարտի 6-ի թիվ 8/Ն հրամանով |
ՑԱՆԿ
Հարկ վճարողների, որոնք օգտվում են (կարող են օգտվել) «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից
|
N |
Ռեզիդենտ առևտրային կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպա-իրավական ձևը |
ՀՎՀՀ |
Արտոնություն (տարի-տարի) |
Արտոնությանը վերաբերող ժամանակահատվածի համար շահութահարկի գծով վերջին ստուգման արդյունքները՝ |
Արտոնության վերապահմանը վերաբերող վերադաս հարկային մարմնի վերջին գրության ամսաթիվը և համարը |
Լրացուցիչ տեղեկատ-վություն |
|
100% |
50% |
ստուգող ստորաբա-ժանում |
ստուգված տարի (ներ)* |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
.. |
|
|
|
|
|
|
|
|
*) Այս սյունակում լրացվում են այն տարիները, որոնք ընդգրկվել են վերջին ստուգմամբ և ներառվում են տվյալ արտոնության ժամանակահատվածում:
|
|
Հաստատված է`
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
2007թ. մարտի 6-ի թիվ 8/Ն հրամանով |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ց Ա Ն Կ*)
«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող փաստաթղթերի
1. Շահութահարկի արտոնությունից օգտվող ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրության (այդ թվում` փոփոխությունների) պատճեններ և քաղվածքներ (այդ թվում` փոփոխություններ) կազմակերպության ռեեստրից:
2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը հաստատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կամ անկախ աուդիտի տեղեկանքը:
3. Քաղվածքներ բաժնետեր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններից կամ այդ կազմակերպություններում իրականացված աուդիտի եզրակացությունից, որոնք հավաստում են ներդրող կազմակերպությունների կողմից շահութահարկի արտոնությունից օգտվող ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու մասին:
4. Ներդրողների կողմից շահութահարկի արտոնությունից օգտվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված` փաստացի ներդրումը (բանկային փոխանցում, կանխիկ վճարում, այլ գույքային ներդրում) հաստատող փաստաթղթերի պատճենները:
5. Գույքային ներդրումների պետական գրանցումը և (կամ) նոտարական վավերացումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
6. Շահութահարկի արտոնությունից օգտվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների կողմից կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացված միջոցների հետագա օգտագործման ուղղությունները:
__________________________________________________________________________
*) Պետական գույքի սեփականաշնորհման (մասնավորեցման) դեպքում որպես արտոնությունը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում ԼՂՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին ներդրողի կողմից կատարված վճարումները հաստատող փաստաթղթերը: