| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«19» ապրիլի 2007թ.
Գրանցման N 656 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» ապրիլի 2007թ. |
թիվ 32-Կ |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման հրահանգը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և ԼՂՀ կառավարության 26.04.05թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման մասին» թիվ 232 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման հրահանգը (կցվում է):
2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ծատուրյանի վրա:
|
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման
1. Սույն հրահանգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման, պետական քարտադարանի ստեղծման և վարման աշխատանքները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման աշխատանքներն իրականացվում են առանձին համայնքներով: Շրջանների` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքները կարող են ներկայացվել առանձին հատվածներով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման աշխատանքներն իրականացվում են փուլերով.
- նախապատրաստական
- դաշտային
- գրասենյակային:
4. Նախապատրաստական աշխատանքների ժամանակ հավաքագրվում են տվյալ համայնքի տարածքում գտնվող բոլոր աշխարհագրական անվանումները:
Հաշվառման համար որպես սկզբնաղբյուր են ծառայում`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000 և 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները և 1:500, 1:1000, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,
բ/ կադաստրային քարտեզները և հատակագծերը,
գ/ տեղեկատուներում, բառարաններում, ցանկերում և ցուցակներում տրված աշխարհագրական անվանումները,
դ/ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերով /վարչա-տարածքային բաժանումների աշխարհագրական անվանումների անվանակոչումներին և անվանափոխումներին վերաբերվող օրենքներ, որոշումներ և այլն/ սահմանված աշխարհագրական անվանումները,
ե/ տեղագիտական, աշխարհագրական, երկրագիտական, ազգագրական, պատմական և այլ ուսումնասիրություններում, գիտական աշխատություններում օգտագործված աշխարհագրական անվանումները:
5. Հավաքագրված բոլոր անվանումները ըստ համայնքների ամփոփվում են առանձին թղթապանակում: Թղթապանակում են դրվում նաև համայնքի տարածքի 1:10000 /1:25000/ մասշտաբի տեղագրական, հողաշինարարական կամ կադաստրային քարտեզների պատճենները, իսկ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հաշվառման համար` բնակավայրի 1: 2000 /1:5000/ մասշտաբի տեղագրական կամ կադաստրային քարտեզների պատճենները:
6. Դաշտային աշխատանքների իրականացման ժամանակ տարածքին քաջածանոթ բնակիչներից, մասնագետներից հարցումների միջոցով ճշտվում են նախապատրաստական փուլի ընթացքում հավաքագրված բոլոր աշխարհագրական օբյեկտների անվանումները, որից հետո 1:1000 /1:25000/ մասշտաբի քարտեզի վրա տեղադրվում են աշխարհագրական օբյեկտների սահմանները և անվանումները, բացառությամբ բնակավայրի ներսում տեղադրված օբյեկտների, որոնք տեղադրվում են 1:2000 /1:5000/ մասշտաբի քարտեզի վրա:
7. Գրասենյակային աշխատանքների իրականացման փուլում դասակարգվում են բոլոր աշխարհագրական անվանումները և լրացվում են հաշվառման ձևաթղթերում /աղ. 1/:
8. Յուրաքանչյուր համայնքի համար առանձնացվում են հաշվառման առանձին ձևաթղթեր: Հաշվառման թերթիկի 1-ին սյունակը նախատեսված է աշխարհագրական օբյեկտի հերթական համարակալման համար: Համարակալումը կատարվում է համայնքի սահմաններում արաբական թվերի աճողական հերթականությամբ: Սկզբում համարակալվում են վարչա-տարածքային և տարածքային /հավելված 1/, հետո ֆիզիկա-աշխարհագրական /հավելված 2/, այնուհետև ինժեներա-տեխնիկական /հավելված 3/, իսկ վերջում` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները /հավելված 4/:
9. Համայնքների սահմաններից դուրս գտնվող, կամ մի քանի համայնքի տարածքով անցնող օբյեկտները ամփոփվում են շրջանային կտրվածքով: Մի քանի շրջանների տարածքում գտնվող աշխարհագրական օբյեկտները` հանրապետության կտրվածքով:
10. Հաշվառման թերթիկի երկրորդ սյունակում գրվում են տվյալ աշխարհագրական օբյեկտի մասին նախապատրաստական և դաշտային աշխատանքների ընթացքում բացահայտված բոլոր անվանումները: Յուրաքանչյուր անվանում գրվում է սյունակի առանձին տողում: Առաջին տողում գրվում է ներկայումս գործածվող անվանումը:
11. Երրորդ սյունակում տրվում է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի բոլոր անվանումների կարգավիճակի մասին տվյալներ /հավելված 5/:
12. Չորրորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը /շրջան, համայնք/ հինգերորդում` տեղագրական քարտեզի համարը, վեցերորդում` օբյեկտի աշխարհագրական կոորդինատները մինչև մեկ րոպե ճշտությամբ, սկզբում նշելով աշխարհարհագրական երկայնությունը, այնուհետև` լայնությունը:
13. Յոթերորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի տիպը, ութերորդում` ենթատիպը, իններորդում` տեսակը: Աշխարհագրական օբյեկտներն ըստ տիպերի, ենթատիպերի և տեսակների տրված են հավելված 1-4 համապատասխան շերտերով, օրինակ` տիպ-ֆիզիկա-աշխարհագրական ենթատիպ-ռելիեֆ, տեսակ-լեռնաշղթա:
14. Տասներորդ սյունակում տվյալ աշխարհագրական օբյեկտի յուրաքանչյուր անվանման դիմաց տրվում է տվյալ անվանման աղբյուրը /հավելված 6/:
15. Տասնմեկերորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի գործի /քարտարանի/ համարը:
16. Լրացված հաշվառման ձևաթղթերը ներկայացվում են համապատասխան համայնքի ղեկավարին` համաձայնեցման համար: Համաձայնեցված հաշվառման ձևաթղթերի պատճենները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովին /այսուհետև` հանձնաժողով/ հաշվառված աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում մասնագիտական եզրակացություն է ներկայացնում գրանցման ենթակա աշխարհագրական օբյեկտների անվանումների վերաբերյալ: Աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման վերաբերյալ եզրակացության համարը, ամիսը և ամսաթիվը գրանցվում է տասներկուերորդ սյունակում, իսկ տասներեքերորդում գրանցվում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխարհագրական անվանումը /անվանումները/:
17. Տասնչորսերորդ սյունակում տրվում են աշխարհագրական օբյեկտների լատիներեն և ռուսերեն տառադարձությունները, իսկ տասնհինգերորդ սյունակը նախատեսված է տվյալ աշխարհագրական օբյեկտի անվանմանը առնչվող այլ տեղեկությունների լրացման համար:
18. Գրանցման ենթակա աշխարհագրական անվանումները ներկայացվում են ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետև` կադաստրի պետական կոմիտե/ տեղեկատվական կենտրոն աշխարհագրական անվանումների գրանցման մատյանում /աղյուսակ 2/ գրանցելու համար:
ԼՂՀ օրենքով կամ ԼՂՀ կառավարության կողմից սահմանված աշխարհագրական անվանումները ենթակա են անմիջապես գրանցման:
19. Գրանցման մատյանները էջակալվում և համարակալվում են ըստ աշխարհագրական օբյեկտների տիպերի և ենթատիպերի, օրինակ` վարչա-տարածքային և տարածքային աշխարհագրական օբյեկտների գրանցման մատյանները համարակալվում են 1.1, 1.2, ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտները` 2.1, 2.2, 2.3, ինժեներա-տեխնիկական` 3.1, 3.2, իսկ ներբնակավայրային օբյեկտները` 4.1, 4.2 թվերով: Մեկ հատորից ավելի ծավալ ունեցող մատյանները համարակալվում են հռոմեական թվերով:
20. Գրանցման մատյանի առաջին սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի հերթական համարը:
21. Երկրորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի գրանցման ենթակա անվանումը:
22. Երրորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:
23. Չորրորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը /շրջան, համայնք/, հինգերորդում տրվում է աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները մեկ րոպեի ճշտությամբ: Կոորդինատները տրվում են`
- կետային պատկերում ունեցող աշխարհագրական օբյեկտների /աղբյուր, լեռնագագաթ, ջրհոր, կայարան և այլն/ համար` այդ օբյեկտների կենտրոններին,
- գծային պատկերում ունեցող աշխարհագրական օբյեկտների համար` վերջնային կետին /գետերի և գետակների համար/, սկզբնային կետին /ջրանցքների համար/, ամենաբարձր կետին /լեռնաշղթաների համար/: Եթե գծային պատկերում ունեցող աշխարհագրական օբյեկտը հատում է ԼՂՀ տարածքի սահմանագիծը, ապա վերջնային կամ սկզբնային պետք է համարել սահմանը հատող կետը, իսկ ամենաբարձրը` աշխարհագրական օբյեկտի ԼՂՀ տարածքի ներսում գտնվող ամենաբարձր կետը:
24. Վեցերորդ սյունակում տրվում է տեղագրական քարտեզի, թերթի /թերթերի/ համարը /համարները/:
25. Յոթերորդ սյունակում տրվում է աշխարհագրական օբյեկտի ծածկագիրը, որը թվերի համակցություն է` կազմված երեք խումբ թվերից:
Առաջին խումբը բաղկացած է 5 թվից և իրենից ներկայացնում է շրջանի /երկու նիշ/ և համայնքի / երեք նիշ/ ծածկագիրը:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շրջանի տարածքները համարակալվում են տվյալ շրջանի վերջին համայնքի թվին հաջորդող հարյուրյակ գումարած մեկ թվից հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք:
Երկրորդ խումբը բաղկացած է 4 թվից, որից առաջին միանիշ թիվը աշխարհագրական օբյեկտի տիպի համարն է, երկրորդ միանիշ թիվը աշխարհագրական օբյեկտի ենթատիպի համարն է, որին հաջորդող երկնիշ թիվը աշխարհագրական օբյեկտի տեսակի համարն է:
Երրորդ խումբը բաղկացած է 3 թվից, և իրենից ներկայացնում է համայնքի տարածքում տվյալ օբյեկտի տեսակի հերթական համարը:
Աշխարհագրական օբյեկտների համարակալումը սկսվում է տվյալ համայնքի հյուսիս-արևմտյան մասից և շարունակվում է զիգզագաձև ուղղությամբ դեպի հարավ-արևելք:
26. Ութերորդ սյունակում` աշխարհագրական օբյեկտի գործի համարը և էջը /էջերը/, իններորդ սյունակում աշխարհագրական օբյեկտի անվանման լատիներեն և ռուսերեն տառադարձությունը, տասերորդ սյունակում` այլ տեղեկություններ:
27. Գրանցման մատյաններում թույլ տված անճշտությունները և վրիպակները ուղղվում են կարմիր գրիչով և ստորագրվում գրանցման աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի կողմից /հավելված 4/:
28. Գրանցված աշխարհագրական անվանումները արտահայտվում են 1:25000 կամ 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների պատճենների վրա: Առանձին տարածքներում, որտեղ քարտեզի մասշտաբը հնարավորություն չի տալիս արտահայտելու տվյալ վայրի բոլոր աշխարհագրական անվանումները, թույլատրվում է օգտագործել սույն հրահանգի 4-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղագրական քարտեզները և հատակագծերը:
29. Աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները կատարվում են անընդհատ` հաշվառման և գրանցման մատյաններում և քարտեզներում /հատակագծերում/:
30. Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման տվյալները կենտրոնացվում են ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում /պետական քարտադարանում/ /հավելված 6/:
31. ԼՂՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ փաստաթղթերից: Այդ փաստաթղթերն են`
ա/ տեղագրական քարտեզի հատվածի պատճենը` տվյալ աշխարհագրական օբյեկտի սահմաններով,
բ/ աշխարհագրական օբյեկտի անվանումը սահմանող` անվանակոչող և անվանափոխող փաստաթղթերը,
գ/ հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները,
դ/ հաշվառման ձևաթղթերը.
Փաստաթղթերն ամփոփվում են յուրաքանչյուր համայնքի կտրվածքով:
32. Պետական քարտադարանի թարմացումը կատարվում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման նյութերի հիման վրա:
33. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը բաց է և իրականացվում է ներկայացված հայտերի հիման վրա:
34. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալների պահպանումը, թարմացումը և տրամադրումը իրականացվում է ավանդա-կան /թղթե/ և էլեկտրոնային եղանակներով:
35. Պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում են ԼՂՀ աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու /գազետիր/, ընդհանուր և թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:
Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ձևաթուղթ
|
Հ/Հ |
Աշխարհագրական օբյեկտների
անվանում
/ներ/-ը |
Աշխարհագրական օբյեկտների անվանման կարգավիճակը |
Աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը /շրջ.համ/ |
Թերթի համարը |
Աշխարհագրական օբյեկտի կոորդինատները |
Աշխարհագրական օբյեկտի տիպը |
Աշխարհագրական օբյեկտի ենթատիպը |
Աշխարհագրական օբյեկտի տեսակը |
Աշխարհագրական օբյեկտների անվանման
աղբյուրը |
Աշխարհագրական օբյեկտների քարտադարանի
/գործի/ համարը |
Հանձնաժողովի եզրակացության համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը |
Հանձնաժողովի կողմից ընդունված անվանումը |
Աշխարհագրական օբյեկտների անվան լատիներեն և ռուսերեն տառադարձու-
թյունները |
Աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ այլ տեղեկությունները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
հ.հ |
Աշխարհագրական օբյեկտի գրանցման ենթակա անվանումը |
Աշխարհագրական օբյեկտի անվանման հաստատման որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը |
Աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը |
Աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները |
Տեղագրական քարտեզի թերթի
/թերթերի/ համարը
/համարները/ |
*Աշխարհագրական օբյեկտի ծածկագիրը |
Աշխարհագրական օբյեկտի գործի համարը և էջը/էջերը/ |
Աշխարհագրական օբյեկտի անվանման տառադարձությունը |
Աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը |
Գրանցումը կատարող
անձի
ազգանունը և ստորագրությունը |
|
Շրջան |
Երկայնություն |
Լայնություն |
Լատինատառ |
Կիրիլիցա |
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
17 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
21 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
22 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
23 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
24 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
25 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
26 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
27 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
*Ծանոթություն` Առաջին խումբը բաղկացած է 5 թվից և իրենից ներկայացնում է շրջանի /երկու նիշ/ և համայնքի /երեք նիշ/ ծածկագիրը: Երկրորդ խումբը բաղկացած է 4 թվից, որից առաջին միանիշ թիվը` աշխարհագրական օբյեկտի տիպի համարն է, երկրորդ միանիշ թիվը` աշխարհագրական օբյեկտի ենթատիպի համարն է, որին հաջորդող երկնիշ թիվը` աշխարհագրական օբյեկտի տեսակի համարն է: Երրորդ խումբը բաղկացած է 3 թվերից և իրենից ներկայացնում է համայնքի տվյալ օբյեկտի տեսակի հերթական համարը:
| |
Հավելված 1
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |

| |
Հավելված 2
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |

| |
Հավելված 3
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |

| |
Հավելված 4
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |

| |
Հավելված 5
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |
Աշխարհագրական օբյեկտի անվանման կարգավիճակը
1. պաշտոնական
2. ոչ պաշտոնական
| |
Հավելված 6
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«11» ապրիլի 2007թ.
թիվ 32-Կ հրամանով |
Աշխարհագրական օբյեկտի անվանման աղբյուրը
1. պաշտոնական
2. քարտեզագրական
3. գիտական
4. գրական-բանահյուսական
5. վիմագրական
6. բանավոր