| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«24» օգոստոսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 728 |
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» օգոստոսի 2007թ. |
№ 1-2/122 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների.
Հաստատել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության աշխատակիցների ծառայողական վկայականի ձևը, համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Հաստատված է
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարության
2007թ. օգոստոսի 22-ի թիվ 1-2/122 հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
1. Վկայականի կազմը` 2x(10x7) պատրաստվում է կարմիր գույնի կաշվից կամ կաշվի փոխանյութից:
2. Վկայականի կազմի դրսի աջ կողմի միջնամասում ոսկեգույն պատկերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի ներքևում` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երկու տողով գրվում են ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ բառերը, համաձայն ձև 1-ի (կցվում է):
3. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում է 9x6 չափսի վարդագույն վանդակավոր դաշտի ֆոնի վրա, բաց գույնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով մեկական ներդիր, համաձայն ձև 2-ի (կցվում է):
4. Վկայականի ձախ ներդիրի վերևի մասում գրվում են ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ բառերը, որից ներքև դեպի ձախ փակցվում է անձի 3.5x4.5 չափսի լուսանկարը, իսկ նկարի շարունակությամբ մեջտեղում գրվում է` ՎԿԱՅԱԿԱՆ N: Վկայականները համարակալվում են տվյալ պաշտոնին համապատասխան ծածկագրով: Վկայական բառի ներքևում լրացվում են անձի տվյալները` անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը` հայերեն: Վկայականի ձախ ներդիրի ներքևի մասում գրվում է ՆԱԽԱՐԱՐ բառը և որից ներքև նշվում է վկայականի ուժի մեջ գտնվելու և երկարացման ժամկետները հայերեն:
5. Վկայականի աջ ներդիրի վերևի մասում գրվում է МИНИСТЕРСТВО ТЕРРИТОРИАЛЬНОГО УПРАВЛЕНИЯ И РАЗВИТИЯ ИНФРАСТРУКТУР НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ բառերը, որից ներքև մեջտեղում գրվում է УДОСТОВЕРЕНИЕ N բառը և վկայականի համարը: Համարից ներքև նշվում են անձի տվյալները` անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը` ռուսերեն: Աջ ներդիրի ներքևի ձախ մասում գրվում է МИНИСТР բառը և որից ներքև նշվում է վկայականի ուժի մեջ գտնվելու և երկարացման ժամկետները ռուսերեն:
6. Վկայականի ձախ և աջ ներդիրների ներքևի աջ անկյունում նախարարի ստորագրելուց հետո, ներդիրները կնքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ կնիքի մի մասը լինի լուսանկարի աջ ստորին մասում, իսկ մնացած մասը` ներդիրի վրա:
