Համարը 
N 564-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.08.14/15(329)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.08.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի հուլիսի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԱՆՁԱՍԱՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2017թ.

N 564-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԳԱՆՁԱՍԱՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան, ներքին զբոսաշրջության զարգացմանը խթանելու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Գանձասար», «Հունոտի կիրճ» և «Տող» զբոսաշրջային երթուղիներով ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանները` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 3 131 000 (երեք միլիոն հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 423400 «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով՝ 266 000 ՀՀ դրամ, 423900 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ 2 865 000 ՀՀ դրամ)` սույն որոշման 1-ին կետում նշված զբոսաշրջային երթուղիներով 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուղևորափոխադրումները կազմակերպելու նպատակով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներկայացնել հաշվետվություն՝ ծախսված գումարների և արդյունքների մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հուլիսի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2017 թվականի օգոստոսի 1-ի N 564-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

«ԳԱՆՁԱՍԱՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Սույնով հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային վայրեր ճանաչողական այցերի (ուղևորության)` Ստեփանակերտից դեպի «Գանձասար», «Հունոտի կիրճ» և «Տող» զբոսաշրջային երթուղիներով (այսուհետ` զբոսաշրջային երթուղի) ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանները:

2. Զբոսաշրջային երթուղիներով ուղևորափոխադրումները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` փոխադրող) միջև կնքված ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա:

3. Պայմանագիրը կնքվում է զբոսաշրջային պայմաններին համապատասխանող արտաքին ու ներքին կահավորվածությամբ ավտոբուսներ ունեցող փոխադրողի հետ:

4. Պայմանագրում մանրամասն սահմանվում են ուղևորափոխադրումների կազմակերպման, ուղերթերի գրանցման, փոխադրավարձերի վճարման և այլ պայմանները:

5. Սույն պայմանների 1-ին կետում նշված զբոսաշրջային երթուղիներով իրականացված ուղևորափոխադրումների վճարները (փոխադրավարձերը) վճարում է նախարարությունը` պայմանագրի հիման վրա, տասնհինգօրյա պարբերականությամբ:

6. Ուղևորափոխադրումներն իրականացվում են վաճառվող ուղետոմսերի հիման վրա: Ուղետոմսերն ունեն տպարանային համարակալում և համարվում են խիստ հաշվառման փաստաթուղթ:

7. Ուղետոմսերի վաճառքը կազմակերպվում է «Կենտրոնական ավտոկայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից, որոնց վաճառքի գները կազմում են`

1) «Նիկոլ Դումանի տուն-թանգարան»-«Գանձասար» ուղղությամբ` 250 ՀՀ դրամ.

2) «Հունոտի կիրճ» ուղղությամբ` 100 ՀՀ դրամ.

3)«Տնջրե»-«Տող» ուղղությամբ` 250 ՀՀ դրամ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ