| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«17» հոկտեմբերի 2007թ.
Պետական գրանցման թիվը 747 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» հոկտեմբերի 2007թ. |
թիվ 139 |
ք. Ստեփանակերտ
ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31 հոդվածին համապատասխան,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը (կցվում է):
| |
Հաստատված է
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2007թ. հոկտեմբերի 11-ի
թիվ 139 հրամանով |
ՑԱՆԿ
ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Բաժին I. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները
1. Oտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև երեք օր) մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար.
գ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
դ) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
ե) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
զ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
է) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
ը) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.
ժա) արտոնագիրը վերականգնելու համար:
Բաժին II. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները
1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար`
ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար.
բ) օտարերկրյա պետություններում կորցրածի փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան նոր անձնագիր տալու համար.
գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում փոփոխություն կատարելու համար.
դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար.
ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ դուրս գրելու համար.
զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար.
ը) այլ դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար.
թ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար.
ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման մեջ գտնվելու դեպքում).
ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ տարվա համար` լրացուցիչ:
2. Միջնորդագրեր ձևակերպելու համար`
ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար.
բ) օտարերկրյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար.
գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով` յուրաքանչյուր տարվա համար:
3. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար`
ա) կարճաժամկետ մուտքի արտոնագիր.
բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր 21 օր ժամկետով առանց հրավերի.
գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա.
դ) բազմակի մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա.
ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 100 տոկոս:
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար`
ա) մահվան վկայական տալու համար.
բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար.
գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար.
դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար.
ե) կրկնակի վկայականներ տալու համար:
5. Նոտարական գործողությունների համար`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար.
բ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթեր հաստատելու համար.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.
դ) օտարերկրյա քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.
ե) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար.
զ) ֆիզիկական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.
է) իրավաբանական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
թ) օտարերկրյա քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժ) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժա) փաստաթղթերի` (բացառությամբ` անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների) հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժբ) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.
ժգ) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.
ժե) օտարերկրյա քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինականացված պատճենների իսկության նոտարական վավերացման համար.
ժէ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինականացված պատճենների իսկության նոտարական վավերացման համար.
ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար.
ժթ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար.
ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար.
իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար:
6. Խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար`
ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար.
բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար.
գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար.
դ) կտակի նոտարական հաստատման համար.
ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար.
զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար.
է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար.
ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար.
թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար.
ժ) կտակը պահպանելու համար.
ժա) դրամը, արժեթղթերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու համար.
ժբ) 100 ԱՄՆ դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար.
ժգ) 100 ԱՄՆ դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար:
7. Նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար:
8. Փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար`
ա) մինչև հինգ էջի համար.
բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ:
9. Այլ ծառայությունների համար:
10. Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից.
բ) օտարերկրյա քաղաքացիներից:
Բաժին III. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները
1. Անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար.
բ) յուրաքանչյուր վագոնի համար:
2. ԼՂՀ Շահումյանի շրջանի պետական նոտարական գրասենյակի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար (բանկային համակարգի բացակայության պատճառով).
3. ԼՂՀ Շահումյանի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար (բանկային համակարգի բացակայության պատճառով):