|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» մարտի 2009թ.
պետական գրանցման համարը 1100926 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» փետրվարի 2009թ. |
թիվ 09/Ն-Ա |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ
ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ) ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերանորոգման համար նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքը հաշվարկել ըստ բերված աղյուսակի`
(ՀՀ հազ. դրամ 1մ2 ընդհանուր մակերեսի համար)
|
Ընդհանուր մակերես մ2 |
Վերանորոգվող
օբյեկտների համար |
երկու և ավել կրկնվող հարկերի
վերանորոգվող օբյեկտների համար
ներառյալ նկուղային հարկ և մանսարդ |
|
մինչև 500 |
2.35 |
1.175 |
|
500-ից մինչև 1000 |
2.115 |
1.058 |
|
1000-ից մինչև 2000 |
1.9 |
0.95 |
|
2000-ից մինչև 3000 |
1.7 |
0.85 |
|
3000-ից մինչև 5000 |
1.55 |
0.775 |
|
5000-ից մինչև 7000 |
1.395 |
0.698 |
|
7000-ից մինչև 10000 |
1.255 |
0.628 |
|
10000 և ավելի |
1.23 |
0.615 |
Աղյուսակում արժեքները չեն ներառում ԱԱՀ-ի հարկը
1. Նախագծային արժեքի հաշվարկման բանաձևն է` Նա=ՄxԳ, որտեղ`
Նա -նախագծային արժեքը
Մ- նախագծվող մակերեսը (մ2)
Գ - նախագծման 1մ2 արժեքը (ՀՀ հազ. դրամ):
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: