|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» մարտի 2009թ.
Պետական գրանցման համարը 1080937 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» մարտի 2009թ. |
N 4հ/գ-Ն(Ն) |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈԹՅԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԸ, ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՈՐՊԵՍ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 217 որոշման 2-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների ուսումնասիրության մասին ակտի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,
3) որդեգրողի թեկնածուների հաշվառման մատյանների, որդեգրողի թեկնածուի անձնական քարտի և որպես որդեգրողի թեկնածու հաշվառվելու համար դիմումի ձևերը` համաձայն թիվ 3 հավելվածի:
|
|
Հավելված թիվ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
սոցիալական ապահովության նախարարի
«11» մարտի 2009թ.
թիվ 4 հ/գ-Ն(Ն) հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` երեխա որդեգրել ցանկացող անձ) կենսապայմանների ուսումնասիրման հետ կապված հարաբերությունները:
2. Երեխա որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետարանը) (այսուհետ` շրջվարչակազմ (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետարան)` որդեգրել ցանկացող անձի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումի հիման վրա:
3. Շրջվարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) երեխա որդեգրել ցանկացող անձի` որպես որդեգրողի թեկնածու հաշվառելու համար դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնում է այդ անձի ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ: Տունայց կատարելու վերաբերյալ ձեռք է բերում պայմանավորվածություն` երեխա որդեգրել ցանկացող անձի հետ և կազմում ժամանակացույց:
4. Շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակիցների խումբը (այսուհետ` աշխատակիցների խումբ) այցելում է երեխա որդեգրել ցանկացող անձի ընտանիք (տուն):
5. Աշխատակիցների խումբը երեխա որդեգրել ցանկացող անձի տունայցի ընթացքում ուսումնասիրում է`
1) բնակարանային պայմանները` նշելով, թե ինչ իրավունքով է բնակարանը պատկանում ընտանիքին (սեփականություն, վարձակալություն, այլ), ինչպես նաև բնակարանի սենյակների թիվը,
2) կոմունալ-կենցաղային պայմանները (ջրամատակարարում, ջեռուցում),
3) սանիտարահիգիենիկ պայմանները,
4) մայրենի լեզուն,
5) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխա որդեգրելու դեպքում` հատուկ խնամք, երկարատև բուժում, ապրելու և դաստիարակելու համար հատուկ պայմանները:
6. Հավաքագրված և գրանցված տվյալները պետք է լինեն ճշգրիտ, որի համար պահանջվում է`
1) տարանջատել փաստերը, կարծիքները և դիտարկումները,
2) օգտագործել հստակ և ճշտված տվյալներ,
3) բոլոր գրառումներում պետք է նշված լինի ամսաթիվը և համապատասխան աշխատակցի ստորագրությունը:
7. Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա աշխատակիցների խումբը կատարում է երեխա որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների գնահատում, որի արդյունքների հիման վրա կազմում է կենսապայմանների ուսումնասիրության ակտ:
8. Երեխա որդեգրել ցանկացող անձի ներկայացրած փաստաթղթերի և կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա շրջվարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) երեխա որդեգրել ցանկացող անձին տալիս է երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն:
|
|
Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
սոցիալական ապահովության նախարարի
«11» մարտի 2009թ.
թիվ 4 հ/գ-Ն(Ն) հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԿՏ
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(նշել ԼՂՀ շրջվարչակազմի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետարանի) անվանումը)
Շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակիցներ
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, պաշտոնը)
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, պաշտոնը)
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, պաշտոնը)
համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող` երեխաներ որդեգրել ցանկացող անձ`
--------------------------------------------------------------------------------------------------------------------
(երեխա որդեգրել ցանկացող անձի ազգանունը, անունը, հայրանունը)
բնակվող` --------------------------------------------------------------------------------------------------------
(բնակության վայրը)
----------------------------------------------------------------------------------------------դիմումի,
(դիմումի ամիսը, ամսաթիվը)
ուսումնասիրել ենք --------------------------------------------------------------------------------------------
(երեխա որդեգրել ցանկացող անձի ազգանունը, անունը, հայրանունը)
ընտանիքի բնակարանային, կոմունալ-կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները:
Այդ նպատակով 200_ թվականի ------------------------------------------- -ին, կատարվել է տունայց, որին ներկա էր
(ամիսը, ամսաթիվը)
ընտանիքի անդամներից ------------------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------------------------
(նշել առավելագույնը ներկա չափահաս անդամներից երկուսի ազգանունը, անունը, հայրանունը)
Կենսապայմանների ուսումնասիրության արդյունքները`
1) ընտանիքի բնակարանային պայմանները` ------------------------------------------------------------
(բնակարանի տիրապետման իրավունքը` սեփականություն, վարձակալություն, այլ)
2) կոմունալ-կենցաղային պայմանները` ------------------------------------------------------------------
(ջրամատակարարում, ջեռուցում)
3) սանիտարահիգիենիկ պայմանները` --------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------
Ուսումնասիրության արդյունքում որդեգրել ցանկացող անձի կենսապայմանները
գնահատվում են ------------------------------------------------------------------------------------------------
(բավարար/անբավարար)
համաձայն որի անձի կենսապայմանները------------------------------------------------------------------
(համապատասխանում են/չեն համապատասխանում)
ընտանիքում երեխային դաստիարակության հանձնելու համար պահանջներին:
Շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակիցներ`
------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, հայրանունը)
------------------------------------------------------------------------------------------
(ստորագրությունը)
-----------------------------------------------------------------------------------------
(ամիսը, ամսաթիվը)
------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, հայրանունը)
------------------------------------------------------------------------------------------
(ստորագրությունը)
-----------------------------------------------------------------------------------------
(ամիսը, ամսաթիվը)
------------------------------------------------------------------------------------------
(ազգանունը, անունը, հայրանունը)
------------------------------------------------------------------------------------------
(ստորագրությունը)
-----------------------------------------------------------------------------------------
(ամիսը, ամսաթիվը)
|
|
Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
սոցիալական ապահովության նախարարի
«11» մարտի 2009թ.
թիվ 4 հ/գ-Ն(Ն) հրամանի |
Մ Ա Տ Յ Ա Ն
ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
-------------------------------------------------------------------------------------------------------------
ԼՂՀ շրջվարչակազմի ( Ստեփանակերտի քաղաքապետարանի ) անվանումը
|
Հ/հ |
հաշվառման համարը և լրացնելու օրը, ամիսը, տարին |
Որդեգրողի
թեկնածուի անունը,
ազգանունը,
հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել |
Ազգությունը |
Սեռը |
Քաղաքացիությունը |
Ծննդյան
վայրը |
Բնակության վայրը |
Որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները |
Այլ նշումներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Մ Ա Տ Յ Ա Ն
ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հ/հ |
Կենտրոնացված հաշվառման համարը և լրացնելու օրը, ամիսը, տարին |
Որդեգրողի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, երբ և ում կողմից է տրվել |
Ազգությունը |
Սեռը |
Քաղաքացիությունը |
Ծննդյան վայրը |
Բնակության վայրը |
Որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները |
Շրջվարչակազմի Ստեփանակերտի քաղաքապետարանի անվանումը, հաշվառման համարը և լրացնելու օրը, ամիսը, տարին |
Այլ նշումներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Ք Ա Ր Տ N
ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Որդեգրողի թեկնածուի անձնական քարտը լրացնող մարմնի անվանումը (լրացնել` ԼՂՀ շրջվարչակազմ
(Ստեփանակերտի քաղաքապետարան)
Լրացնելու օրը, ամիսը, տարին --------------------------------------------------------------------------------
1. Տվյալներ երեխա որդեգրել ցանկացող անձի մասին ----------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------------
(անունը, ազգանունը, հայրանունը)
1) սեռը -----------------------------------------------------------------------------------
2) ծննդյան օրը, ամիսը, տարին ------------------------------------------------------
3) ազգությունը --------------------------------------------------------------------------
4) քաղաքացիությունը -----------------------------------------------------------------
5) ծննդյան վայրը -----------------------------------------------------------------------
6) անձնագրի տվյալները -------------------------- N ---------------------------------------
սերիան համարը
-----------------------------------------------------------------
երբ և ում կողմից է տրվել
7) բնակության վայրը -----------------------------------------------------------------------------------------
8) աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը ---------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------------
9) ընտանեկան դրությունը -----------------------------------------------------------------------------------
(ամուսնացած է, ամուրի է, այլ)
10) տվյալներ առողջական վիճակի մասին ----------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ-------------------------------------------------------
(սեռը, տարիքը, հաշմանդամ է, հիվանդ է,
---------------------------------------------------------------------------------------------------------------------
այլ առանձնահատուկ հատկանիշներ, թիվը)
3. Լրացուցիչ տեղեկություններ ------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Անձնական քարտը լրացնող աշխատակցի
-----------------------------------------------------------
(անունը, ազգանունը)
-------------------------------------------------------------
(ստորագրությունը)
---------------------------------------------------------------
(ամիսը, ամսաթիվը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՈՐՊԵՍ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ազգանուն ---------------------------------------------------------------
Անուն --------------------------------------------------------------------
Հայրանուն --------------------------------------------------------------
Բնակվում եմ -----------------------------------------------------------
Ցանկանում եմ որդեգրել ----------------------------------------------------------------------------------------
(նշել որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները` տարիքը, սեռը,
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
ցանկության դեպքում` այլ բնորոշիչ հատկանիշներ, երեխաների թիվը)
------------------------------------------------------------------------------------------------------------- երեխա:
Համաձայն եմ, որպեսզի իմ ընտանիքում իրականացվի կենսապայմանների ուսումնասիրություն:
Երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար պահանջվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից: Երեխայի որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում և մյուս ամուսնու բնակության վայրը անհայտ է:
-----------------------------------------------------------------------------
(դիմումը լրացնող անձի անունը, ազգանունը)
------------------------------------------------------------------------------
(ստորագրությունը)
-----------------------------------------------------------------------------
(ամիսը, ամսաթիվը)