Համարը 
թիվ 20/Կ-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.04.21/07(13)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
25.02.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«09» ապրիլի 2009թ.

Պետական գրանցման համարը 2010951

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» փետրվարի 2009թ.

 թիվ 20/Կ-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` պետական կառավարչական հիմնարկներին ամրացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները կանոնակարգելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պետական կառավարչական հիմնարկներին հանձնված (ամրացված) անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելիս անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի (այսուհետ` մատյան) տվյալ միավորի գրանցման թերթիկում և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում (այսուհետ` վկայական) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի գրառման համար նախատեսված տողում լրացնել միայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը (համապատասխան հոլովաձևով), իսկ մատյանի տվյալ միավորի գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» և վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում լրացնել այն պետական կառավարչական հիմնարկի անվանումը, որին ամրացվել է տվյալ անշարժ գույքը` նշելով գույքը տվյալ մարմնին հանձնելու վերաբերյալ վարչական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը:

2. Որևէ պետական կառավարչական հիմնարկին ամրացված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքն այլ պետական կառավարչական հիմնարկի հանձնելու (ամրացնելու) դեպքում իրավունքի նոր պետական գրանցում չի պահանջվում:

Անշարժ գույքի հանձնման` սույն կետով սահմանված դեպքում, այն պետական կառավարչական հիմնարկի կամավորության սկզբունքով ներկայացվող դիմումի հիման վրա, որին հանձնվել է անշարժ գույքը, և անշարժ գույքը տվյալ հիմնարկին հանձնելու (ամրացնելու) մասին համապատասխան վարչական ակտի հիման վրա մատյանի տվյալ միավորի գրանցման թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» և վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» տողերում կատարվում է անշարժ գույքն օգտագործող պետական կառավարչական հիմնարկի վերաբերյալ տվյալների գրառման փոփոխություն. նախկին գրառման վրա կարմիր տուշով գիծ է քաշվում այնպես, որ նախկին գրառումն ընթեռնելի լինի, ստորագրվում և կնիքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից և հաջորդ տողերում լրացվում է այն պետական կառավարչական հիմնարկի անվանումը, որին ամրացվել է տվյալ անշարժ գույքը` նշելով գույքը տվյալ մարմնին հանձնելու վերաբերյալ վարչական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը և համարը, ինչպես նաև համապատասխան գրառումը կատարելու ամսաթիվը:

3. Մինչև սույն հրամանի ընդունումը պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցման փաստաթղթերում իրականացված գրառումները, ըստ ներկայացման, համապատասխանեցնել սույն հրամանով սահմանված պահանջներին:

4. Սահմանել, որ սույն հրամանով սահմանված դրույթները չեն տարածվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը, որի դեպքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն, պետական ոչ առևտրային կազմակերպությունների օգտագործման իրավունքը չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ անշարժ գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականության իրավունքը:

5. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման բաժնի պետ Մ.Ավետիսյանի վրա:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ