|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«20» ապրիլի 2009թ.
Պետական գրանցման համարը 1100962 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» ապրիլի 2009թ. |
թիվ 33-Ա/Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ-ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ (ՈՒԺԵՂԱՑՄԱՆ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերանորոգման-վերակառուցման (ուժեղացման) համար նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը հաշվարկել ըստ բերված աղյուսակի`
(ՀՀ հազ. դրամ 1մ2 ընդհանուր մակերեսի համար)
|
Ընդհանուր մակերես մ2 |
Վերանորոգման-վերակառուցման
(ուժեղացման)
օբյեկտների համար |
երկու և ավել կրկնվող հարկերի
վերանորոգման-վերակառուցման
(ուժեղացման) օբյեկտների համար
ներառյալ նկուղային հարկ և մանսարդ |
|
I |
II |
|
մինչև 1000 |
3,5 |
1,75 |
|
1000-ից մինչև 2000 |
3,153 |
1,576 |
|
2000-ից մինչև 3000 |
2,84 |
1,42 |
|
3000-ից մինչև 5000 |
2,558 |
1,279 |
|
5000-ից մինչև 7000 |
2,304 |
1,152 |
|
7000-ից մինչև 10000 |
2,075 |
1,037 |
|
10000 և ավելի |
1,869 |
0,934 |
Աղյուսակում արժեքները չեն ներառում ԱԱՀ-ի հարկը
1. Նախագծային արժեքի հաշվարկման բանաձևն է` Նա=ՄxԳ, որտեղ`
Նա -նախագծային արժեքը
Մ- նախագծվող մակերեսը (մ2)
Գ - նախագծման 1մ2 արժեքը (ՀՀ հազ. դրամ):
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: