Համարը 
թիվ 56-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.06.27/10(16)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
25.05.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«05» հունիսի 2009թ.

Պետական գրանցման համարը 1110978

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» մայիսի 2009թ.

թիվ 56-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները»՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«25» մայիսի 2009թ. թիվ 56-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԻՎ ____

1. Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` իրավաբանական անձի մասով իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, ով փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի (գործարար հարաբերության) նկատմամբ և (կամ) ի շահ ում իրականացվում է գործարար հարաբերությունը կամ գործարքը:

2. Իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

3. Ես՝ _____________________________ս, հանդիսանալով ________________________

                                 անուն, հայրանուն, ազգանուն                                                                            անվանումը,

__________________________________ իրավաբանական անձի____________________,

                         կազմակերպության իրավական ձևը                                                                        կարգավիճակը

 

հայտարարում եմ, որ նշված իրավաբանական անձը`

1) ունի իրական շահառու,

2) չունի իրական շահառու (տե´ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 3-րդ կետը),

3) □ չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության (տե´ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և ժամկետների 4-րդ կետը):

4. Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում՝ հայտարարում եմ նրա հետևյալ տվյալները՝

 

1) ______________________________________________________________________

                                                                            անունը, ազգանունը

2) ______________________________________________________________________

                        ծննդյան ամսաթիվ /օր, ամիս, տարի/ - (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում)

3) ______________________________________________________________________

                   բնակության վայր - (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան) - (ենթակա է լրացման տեղեկատվության

                                                                             առկայության դեպքում)

4) ______________________________________________________________________

                               քաղաքացիությունը - (ենթակա է լրացման տեղեկատվության առկայության դեպքում)

5) ______________________________________________________________________

             անձնագրի սերիան /համարը, տրամադրման ամսաթիվը/ - (տե'ս սույն հայտարարության ներկայացնելու կարգի և

                                                                   ժամկետների 5-րդ կետը)

 

5. Այն դեպքում, երբ անձը նշում է կատարել սույն հայտարարության 3-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում, ապա սույն կետում ներկայացվում են իրական շահառուի բացակայության կամ նրա վերաբերյալ տվյալներին չտիրապետելու օբյեկտիվ հիմնավորումները:

 

 

______________________թ.                                          ______________________

                                                                                                                      ստորագրություն

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«25» մայիսի 2009թ. թիվ 56-Ն հրամանի

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն հրամանի թիվ 1 հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ նշված հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հայտարարությունը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին պետք է տրամադրվի թղթային տարբերակով:

3. Հայտարարության 3-րդ կետի 2-րդ ենթակետը՝ «չունի իրական շահառու» նշվում է այն դեպքում, երբ իրավաբանական անձն օբյեկտիվ պատճառներով չունի կամ չի կարող ունենալ իրական շահառու: Այս դեպքում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում: Իրական շահառու չունենալու հնարավոր դեպքեր կարող են հանդիսանալ, երբ՝

1) գրանցվում է հիմնադրամ.

2) գրանցվում է պետության կողմից հիմնադրվող իրավաբանական անձ.

3) այլ հնարավոր դեպքեր:

4. Հայտարարության 3-րդ կետի 3-րդ ենթակետը՝ «չի տիրապետում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության» կարող է նշվել միայն բաց բաժնետիրական ընկերության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անձն օբյեկտիվ պատճառներով չի տիրապետում և չէր կարող տիրապետել իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվության: Այդ դեպքերում համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում հայտարարության 5-րդ կետում:

5. Իրական շահառուի անձնագրային տվյալների բացակայության դեպքում` իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը հայտարարության՝ իրական շահառուի վերաբերյալ տվյալների 4-րդ կետի 5-րդ ենթակետում լրացնում է իր անձնագրային տվյալները` փակագծերում նշելով իր անունը և ազգանունը:

6. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա դրվում է հերթական համար:

7. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` իր հերթական համարով:

8. Լրացվող հայտարարության դարձերեսին պետք է նշված լինի սույն հավելվածով սահմանված՝ հայտարարության ներկայացնելու կարգը և ժամկետները: