Համարը 
թիվ 58-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.06.27/10(16)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
25.05.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«05» հունիսի 2009թ.

Պետական գրանցման համարը 1110980

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» մայիսի 2009թ.

 թիվ 58-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել խաղատների և շահումով խաղ կազմակերպող անձանց, ներառյալ` ինտերնետ շահումով խաղ կազմակերպող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (այսուհետ` թիվ 007 հաշվետվական ձև) և թիվ 007 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման ուղեցույցը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_890

 

 

Ներմուծեք նկարագրությունը_888

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնից (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.

 

Ներմուծեք նկարագրությունը_891

 

Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ) իրականացնում է՝

1) խաղատան կազմակերպման գործունեություն,

2) շահումով խաղի (խաղերի), ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղի (խաղերի) կազմակերպման գործունեություն:

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

1) եթե խաղասրահում հաճախորդի կողմից՝

ա. խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ. ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

2) եթե խաղանիշերի (միավորների) գնումներում, խաղադրույքներում կամ շահումներում առկա է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

2. Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով դաշտերը, սակայն, եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ, և բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

3. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ և ընթեռնելի հայերենով:

5. Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել Ֆինանսական դիտարկումների բաժին դիմելու միջոցով կամ Ֆինանսական դիտարկումների բաժնի ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

6. Հաշվետվական ձևը լրացրեք գրիչով կամ համակարգչային շարվածքով:

7. Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

8. Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ առաջին էջը):

9. Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով:

10. Հաշվետվական ձևը լրացրեք տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքում որպես լիազորված անձ հանդես են գալիս երեք անձինք. հաշվետվական ձևի 2.2 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.2 կետը ներառող հատվածը, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

11. Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

12. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն հրամանի թիվ 2 հավելվածում:

13. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն հրամանի թիվ 3 հավելվածում:

 

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Նոր հաշվետվություն կամ «Լրացում-հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված «լրացում-հաշվետվություն»:

1) Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված՝ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում-հաշվետվություն» կետում: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում-հաշվետվությունը»: «Լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում-հաշվետվությունն» է ներկայացվում:

2) Լրացում-հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ կատարված փոփոխությունը ներառյալ:

3) Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող հաշվետվությունների «լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը:

4) Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի Ֆինանսական դիտարկումների բաժին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.

բ. ներկայացվում է Ֆինանսական դիտարկումների բաժնի հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

15. (1.1) Գործարքի կնքման ամսաթիվ: Այս կետում նշեք.

1) պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում՝ հաճախորդի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) մեկ գնման (մեկ շահման) կամ խաղանիշերի (միավորների) վերջին այն գնման (վերջին շահման) կատարման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), որից սկսած՝ հանրագումարը գերազանցել է 20 միլիոն դրամը).

2) կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում՝ խաղանիշերի (միավորների) այն գնման, խաղադրույքի կամ շահման ամսաթիվը, ամիսը, տարին, որից առաջացել է կասկածը:

16. (1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում կատարեք, եթե խաղասրահում խաղացողի կողմից.

1) խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

2) ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

3) 1.2 կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն « * » -ով նշված դաշտերը:

4) Եթե գործարքի (գործառնության) վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր, և որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետը և նշում կատարեք 1.3 կետում ու շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք (գործառնություն):

17. (1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

1) Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ գործարքում (գործառնությունում) առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի միաժամանակյա առկայությունը վկայող հանգամանքներ: Այս դեպքում մի նշեք 1.2 կետը:

2) Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

3) Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2 և 1.3.3 կետերում, և 1.3.4 կետում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:

4) 1.3.5 կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել, եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 3-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

5) Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4 կետից սկսած՝ տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:

18. (1.4) Շահումով խաղի տեսակը (տեսակները): Այս կետում նշեք շահումով խաղերի այն տեսակները, որին մասնակցել է խաղացողը: Լրացնել 1.4 կետում՝ նշում կատարելով նաև 1.4.1, 1.4.2 կամ 1.4.3 կետերում:

19. (1.4.1) Կենդանի խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ կենդանի խաղում:

20. (1.4.2) Մեքենայացված խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ մեքենայացված խաղում:

21. (1.4.3) Բինգո խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել բինգո խաղում:

Եթե առաջին խաղադրույքին հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղադրույքներ են կատարվել կենդանի խաղում, մեքենայացված խաղում և (կամ) բինգո խաղում, ապա միաժամանակ նշում կատարեք համապատասխան վանդակներում:

22. (1.5.1) Խաղացողի կողմից գնված խաղանիշերի (միավորների) ընդհանուր գումարը: Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) միանվագ գնման գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք խաղանիշերի (միավորների) կասկածելի գումարը:

23. (1.5.2) Շահումների (խաղադրույքների) գումարը: Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող ստացված միանվագ շահումի գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող ստացված շահումների հանրագումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք կասկածելի շահումների գումարը 3-րդ բաժնում:

24. (1.6.1) Գնված խաղանիշերի (միավորների) համար վճարման եղանակը: Այս կետում, եթե խաղանիշերի գնման համար խաղացողի կողմից վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):

25. (1.6.2) Շահումների վճարման եղանակը: Այս կետում, եթե շահումի (շահումների) համար վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):

26. (2) Հաճախորդի (խաղացողի) տվյալները: Այս բաժնում նշում եք հաճախորդին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան:

1) 2.6, 2.8.1 և 2.8.2 կետերում հաճախորդի (խաղացողի) սոցիալական քարտի համարը, բանկային հաշվի համարը և հաշիվը սպասարկող բանկի անվանումը ու երկիրը լրացվում են դրանց առկայության դեպքում: Եթե հաճախորդի (խաղացողի) մոտ առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 3-րդ բաժնում:

27. (3) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար, նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

28. (4) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետու անձի փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի լրացված հաշվետվական ձևը: Հաշվետվական ձևը պետք է կնքված լինի հաշվետու անձի կնիքով:

29. (4.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

30. (4.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԲ-ում: Այս կետում նշում եք Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2009թ. «25» մայիսի թիվ 58-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 007 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնում (այսուհետ՝ նաև Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

1) Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

2) Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

1) Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների բաժնին հաշվառման դիմումը ներկայացնում են գրավոր (հաշվառման դիմումի ձևը կցվում է): Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե. հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

3. Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

1) Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

2) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների բաժնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

1) Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների բաժին են ներկայացվում թղթային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

Ներմուծեք նկարագրությունը_1088

Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին»:

բ. Փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների բաժնի փոստային հասցեին և ներկայացված է համարվում այն «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

2) Սույն հրամանով հաստատված թիվ 3 հավելվածի համաձայն հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը՝ պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին ներկայացնում է գրություն՝ թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

3) Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով՝ նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգը:

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ Ո Ւ Մ Ի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարության ֆինանսական

դիտարկումների բաժնի պետ

 

------ --------------------------- - ին

 

Խնդրում եմ Ձեզ ---------------------------------------------------------------------------------------------- -ին

                                                                           Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գործունեության տեսակը -----------------------------------------------------------------------------------------

 

Գտնվելու վայրը ----------------------------------------------------------------------------------------------------

 

Գործունեության վայրը --------------------------------------------------------------------------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման համարը ---------------------------------------------------------------------------

 

Պետական գրանցման համարը -----------------------------------------------------------------------------------

 

Լիցենզիայի համարը -----------------------------------------------------------------------------------------------

 

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1.__________________________________________________________________________

                               Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե, հեռախոս, ստորագրություն

2.__________________________________________________________________________

                              Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե, հեռախոս, ստորագրություն

3.__________________________________________________________________________

                             Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե, հեռախոս, ստորագրություն

4.__________________________________________________________________________

                            Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե, հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

գործադիր մարմնի ղեկավար՝

---------------------------------

ստորագրություն         

________________________թ.

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«25» մայիսի 2009թ. թիվ 58-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 007 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

2. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և (կամ) պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

3. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

4. Հաշվետվությունների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրա-ապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

5. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են ֆինանսական դիտարկումների բաժին: