| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«8» սեպտեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 30009105 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» օգոստոսի 2009թ. |
N 76/265-Ն |
ք. Ստեփանակերտ
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՏՈՒՓԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերով և «Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի ու 27-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել տեղական հանրաքվեի քվեատուփի և կնիքի նմուշները, որոնք համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված և ներկայումս կիրառվող թափանցիկ քվեատուփերի և տարածքային ընտրական հանձնաժողովի ու տեղամասային ընտրական հանձնաժողովի համար նախատեսված քառանիշ թվով համարակալված կնիքների նմուշներին: