Համարը 
N 147Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.01.14/01(07)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
18.12.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«27» դեկտեմբերի 2008թ.

 

պետական գրանցման համարը 996

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» դեկտեմբերի 2008թ.

N 147Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (այսուհետ՝ թիվ 004 հաշվետվական ձև) և թիվ 004 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման ուղեցույցը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 27-ի N 147-Ն

հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_906

 

 

Ներմուծեք նկարագրությունը_907

 

 

Ներմուծեք նկարագրությունը_908

 

 

Ներմուծեք նկարագրությունը_910

 

 

ԹԻՎ 004 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնից «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.

 

Ներմուծեք նկարագրությունը_911

 

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

1) անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

2) եթե գործարքում առկա է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը՝ անկախ նրանից, թե գործարքի գումարը 50 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների առկայության դեպքում:

3. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ սույն հաշվետվական ձևը ներկայացվում է միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով:

4. Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը, համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

5. Սույն հաշվետվական ջևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող լեզվով:

6. Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել ֆինանսական դիտարկումների բաժին դիմելու միջոցով կամ ֆինանսական դիտարկումների բաժնի ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

7. Հաշվետվական ձևը լրացրեք գրիչով կամ համակարգչային շարվածքով:

8. Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

9. Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):

10. Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով:

11. Հաշվետվական ձևը լրացրեք տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ՝ պարզել եք, որ գործարքում որպես լիազորված անձ հանդես են գալիս երեք անձինք. հաշվետվական ձևի 2.2 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.2 կետը ներառող հատվածը, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

12. Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ՝ թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

13. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն հրամանի թիվ 3 հավելվածում:

14. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն հրամանի թիվ 2 հավելվածում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Նոր հաշվետվություն կամ «Լրացում-հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված՝ «լրացում-հաշվետվություն»:

1) Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում-հաշվետվություն» կետում: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում-հաշվետվությունը»: «Լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում-հաշվետվությունն» է ներկայացվում:

2) Լրացում-հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

3) Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող հաշվետվությունների «լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը:

4) Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հանարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ֆինանսական դիտարկումների բաժին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.

բ. ներկայացվում է ֆինանսական դիտարկումների բաժնի հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ.այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

16. (1.1) Գրանցման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքի նկատմամբ իրավունքների գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գրանցումը դեռևս չի կատարվել, ապա նշեք այն ամսաթիվը. երբ ներկայացվել է գործարքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումը, իսկ 4-րդ բաժնում նշեք, թե գործարքի նկատմամբ իրավունքները ինչու չեն գրանցվել, և գրանցումն ինչ փուլում է:

17. (1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ անշարժ գույքի հետ կապված գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

1) Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք և լրացրեք միայն «*»-ով նշված դաշտերը:

2) Ընդ որում, եթե գործարքում նշված չէ դրա ամբողջական գինը, ապա գործարքի գին է համարվում գործարքով ժամկետային վճարումների համար նախատեսված գումարը (օրինակ՝ բնակարանի վարձակալության պայմանագրով՝ ամենամսյա վարձավճարը):

3) Եթե գործարքի գինը գերազանցում է սույն կետով սահմանված գումարային սահմանաչափը, և, բացի այդ, Ձեր կարծիքով, գործարքը նաև կասկածելի է, ապա բաց թողեք այս կետը, նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

18. (1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

1) Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

2) Եթե Ձեր կողմից գործարքը մերժվել է, ապա նշում կատարեք 1.3.2. վանդակում՝ լրացնելով նաև մերժման ամսաթիվը:

3) 1.3.3. կետում նշում կատարեք, եթե որևէ այլ պատճառով, քան կասեցումը կամ դադարեցումը, գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել (օրինակ՝ ակնհայտ կասկածելի գործարքի նկատմամբ իրավունքների գրանցումից կողմերը հրաժարվել են իրավունքների գրանցման պահին): Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև գործարքի կողմի (կողմերի) կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

19. (1.4) Գործարքի էությունը: Այս կետում նշեք գործարքի էությունը և առարկան (օրինակ՝ անշարժ գույքի առուվաճառք, վարձակալություն):

20. (1.5) Գործարքի գումարը: Այս կետում նշեք գործարքով նախատեսված գումարը միայն ՀՀ դրամով (թվերով):

21. (2) Գործարքի կողմ(երը): Այս բաժնում նշում եք գործարքի կողմ(եր)ին նկարագրող տվյալները: Կախված նրանից, թե գործարքի կողմը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1.կետերը, եթե ֆիզիկական անձ է՝ 2.1.2. կետերը:

1) 2.1. կետում նշեք, թե քանի անձի անունից է կատարվում գործարքը, որից հետո 2.1. կետը լրացրեք բոլոր անձանց համար:

2) 2.1.1.3. կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործարքի կողմի գտնվելու (բնակության) վայրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գործունեության վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև 4-րդ բաժնում՝ որպես լրացուցիչ տեղեկություն:

22. (2.2) Լիազորված անձի տվյալները, ով հաճախորդի անունից իրականացնում է գործարքը: Այս կետում նշեք հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Այս բաժնում լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

1) 2.2. կետում նշեք լիազորված անձանց քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2. կետը:

2) Անկախ նրանից՝ հաշվետվությունը լրացվում է պարտադիր տեղեկացման, թե կասկածելի գործարքի վերաբերյալ, լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

23. (3) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը: Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարվում է գործարքը:

1) 3.1. կետում նշեք, թե քանի շահառու կա գործարքում, և յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

2) Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի վերաբերյալ բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

24. (4) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով. կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար: Նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

25. (5) Պատասխանատու աշխատակցի տվյալներ: Այս կետում նշեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման այն աշխատակցի տվյալները, ով իրավասու է լրացնել և ներկայացնել հաշվետվական ձևը: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը:

26. (5.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշեք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

27. (5.4) Հաշվետու անձի հաշվառման համարը ֆինանսական դիտարկումների բաժնում: Այս կետում նշեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից Ձեր տրված հաշվառման համարը (թվերով):

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 147-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 004 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1) Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

2) Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

1) Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների բաժին հաշվառման դիմումը ներկայացնում են գրավոր (հաշվառման դիմումի ձևը կցվում է): Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը.

բ. հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը.

գ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը.

դ. հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը.

ե. ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը).

զ. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

 

1) Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

2) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է ֆինանսական դիտարկումների բաժնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

1) Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների բաժին են ներկայացվում թղթային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին (տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_912

 

Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևը ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը՝ «Անձամբ ֆինանսական դիտարկումների բաժնի պետին»,

բ. փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված է համարվում այն «Արցախփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

2) Սույն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը՝ պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը ֆինանսական դիտարկումների բաժնի պետին ներկայացնում է գրություն՝ թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

3) Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով՝ նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգը:

 

 

Հաշվառման դիմումի ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն   Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարության ֆինանսական

դիտարկումների բաժնի պետ

պարոն ------  ------------------------  -ին

 

Խնդրում եմ Ձեզ ------------------------------------------------------------------------------------ -ին

                                      Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

 

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գործունեության տեսակը ------------------------------------------------------------------------------

 

Գտնվելու վայրը            ---------------------------------------------------------------------------------

 

Գործունեության վայրը ---------------------------------------------------------------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման համարը ---------------------------------------------------------------

 

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները ----------------------------------------------------

 

1.__________________________________________________________________________

     Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

2.__________________________________________________________________________

     Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

3.__________________________________________________________________________

     Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

4.__________________________________________________________________________

     Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

 

Հաշվետվություն տրամադրող անձի

գործադիր մարմնի ղեկավար՝                                                                         ---------------------------

                                                                                                                          ստորագրություն

----  ------------  ------թ.

ք.

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 147-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 004 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1) Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

2) Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և (կամ) պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

3) Հաշվետվություն տրամադրող անձը գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

4) Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա. աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ. ծրագրա-ապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ. վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

5) Հաշվետվություն տրամադրող անձը պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6) Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն հրամանով սահմանված կարգով նախապես ներկայացվել են ֆինանսական դիտարկումների բաժին: