Համարը 
N 76-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.10.27/14(20)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
02.10.2009
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«14» հոկտեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 20209115

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«02» հոկտեմբերի 2009թ.

N 76-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 450 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգի 25-րդ կետի համաձայն.

Հաստատել`

1. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

 

 

ՊԵՏ

 Կ.ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածների

վարչության պետի

«02» հոկտեմբերի 2009թ. թիվ 76-Ն հրամանի

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_1091

 

Հավելված N 2

ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածների

վարչության պետի

«02» հոկտեմբերի 2009թ. թիվ 76-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ՎԻՃԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի գրանցամատյանի վարման կարգը:

2. Գրանցամատյանի վարումն իրականացվում է տեխնիկական զննության կայանների կողմից զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն ներկայացված տվյալների հիման վրա:

3. Տեխնիկական զննության կայանները յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը, լիցենզավորող մարմին են ներկայացնում տեղեկատվություն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների վերաբերյալ` համաձայն Ձև 1-ի, կցելով նաև էլեկտրոնային տարբերակը:

4. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում և կնքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմի կողմից:

5. Գրանցամատյանում տվյալները գրանցվում են ըստ նրանց ժամանակագրային հերթականության:

6. Գրանցամատյանի վարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը:

7. Գրանցամատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է մատյանում՝ գրանցումներ կատարող աշխատակցի կողմից՝ գրանցամատյանի սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ: Հաջորդ տողում ավելացնելով ճիշտ գրառումները և կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է համապատասխան աշխատակցի ստորագրությունը:

8. Գրանցամատյանի տվյալները ծառայողական օգտագործման համար են և հրապարակման ենթակա չեն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

9. Գրանցամատյանները պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունում` մինչև այդ գրանցամատյանում վերջին գրանցման օրվանից սկսած երեք տարին լրանալը:

 

 

Ձև 1

 

_______________________________________________տեխնիկական զննության կայանում

                                 (տեխնիկական զննության կայանի անվանումը)

 

200 ___թվականի ____________եռամսյակում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցներ

Ներմուծեք նկարագրությունը_1092

 

Տեխնիկական զննության

կայանի ղեկավար         _____________________      _________________________________ Կ.Տ

                                                           (ստորագրություն)                                (անուն, ազգանուն, հայրանուն)

«-----» ------------------ 200 թ.