| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«05» սեպտեմբերի 2008թ.
պետական գրանցման համարը 949 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ
ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
14 օգոստոսի 2008 թվական |
N 26-Ն |
ք. Մարտունի
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» հրամանագրով շրջանի համայնքների և Մարտունի քաղաքի մսի վաճառման կետերում առկա թերությունները վերացնելու, հետագայում որևէ վարակի տարածումը կանխելու նպատակով՝
1. Արգելել.
1) առանց անասնաբույժի թույլտվության հարկադիր սպանդը,
2) չդրոշմված և առանց անասնաբուժական տեղեկանքի մսի և մսամթերքի վաճառքը,
3) առանց անասնաբուժական և համայնքի ղեկավարի (անասունի պատկանելության մասին) տեղեկանքների, կենդանիների և կենդանական ծագում ունեցող մթերքների իրացումը և տեղափոխումը,
4) հասարակական վայրերում, այդ թվում փողոցներում և մսավաճառման կետերի մերձակայքում անասունների սպանդը:
2. «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ տնօրեն Վ. Խաչատրյանին՝
1) սննդի համար պիտանի չճանաչված միսը և մսամթերքները առգրավել և ոչնչացնել,
2) ուժեղացնել վերահսկողությունը անասնաբուժասանիտարական հսկողության իրագործման՝ կենդանիների պահպանման, տեղափոխման, սպանդի և առևտրի նկատմամբ:
3. Սույն կարգադրության պահանջները խախտող անասնաբուժական ծառայության գործունեության ոլորտի բոլոր տնտեսվարող սուբյեկտները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ տնօրեն Վ. Խաչատրյանին՝ համայնքների ղեկավարների հետ համատեղ վերահսկողություն իրականացնել սույն կարգադրության պահանջները կատարելու համար: