Համարը 
թիվ 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.07.31/11(17)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանություն
Ընդունման ամսաթիվը 
07.07.2009
Ստորագրող մարմինը 
Պետ, ոստիկանության գեներալ-մայոր
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«14» հուլիսի 2009 թվականի

պետական գրանցման համարը 2070990

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» հուլիսի 2009թ.

թիվ 3-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Սահմանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայր և պատիժը կատարող հիմնարկ անձանց մուտքի և ելքի կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ռ. ՇԱՖԵՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության

«07» հուլիսի 2009 թվականի թիվ 3-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրի և պատիժը կատարող հիմնարկի (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկ) վարչական մասնաշենք, կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս անձանց մուտքի և ելքի համար անհրաժեշտ ընթացակարգը, ինչպես նաև դրա առանձնահատկությունները:

2. Քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի կարգը խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

3. Քրեակատարողական հիմնարկ այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող են ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել:

 

2. ՄՈՒՏՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ

 

4. Յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկ նախապես համաձայնեցվում է քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձի հետ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայող քրեակատարողական ծառայողի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և քրեակատարողական վարչության ծառայողների ու վարձու աշխատողների:

5. Յուրաքանչյուր այցելու քրեակատարողական վարչության վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին է ներկայացնում իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

6. Հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը, համապատասխան հանձնարարությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում (Ձև 1) գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝ նշելով քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ քրեակատարողական վարչության ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը:

7. Քրեակատարողական վարչության ծառայողը և վարձու աշխատողը քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք մուտք են գործում քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին ներկայացնելով վկայականը:

 

3. ՄՈՒՏՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՄԱՍ

 

8. Յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և քրեակատարողական վարչության ծառայողների ու վարձու աշխատողների:

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:

Կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցությունները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

9. Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս այցելուների մուտքը, որպես կանոն, իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի իրավունք ունեցող անձանց համար կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամկետ չի սահմանվում:

10. Յուրաքանչյուր այցելու, բացառությամբ քրեակատարողական վարչության ծառայողների և վարձու աշխատողների, քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս այդ գոտու հարակից հսկիչ անցագրային կետ է հանձնում իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձինք հսկիչ անցագրային կետում քրեակատարողական ծառայողին են ներկայացնում ծառայողական վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

11. Հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուների գրանցման մատյանում (Ձև 1) գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝ նշելով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելու ժամը և րոպեն:

12. Քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխարգելելու նպատակով, իրականացվում է քրեակատարողական հիմնարկ մուտք գործող այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագին կրած հագուստի, հանձնուքների ու փաթեթների զննություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 510-Ն որոշմամբ սահմանված կարգով:

13. Քրեակատարողական վարչության ծառայողները և վարձու աշխատողները քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս մուտք գործելիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին են հանձնում տվյալ քրեակատարողական վարչության պետի կողմից տրված անցաթուղթը (Ձև 2):

 

4. ԵԼՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ

 

14. Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը այցելուին վերադարձնում է վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը` այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի` քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական վարչության ծառայողների և վարձու աշխատողների:

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս իրականացվում է այցելուների անձնական խուզարկություն և նրանց իրերի, հագին կրած հագուստի, հանձնուքների ու փաթեթների զննություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 510-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասից դուրս գալիս կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամասին հարակից հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը տվյալ քրեակատարողական վարչության ծառայողին կամ վարձու աշխատողին վերադարձնում է սահմանված ձևի անցաթուղթը:

15. Քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողն այցելուից վերցնում է անցաթուղթը, այցելուների գրանցման մատյանում նշելով այցելուի քրեակատարողական հիմնարկից դուրս գալու ժամը և րոպեն, բացառությամբ քրեակատարողական վարչության ծառայողների և վարձու աշխատողների:

Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքից դուրս գալիս վարչական տարածքի մուտքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին ներկայացնում է վկայականը:

 

 

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

 

Սկսված է _____________________

Ավարտված է __________________

էջերի քանակը ___________________

Պահպանման ժամկետը ___________

 

Հ/հ

Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ամիսը, ամսաթիվը

Այցելուի անունը, ազգանունը

Այցելուի պաշտոնը

Վկայականի կամ անձնագրի տվյալները

Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամը

Քրեակատարողական հիմնարկից դուրս գալու ժամը

              
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 

Ձև 2

 

Ա Ն Ց Ա Թ ՈՒ Ղ Թ

 

 

   Ա Ա Հ ___________

Լուսանկարի                          ______________

տեղը                                   ______________

 

ԿՈԴ____ ԹԻՎ ____

 

Անձնական ստորագրություն______

  

     

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

«__________»

 

ՔԿՀ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

 

Ուժի մեջ է մինչև «____»________20 թ.

 

Պետ` _________________ ազգանուն

(ստորագրություն)