Համարը 
N1-2/34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.04.22/06(28)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
05.04.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆOՐԻՆՄԱՆՆ ՈՒ OԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«19» ապրիլի 2010թ.

պետական գրանցման համարը 1091048

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» ապրիլի 2010թ.

N1-2/34-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆOՐԻՆՄԱՆՆ ՈՒ OԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ

(ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 206 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի թիվ 17 և 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 31 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 816-Ն որոշմամբ սահմանված դրույթները`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության հայտի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Բ. ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի

2010թ. ապրիլի 05-ի թիվ 1-2/34-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆOՐԻՆՄԱՆՆ ՈՒ OԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ)

ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման (այսուհետ` գույքի վարձակալության) աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը:

2. Գույքի վարձակալության աճուրդի դեպքում բացի գույքի վարձավճարի չափից այլ չափանիշներ ենթակա չեն սակարկման:

3. Գույքի վարձակալության աճուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրության և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետ` աճուրդային հանձնաժողով):

 

II. ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

4. Աճուրդային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից:

5. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին նախարարի հրամանի հիման վրա աճուրդային հանձնաժողովը հինգ աշխատանքային oրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում է նախարարին:

6. սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում աճուրդային հանձնաժողովն ընդունում է գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը, կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:

7. Աճուրդային հանձնաժողովի նիստն իրավազոր է աճուրդային հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդային հանձնաժողովի նիստում մասնակցող անդամները 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ` ընդ որում, նոր նիստի oրվա և ժամի մասին աճուրդային հանձնաժողովը պատշաճ տեղեկացնում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց:

8. Աճուրդային հանձնաժողովն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (ներ):

9. Աճուրդային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած գույքի վարձակալության աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և այդ մասին արձանագրություն կազմելուց հետո:

 

III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

10. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջին oրվանից առնվազն 30 oր առաջ:

11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը),

2) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

3) գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ oրերի,

4) գույքի վարձակալության աճուրդի հաղթողին որոշելու կարգը,

5) գույքի վարձակալության աճուրդով վարձակալության տրվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները,

6) գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես.

ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

բ. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձանց համար, անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` քաղաքացիների համար,

գ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե գույքի վարձակալության աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանվել լրացուցիչ փաստաթղթեր,

7) գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 816-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը,

8) գույքի վարձակալության աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը տրամադրելու կարգը,

9) այլ տեղեկություններ:

12. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդը սկսելուց 1 (մեկ) օր առաջ:

13. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում աճուրդային հանձնաժողովը պարտավոր է անհապաղ կատարել գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել էր գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:

 

IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

14. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

15. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` գույքի վարձակալության աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով:

16. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար` այդ նպատակով բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:

17. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:

18. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, արձանագրությունը ստորագրելու oրվանից 3 աշխատանքային oրվա ընթացքում հետագա վճարումները չկատարելու և (կամ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային oրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում:

19. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը, որն այդ դիմումը ստանալուց հետո 5-oրյա ժամկետում դիմումատուին տալիս է գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարի հետ վերադարձման հայտ:

20. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետում գույքի վարձակալության աճուրդի հաղթող չճանաչված հայտատուի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը հաշվանցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

21. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս գույքի վարձակալության աճուրդում:

22. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

23. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից մեկ օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:

24. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից լիազորված անձինք:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

25. Գույքի վարձակալության աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 816-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

26. Գույքի վարձակալության աճուրդի մասնակիցը բարձրացնում է իրեն տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:

27. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի իր կողմից առաջարկվող վարձավճարի չափը ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

28. Աճուրդավարը շարունակում է գույքի վարձակալության աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափը առաջարկված մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

29. Այն դեպքում, երբ հայտարարված վարձավճարի չափով գույքը վարձակալելու համաձայնությունը չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային վարձավճարի չափը: Գույքը մեկնարկային վարձավճարի չափով 3 անգամ առաջարկելիս վարձակալելու համաձայնության բացակայության դեպքում գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

30. Գույքի առավելագույն վարձավճարի չափը առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է գույքի վարձակալության աճուրդի հաղթող:

31. Աճուրդային հանձնաժողովը գույքի վարձակալության աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն:

Աճուրդային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

32. Աճուրդային հանձնաժողովին գույքի վարձակալության աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց գույքի վարձակալության աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

33. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) գույքի վարձակալության աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը,

3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել,

4) oրենքով նախատեսված այլ դեպքերում:

34. Գույքի վարձակալության աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով գույքի վարձակալության աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է գույքի վարձակալության աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի

2010թ. ապրիլի 05-ի թիվ 1-2/34-Ն հրամանի

 

Հ Ա Յ Տ

ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

_________________________________________________________________________

                               (հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

1. Ծանոթանալով «____» _____________ 20___ թ. կայանալիք աճուրդում վարձակալության

տրվող գույքի (տարածքի) մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ)

մասնակցել ________________________________________________________________

                                                         (գույքի (տարածքի) անվանումը, հասցեն)

վարձակալության աճուրդին:

 

2. Գույքի վարձակալության աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`

1) գույքի վարձակալության աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային oրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի (տարածքի) համար մեր (իմ) կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը,

2) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային oրվա ընթացքում ներկայանալ աճուրդային հանձնաժողով, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են` __________________________________________________

 

__________________________________________________________________________:

                    (իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)

5. Կից ներկայացվում են.

1) հիմնադրի փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները` իրավաբանական անձանց համար, իսկ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` քաղաքացիների համար,

2) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը (առաջարկված տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, «Արցախբանկ» ՓԲԸ-ի ______________________________ հաշվի համարով),

3) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

 

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ) ________________________ ______________________

                                                                             (ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

«____» _________________ 20___թ.

 

Կ. Տ.