| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» նոյեմբերի 2010թ.
Պետական գրանցման համարը 10510100 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» հոկտեմբերի 2010թ. |
N 136-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով `
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին և իրավաբան Ա. Ապրեսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 136-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստում (այսուհետ` Վերապատրաստում) կազմակերպելու և իրականացնելու հետ կապված փոխհարաբերությունները:
2. Հավաստագրման քննությանը մասնակցելու համար կարող է Վերապատրաստվել «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին բավարարող անձը:
3. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն) սահմանած ժամանակացույցին համապատասխան: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների Վերապատրաստման ժամանակացույցը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Վերապատրաստման հարցաշարը հաստատում է Նախարարը:
5. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Նախարարության կողմից, սույն կարգով` սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:
6. Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին Նախարարության հայտարարությունը պաշտոնապես հրապարակվում է ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ: Ընտրությանը մասնակցելու հայտը Նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:
7. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում է.
1) վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները.
2) հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը:
8. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության կողմից սահմանած և պաշտոնապես հրապարակած պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Այդ պայմաններն են՝
1) ուսումնական տարածքը, վերապատրաստող համապատասխան մասնագետները,
2) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագիրը ( Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան), դասավանդման թեմատիկ պլանավորումը, վերապատրաստման տևողությունը,
3) ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, նյութատեխնիկական բազայի առկայություն:
9. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրությունը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` վերապատրաստման առաջին դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:
10. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը իրականացվում է Նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով` հայտատուների ներկայությամբ: Հանձնաժողովի անդամ չի կարող լինել Վերապատրաստող կազմակերպության հայտ ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչը:
Նախարարությունը կարող է որպես վերապատրաստող կազմակերպություն ընտրել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված կազմակերպություններին:
11. Նախարարությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրության արդյունքները հրապարակում է ընտրության անցկացմանը հաջորդող 3-օրյա ժամկետում:
12. Հաղթող ճանաչված և Նախարարության կողմից երաշխավորված Վերապատրաստող կազմակերպությունը(ները) վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը հրապարակում է (են) Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ` Նախարարության պաշտոնական կայքում և առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
13. Վերապատրաստվող անձը (այսուհետ` անձը) ազատ է վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից:
14. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացվում հայտարարության հրապարակմանը հաջորդող 20-օրյա ժամկետում: Վերապատրաստման դասընթացը սկսվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող 4-օրյա ժամկետում, սակայն 2 օրից ոչ շուտ:
15. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում են.
1) վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները,
2) վերապատրաստման համար դիմումի ձևը (Ձև-1),
3) դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը.
4) վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը,
5) վերապատրաստման դասընթացի արժեքը,
6) սույն կարգի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,
7) վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը:
16. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող անձը վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է.
1) դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով,
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) անձնագրի պատճենը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
18. Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:
19. Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք` աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:
20. Վերապատրաստումն անցկացվում է Նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան:
21. Վերապատրաստման դասընթացի թեմաները գրանցվում են դասամատյանում:
22. Վերապատրաստում անցած անձն ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով (Ձև-2): Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ( հավաստագիր) ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը նորից վերապատրաստվել սույն կարգի համաձայն:
23. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը չի ստանում համապատասխան վկայագիրը:
24. Սույն կարգի 8-րդ և 20-րդ կետերով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվող անձը, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել սույն կարգի 12-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:
25. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայագիր ստացած անձանց ցուցակը, անձնական գործերի, վերապատրաստման վկայագրերի բաշխման մատյանի և վերապատրաստման դասամատյանի պատճենները, որոնք պահպանվում են Նախարարությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
26. Վերապատրաստման դասընթացի համապատասխանությունը սույն կարգի 8-րդ և 20-րդ կետերի պահանջներին կարող է վիճարկվել դատական կարգով:
ԴԻՄՈՒՄԻ ՆՄՈՒՇ
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի 2010 թվականի
հոկտեմբերի 29-ի N 136-Ն հրամանի |
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական
ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք
(հավաստագիր) ստանալու նպատակով
վերապատրաստում իրականացնող
կազմակերպության ղեկավար
պարոն/տիկին____________________-ին
___________________________________________-ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
______________________________________________
դիմողի հաշվառման վայրը
______________________________________________
դիմողի հեռախոսահամարը (աշխատանքային, բնակ., բջջ.)
______________________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` _______________________________
օրը, ամիսը, տարին, վայրը |
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացի կազմակերպման մասին հայտարարությանը` խնդրում եմ գրանցել ինձ որպես դասընթացի մասնակից
1) Քաղաքացիությունը ______________________________________________________________
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության
_________________________________________________________________________________
դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)
2) Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա_______________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)
3) Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն __________________________
(ունեմ, չունեմ)
4) Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
5) Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
_________________________________________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)
6) Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ
_________________________________________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
7) Լեզուների իմացությունը___________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)
8) Համակարգչային գրագիտությունը __________________________________________________
_________________________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)
Կից ներկայացնում եմ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման» կարգով սահմանված փաստաթղթերը:
Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` ............................................. «.........» ............................ 20..... թ.
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆՄՈՒՇ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՎԿԱՅԱԿԱՆ
ՍԵՐԻԱ Ա N 0000
(անուն, հայրանուն, ազգանուն)
Ս/թ _______________________ից մինչև_________________մասնակցել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստման__________տևողության դասընթացին _________________________________ կազմակերպությունում և իրավունք ունի մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավաստագրման քննություններին:
Կազմակերպության ղեկավար _________________ _______________________
(ստորագրություն) (անուն,ազգանուն)
_____ _______________ 20____թ.
Կ.Տ.
Վկայականը վավեր է մինչև _____ _______________20____ թ.