ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 45.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ
ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47, այսուհետ՝ Օրենք) 45.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն՝ շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ՝ այդ մասին գրավոր հայտնելով հաշվառման վայրի հարկային մարմնին: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը վճարում է տույժ՝ փաստացի ստացված շահութահարկի 1/16-րդ-ի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար Օրենքի 45.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով՝ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 88-րդ հոդվածով՝
պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 45.1-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում տույժեր չեն հաշվարկվում, եթե ամբողջ տարում յուրաքանչյուր ամսվա համար (այդ թվում՝ մինչև շահութահարկի ամսական կանխավճարների ինքնուրույն որոշման մասին գրավոր դիմումի ներկայացումը) հաշվարկված կանխավճարների վճարված գումարների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա հաշվարկված փաստացի շահութահարկի 75%-ը, իսկ այդ պայմանը չապահովվելու դեպքում ռեզիդենտի կողմից ամսական կանխավճարների մեծությունն ինքնուրույն որոշելու մասին գրավոր դիմումը ներկայացնելուն հաջորդող առաջիկա կանխավճարային մուծման վճարման ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր՝ փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ:
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա.ԲԱԼԱՅԱՆ |