| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«24» մարտի 2011թ.
պետական գրանցման համարը 1111133 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `
Հաստատել շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2011 թվականի մարտի 22-ի
N 36-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
1. Ապրանքներ
1.1. Բենզին և դիզելային վառելիք
1.2. Սեղմված բնական գազ
1.3. Սննդամթերք և ըմպելիքներ
1.4. Գրենական պիտույքներ և նյութեր
1.5. Դեղորայք և պատվաստանյութեր (բացառությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի)
1.6. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր
1.7. Ավտոպահեստամասեր
1.8. Շինանյութեր
1.9. Համակարգչային և պատճենահանման սարքավորումներ, օժանդակ նյութեր, քարթրիջներ և տոներներ
1.10. Կահույք
1.11. Տնտեսական ապրանքներ, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ
1.12. Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային տեխնիկա
1.13. Ավիատոմսեր
2. Աշխատանքներ
2.1. Տպագրություն
3. Ծառայություններ
3.1. Տպագիր պարբերական հրատարակությունների բաժանորդագրություն և առաքում
3.2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում
3.3. Տրանսպորտային փոխադրումներ