| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«5» մայիսի 2011թ.
պետական գրանցման համարը 3031146 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2011 թվականի |
Թիվ 37Ն |
ք. Ստեփանակերտ
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱՅԴ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 44-րդ և 79-րդ հոդվածները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել.
1) խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշների սահմանման և այդ չափանիշների մոնիթորինգի կարգը համաձայն հավելված թիվ 1-ի.
2) խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշների ներդրման և մոնիթորինգի ժամանակացույցը համաձայն հավելված թիվ 2-ի:
2. Ընդունել ի գիտություն, որ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը կհաստատի.
1) խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների գրանցման մատյանների օրինակելի ձևերը և դրանց վարման կարգը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևերը և դրանց ներկայացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված թիվ 1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2011թ. ապրիլի 27-ի թիվ 37Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
Սույն կարգով սահմանվում են խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի չափանիշների սահմանման սկզբունքները և այդ չափանիշների մոնիթորինգի կարգը:
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խմելու ջուր մատակարարող ընկերությունների (այսուհետև` Ընկերություն) համար սահմանում է մատուցվող ծառայությունների որակի չափանիշների հետևյալ խմբերը.
1) հիմնական չափանիշներ, որոնք ուղղակիորեն բխում են Ընկերություն-սպառող պայմանագրային հարաբերություններից,
2) ընդհանուր չափանիշներ, որոնք անուղղակի են ազդում Ընկերություն-սպառող պայմանագրային հարաբերությունների վրա և բնութագրում են Ընկերության գործունեությունը:
2. Մատուցվող ծառայությունների որակի հիմնական չափանիշներն են`
1) ջրամատակարարման հաստատված գրաֆիկների և տևողության պահպանումը.
2) սահմանազատման կետերում (մուտքագծերի վրա) ջրի ճնշման տեխնիկական կանոնակարգերով սահմանված մեծությունների ապահովումը.
3) ջրամատակարարման համակարգում պլանային աշխատանքները սկսելու վերաբերյալ սահմանված ժամկետներում տեղեկատվության տրամադրումը սպառողներին.
4) ջրամատակարարման համակարգում պլանային աշխատանքների դեպքում ջրամատակարարման ընդհատման առավելագույն տևողությունը.
5)ջրամատակարարման համակարգում վթարների հետևանքով ջրամատակարարման ընդհատումների առավելագույն տևողությունը.
6) ջրամատակարարման համակարգում վթարների դեպքում ջրամատակարարման վերականգնման ժամկետի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը սպառողներին.
7) սպառողների դիմում-բողոքներին արձագանքման տևողությունը.
8) ջրամատակարարման վերաբերյալ սպառողներից տեղեկատվություն ստանալու և հաղորդելու համար շուրջօրյա հեռախոսակապի առկայությունը:
3. Մատուցվող ծառայությունների որակի ընդհանուր չափանիշներն են`
1) սանիտարական նորմերով և կանոններով սահմանված խմելու ջրի որակի ապահովումը.
2) անհատական ջրամատակարարում ունեցող և ջրամատակարարման ընդհանուր ծորակից օգտվող սպառողների թիվը.
3) խմելու ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում.
4) սպառողների դիմում-բողոքների քանակը` ըստ դասակարգումների:
2. ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Խմելու ջուր մատակարարող ընկերությունների համար մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշները Հանձնաժողովը սահմանում է յուրաքանչյուր Ընկերության համար:
5. Յուրաքանչյուր Ընկերության համար մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշները Հանձնաժողովը սահմանում է սույն կարգի 10-րդ կետում սահմանված` առնվազն մեկ տարվա տեղեկատվական բազայի հիման վրա ձևավորված առաջարկը Ընկերության հետ քննարկման արդյունքի հիման վրա:
3. ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Ընկերությունը պարտավոր է ապահովել մատուցվող ծառայությունների որակի հիմնական չափանիշների Հանձնաժողովի կողմից հաստատված արժեքները:
7. Ընկերությունը պարտավոր է վարել մատուցվող ծառայությունների որակի հիմնական և ընդհանուր ցուցանիշների գրանցման մատյաններ:
8. Գրանցման մատյանները լրացնող անձինք պետք է հրահանգավորված լինեն գրանցումների հաճախության և բովանդակության վերաբերյալ:
9. Գրանցման մատյաններից քաղված տեղեկատվությունը Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացնում Հանձնաժողովի սահմանած ձևերով և պարբերականությամբ:
4. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ
10. Ընկերության կողմից Հանձնաժողովի սահմանած մատուցվող ծառայությունների որակի չափանիշների ապահովումը Հանձնաժողովը գնահատում է հետևյալ տեղեկատվական բազայի ուսումնասիրության միջոցով`
1) ներկայացված տեղեկատվության (ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշների գրանցման մատյանների հիման վրա կազմած).
2) անկախ տեխնիկական աուդիտորների ներկայացրած հաշվետվությունների.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և այլ մարմիններից ստացված տեղեկատվության.
4) Հանձնաժողովին ուղղված սպառողների դիմում-բողոքների.
5) մատուցվող ծառայությունների որակի չափանիշների խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում հրապարակված և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև Ընկերության մոտ իրականացված մոնիթորինգի` տեղում անցկացված ուսումնասիրությունների միջոցով (ներկայացված տեղեկատվության հավաստիություն, տեղեկատվության ձևի և ներկայացման կարգի պահպանում և այլն):
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
11. Մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիությունը Հանձնաժողովը ստուգում է համադրելով.
1) գրանցման մատյանների հիման վրա ներկայացրած տեղեկատվությունը,
2) սպառողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները,
3) սպասարկման տարածքներում իրականացված մոնիթորինգի արդյունքները,
4) սպառողներին ներկայացվող հաշիվ-ապրանքագրերը:
12. Անհրաժեշտության դեպքում ներկայացված տեղեկատվության հավաստիության ուսումնասիրման համար Հանձնաժողովը կարող է օգտագործել նաև այլ տեղեկատվություն:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
13. Մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների մոնիթորինգի արդյունքների հրապարակայնությունն ապահովվում է.
1) քննարկելով մոնիթորինգի արդյունքները սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ,
2) մոնիթորինգի արդյունքների մասին հաշվետվությունը տեղադրելով Հանձնաժողովի ինտերնետային կայքում:
|
Հավելված թիվ 2
Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2011թ. ապրիլի 27-ի թիվ 37Ն որոշմամբ |
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
|
№ |
Աշխատանքի անվանումը |
Կատարող |
Համակարգող |
Կատարման ժամկետ |
Նշումներ |
|
Սկիզբ |
Ավարտ |
|
1 |
Ծառայությունների մատուցման որակի ցուցանիշների գրանցման մատյանների և տեղեկատվական ձևերի մշակում: Գրանցման մատյանների վարման կարգի սահմանում.
-
խորհրդակցություններ
-
քննարկումներ Ընկերությունների հետ,
-
քննարկումներ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ |
Ա.Մուսայելյան Ռ.Արզանյան |
Գ.Ավանեսյան |
01.07.2011թ. |
30.11.2011թ. |
Արձանագրու-թյուն |
|
2 |
Ծառայությունների մատուցման որակի ցուցանիշների գրանցման մատյանների և տեղեկատվական ձևերի սահմանումը |
Ա.Մուսայելյան Ռ.Արզանյան |
Գ.Ավանեսյան |
30.11.2011թ. |
30.12.2011թ. |
Հանձնաժողովի որոշում |
|
3 |
Ծառայությունների մատուցման որակի ցուցանիշների գրանցման մատյանների և տեղեկատվական ձևերի ներդրումը Ընկերություններում.
-
Ընկերությունն անց է կացնում անձնակազմի ուսուցում գրանցման մատյանների և դրանց վարման կարգի վերաբերյալ,
-
անցկացվում է գրանցման մատյանների և դրանց վարման կարգի իմացության ստուգում |
Ա.Մուսայելյան Ռ.Արզանյան |
Գ.Ավանեսյան |
30.12.2011թ. |
30.06.2012թ. |
Հանձնաժողովի որոշում |
|
4 |
Ընկերությունների կողմից ներկայացված մեկ տարվա տեղեկատվության վերլուծություն և առաջարկների ձևավորում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ.
-
տեղեկատվության հավաստիության ստուգում,
-
առաջարկների ներկայացում
-
անհրաժեշտության դեպքում ընկերությունների համար հանձնաժողովի կողմից սահմանված կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների ցուցանիշների փոփոխություն |
Ա.Մուսայելյան Ռ.Արզանյան |
Գ.Ավանեսյան |
30.06.2012թ. |
ըստ անհրաժեշ-տության |
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
աշխատակազմի ղեկավար` |
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ |