Համարը 
N 113-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.07.09/10(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
13.06.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«16» հունիսի 2011թ.

պետական գրանցման համարը 1051157

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» հունիսի 2011թ.

N 113-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախադպրոցական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետին և 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները»` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:

 

 

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2011 թվականի հունիսի 13-ի N 113-Ն հրամանի

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) կազմում է վաղ մանկության զարգացման ընդհանուր չափորոշչի բաղադրամաս և սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական ծրագրերի բովանդակության նախագծման հիմնական ուղղությունները: Չափորոշչում նախադպրոցական կրթության բովանդակությունը ներկայացվում է տարանջատված կրթադաստիարակչական ոլորտ-տիրույթների և բաղադրիչների միջոցով:

Չափորոշիչը նպատակաուղղվում է նախադպրոցական տարիքի երեխայի իմացական շարժառիթների խթանմանը, նրա ինքնաճանաչման, ինքնադրսևորման, համակողմանի ու ներդաշնակ զարգացման ապահովմանը, կենսակերպի հիմքերի ձևավորմանն ու սոցիալականացմանը:

Չափորոշիչը նաև կրթադաստիարակչական հիմնական ծրագրերի, նպատակների իրագործումը ցույց տվող ցուցանիշների կատարման ընդունված մակարդակն է:

Չափորոշիչը մշակվում է համագործակցային աշխատանքի արդյունքում և հաստատվում շահագրգիռ կողմերի համաձայնությամբ: Այն ներառում է ընդհանուր սկզբունքներ կամ գործունեության տարբեր տեսակներին ու արդյունքներին վերաբերող բնութագրեր, որոնք ուղղված են կարգավորելու հաջողությունների առավել լավորակ աստիճանը որոշակի իրադրության մեջ:

Չափորոշիչը երեխայակենտրոն կրթության հիմք է հանդիսանում:

Չափորոշիչը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը և զարգացնելու ուժեղ կողմերը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը:

Չափորոշիչը որոշակի է, չափելի, հասանելի, իրատեսական, համապարփակ և ժամկետային:

Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Չափորոշչի հիման վրա մշակված նախադպրոցական կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար:

Նախադպրոցական բոլոր տարիքային խմբերի երեխաների կրթության և խնամքի չափորոշիչների սահմանումը ապահովում է կրթական քաղաքականության միասնականությունը և հաջորդայնությունը:

 

II. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչը մշակվում է կրթության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և «Նախադպրոցական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

«Նախադպրոցական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի պահանջներին համաձայն` նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը մշակում, հաստատում և ներդնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

2. Չափորոշիչը նորմատիվ է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Չափորոշչին համապատասխան`

1) ստեղծվում է երեխաների անվտանգության, խնամքի, զարգացման ու կրթության համար անհրաժեշտ միջավայր, այդ թվում` սանիտարահիգիենիկ ու շենքային և այլ պայմաններ, որոնց նվազագույն չափանիշները հաստատվում են պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից.

2) մշակվում են նորմատիվ ակտերի նախագծեր, նախադպրոցական կրթության ծրագրեր, ուսումնամեթոդական փաստաթղթեր և նյութեր, այդ թվում` երեխաների ծնողների և խնամողների համար երաշխավորություններ, ուղեցույցեր, հանրամատչելի գրքույկներ, պատրաստվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ և այլն.

3) ստեղծվում են համապատասխան որակավորում շնորհող միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրեր ու պլաններ.

4) իրականացվում է նախադպրոցական կրթության բնագավառում աշխատող ղեկավար, մանկավարժական կադրերի ու սպասարկող անձնակազմի, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը.

5) նախագծվում և արտադրվում են երեխաների տարիքային ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան ուսումնական և կենցաղային գույք, խաղալիքներ, դիտողական պարագաներ, իրականացվում է դրանց փորձաքննությունը.

6) ուսումնասիրվում, վերահսկվում և գնահատվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գործունեությունը.

7) դիտարկվում, որոշվում է երեխայի ֆիզիկական, մտավոր, հուզական (էմոցիոնալ) զարգացման ընթացքն ու մակարդակը.

8) իրականացվում է պետական, համայնքային, ոչ պետական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը.

9) իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կրթադաստիարակչական կազմակերպությունների լիցենզավորումը.

10) սահմանվում է երեխաների մտավոր և ֆիզիկական բեռնվածության համամասնությունը:

Երեխայի բեռնվածությունը փոխկապակցվում է կրթության բովանդակության, ուսուցման ձևերի, մեթոդների ու եղանակների, մանկապարտեզի աշխատանքային ժամակարգի, երեխայի տարիքային, անհատական առանձնահատկությունների և հնարավորությունների հետ:

 

III. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Չափորոշչի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

1) վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը.

2) երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը.

3) ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը.

4) երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը.

5) ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, ճանաչողական, իմացական-հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը.

6) բարեկիրթ վարքի, անվտանգ վարքագծի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդհանուր հմտությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը.

7) ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը.

8) երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:

 

IV. ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

 

4. Չափորոշիչը ներառում է`

1) կրթադաստիարակչական հիմնական բնագավառները, ուղղությունները և բովանդակության բաղադրիչները.

2) երեխաներին ներկայացվող ընդհանուր կրթական պահանջները և նրանցից ունեցած ակնկալիքները, ըստ զարգացման սահմանված տարիքային խմբերի.

3) կրթական հիմնական բնագավառները, ուղղությունները, և բովանդակության բաղադրիչների սահմանման հոգեբանամանկավարժական սկզբունքները.

4) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության երաշխավորվող առավելագույն չափը.

5) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի, դիտարկման ձևերը.

6) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները:

5. Չափորոշչի հիմնական գործառույթներն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախակրթության կազմակերպման և իրականացման նկատմամբ միասնական պետական քաղաքականության ապահովումը.

2) նախադպրոցական կրթության, նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնառության հիմնական բովանդակության և բեռնվածության սահմանումը.

3) նախադպրոցական կրթության, մատուցվող այլընտրանքային կրթական ծառայությունների և ծնողական կրթության որակի բարելավումը.

4) նախադպրոցական կրթության հումանացումը, կրթական նպատակների hամապատասխանեցումը երեխաների զարգացման առանձնահատկություններին, նախասիրություններին, երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության ապահովումը.

5) վաղ մանկական զարգացման ու կրթության սահուն, լիարժեք շարունակականության ապահովումը.

6) նախադպրոցական կրթության իրականացման գործընթացի և արդյունքների վերահսկողության և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, դրանց աշխատակազմերի գործունեության գնահատման հիմքերի ապահովումը.

7) չափորոշիչը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության արդիական այնպիսի մեթոդների ընտրությանը, որոնք հնարավորություն կընձեռեն ուսումնառության գործնթացը կազմակերպել ոչ միայն ամբողջօրյա ու շուրջտարյա ժամակարգով և ավանդական եղանակներով, այլև իրականացնել կարճատև, սեզոնային և այլընտրանքային կրթական ծառայություններ.

8) չափորոշիչը խրախուսում է տարբերակված, անհատակողմնորոշիչ, երեխայակենտրոն դաստիարակությունը և ուսուցումը, ինչը հիմնված է երեխայի անհատականության ճանաչման, փոխըմբռնման, երեխայի անձը հարգելու, նրա դիրքում կանգնելու, նրա տեսակետը հաշվի առնելու, զգացմունքներն ու հույզերը չանտեսելու մոտեցումների վրա.

9) չափորոշիչն ամրագրում է բովանդակության անհրաժեշտ, ստորին թույլատրելի նվազագույն սահմանը և ներառում է հոգեբանական նախապատրաստության, սոցիալական, ճանաչողական-իմացական և առողջապահական ուղղությունները:

 

V. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

 

6. Չափորոշչի որակական պահանջները սահմանվում են`

1) ըստ տարիքային խմբերի. վաղ տարիքի առաջին խումբ-2 ամսականից մինչև 1 տարեկան, վաղ տարիքի երկրորդ խումբ-1 տարեկանից մինչև 2 տարեկան, կրտսեր առաջին խումբ-2 տարեկանից մինչև 3 տարեկան, կրտսեր երկրորդ խումբ-3 տարեկանից մինչև 4 տարեկան, միջին խումբ-4 տարեկանից մինչև 5 տարեկան և ավագ խումբ-5 տարեկանից մինչև 6 տարեկան.

2) ըստ զարգացման ոլորտների և կրթության բովանդակության բաղադրիչների:

Չափորոշիչը նախագծվել է որպես մեկ ամբողջական փաստաթուղթ` պահպանելով շարունակականության ու հաջորդայնության սկզբունքները և կառուցողականության մոտեցումը, ինչպես նաև, արդեն իսկ հաստատված, հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջները:

7. Ակնկալիքները`

1) նախադպրոցական համակարգի կրթական ոլորտի զարգացում և նորացում.

2) բազմաֆունկցիոնալ կրթական հաստատությունների տարբերակված կրթական ծրագրերի միասնական հենքային դաշտի ստեղծում.

3) անձնավորության ձևավորման նպաստում.

4) զարգացնող առարկայական միջավայրի ապահովում.

5) կադրերի մասնագիտական որակի կատարելագործում, վերապատրաստման աշխատանքի ձևերի և մեթոդների նորացում:

 

VI. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Նախադպրոցական կրթության բովանդակությունը պայմանավորված է նախադպրոցական տարիքային բոլոր փուլերի` վաղ մանկության, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքի զարգացման շրջանի տարիքային փուլերով ու երեխաների անհատական զարգացման առանձնահատկություններով: Նախադպրոցական կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված` ընկալման, ըմբռնման ու յուրացման համար նախատեսված գիտելիքները, կարողությունները, հմտությունները և տարրական բարոյական արժեքային հարաբերությունները:

Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը հիմնականում ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական ոլորտ.

2) խոսքի զարգացում.

3) հուզական, անձնային, սոցիալական զարգացում.

4) իմացական ոլորտ.

5) ինքնասպասարկում և անվտանգություն.

6) վերաբերմունք սովորելու նկատմամբ:

Չափորոշիչներում ոլորտները ներկայացվում են տվյալ չափորոշչային պահանջին համապատասխանող ցուցիչով:

Կրթության բովանդակության` չափորոշչով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան կազմված, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված «Մանկապարտեզի կրթական համալիր ծրագրի» համաձայն: Համալիր ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր տարիքային խմբի կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, կանոնակարգային պահերը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, հիմնական ուղղություններին հատկացվող շաբաթական և տարեկան պարապմունքների քանակը, սաների շաբաթական բեռնվածության առավելագույն քանակը, ակնկալվող արդյունքներն ըստ զարգացման ոլորտների, գործունեության ձևերի:

Ծրագրի հիման վրա մշակվում և հաստատվում են նախադպրոցական կրթության իրականացման, այդ թվում` այլընտրանքային օրինակելի կրթական ծրագրեր և պլաններ` ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկներ, հաստատվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:

 

VII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Կրթական ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին.

2) կրթության աշխարհիկ բնույթը.

3) երեխաների հետ մեծերի փոխգործունեության անհատակողմնորոշիչ (անձնակողմնորոշիչ) սկզբունքի ապահովումը.

4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.

5) կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, մտավոր, ֆիզիկական, գեղարվեստա-գեղագիտական զարգացման, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

10. Կրթական ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`

1) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության դրսևորման գործոնի.

2) երեխայի ընդունակությունների զարգացմանը.

3) հաղորդակցական հմտությունների ձևավորմանը.

4) ստեղծագործական երևակայության ձևավորմանը:

11. Կրթական ծրագրերը պետք է ապահովեն`

1) երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը, յուրաքանչյուր երեխայի հուզական բարվոքությունը.

2) երեխայի անձի, նրա ստեղծագործական ունակությունների զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) համամարդկային արժեքներին հաղորդակցումը, շփումը.

4) ընտանիքի հետ համագործակցությունը երեխայի լիարժեք զարգացման գործում:

12. Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն երեխայի կյանքի կազմակերպման 3 ձև`

1) պարապմունքները` որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

2) չկանոնակարգված գործունեության տեսակներ.

3) օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

13. Կրթական ծրագրերը պետք է ներառեն երեխաների անհատական և համատեղ գործունեության օպտիմալ համադրումը, նրանց տարիքին առանձնահատուկ գործունեության տեսակների հաշվառմամբ:

14. Կրթական ծրագրերը դասակարգվում են` համալիր և բաղադրամասային և տարբերակային ծրագրերի.

1) համալիր ծրագիրը ներառում է երեխայի զարգացման բոլոր ուղղությունները: Բաղադրամասային ծրագիրը ներառում է երեխայի զարգացման մեկ կամ մի քանի ուղղությունները.

2) կրթական գործընթացի ամբողջականությունը նախադպրոցական հաստատությունում ապահովվում է համալիր ծրագրի կամ բաղադրամասային ծրագրերի հավաքածուի կիրառման ճանապարհով, որոնք լրացնում են միմյանց.

3) բաղադրամասային, տարբերակային ծրագրերը պետք է կառուցված լինեն միասնական սկզբունքներով.

4) կրթական համալիր ծրագրի համապատասխան բաժնի փոխարեն բաղադրամասային նոր ծրագրի կիրառման դեպքում չի թույլատրվում բովանդակության կրկնորդումը, ինչպես նաև հակասությունը տվյալ ծրագրերի հիմնական սկզբունքներին:

 

VIII. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. 2 ամսականից մինչև 1 տարեկան երեխաների զարգացման պայմաններ` զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում.

1) խմբասենյակի տարածքում (այսուհետ` Տարածք) առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են երեխաների համար անվտանգություն.

2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող երեխաների համար.

3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների նստակյաց խաղերի համար.

4) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` երեխաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ.

5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծերի հետ գործունեության մեջ կիրառելու համար.

6) երեխաներն ապահովված են նյութերով, որոնք խթանում են ձեռքի շարժումների միջոցով գործողությունների կատարմանը.

7) փոքրիկների մահճակալների վերևի մասում տեղակայված են չխկչխկաններն այնպես, որպեսզի նրանց ձեռքը հասնի դրանց.

8) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, ամանեղեն և այլն).

9) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ.

10) առկա են նկարազարդ գրքեր, գունավոր մատիտներ.

11) տարածքն ունի հնարավորություն` երաժշտության ներքո տեղաշարժվելու, խաղերի կազմակերպման, ինչպես նաև խաղալիքներից օգտվելու համար.

12) առկա են նվագարկիչ, մագնիտաֆոն և այլն:

16. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում 1-ից մինչև 3 տարեկան երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներ.

1) խմբասենյակում առկա են խաղային նյութեր երեխաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, մատրյոշկաներ, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գրքեր գունեղ նկարներով.

2) առկա են երեխաների սյուժետային խաղերի համար նյութեր` տիկնիկներ տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների հագուստներ, խաղալիք-կահույք տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, դեկորացիաներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.

3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` երեխաների երաժշտական ունակությունների զարգացման համար.

4) առկա են նյութեր և սարքավորումներ` երեխաների ստեղծագործական գործունեության համար` ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ֆլոմաստերներ, պլաստիլին և այլն.

5) բոլոր նյութերը հասու և մատչելի են երեխաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ֆլոմաստերները` թարմ, վրձինները` մաքուր.

6) առկա են խաղալիքներ` զբոսանքների ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.

7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.

8) տարածքում առկա է երեխաների համատեղ խաղերի համար առանձնացված տեղ.

9) բոլոր խաղալիքները, նյութերը երեխաների համար մատչելի տեղում են դրված.

10) տարածքը զարդարված է գունեղ նկարներով, ծաղիկներով, բույսերով.

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր` երեխաների սենսորիկայի`(մանր մկանների համակարգի), սյուժետային խաղերի զարգացման համար:

17. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում 3-ից մինչև 6 տարեկան երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներ.

1) հաստատությունում առկա են` սարքավորումներ և դիդակտիկ միջոցներ երեխաների համակողմանի զարգացման համար.

2) տեսալսողական միջոցներ.

3) ալբոմներ, գեղարվեստական գրականություն և այլ նյութեր երեխաների տպավորությունները հարստացնելու համար.

4) ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար, խմբասենյակում առկա են` դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար.

5) խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (դոմինո, շաշկի, շախմատ, և այլն).

6) խաղալիքներ և սարքավորումներ սենսորային զարգացման համար.

7) դիտողական, նկարազարդ նյութեր.

8) պայմաններ երեխաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

9) պայմաններ երեխաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

10) բժշկական սարքավորումներ երեխաների բուժկանխարգելիչ միջոցառումների համար.

11) հատուկ տարածքներ երեխաների հետ տարվող շտկողական աշխատանքների համար (հոգեբանի, լոգոպեդի, այլ հատուկ մանկավարժի համար).

12) ստեղծված են պայմաններ երեխաների գեղարվեստա-գեղագիտական զարգացման համար.

13) հատուկ սարքավորումներ գեղարվեստական ստուդիայի համար.

14) տարածքի գեղագիտական ձևավորումներ` ուղղված երեխաների գեղարվեստական զարգացմանը (նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, երեխաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն).

16) ստեղծված են պայմաններ երեխաների թատերական գործունեության զարգացման համար.

17) կան օժանդակ հարմարություններ թատերական գործունեության կազմակերպման համար.

18) առկա են թատրոնների տարաբնույթ տեսակներ (ստվերային, ստվարաթղթային, սեղանային և այլն).

19) առկա են թատերական բեմականացումների համար ատրիբուտներ.

20) ստեղծված են պայմաններ երեխաների երաժշտական գործունեության զարգացման համար.

21) առկա է երաժշտական դահլիճ.

22) առկա են երաժշտական գործիքներ.

23) առկա են մանկական երաժշտական գործիքներ.

24) առկա են երաժշտադիդակտիկ խաղեր և պիտույքներ.

25) խմբասենյակում առկա են երաժշտական անկյուններ.

26) խմբասենյակում առկա են երաժշտական գործիքներ.

27) ստեղծված է երաժշտական միջավայր (երաժշտությունն ուղեկցվում է պարապմունքների, ռեժիմային պահերի ժամանակ).

28) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների կոնստրուկտիվ (կառուցողական) գործունեության զարգացման համար.

29) խմբասենյակներում առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր.

30) խմբերում առկա են տարբեր տիպի կոնստրուկտորներ` փայտե, մետաղական, պլաստմասսայի դետալների տարբեր միացումներով.

31) առկա են մոզաիկաներ, թանգրամներ, կտրվածքներով նկարներ.

32) առկա են բնական նյութեր գեղարվեստական կառուցումների համար.

33) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

34) առկա են դիտողական պիտույքներ, պատկերազարդ նյութեր երեխաների էկոլոգիական կուլտուրայի զարգացման համար.

35) խմբասենյակում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր).

36) հաստատությունում խնամում և պահում են կենդանիներ, թռչուններ, ձկներ, կրիա և այլն.

37) հաստատությունում ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

38) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

39) հողամասում առկա է էկոլոգիական արահետ.

40) հաստատությունում ստեղծված են պայմաններ մարդու, պատմության, մշակույթի մասին երեխաների պատկերացումների զարգացման համար.

41) հաստատությունում առկա է անկյուն պետական խորհրդանիշների համար (դրոշ, զինանշան, օրհներգ).

42) առկա են ազգային, ժողովրդական կենցաղի առարկաների նմուշներ.

43) առկա են ազգային և այլազգի տարազներով տիկնիկներ.

44) առկա է գեղարվեստական համապատասխան գրականություն.

45) խմբասենյակում առկա են սեղանային տպագիր և դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, որոնք ծանոթացնում են երթևեկության կանոններին.

46) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

47) առկա է մարզադահլիճ, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

48) առկա են երեխաների ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք.

49) բակում և տարածքում ստեղծված են պայմաններ երեխաների ֆիզիկական զարգացման համար.

50) ստեղծված են պայմաններ երեխաների մաթեմատիկական պատկերացումների ձևավորման համար.

51) առկա են ցուցադրական և բաշխիչ նյութեր հաշվի, քանակի, առարկաների մեծության և ձևերի վերաբերյալ երեխաների պատկերացումների զարգացման համար.

52) առկա են նյութեր և սարքավորումներ` թվի, մեծության մասին երեխաների պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ և այլն).

53) առկա են նյութեր երեխաների տարածական և ժամանակային պատկերացումների զարգացման համար (գրատախտակ, օրացույց, ժամացույց` ավազի, արևային ժամացույց և այլն).

54) համակարգչի առկայություն` համակարգչային խաղերով.

55) առկա են նյութեր և սարքավորումներ երեխաների փորձարարական աշխատանքների ցուցադրման համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

56) հաստատությունում ստեղծված են պայմաններ երեխաների խոսքի զարգացման համար.

57) առկա է մանկական գրադարան.

58) առկա են առանձին տարածքներ օտար լեզուների ուսուցման համար.

59) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար.

60) առկա են նկարների հավաքածուներ և սեղանային տպագիր խաղեր խոսքի զարգացման համար.

61) առկա է առանձին տարածք խաղերի համար.

62) բակում, հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

63) հաստատությունում առկա են խաղեր և խաղալիքներ տարբեր տեսակի խաղերի համար` սյուժետադերային, շարժուն, մարզական, դիդակտիկ և այլն.

64) խմբասենյակում առկա են նյութեր, որոնք կարող են հիմք ծառայել` որպես փոխարինող առարկաներ օգտագործելու համար:

 

IX . ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

1.ՎԱՂ ՀԱՍԱԿԻ I ԽՄԲԻ` 2 ԱՄՍԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 1 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է դրսևորել խոշոր

շարժողական տարրական հմտություններ:

1) Մնում է նստած դիքում առանց օգնության:

 

 

2) Մեկ դիրքից տեղաշարժվելով` այլ դիրք է

ընդունում:

 

3) Չոչ է անում:

 

4) Կանգնում է օգնությամբ (բռնելով ինչ-որ բանից):

 

5) Քայլում է օգնությամբ:

  

6) Նստած դիրքում կատարում է շարժողական

գործողության տարրեր:

Նուրբ (մանր) շարժումներ

2. Երեխան սկսում է ցուցաբերել

ձեռքի և մատների շարժումների

կառավարման հմտություններ:

1) Մատներով վերցնում է առարկան:

  

2) Երկու ձեռքերն օգտագործում է առարկան բռնած պահելու համար:

 

3) Ինքնուրույն տեղաշարժում է առարկան:

 

4) Մեկ առարկան տեղավորում է մյուսի մեջ:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան արձագանքում է իրեն ուղղված խոսքին:

1) Թեքվում է խոսողի կողմը:

  

2) Ցույց է տալիս ծանոթ մարդկանց,երբ հարցնում են:

 

3) Ցույց է տալիս ծանոթ առարկաները, երբ հարցնում են:

 

4) Կատարում է պարզ գործողություններ, երբ առաջարկում են:

2. Երեխան անում է խոսելու առաջին փորձերը:

1) Բառերով արտահայտում է հաճույք կամ դժգոհություն:

  

2) Բառերը համակցում է շարժումների հետ:

 

3) Ընդօրինակում է պարզ վանկերը:

  

4)Օգտագործում է 8-10 ճանաչելի բառեր:

Հաղորդակցում

3. Երեխան տարբերակում է ծանոթ և անծանոթ մարդկանց:

1) Ծանոթ մարդկանց տեսնելիս ուրախանում է:

   

2) Անծանոթ մարդկանց տեսնելիս, դրսևորում է պասիվ-զգուշավոր վարք:

4. Երեխան արձագանքում է խոսակցին:

1) Պատասխանում է, երբ խոսում են իր հետ:

   

2) Համապատասխան վարք է դրսևորում, երբ փաղաքշական արտահայտություններ են ասում կամ սաստում են:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետազոտում և համեմատում է առարկաները:

1) Ճանաչում է աշխարհը աչքերի, բերանի, ձեռքերի միջոցով:

   

2) Փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան:

  

3) Կենցաղային իրերն օգտագործում է ըստ նշանակության:

  

4) Հետազոտում է շրջապատող առարկաները` դրանց հետ տարբեր գործողություններ կատարելով:

   

5) Կրկնօրինակում է պարզ գործողություններ:

2. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Երկարացնում է իրեն հետաքրքրող տպավորությունները:

   

2) Մի քանի անգամ կրկնում է միևնույն գործողությունը` իր ուզածին հասնելու համար:

  

3) Գտնում է կապը առարկայի և երևույթների միջև:

Ուշադրություն, հիշողություն

3. Երեխան դրսևորում է ուշադրության կենտրոնացում և պահպանում:

1) Հայացքը 3-5 րոպե պահում է ձայն հանող առարկայի վրա:

   

2) Լսում է երգ կամ փոքրիկ հեքիաթը (դեռևս չհասկանալով դրա բովանդակությունը):

4.Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

1) Ճանաչում է ծանոթ դեմքեր, առարկաներ:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

5. Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:

1) Կատարում է գործողություններ տարբեր առարկաների, նյութերի հետ:

  

2) Կրկնօրինակում է մեծահասակների շարժումները:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

6. Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:

1) Տան մեջ տեղաշարժվում է որոշակի նպատակով:

   

2) Իրեն ծանոթ միջավայրում գիտի որոշ առարկաների տեղը:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

7. Երեխան ունի տեղեկացվածություն-գիտելիքներ իր և իր ընտանիքի մասին:

1) Ճանաչում է մոր և այլ մտերիմ մեծահասակների դեմքերը:

8. Երեխան ճանաչում և կատարում է մանկական ստեղծագործություններ:

1) Մեծահասակների ասելուց հետո երեխան կրկնում է մեկ կամ երկու բառ որևէ բանաստեղծությունից կամ երգից:

   

2) Ակտիվ արձագանքում է, երբ լսում է ծանոթ մանկական երգ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ շրջապատի հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ:

1) Աշխուժանում է ծնողներին և ծանոթ մեծահասակներին տեսնելիս (ժպիտ, ակտիվ հաստատում է վստահության վրա հիմնված հարաբերություններ, շարժումներ և ձայներ):

  

2) Ցուցաբերում է ամաչկոտություն կամ տագնապ (վախ), անծանոթ մեծահասակների ներկայությամբ:

  

3) Ցուցաբերում է անհանգստություն, տագնապ` ծանոթ մեծահասակից բաժանվելիս:

  

4) Հանգիստ և ապահով է զգում, երբ մտերիմ մեծահասակը իր տեսադաշտում է:

  

5) Մեծահասակներին ներգրավում է իր փոխգործուն խաղերի (շփումների) մեջ:

 

6) Ներգրավվում է փոխգործուն շփումների կամ խաղերի մեջ:

 

7) Օգտագործում է շարժումները և դիմախաղը հաղորդակցվելու համար:

 

8) Նկատում և արձագանքում է ուրիշ երեխաներին:

Սոցիալական վարք

2. Երեխան զարգացնում է ինքնակառավարման հմտություններ:

1) Ինքն իրեն զբաղեցնում է կամ հետաքրքրություններ է գտնում:

  

2) Հարմարվում է օրվա կրկնվող գործողություններին:

  

3) Հաճախակի փոխում է գործողությունները (զբաղմունքը):

3. Երեխան սկսում է դրսևորել ինքնուրույնություն:

1) Փորձում է կատարել ինքնուրույն գործողություններ` ուտել, քայլել, վերցնել ինչ-որ բան (չնայած դեռ օգնության կարիք ունի):

Անձնային զարգացում

4. Երեխան սկսում է ցուցաբերել սեփական անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Երբ տալիս են իր անունը, արձագանքում է շարժումով կամ ձայնով:

 

2) Ուսումնասիրում է իր մարմինը:

 

3) Ուսումնասիրում է ուրիշների դեմքերը, մարմնի մասերը:

 

4) Երբ խնդրում են, ցույց է տալիս իր մարմնի առնվազն 2 մասերը:

Հուզական զարգացում

5. Երեխան սկսում է արտահայտել և ճանաչել հիմնական հույզերը:

1) Անծանոթ միջավայրում դրսևորում է վախ կամ զգուշանում է:

 

2) Արտահայտում է իր զգացմունքները ձայներով կամ շարժումներով:

 

3) Արձագանքում է ուրիշների հույզերին:

 

4) Երեխան հուզականորեն արձագանքում է երաժշտական գործիքներով, մարդկային ձայնով կատարած երաժշտությանը:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է դրսևորել ինքնասպասարկման տարրական հմտություններ:

1) Ձեռքը մեկնում է տեսադաշտում հայտնված առարկային:

  

2) Փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան:

 

3) Կենտրոնանում է մոտ գտնվող առարկային:

 

4) Փորձում է ինքնուրույն ուտել:

 

5) Օգտվում է սպասքի որոշ տեսակներից մեծահասակի օգնությամբ:

 

6) Հանում է իր հեշտ հանվող հագուստը:

Առողջության պահպանում

2. Երեխան արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք պահանջող իրավիճակներին:

1) Դրականորեն արձագանքում է լողանալուն:

   

2) Անհանգստություն է ցուցաբերում, եթե խանգարող հանգամանք կա:

2. ՎԱՂ ՀԱՍԱԿԻ II ԽՈՒՄԲ` ՄԵԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է խոշոր

շարժողական հմտություններ:

1) Կանգնում է ինքնուրույն` առանց օգնության:

  

2) Քայլում է ինքնուրույն:

 

3) Ինքնուրույն նստում է:

 

4) Կատարում է վազելու փորձեր:

  

5) Օգնությամբ, բռնելով բարձրանում է աստիճաններով:

2. Երեխան կատարում է գործողություններ`պահպանելով դիրքը և իրականացնելով կոորդինացված շարժումներ:

1) Օգնությամբ իջնում է աստիճաններից:

    

2) Կանգնած դիրքում կատարում է տարբեր գործողություններ:

Նուրբ (մանր) շարժումներ

3. Երեխան դրսևորում է վերջույթների, ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:

1) Առարկան բռնելիս օգտագործում է ձեռքի ափը:

 

2) Մեկ ձեռքով բռնում է երկու առարկա:

 

3) Թերթում է գիրքը:

 

4) Գծում-նկարում է` ձեռքը և դաստակը միասին շարժելով:

 

5) Համապատասխանեցնելով` տեղավորում է մեկ առարկան մյուսի մեջ:

 

6) Կառուցում է պարզ շինություններ` ուղղահայաց դիրքով:

 

7) Վերջույթները ճիշտ ուղղությամբ շարժելով` օգնում է հագցնել իր շորերը:

 

8) Սեղմում է սեղմակոճակները և պտտում է բռնակները:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան ընկալում է իրեն ուղղված ուրիշի պարզ խոսքը:

1) Արձագանքում է մեծահասակների պարզ, ծանոթ հրահանգներին:

  

2) Պատասխանում է` «այո», «ոչ» պատասխան պահանջող հարցերին:

2. Երեխան օգտագործում է երկբառ նախադասություններ:

1) Օգտագործում է տեղը և (կամ) բացակայությունը ցույց տվող արտահայտություններ:

  

2) Օգտագործում է ցանկություն արտահայտող բառակապակցություններ:

   

3) Օգտագործում է հարց արտահայտող բառակապակցություններ:

Խոսքի հնչյունաբանական և քերականական իմացություն

3. Երեխան փորձում է ճիշտ արտասանել մայրենի լեզվի հնչյունները:

Կրկնում է առաջարկված պարզ բառերը` նմանեցնելով հնչյունները:

4. Երեխան տիրապետում է քերականական պարզ կանոններին:

Միտքն արտահայտում է բառերի ճիշտ հաջորդականությամբ:

Հաղորդակցում

5. Երեխան հաղորդակցվում է մեծահասակների և հասակակիցների հետ:

1) Պատասխանում է իրեն ուղղված հարցին:

  

2) Երբ ինչ-որ բանի կարիք ունի, դիմում է ծանոթ մեծահասակին:

   

3) Շփվում է հասակակից երեխաների հետ:

Գրավոր խոսք

Հետաքրքրություն գրքերի և գրվածքի նկատմամբ

6. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գունազարդ գրքերի նկատմամբ:

1) Անկանոն թերթում է մանկական գիրքը:

       

2) Հետևում է, երբ մեծահասակը իր համար «կարդում» է պատկերազարդ գիրք:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետազոտում և համեմատում է առարկաները:

1) Օգտագործում է առարկաներն ըստ իրենց նշանակության:

 

2) Ճանաչում է ծանոթ դեմքերը նկարներում:

 

3) Արձագանքում է իր անվանը:

 

4) Ցույց է տալիս մարմնի տարբեր մասերը տիկնիկի վրա:

 

5) Օգտագործում է առարկաները մտավոր խնդիրներ լուծելու համար:

2. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Կրկնում է անցյալում տեսած գործողությունների հաջորդականությունը:

   

2) Գիտի, որ առարկայի (անձի) բացակայությունը չի նշանակում, որ այն (նա) ընդհանրապես անհետացել է:

Ուշադրություն և հիշողություն

3. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

1) Կրկնում է պարզ նախադասություններ` մեծահասակի ասելուց հետ:

  

2) Կրկնում է մեկ կամ երկու շաբաթ առաջ իր կատարած գործողությունները:

   

3) Լսում է կարճ հեքիաթներ:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

4. Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:

1) Կատարում է պարզագույն գործողություններ տարբեր առարկաների, նյութերի հետ` ինչ-որ բան սարքելու (ստեղծելու) միտումով:

   

2) Առարկան օգտագործում է տարբեր նպատակներով:

   

3) Խաղալիս կատարում է նպատակային գործողություններ խաղալիքների հետ:

   

4) Նմանակում է ուրիշների կատարած գործողությունները:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

5. Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:

1) Փնտրում է իր տեսադաշտից անհետացած առարկան:

  

2) Կողմնորոշվում է սենյակների դիրքի և դասավորության մեջ:

   

3) Հավաքում է 3 մասից բաղկացած աշտարակը:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

6. Երեխան ունի գիտելիքներ (տեղեկացված է) իր և իր ընտանիքի մասին:

Ցույց է տալիս ընտանիքի անդամներին և ասում նրանց անունները:

7. Երեխան ճանաչում և կարողանում է կատարել մանկական ստեղծագործություններ:

1) Կատարում է մանկական երգերից բառեր կամ տողեր:

    

2) Ծանոթ մանկական երգի ձայն լսելիս ձայնակցում է:

8. Երեխան ունի գիտելիքներ շրջապատող աշխարհի մասին:

Ճանաչում է նկարներում պատկերված մրգերը, կենդանիները:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1.Երեխան դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ:

1) Ցուցաբերում է ինքնուրույնություն հագնվելուց և հանվելուց:

       

2) Ինքնուրույն ուտում է սննդի որոշ տեսակներ:

     

3) Ինքնուրույն խմելու փորձեր է անում:

   

4) Կատարում է կենցաղային տարրական գործողություններ:

  

5) Հետևողական է այն գործողություններում, որոնք կրկնվում են ըստ ռեժիմի:

Առողջության պահպանում

2. Երեխան սկսում է հետևել հիգիենայի տարրական կանոններին:

1) Կատարում է հիգիենայի որոշ գործողություններ:

  

2) Ճանաչում է հիգիենայի որոշ պարագաներ:

  

3) Փորձում է հանել թաց կամ կեղտոտ հագուստը:

  

4) Նշան է անում, երբ ինչ-որ բանից դժգոհություն է ունենում:

Անվտանգություն

3. Երեխան սկսում է հետևել անվտանգության տարրական կանոններին մեծահասակի ուղղորդումով և հսկողությամբ:

1) Դադարեցնում է վտանգավոր գործողութ-յունը մեծահասակի օգնությամբ:

  

2) Մեծի հրահանգով կատարում է մեկ գործողություն:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ շրջապատի հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ և հաստատում է վստահության վրա հիմնված հարաբերություններ:

1) Փնտրում է ծնողների կամ ծանոթ մեծահասակների աջակցությունը ինչ-որ բան անելիս:

  

2) Կրկնօրինակում է մեծահասակի առօրյա վարքը:

 

3) Մասնակցում է պարզ խաղերի կամ շփումների ծանոթ մեծահասակների հետ:

 

4) Պատասխանում է մեծահասակի բարևին:

 

5) Ծնողի հետ խաղի ընթացքում, նրա աջակցությամբ սպասում է իր հերթին:

 

6) Հաղորդակցվում է մեծահասակի հետ իր կատարած գործողությունների վերաբերյալ:

 

7) Դրականորեն է արձագանքում մեծահասակի ուղղորդմանը:

 

8) Կրկնօրինակում է երեխաների վարքը:

  

9) Կողք-կողքի խաղալու ժամանակ ուշադրություն է դարձնում հասակակիցների գործողություններին:

Սոցիալական վարք

2. Երեխան դրսևորում է ինքնակառավարման հմտություններ:

1) Հասկացնում է իր որոշ ֆիզիոլոգիական կարիքները` քաղցը, ծարավը:

   

2) Ենթարկվում է անվտանգության պարզ պահանջներին:

3. Երեխան դրսևորում է ինքնուրույնություն:

1) Փորձում է ինքնուրույն հոգալ իր պարզ կարիքները:

     

2) Մասնակցում է պարզ գործերին:

Անձնային զարգացում

4. Երեխան սկսում է ցուցաբերել սեփական անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Ճանաչում է իրեն հայելու մեջ:

    

2) Գիտի իր անունը:

  

3) Անվանում է իր մարմնի առնվազն 3 մասերը:

   

4) Ճանաչում է ծնողներին և ընտանիքի անդամներին:

Հուզական զարգացում

5. Երեխան սկսում է ճանաչել հիմնական հույզերը:

1) Ժպտում է կամ ծիծաղում է` ի պատասխան դրական հաղորդակցությանը:

      

2) Դժգոհություն է արտահայտում, երբ իրեն ինչ-որ բան անհանգստացնում է կամ անկարող է ինչ-որ բան անել:

6. Երեխան արտահայտում է իր զգացմունքները երգի, երաժշտության, շարժումների և պարի միջոցով:

1) Ճանաչում և արձագանքում է ծանոթ երաժշտությանը:

         

2) Պարբերաբար երգում է:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ` ՈԼՈՐՏ

Հետաքրքրասիրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և նոր փորձառությունների նկատմամբ:

1) Խաղում է խաղալիքներով, որոնք առաջացնում են ձայն, լույս, շարժում և այլն:

 

2) Ուսումնասիրում է միջավայրը:

 

3) Կրկնօրինակում է մեծահասակների պարզ գործողությունները:

 

4) Հետաքրքրություն է ցուցաբերում մեծահասակների աշխատանքային գործունեության նկատմամբ:

Նախաձեռնություն

2. Երեխան նախաձեռնություն է ցուցաբերում:

1) Փորձում է ինքնուրույն կատարել առօրյա որոշ գործողություններ:

  

2) Ցույց է տալիս, թե ի՞նչ է սիրում կամ չի սիրում:

  

3) Ներգրավվում է նոր փորձառության մեջ:

Մասնակցություն և հետևողականություն

3. Երեխան մասնակցություն և հետևողականություն է ցուցաբերում իր տարիքին համապատասխան առաջադրանքներում:

1) Պարբերաբար կրկնում է իր նախասիրած գործողությունը:

  

2) Ավարտին է հասցնում իրեն ծանոթ որոշ գործողություններ:

  

3) Կարճ ժամանակով ուշադրությունը կենտրոնացնում է, երբ իր համար հեքիաթ են կարդում(պատմում):

   

4) Անհրաժեշտության դեպքում իրերը փնտրում է այն տեղերում, որտեղ դրանք սովորաբար դրված են լինում:

3.ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ` ԵՐԿՈՒՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան տեղաշարժման (կանգնելու, քայլելու, վազքի, թռչկոտելու) ժամանակ դրսևորում է կոորդինացիա:

1) Ինքնուրույն կքանստում է:

 

2) Ինքնուրույն վեր է կենում նստած դիրքից:

 

3) Քայլում է վարժ կերպով:

 

4) Վազում է վստահորեն:

 

5) Առանց օգնության բարձրանում և իջնում է աստիճաններով:

 

6) Թռչկոտում է` հենման մակերեսից չկտրվելով:

 

7) Ինքնուրույն մագլցում է ոչ բարձր առարկաների վրա:

 

8) Կռանում է առանց հավասարակշռությունը կորցնելու:

 

9) Քայլելիս շարժում է իրանը և ձեռքերը:

 

10) Գործողություններ է կատարում` տարբեր դիրքերում հավասարակշռությունը պահելով:

Նուրբ (մանր) շարժումներ

2. Երեխան դրսևորում է վերջույթների և մատների շարժումների կառավարման հմտություններ:

1) Կառուցում է պարզ շինություններ` ուղղահայաց և հորիզոնական դիրքերով:

   

2) Ձեռքի և դաստակի կոորդինացված շարժումներով գծում, նկարում է` օգտագործելով թղթի ամբողջ մակերեսը:

  

3) Ինքնուրույն հագնում և հանում է հագուստի որոշ մասեր:

3. Երեխան ցուցաբերում է վերջույթների կառավարման հմտություն` աջ կամ ձախ վերջույթի գերակայությամբ:

Գործողություն կատարելիս նախընտրում է աջ կամ ձախ վերջույթը:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետազոտում և համեմատում է առարկաները:

1) Գտնում է երկու առարկաների կամ երևույթների նմանությունը:

  

2) Համեմատում է առարկաներն ըստ մեկ հատկանիշի:

  

3) Գիտի առարկաների նշանակությունը:

   

4) Հավաքում է 2 մասից բաղկացած պատկեր:

2. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

Գիտի կենցաղում կրկնվող պարզագույն գործողությունների հաջորդականությունը:

3. Երեխան կարողանում է ընդհանրացումներ կատարել:

Խմբավորում է առարկաներն ըստ մեկ հատկանիշի:

4. Երեխան դասակարգում է առարկաներն ըստ կոնկրետ հատկանիշի:

1) Տարբեր տեսակի (3-ից ոչ ավելի) մի քանի նկարներից առանձնացնում է միատեսակ առարկաներ պատկերող նկարները:

  

2) Նկարները համապատասխանեցնում է առարկաներին:

  

3) Դասավորում է առարկաներն ըստ ծանրության:

Տարրական մաթեմատիկական պատկերացումներ և գիտելիքներ

5. Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ, ճանաչում է գույները:

1) Անվանում է մեկ-երկու հիմնական գույներ (հնարավոր է շփոթելով):

 

2) Գիտի «շատ»,«քիչ» հասկացությունները:

6. Երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, թվանշանների իմացություն:

Գիտի, թե ինչ է «1»-ը:

Ուշադրություն, հիշողություն

7. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

1) Մտապահում և վերարտադրում է քառյակներ:

   

2) Վերարտադրում է նախկինում տեսած ինֆորմացիան:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

8. Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:

1) Կատարում է տարբեր նպատակային գործողություններ պլաստիլինի և թղթի հետ:

   

2) Ներկում է վրձնով:

  

3) Նկարում է շրջաններ և խաչեր:

  

4) Տարբեր անուններ է տալիս իր նկարածին:

  

5) Իր խաղալիքներին դարձնում է երևակայական մարդիկ:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

9. Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:

Օգտագործում է «հեռու», «մոտիկ», «մյուս անգամ» բառերը, սակայն դեռ լիովին չի հասկանում դրանց նշանակությունը:

10. Երեխան կարողանում է կողմնորոշվել ժամանակի մեջ:

Օգտագործում է «ավելի ուշ», «վաղը», «հիմա», «շուտով», «երեկ»,«այսօր» բառերը, երբեմն շփոթելով դրանց նշանակությունը:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

11. Երեխան ունի տարրական գիտելիքներ (տեղեկացված է) իր և իր ընտանիքի մասին:

1) Ճիշտ ասում է իր անունը, սեռը, երբեմն տարիքը:

  

2) Գիտի իրեն շատ մտերիմ անձանց սոցիալական դերերի մասին:

12. Երեխան ունի գիտելիքներ շրջապատող միջավայրի և բնության վերաբերյալ:

1) Ճանաչում և անվանում է առնվազն 5 ընտանի կենդանիներ (շուն, հավ, կով, ձի և այլն):

      

2) Տարբերում է ընտանի կենդանիների ձայները:

   

3) Ճանաչում և անվանում է իրեն շրջապատող բնաշխարհի որոշ տարրեր (ծառ, ծաղիկ)` շփոթելով դրանց տեսակները:

13. Երեխան ճանաչում և կարողանում է կատարել մանկական ստեղծագործություններ:

1) Գիտի մի քանի մանկական բանաստեղծություններ:

    

2) Հեռուստացույցով ծանոթ երաժշտություն (գովազդային տեսահոլովակներ) լսելիս արձագանքում է բառերով և ձայնակցում ու (կամ) պարային շարժումներ կատարում:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Ընկալում է իրեն ուղղված ուրիշի բանավոր խոսքը:

1) Կատարում է մեծահասակի պարզ հրահանգները:

        

2) Համապատասխան ձևով պատասխան է տալիս «ո՞վ», «ի՞նչ», «ե՞րբ», «որտե՞ղ» հարցերին:

2. Օգտագործում է 3 և ավելի բառերից բաղկացած նախադասություններ:

1) Խոսքում օգտագործում է օժանդակ բայեր:

    

2) Օգտագործում է պարզ ընդարձակ նախադասություններ:

  

3) Նախադասության մեջ օգտագործում է «և» կամ «ու» շաղկապները

3. Երեխան բանավոր արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, զգացողություններն ու զգացմունքները:

Բառերով արտահայտում է իր ցանկությունները:

Խոսքի հնչյունաբանական և քերականական իմացություն

4. Երեխան կարողանում է ճիշտ արտասանել մայրենի լեզվի հնչյունները:

Կրկնում է առաջարկված պարզ բառերը` ճիշտ արտաբերելով հնչյունները:

5. Երեխան կազմում է բարդ նախադասություններ:

Խոսքում օգտագործում է համադասական նախադասություններ:

6. Երեխան հետևում է քերականական որոշ կանոնների:

1) Օգտագործում է գոյականի հոգնակի թիվը:

   

2) Ճիշտ կիրառում է բայի ներկա ժամանակը:

     

3) Օգտագործում է դերանուններ:

7. Երեխան ճիշտ օգտագործում է խոսքի տարբեր մասեր:

Ճիշտ (տեղին) ձևակերպում է «ո՞վ» բառով հարցեր:

Հաղորդակցում

8. Երեխան հաղորդակցվում է մեծահասակների և հասակակիցների հետ:

1) Զրուցում է մեծահասակի հետ` պատասխանելով առնվազն 2-3 պարզ հարցերի:

  

2) Ծանոթ մարդկանց միջավայրում շփման մեջ է մտնում անծանոթների հետ:

    

3) Խաղում է իր հասակակիցների հետ (կողքին):

Գրավոր խոսք

Հետաքրքրություն գրքերի և գրվածքի նկատմամբ

9. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գրքերի և ընթերցանության նկատմամբ:

1) Դիմում է մեծահասակին, որ իր համար գիրք կարդա (պատմի):

   

2) Ունի իր սիրած գիրքը կամ գրքերը

10. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գրքերի և ընթերցանության նկատմամբ:

Տարբերում է գիրքն այլ առարկաներից:

Հետաքրքրություն վաղ գրաճանաչության նկատմամբ

11. Ունի որոշ պատկերացում սիմվոլների և դրանց նշանակության մասին:

Ճանաչում է շրջապատի որոշ գրաֆիկական սիմվոլներ:

12. Հետաքրքրություն է դրսևորում գրելու, նկարելու պարագաների նկատմամբ:

Խզբզում է` օգտագործելով մատիտ կամ կավիճ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ շրջապատի հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ և հաստատում է վստահության վրա հիմնված հարաբերություններ:

1) Շփվում է ծանոթ մեծահասակի հետ խաղի ընթացքում:

    

2) Անծանոթ միջավայրում շփվում է ծանոթ մեծահասակի հետ:

 

3) Ընդունում է իր համար նշանակալի մեծահասակների (բարեկամների, հարևանների) ընկերակցությունը:

 

4) Խնդրում է մեծահասակին խաղալ իր հետ:

 

5) Սկսում է խոսակցություն մեծահասակի հետ:

 

6) Նմանակում է իր հարևանությամբ խաղացող երեխաների խաղը:

 

7) Հասակակցի հետ խաղի ընթացքում, մեծահասակի զգալի աջակցությամբ սպասում է իր հերթին:

 

8) Մասնակցում է հասակակիցների հետ խմբովի խաղերին:

Սոցիալական վարք

2. Երեխան դրսևորում է ինքնակառավարման հմտություններ:

1) Հետևում է պարզ կանոններին մեծահասակի հրահանգով:

 

2) Կանխատեսում է կանոնների խախտման հետևանքները:

 

3) Մեծահասակի օգնությամբ հարմարվում է առօրյա կրկնվող գործողությունների անսպասելի փոփոխմանը:

 

4) Սկսում է գիտակցել սեփական հնարավորությունների սահմանը:

3. Երեխան դրսևորում է ինքնուրույնություն:

1) Կատարում է ինքնուրույն (անկախ) գործողություններ` ստուգելով թույլատրելի սահմանները:

      

2) Որոշ գործողություններ կատարում է իր ձևով, իրեն հարմար արագությամբ`չընդունելով օգնությունը:

Անձնային զարգացում

4. Երեխան սկսում է ցուցաբերել սեփական անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Գիտի իր անունը, սեռը:

  

2) Տարբերակում է մարդկանց ըստ սեռի:

  

3) Գիտի ծնողների և ընտանիքի անդամների անունները:

 

4) Գիտակցում է, երբ իրեն ուշադրություն են դարձնում կամ դիտարկում են:

 

5) Ինքն իրեն զբաղեցնում կամ հետաքրքրություններ է գտնում 10-15 րոպեի սահմաններում:

 

6) Նկարներում տարբերակում է պատկերված երեխաների սեռը:

 

7) Երբ խնդրում են, ցույց է տալիս մարմնի 6-9 մասեր:

 

8) Գիտի իրեն պատկանող իրերը, խաղալիքները:

5. Երեխան սկսում է դրսևորել ինքնավստահություն:

1) Ուրախություն է արտահայտում որևէ բան լավ անելիս:

   

2) Ցուցադրում է իր կատարած աշխատանքները:

  

3) Հաճույք է ստանում տան գործերում մեծահասակին օգնելիս:

   

4) Կատարում է գործողություններ, ցույց տալու համար, թե, իբրև, կարող է անել իր ուժերից վեր բաներ:

Հուզական զարգացում

6. Երեխան սկսում է ճանաչել հիմնական հույզերն ու զգացմունքները:

Արտահայտում է ուրախությունը, տխրությունը, զայրույթը կամ վախը համապատասխան դեմքի արտահայտությամբ, ձայնի ինտոնացիայով կամ ժեստերով:

7. Երեխան սկսում է կառավարել իր զգացմունքները և մղումները:

Ուժեղ զգացմունքների ժամանակ փնտրում է մեծահասակի աջակցությունը կամ գրավում է նրա ուշադրությունը:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ:

1) Ուտում է ինքնուրույն` մի քիչ թափթփելով:

  

2) Օգտվում է սպասքի որոշ տեսակներից (գդալ, պատառաքաղ, բաժակ):

 

3) Հագնում է հագուստի բոլոր տեսակները` մեծահասակի օգնությամբ:

 

4) Ինքնուրույն հանում է հագուստները:

 

5) Օգտագործում է անձնական խնամքի առարկաները` մեծահասակի օգնությամբ:

 

6) Ինքնուրույն կարողանում է հաղթահարել որոշ խոչընդոտներ:

 

7) Նեղ սափորից հեղուկը լցնում է լայն տարայի մեջ (երբեմն կարող է մի փոքր թափել):

Առողջության պահպանում

2. Երեխան սկսում է հետևել հիգիենայի տարրական կանոններին:

1) Ինքնուրույն հետևում է դեմքի մաքրությանը:

  

2) Օգտվում է պետքանոթից մեծահասակի օգնությամբ:

  

3) Կատարում է առողջության պահպանմանն ուղղված հիմնական գործողությունները` մեծահասակի օգնությամբ:

 

4) Ճանաչում է և գիտի, թե ինչի համար է ատամի խոզանակը:

 

5) Կրկնօրինակում է մեծահասակի որոշ գործողությունները:

Անվտանգություն

3. Երեխան սկսում է հետևել անվտանգության տարրական կանոններին մեծահասակի ուղղորդումով և հսկողությամբ:

1) Ուշադրություն է դարձնում անվտանգության հրահանգներին:

   

2) Խուսափում է վտանգավոր առարկաներից, երբ մեծահասակը զգուշացնում է:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈԼՈՐՏ

Հետաքրքրասիրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և նոր փորձառությունների նկատմամբ:

1) Հարցեր է տալիս անծանոթ առարկաների վերաբերյալ:

    

2) Կրկնօրինակում է մեծահասակաների առօրյա կրկնվող գործողությունները:

  

3) Հարցեր է տալիս լսած հեքիաթի վերաբերյալ:

  

4) Մասնակցում է նոր գործողությունների, խաղերի:

Նախաձեռնություն

2. Երեխան նախաձեռնություն է ցուցաբերում:

1) Մասնակցում է ուրիշ երեխաների խաղին:

   

2) Խաղի ընթացքում միաժամանակ օգտագործում է մի քանի խաղալիքներ:

   

3) Խաղալիքներից ընտրում է մեկը:

Մասնակցություն և հետևողականություն

3. Երեխան մասնակցություն և հետևողականություն է ցուցաբերում իր տարիքին համապատասխան առաջադրանքներում:

1) Դժվարության հանդիպելիս մի քանի անգամ փորձում է հաղթահարել:

          

2) Խնդրում է, որ իր սիրած գիրքը (հեքիաթը) պարբերաբար կարդան, պատմեն իր համար:

             

3) Իր ընտրած խաղով խաղում է որոշակի կարճ ժամանակի (8-10 րոպե) ընթացքում:

4. ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ` ԵՐԵՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է խոշոր շարժումներով պայմանավորված հիմնական հմտությունները` ցուցաբերելով հավասարակշռության, կոորդինացիայի զարգացող ունակություններ կանգնելու, քայլելու, վազքի, ցատկելու, մագլցելու, աստիճաններով իջնելու և բարձրանալու ժամանակ:

1) Ցատկում է մեկ ոտքի վրա 2 և ավելի անգամ:

  

2) Ոտքերը միասին պահելով` կանգնած տեղից ցատկում է առնվազն 20սմ հեռավորության վրա:

 

3) Առանց որևէ բանից բռնելու կանգնում է մեկ ոտքի վրա առնվազն 2 վայրկյան:

 

4) Ուղիղ գծով քայլելով` անցնում է առնվազն 1 մետր տարածություն:

 

5) Քայլում է` շրջանցելով խոչընդոտները:

 

6) Քայլում է ոտքերի մատների վրա:

 

7) Վազում է առնվազն 8 մետր տարածություն:

 

8) Ինքնուրույն բարձրանում է աստիճաններով` հերթագայելով ոտքերը:

 

9) Մեծահասակի օգնությամբ իջնում է աստիճաններով` հերթագայելով ոտքերը:

 

10) Ցատկում է մոտ 20 սմ բարձրությունից երկու ոտքի վրա:

 

11) Վարում է եռանիվ հեծանիվ:

2. Երեխան դրսևորում է գնդակով խաղալու տարբեր հմտություններ:

1) Նետված գնդակը երեխան բռնում է տարածած (արմունկները բացված) ձեռքերով:

      

2) Բռնում է մեծ գնդակը մոտավորապես 1,5 մետր հեռավորությունից:

     

3) Նետում է գնդակն ընկերոջը ճիշտ ուղղությամբ:

          

4) Ֆուտբոլ խաղալիս ոտքը ետ տանելով հարվածում է գնդակին:

Նուրբ (մանր) շարժումներ

3. Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:

1) Կատարում է պարզ գործողություններ փոքր (մանր) առարկաներով:

  

2) Կառուցում է միջին բարդության շինություններ:

   

3) Ծեփում է պարզ` կլոր, տափակ, պարանաձև առարկաներ:

4. Երեխան դրսևորում է նկարելու հմտություններ:

1) Բռնում է մատիտը ձեռքի առաջին 3 մատներով` թուղթը մյուս ձեռքով պահելով:

 

2) Բռնում է մատիտը ծայրին մոտ:

 

3) Արտանկարում է երկրաչափական պատկերներ:

 

4) Նկարում է մարդ, որն ունի գլուխ և մեկ գծով պատկերված վերջույթներ («փայտիկներ»):

 

5) Կրկնագծում է (եզրակ է քաշում) նկարի ուրվագծով:

5. Երեխան ցուցաբերում է մկրատով կտրտելու պարզ հմտություններ:

Մեկ ձեռքի մատներով բացում և փակում է բութ ծայրերով մկրատը:

6. Երեխան կատարում է ինքնասպասարկմանն ուղղված առօրյա գործողություններ:

1) Արձակում և կոճկում է մեծ կոճակները, հագուստի մեծ շղթաները, քուղերը:

   

2) Արձակում է կոշիկի քուղերը:

       

3) Ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ տեսակներից:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան ընկալում է իրեն ուղղված ուրիշի բանավոր խոսքը:

1) Կատարում է մեծահասակների պարզ հրահանգները:

     

2) Լրացնում է պարզ նախադասության վերջին` բաց թողնված բառը:

   

3) Ուշադիր ունկնդրում է իր կամ խմբի համար ընթերցվող մանկական հեքիաթը:

        

4) Խոսքի հնչերանգով տարբերակում է խոսակցի տրամադրությունը:

2. Երեխան բանավոր արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, զգացողություններն ու զգացմունքները:

1) Ճիշտ (ադեկվատ) պատասխանում է «ինչու՞» հարցին:

         

2) Պատմում է սեփական փորձառության մասին:

   

3) Երեք-չորս պարզ նախադասությամբ ասում է, թե ի՞նչ են անում նկարում պատկերված մարդիկ կամ կենդանիները:

Խոսքի հնչյունաբանական և քերականական իմացություն

3. Երեխան ճանաչում է մայրենի լեզվի հնչյունները և կարողանում դրանք ճիշտ արտասանել:

Կրկնում է առաջարկված բառերը` ճիշտ արտաբերելով հնչյունները:

4. Երեխան ճիշտ օգտագործում է խոսքի տարբեր մասեր:

Ճիշտ (տեղին) ձևակերպում է «ի՞նչ», «ո՞րտեղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերով հարցեր:

Հաղորդակցում

5. Երեխան արդյունավետորեն հաղորդակցվում է մեծահասակների, հասակակիցների և փոքրերի հետ:

1) Զրուցում է մեծահասակի հետ` պատասխանելով առնվազն 3-4 պարզ հարցերի:

           

2) Մասնակցում է առօրյա խոսակցությանը «հիմա» և «այստեղ» թեմաների շուրջ:

Գրավոր խոսք

Հետաքրքրություն գրքերի և գրվածքի նկատմամբ

6. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գրքերի և ընթերցանության նկատմամբ:

1) Պատկերազարդ գրքեր դիտելիս հարցեր է տալիս:

        

2) Ձևացնում է, որ գրում է:

Հետաքրքրություն վաղ գրաճանաչության նկատմամբ

7. Երեխան հասկանում է գրավոր խոսքի որոշ սկզբունքներ:

Ձևացնում է, որ գրում է:

8. Երեխան ունի գրելու պարագաների օգտագործման պարզագույն հմտություններ:

Օգտագործում է գրելու պարագաներ:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետազոտում և համեմատում է, առարկաները:

1) Բացատրում է առարկաների նշանակությունը, դերը:

  

2) Համեմատում է առարկաները ըստ երկու հատկանիշների:

 

3) Գտնում է զույգ պատկերներ:

  

4) Հավաքում է 3-4 խոշոր մասերից բաղկացած պատկեր:

2. Երեխան հասկանում է իրադար-ձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Տալիս է «ինչո՞ւ» հարցը` հասկանալու համար պատճառահետևանքային կապերը:

      

2) Բացատրում է, թե ինչպիսի՞ արդյունք կարող է ունենալ տվյալ պարզ գործողությունը:

3. Երեխան կարողանում է ընդհանրացումներ կատարել:

1) Խմբավորում է առարկաները զույգերով ըստ ֆունկցիոնալ նշանակության:

         

2) Առաջարկված առարկաներից կամ նկարներից ընտրում է որոշակի հասկացությունների, թեմայի (սննդի, հագուստի, կենդանիների և այլնի) վերաբերող առարկաներ:

Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

5. Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ, ճանաչում է գույները:

1) Տեսակավորում է առարկաներն ըստ ձևի:

  

2) Դասավորում է առարկաներն ըստ մեծության:

 

3) Տեսակավորում է առարկաներն ըստ գույնի:

 

4) Անվանում է հիմնական գույները:

 

5) Ընտրում է 2-4 գույներ:

 

6) Գնահատում է չափերը:

  

7) Գիտի 2 երկրաչափական պատկերներ` շրջան, եռանկյունի:

6. Երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, թվանշանների իմացություն:

1) Անգիր հաշվում է մինչև 5-ը:

              

2) Կիրառում է հաշիվը առօրյա կյանքում:

Ուշադրություն, հիշողություն

7. Երեխան դրսևորում է ուշադրության կենտրոնացում և պահպանում:

1) Մեծահասակի օրինակից հետո կրկնում է ծափերը (3 ծափ):

          

2) Շուրջ 5 րոպե ուշադրությամբ լսելուց հետո հարցեր է տալիս:

8. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

Մեծահասակի ասելուց հետո կրկնում է բանաստեղծության 2 տող:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

9. Երեխան դրսևորում է տարբեր նյութերի հետ աշխատելու տարրական հմտություններ:

1) Կատարում է տարբեր գործողություններ պլաստիլինի և թղթի հետ:

           

2) Նկարում է լսած պատմության (հեքիաթի իրեն դուր եկած առարկան)պատկերը:

10. Երեխան շարժումների, երաժշտության և պարի միջոցով արտահայտում է իր մտքերը, պատկերացումները, զգացմունքները:

1) Երաժշտության տակ կատարում է ռիթմիկ պարային շարժումներ:

    

2) Ձևացնում է, թե երգում է հանդիսատեսի համար:

         

3) Երգում է հաճախ լսած երգերը:

          

4) Մեծահասակին խնդրում է երգել իր սիրած երգը:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

11. Երեխան ունի գիտելիքներ և իմացություն տարածության մեջ առարկաների դիրքի վերաբերյալ և կարողանում է կողմնորոշվել տարածության մեջ:

Կատարում է հրահանգներ` կախված առարկաներից և իր դիրքից:

12. Երեխան կարողանում է կողմնորոշվել ժամանակի մեջ:

Տարբերում է ցերեկ և գիշեր հասկացությունները` կապելով դրանք այդ ժամին կատարվող գործողությունների հետ:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

13. Երեխան ունի գիտելիքներ (տեղեկացված է) իր անձի, սոցիալական դերերի, հարաբերությունների մասին:

1) Գիտի իր ֆիզիկական տվյալները` մազերի գույնը, հասակը, կառուցվածքը:

  

2) Ճանաչում է մարմնի մասերը:

  

3) Նկարագրում է տարբեր սեռերի առանձնահատկությունները:

   

4) Գիտի մարդկանց սոցիալական դերերի և հարաբերությունների մասին:

14. Երեխան ունի գիտելիքներ շրջապատող միջավայրի և բնության վերաբերյալ:

1) Գիտի այն թաղամասը կամ փողոցը, որտեղ ապրում է:

    

2) Ճանաչում և անվանում է որոշ ընտանի և վայրի կենդանիներ:

     

3) Ճանաչում և անվանում է բնության որոշ երևույթներ` քամի, անձրև, ձյուն:

   

4) Ճանաչում և անվանում է իրեն շրջապատող բնաշխարհի որոշ տարրեր` ջուր, ծառ, ծաղիկ, թռչուններ:

15. Երեխան ճանաչում և կարողանում է կատարել մանկական բանաստեղծություններ, երգերի քառյակներ:

Արտասանում է քառյակներ մանկական բանաստեղծություններից:

16. Երեխան գիտի իր ազգային մշակույթը:

Երգում է ազգային երգեր:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների հետ և հաստատում է վստահության վրա հիմնված հարաբերություններ:

1) Ազատ հաղորդակցվում է ծանոթ մեծահասակների հետ:

  

2) Ընդունում է իր համար նշանակալի մեծահասակների (բարեկամների, հարևանների) ընկերակցությունը:

 

3) Ընդունում է մեծահասակների կողմից ցուցաբերվող աջակցությունը և ուղղորդումը:

 

4) Խնդրանքի դեպքում օգնում է մեծահասակին:

Փոխհարաբերություններ հասակակիցների հետ

2. Երեխան սկսում է շփվել իր հասա-կակիցների հետ:

1) Առանձնացած խաղում է մյուս երեխաների հետ նույն տարածքում:

  

2) Մյուս երեխաների հետ զուգահեռ նույն տարածքում խաղալիս` ժամանակ առ ժամանակ մեկնաբանություններ է կատարում:

  

3) Մասնակցում է առօրյա պարզ աշխատանքներին և (կամ) գործողություններին:

  

4) Օգնում է իր հասակակցին:

   

5) Զրուցում է իրեն ծանոթ հասակակիցների հետ:

3. Երեխան մասնակցում է խմբային գործունեությանը:

1) Մասնակցում է 5-10 րոպե տևողությամբ խմբային աշխատանքներին:

     

2) Ենթարկվում է հաստատված 3-4 կանոններին:

      

3) Նկատում է խաղընկերոջ բացակայությունը:

4. Երեխան լուծում է հասակակիցների հետ առաջացած վեճերը մեծահասակի օգնությամբ:

Դիմում է մեծահասակի օգնությանը հասակակցի հետ վեճը լուծելու համար:

Սոցիալական վարք

5. Երեխան սկսում է համագործակցել հասակակիցների հետ:

1) Խաղում է տարբեր երեխաների հետ:

       

2) Տարբերակում է որևէ անձի` որպես իր ընկերոջ:

          

3) Խաղալիս սկսում է բարեկիրթ բառեր գործածել մեծահասակի հիշեցումով:

       

4) Միանում է իրեն ծանոթ երեխաների խաղին:

6. Երեխան սկսում է ցուցաբերել ինքնակառավարման հմտություններ:

1) Հետևում է վարքի պարզ կանոններին:

      

2) Խնամքով է վերաբերվում իր համար կարևոր իրերին, խաղալիքներին:

          

3) Անցում է կատարում մի գործողությունից մյուսը մեծահասակի օգնությամբ:

Անձնային զարգացում

7. Երեխան սկսում է ցուցաբերել իր անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Գիտի իր անունը և ազգանունը:

   

2) Խոսում է իր մասին առաջին դեմքով:

  

3) Հասկանում է մարդկանց դերերը (կապերը ընտանիքում):

8. Երեխան սկսում է դրսևորել ինքնավստահություն:

1) Հպարտանում է իր ձեռքբերումներով:

  

2) Միանում է մյուս երեխաներին տարբեր խաղերի, զբաղմունքների, աշխատանքների ժամանակ:

   

3) Խոսում է իր նվաճումների մասին:

9. Երեխան սկսում է դրսևորել ինքնուրույնություն:

1) Առաջարկվող (առկա) երկու գործողություններից ընտրում է մեկը:

           

2) Կատարում է մի շարք առօրյա գործողություններ և առաջադրանքներ:

Հուզական զարգացում

10. Երեխան սկսում է ճանաչել հիմնական հույզերն ու զգացմունքները և իրավիճակին համապատասխան հույզեր դրսևորել:

1) Ապրումակցում է իր համար կարևոր անձանց հույզերին:

   

2) Արձագանքում է ուրիշների զգացմունքներն:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է դրսևորել առօրյա կյանքի ինքնասպասարկման հմտություններ:

1) Ինքնուրույն հագնում և հանում է հագուստի որոշ մասը:

     

2) Օգտվում է զուգարանից մասնակիորեն:

    

3) Կոճկում և արձակում է մեծ կոճակները:

         

4) Խաղալուց հետո հավաքում է խաղալիքները մեծահասակների հիշեցումով:

         

5) Նեղ սափորից հեղուկը լցնում է առանց թափելու:

Առողջության պահպանում

2. Երեխան հետևում և պահպանում է անձնական հիգիենայի որոշ կանոններ:

Խոզանակով կատարում է ատամները մաքրելու գործողություններ:

3. Երեխան սկսում է հասկանալ սնվելու և ատամները առողջ պահելու միջև գործող կապը:

Առաջարկում է կատարել ատամների խնամքի հետ կապված գործողություններ:

4. Երեխան հետևում է առողջապահության հիմնական կանոններին մեծահասակի հիշեցումով:

Կատարում է առողջության պահպանմանն ուղղված հիմնական գործողությունները (օճառով լվանում է ձեռքերը, երեսը և սրբիչով չորացնում է):

5. Երեխան գիտակցում և արտահայտում է իր վերաբերմունքը սեփական անձի հետ կապված առողջապահական խնդիրների նկատմամբ:

Բառերով ներկայացնում է իրեն անհանգստացնող հիվանդության ախտանշանները:

Անվտանգություն

6. Երեխան հետևում է անվտանգության հիմնական կանոններին մեծահասակի հիշեցումով:

1) Խուսափում է վտանգ ներկայացնող տեղերում, իրերի, սարքավորումների հետ խաղալուց:

           

2) Գիտի իր հետ քննարկված անվտանգության որոշ ընդհանուր կանոններ:

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏ

Հետաքրքրասիրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և նոր փորձառությունների նկատմամբ:

1) Փորձում է խաղալ նոր խաղերով:

   

2) Հարցեր է տալիս տեղեկություններ ստանալու համար իր շրջապատում գտնվող նոր առարկաների, երևույթների մասին:

 

3) Նկատում է այլ երեխաների հետաքրքրությունները` դիտելով նրանց խաղը կամ շփվելով նրանց հետ:

 

4) Նախընտրում է խաղի որոշ տեսակներ:

Նախաձեռնություն

2. Երեխան նախաձեռնություն է ցուցաբերում:

1) Պատրաստակամություն է հայտնում մասնակցելու տարբեր խաղերի և առաջադրանքների:

            

2) Մեծահասակի օգնությամբ ընտրություն է կատարում առաջարկվող 2-3 խաղերի, նյութերի միջև:

Մասնակցություն և հետևողականություն

3. Երեխան մասնակցություն և հետևողականություն է ցուցաբերում իր տարիքին համապատասխան առաջադրանքների նկատմամբ:

1) Առաջարկության դեպքում մասնակցում է խմբային խաղերի:

      

2) Դժվարության հանդիպելիս ինքնուրույն հաղթահարում է արգելքները կամ դիմում է մեծահասակի օգնությանը:

        

3) Օգնում է առօրյա գործերում:

      

4) Կազմում է 2 քայլից բաղկացած պլան և գործում է ըստ այդ պլանի:

5. ՄԻՋԻՆ ԽՄԲԻ` ՉՈՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է խոշոր շարժումներով պայմանավորված հիմնական հմտությունները` ցուցաբերելով հավասարակշռության, կոորդինացիայի զարգացող ունակություններ կանգնելու, քայլելու, վազքի, ցատկելու, մագլցելու, աստիճաններով իջնելու և բարձրանալու ժամանակ:

1) Ցատկոտում է մեկ ոտքի վրա առնվազն 5 անգամ:

 

2) Ցատկում է գետնից 15 սմ բարձրության վրայից` ոտքերը միասին:

 

3) Կանգնում է մեկ ոտքի վրա առնվազն 10 վայրկյան:

 

4) Կարող է հաղթահարել 50-60 սմ բարձրության արգելքը:

 

5) Քայլում է` ոտնաթաթերը դնելով կրունկ-թաթ հաջորդականությամբ:

 

6) Հատակից առարկան վերցնելու համար կռանում է` չծալելով ծնկները:

 

7) Ինքնուրույն բարձրանում և իջնում է աստիճաններով:

 

8) Վարում է եռանիվ հեծանիվ վարժ կերպով:

2. Երեխան մասնակցում է գնդակով տարբեր խաղերի:

1) Բռնում է գնդակը նախաբազուկներով` արմունկները ծալված վիճակում:

  

2) Գնդակը հարվածում է գետնին, այնուհետև` բռնում երկու ձեռքով:

 

3) Գնդակը նետում է վեր և բռնում երկու ձեռքով:

 

4) Կատարելով մեկ քայլ դեպի առաջ և շրջելով իրանը` նետում է գնդակը:

Նուրբ (մանր) շարժումներ

1. Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:

1) Կառուցում է 10 և ավելի կտորներից բաղկացած շինություններ կառուցողական առարկաներով:

    

2) Աշխատում է մանր առարկաներով:

2. Երեխան ցուցաբերում է գրի պարզագույն հմտություններ և նկարչական հմտություններ:

1) Արտանկարում է տառեր և թվանշաններ, որոշ երկրաչափական պատկերներ, մարմնի մասեր:

       

2) Նկարում է հասկանալի նկարներ (բավականին մանրամասնորեն) ըստ հրահանգի կամ ինքնաբերաբար:

3. Ցուցաբերում է ծեփելու հմտություններ:

Ծեփում է ծանոթ առարկաներ:

4. Երեխան ցուցաբերում է մկրատով կտրտելու հմտություններ:

Կտրտում է (ոչ ճշգրիտ) մկրատով` նախօրոք գծված ուղիղ կամ կոր գծերով:

5. Երեխան ցուցաբերում է ինքնասպասարկման որոշ հմտություններ:

1) Հագնվելիս և հանվելիս կոճկում և արձակում է կոճակները, հագուստի շղթաները:

    

2) Ուտելիս օգտվում է սպասքից:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան ընկալում է իրեն ուղղված ուրիշի բանավոր խոսքը:

1) Կատարում է մեծահասակների 3-4 քայլից բաղկացած հրահանգները:

      

2) Ավարտում է նախադասության միտքը:

    

3) Վերապատմում է (ընթերցված, ռադիոյով կամ ձայնագրությամբ) լսած պատմությունը (հեքիաթը):

2. Երեխան բանավոր արտահայտում է իր մտքերն ու կարծիքը, զգացողություններն ու զգացմունքները:

1) Հարցերին պատասխանելիս օգտագործում է ընդարձակ նախադասություններ:

    

2) Պատմում է սեփական փորձառության մասին` նշելով մի քանի հաջորդական դեպքեր:

  

3) Երեք-չորս նկարների միջոցով կազմում է փոքրիկ պատմվածք:

      

4) Բառերով արտահայտում է իր նախասիրությունները:

     

5) Պատմում է իր զգացմունքների, զգացողությունների մասին` հիմնավորելով դրանք:

Խոսքի հնչյունաբանական և քերականական իմացություն

3. Երեխան ճանաչում է մայրենի լեզվի հնչյունները և կարողանում է տարանջատել դրանք:

1) Վանկերը միացնելով, կազմում է 2-3 վանկանի բառեր:

          

2) Կրկնում է առաջարկված բառերն ու բառակապակցությունները` ճիշտ արտաբերելով հնչյունները:

      

3) Գտնում է պարզագույն (միավանկ) հանգավորված բառեր:

4. Երեխան կազմում է բարդ նախադասություններ:

Խոսքում օգտագործում է համադասական նախադասություններ:

5. Երեխան ճիշտ օգտագործում է խոսքի տարբեր մասեր:

1) Օգտագործում է բայի ճիշտ ժամանակային ձևերը:

       

2) Բառերով արտահայտում է հարաբերություններ մարդկանց և առարկաների միջև:

Հաղորդակցում

6. Երեխան արդյունավետ հաղորդակցվում է մեծահասակների, հասակակիցների և փոքրերի հետ:

1) Մասնակցում է առօրյա խոսակցությանը` կապված անցյալում ինչ-որ տեղ կատարված դեպքերի և իրադարձությունների հետ:

 

2) Մասնակցում է համատեղ պլաններ կազմելուն և խնդիրներ լուծելուն:

 

3) Մասնակցում է խմբովի խնդիրների քննարկմանը:

 

4) Հասակակիցների հետ խաղալիս տալիս է իրավիճակին համապատասխան հարցեր:

 

5) Իրենից փոքր տարիքի երեխաների հետ խաղալիս փոխում է ձայնի ինտոնացիան:

 

6) Իրենից փոքր տարիքի երեխաների հետ խաղալիս օգտագործում է պարզ նախադասություններ:

 

7) Դերային խաղերի ժամանակ փոխում է ձայնի ինտոնացիան դերին համապատասխան:

Գրավոր խոսք

Հետաքրքրություն գրքերի և գրավոր խոսքի նկատմամբ

7. Երեխան արդյունավետ հաղորդակցվում է մեծահասակների և փոքրերի հետ:

1) Գիտի, որ գիրքն ունի վերնագիր:

 

2) Գիրքը բռնում է ճիշտ ուղղությամբ, էջերը թերթում է սկզբից վերջ:

  

3) Պատկերազարդ գրքեր դիտելիս կամ հեքիաթ լսելիս մեկնաբանություններ է անում:

Հետաքրքրություն վաղ գրաճանաչության նկատմամբ

8. Երեխան հասկանում է գրավոր խոսքի հիմնական սկզբունքները:

1) Գիտի, որ տառը կարող է արտասանվել (կարդացվել):

 

2) Գիտի, որ խոսքը կարող է գրառվել:

 

3) Ճանաչում է որոշ թվանշաններ:

 

4) Ճանաչում է շրջապատի գրվածքները (ցուցանակներ, լոգոներ (տարբերանշաններ) և այլն):

 

5) Գիտի և ճանաչում է շրջապատի գրաֆիկական սիմվոլները:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մտածողություն և տրամաբանություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան համեմատում, հետազոտում է առարկաները և երևույթները:

1) Նկարագրում է առարկան` անվանելով առավել բնորոշ հատկանիշները (գույն, ձև, չափ):

   

2) Համեմատում է առարկաներն ըստ գույնի, չափի, ձևի և այլ տարբեր հատկանիշների:

     

3) Տրամաբանական կապ է հաստատում երկու հասկացությունների միջև:

     

4) Համեմատում է առարկաները` օգտագործելով համեմատական աստիճանը` «ավելի մեծ է», «ավելի բարձր է», «ավելի հեռու է», «ավելի երկար է», «ավելի շատ է» բառակապակցությունները:

2. Երեխան գտնում է տարբեր խնդիների լուծումներ:

1) Խաղի ժամանակ առաջարկում է պակասող իրը (առարկան փոխարինել այլ իրով) առարկայով:

       

2) Մեծահասակից օգնություն է խնդրում:

3. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Կարողանում է բացատրել պարզ իրողությունների պատճառները:

     

2) Պատմում է պարզ սյուժետային նկար 4-5 պարզ նախադասություններով:

    

3) Դասավորում է նկարներն ըստ սյուժեի:

4. Երեխան կարողանում է ընդհանրացումներ կատարել:

1) Անվանում է առարկաների խումբը մեկ ընդհանուր բառով:

        

2) Տարբերակում-նկատում է կենդանիների, բույսերի նմանությունները և տարբերությունները:

5. Երեխան կարողանում է դասակարգել (տեսակավորել) առարկաները:

Դասավորում է առարկաներն ըստ որևէ կոնկրետ հատկանիշի:

Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

6. Երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, քանակի իմացություն:

1) Ճանաչում է որոշ թվանշաններ:

    

2) Անգիր հաշվում է մինչև 10-ը:

     

3) Հաշվելով` տեղադրում է որոշակի քանակով առարկաներ ըստ օրինակի:

    

4) Առարկաների խումբը բաժանում է երկու հավասար մասերի:

      

5) Ավելացնում է ավելի փոքր խմբին առարկաների պակասող քանակը և հաստատում հավասարություն:

      

6) Երեխան գիտի թիվ-քանակ հարաբերությունը:

      

7) Կրկնօրինակում և շարունակում է պարզ օրինաչափությունները:

     

8) Լուծում է պարզ մաթեմատիկական խնդիրներ:

7. Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ:

1) Դասավորում է առարկաներն ըստ չափի:

  

2) Անվանում է առնվազն 3-4 երկրաչափական պատկերներ (եռանկյունի, շրջան, ուղղանկյուն, քառակուսի):

 

3) Տարբերում է 3-4 երկրաչափական պատկերներ (եռանկյունի, շրջան, ուղղանկյուն, քառակուսի):

 

4) Իրեն շրջապատող առարկաների և բնության մեջ ճանաչում է երկրաչափական պատկերները:

 

5) Համեմատում է առարկաներն ըստ բարձրության, երկարության, լայնության, հաստության:

 

6) Կատարում է մեծացնելու և փոքրացնելու գործողություններ:

8. Երեխան գիտի, ճանաչում է գույները:

1) Ընտրություն է կատարում գույների միջև:

          

2) Նկարելիս օգտագործում է տարբեր գույներ` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, սպիտակ, սև, շագանակագույն:

Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ

9. Երեխան ունի գիտելիքներ և իմացություն տարածության մեջ առարկաների դիրքի վերաբերյալ և կարողանում է կողմնորոշվել տարածության մեջ:

Տարբերում է «մոտ-հեռու», «առաջ-հետ», «վերև-ներքև» հասկացությունները:

10. Երեխան կողմնորոշվում է ժամանակի մեջ:

Թվարկում է տվյալ օրվա (առավոտյան, երեկոյան) ընթացքում կատարվածը:

Ուշադրություն, հիշողություն

11. Երեխան դրսևորում է ուշադրության տեղափոխելիություն, կենտրոնացում և պահպանում:

1) Ուշադրությունը 15-20 րոպե կենտրոնացնում է առաջարկվող գործողության վրա:

     

2) Ընդհատում է խաղը, կատարում է այլ գործողություն և այնուհետև կրկին շարունակում է խաղը:

12. Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:

1) Վերարտադրում է փոքրիկ պատմվածքներ, հեքիաթներ:

  

2) Մեծահասակի ասելուց հետո կրկնում է բանաստեղծության քառյակներ, երգեր:

 

3) Պատմում է իր հետ կատարված իրադարձությունը:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

13. Երեխան փորձում է աշխատել տարբեր նյութերով:

Պատրաստում է պարզ առարկաներ խմորից, պլաստիլինից, թղթից:

14. Երեխան սկսում է հասկանալ և գնահատել արվեստը:

1) Կրկնօրինակում է ուրիշ երեխաների պարային շարժումները:

  

2) Ուշադիր լսում է (դիտում է) տիկնիկային ներկայացումներ, մանկական հաղորդումներ:

15. Երեխան արվեստի միջոցով արտահայտում է սեփական գիտելիքները, մտքերը և զգացմունքները:

1) Նկարում է տարբեր պատկերներ, փորձելով դրանք նմանեցնել իրականին:

     

2) Երաժշտություն լսելիս կատարում է շարժումներ և (կամ) ձայնակցում հնչող մեղեդուն` ասելով, թե ո՞վ է երգում:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

16. Երեխան ունի գիտելիքներ (տեղեկացվածություն) իր անձի, սոցիալական դերերի, հարաբերությունների մասին:

1) Գիտի ծնողների անուն-ազգանունը:

  

2) Գիտի իր հասցեն:

 

3) Ճանաչում է իրեն ծանոթ փողոցները:

17. Երեխան ունի գիտելիքներ շրջապատող միջավայրի և բնության վերաբերյալ:

1) Տարբերում է բնության երևույթները:

  

2) Թվարկում է տարվա եղանակները` երբեմն շփոթելով հերթականությունը:

  

3) Գիտի և անվանում է որոշ վայրի և ընտանի կենդանիներ:

18. Երեխան հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունը և փոխկապակցվածությունը:

Նկարագրում է սեզոնային փոփոխությունները:

19. Երեխան ճանաչում և կատարում է մանկական ստեղծագործություններ:

1) Ասում է լսած երգի կամ պարի անվանումը:

    

2) Կատարում է մանկական երգեր և պարեր:

 

3) Թվարկում է մանկական հեքիաթներ (պատմվածքներ):

 

4) Պատմում է մանկական հեքիաթներ, (պատմվածքներ):

 

5) Արձագանքում է ծանոթ հեքիաթի կերպարները տեսնելիս:

20. Երեխան գիտի իր ազգային մշակույթը:

1) Երեխան խաղում է ազգային շարժախաղեր:

 

2) Ճանաչում է ազգային տարազի որոշ տարրեր:

 

3) Ճանաչում է ազգային ճաշատեսակները:

 

4) Ճանաչում է ազգային զարդանախշերի որոշ տարրեր:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ մեծահասակների հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հեշտությամբ շփվում է ծանոթ մեծահասակների հետ:

Ներգրավվում է խոսակցության մեջ:

2. Երեխան ենթարկվում է մեծահասակների հետ շփման ընդունված նորմերին:

Մեծահասակի ուշադրությունը գրավում է համապատասխան գործողությունների կամ բառերի միջոցով:

Փոխհարաբերություններ հասակակիցների հետ

3. Երեխան հեշտությամբ շփվում է իր հասակակիցների հետ:

1) Առաջարկում է իր օգնությունը ուրիշ երեխայի (երեխաների):

  

2) Ընդունում է հասակակիցների օգնությունը:

  

3) Ունի ընկերներ տարբեր շրջապատներում (մանկապարտեզում, բակում և այլն):

  

4) Ունի առնվազն մեկ մոտ ընկեր:

4. Երեխան մասնակցում է խմբային աշխատանքների և խաղերի:

1) Մասնակցում է մեծ և փոքր խմբերով կազմակերպված 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին:

  

2) Ստեղծում և խաղում է դերային խաղեր:

  

3) Մասնակցում է պարզ կանոններով խաղերի:

   

4) Ենթարկվում է հաստատված կամ նախապես քննարկված կանոններին:

Սոցիալական վարք

5. Երեխան համագործակցում է հասակակիցների հետ:

1) Քննարկում է խաղի հետ կապված գաղափարներ:

  

2) Իր խաղալիքները և նյութերը տալիս է ուրիշներին:

  

3) Խաղի մեջ կատարում է դերաբաշխումներ:

6. Երեխան բանակցում է իր հասակակիցների հետ մեծահասակի օգնությամբ:

1) Ընկերոջն առաջարկում է պարզ ուղիներ (տարբերակներ) կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար:

   

2) Հետևում է մեծահասակի առաջարկած տարբերակին իր հասակակցի հետ առաջացած վեճը լուծելու համար:

 

3) Կոնֆլիկտային իրավիճակին արձագանքում է խոսքի միջոցով:

     

4) Կոնֆլիկտային իրավիճակում հաշվի է առնում ընկերոջ կարծիքը:

7. Երեխան ցուցաբերում է ինքնակառավարման հմտություններ:

1) Հետևում է վարքի ընդունված կանոններին:

       

2) Խնամքով է վերաբերվում խմբասենյակի և տան իրերին, խաղալիքներին:

       

3) Անցում է կատարում գործողության մի տեսակից մյուսին մեծահասակի հիշեցումով:

     

4) Մասնակցում է օրվա ընթացիկ աշխատանքներին, գործողություններին:

8. Երեխան ցուցաբերում է իր տարիքին համապատասխան բարեկիրթ վարքագիծ մեծահասակների և հասակակիցների նկատմամբ:

1) Գործածում է բարեկիրթ բառեր մեծահասակի հիշեցումով:

   

2) Դրսևորում է բարեկիրթ վարքագիծ մեծահասակի հիշեցումով:

Անձնային զարգացում

9. Երեխան ցուցաբերում է իր անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Պատմում է իր մասին, նշելով մի քանի հիմնական առանձնահատկություններ` տարիքը, սեռը, հաճախում է, թե չի հաճախում մանկապարտեզ, ունի՞, թե չունի քույր(եղբայր):

 

2) Գիտի իր ընտանիքի անդամների անունները և ազգանունները:

 

3) Գիտի իր մտերիմների անունները:

 

4) Երեխան ունի նախասիրություններ:

10. Երեխան դրսևորում է ինքնավստահություն:

1) Շրջապատից ակնկալում է դրական արձագանք իր ձեռքբերումների նկատմամբ:

        

2) Համեմատում է իր ներկա կարողությունները նախկինում ունեցածի հետ:

 

3) Համեմատում է իր կարողությունները իր հասակակիցների կարողությունների հետ:

 

4) Հոժարակամ մասնակցում է խմբասենյակում կազմակերպվող բոլոր աշխատանքներին:

 

5) Աշխատում է տարբեր նյութերով և խաղալիքներով:

 

6) Խմբասենյակում, բակում խաղում է բոլոր երեխաների հետ:

 

7) Արտահայտում է իր կարծիքը:

11. Երեխան դրսևորում է ինքնուրույնություն մեծահասակի քաջալերանքով:

1) Առաջարկվող 3-4 տարբերակներից ընտրում է մեկը:

  

2) Ներգրավվում է իր համար նոր գործողության մեջ:

 

3) Շփվում է անծանոթ մարդկանց հետ:

 

4) Համաձայնում է կատարել իր համար դժվար առաջադրանքը մեծահասակի օգնությամբ:

Հուզական զարգացում

12. Երեխան ճանաչում է հիմնական հույզերն ու զգացմունքները և իրավիճակին համապատասխան հույզեր է դրսևորում:

1) Անվանում է հիմնական հույզերը` ուրախություն, տխրություն, զայրույթ:

   

2) Գիտի, թե ինչպիսի՞ իրավիճակներում են հիմնական հույզերը դրսևորվում:

  

3) Դեմքի արտահայտությամբ և ձայնի ինտոնացիայով տարբերակում է հիմնական հույզերը` ուրախություն, տխրություն, զայրույթ:

13. Երեխան դրսևորում է իրավիճակին համապատասխան հույզեր:

Ապրումակցում է ուրիշների հույզերին:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է առօրյա կյանքի ինքնասպասարկման որոշ հմտություններ:

1) Հագնում և հանում է հագուստը:

  

2) Օգտվում է սննդամթերքից, անհրաժեշտ առարկաներից, սպասքից, նյութերից:

 

3) Երբ առաջարկում են, ընտրում է իր հագուստը:

 

4) Կոճկում և արձակում է շղթաներ, կոճակներ և որոշ ճարմանդներ (կոշիկների քուղերը դեռևս չի կարող կապել):

 

5) Բավարարում է իր կենսական առաջնային կարիքները:

 

6) Նեղ սափորից հեղուկը լցնում է առանց թափելու:

 

7) Մասնակցում է կրտսեր քրոջ կամ եղբոր խնամքին ուղղված աշխատանքներին:

Առողջության պահպանում

2. Երեխան հետևում է անձնական հիգիենայի կանոններին:

Գիտի, թե ինչպես օգտագործել սեփական հիգիենայի հետ կապված պարագաները և օգտագործում է դրանք (խոզանակը, մածուկը, բերանը ողողելու բաժակը, օճառահեղուկը, օճառը, սանրը և այլն):

3. Երեխան հետևում է առողջության պահպանման հիմնական կանոններին հազվադեպ հիշեցումով:

Կատարում է առողջության պահպանմանն ուղղված հիմնական գործողություններ (լվանում և չորացնում է ձեռքերը և երեսը, մաքրում է քիթը, հազալիս ձեռքով ծածկում է բերանը):

4. Երեխան գիտակցում է սնվելու և ատամները առողջ պահելու միջև գործող կապը:

Կատարում է ատամների խնամքի հետ կապված գործողություններ:

Անվտանգություն

5. Երեխան հասկանում է անվտանգության հիմնական կանոնները երբ նկատում է որևէ վտանգավոր վարքագիծ:

1) Իր հասակակիցներին և մեծահասակներին տեղյակ է պահում և, հազվադեպ հիշեցումով, հետևում է դրանց:

 

2) Կիրառում է իր հետ քննարկված անվտանգության որոշ ընդհանուր կանոններ:

 

3) Ենթադրում է, թե ի՞նչ կարող է պատահել կանոններին չհետևելու դեպքում:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈԼՈՐՏ

Հետաքրքրասիրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և նոր փորձառությունների նկատմամբ:

1) Հարցեր է տալիս տեղեկություններ ստանալու համար:

 

2) Հետազոտում և փորձարկում է խաղերը և նյութերը:

 

3) Հետաքրքրվում է, թե ուրիշները ինչպե՞ս և ինչ՞ու են ինչ-որ բաներ անում:

 

4) Պարբերաբար խաղում է իրեն հետաքրքրող խաղերով:

Նախաձեռնություն

2. Երեխան նախաձեռնություն է ցուցաբերում:

1) Հասակակցին առաջարկում է խաղալ իր հետ:

 

2) Պատրաստակամություն է հայտնում մասնակցելու տարբեր խաղերի և առաջադրանքների:

 

3) Մասնակցում է առօրյա անհրաժեշտ գործողություններին:

 

4) Ընտրություն է կատարում առաջարկվող խաղերի, նյութերի միջև:

Մասնակցություն և հետևողականություն

3. Երեխան մասնակցում է և հետևողականություն է ցուցաբերում իր տարիքին համապատասխան առաջադրանքների կատարման հարցում:

1) Մոտենում է խաղացող երեխաների խմբին և մասնակցում խաղին:

   

2) Խաղալիս կենտրոնացնում է ուշադրությունը:

  

3) Ձգտում է ավարտին հասցնել սկսած առաջադրանքը, խաղը:

  

4) Խաղի ժամանակ օգտագործում է զգայարանները:

   

5) Հետևում է 3 և ավելի քայլերից բաղկացած հրահանգներին:

6. ԱՎԱԳ ԽՄԲԻ` ՀԻՆԳԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Խոշոր շարժողական ոլորտ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան քայլելիս, վազելիս, սողանցելիս, չորեքթաթ շարժվելիս, ցատկելիս կամ մագլցելիս դրսևորում է կոորդինացիայի, հավասարակշռության և վերահսկողության աճ:

1) Քայլում է կից քայլերով` առաջ և ետ, փակ աչքերով:

  

2) Քայլում է 30 աստիճան թեք հարթության վրայով վերև, ներքև:

 

3) Ուղիղ գծով գլորում է օղակը և վազքով հասնում է նրան:

 

4)Կարողանում է պտտել օղակը:

 

5) Վազում է 10մ` 2-3 անգամ ընդմիջումներով:

  

6) Սողում է 10մ ոչ պակաս:

 

7) Սողում է օձաձև, կարողանում է շրջանցել առարկաները կամ անցնել դրանց միջով:

  

8) Սողում է առարկաների տակով:

 

9) Չորեքթաթ շարժվում է` գլխով գլորելով փչովի գնդակը:

 

10) Տեղում կանգնած` ցատկում է` ձգտելով հասնել առարկային, որն իր վեր պարզած ձեռքից 25-30սմ բարձրության վրա է գտնվում:

 

11) Զույգ ոտքերով ցատկում է` հաղթահարելով 25-30սմ բարձրության առարկաներ:

 

12) Ցատկում է առաջ, հետ, աջ, ձախ, մի ոտքով, երկու ոտքով, վեր ու վար:

  

13) Մագլցում է ուղղահայաց մարմնամարզական պատով, ճոպանով:

 

14) Երկանիվ հեծանիվ է քշում:

 

15) Բակում մասնակցում է տարբեր շարժախաղերի և մրցախաղերի:

2. Երեխան գնդակին հարվածելու, գնդակը բռնելու, նետելու ժամանակ դրսևորում է շարժումների կոորդինացիոն կարողությունների աճ:

1) Գնդակը մեկ ձեռքով հարվածում է հատակին կամ գետնին և բռնում` հերթափոխելով աջ և ձախ ձեռքերը:

 

2) Մի քանի անգամ հաջորդաբար գնդակով հարվածում է հատակին:

 

3) Ձեռքերով բռնում է իրեն նետած գնդակը:

 

4) Գնդակը նետում է ճիշտ ուղղությամբ:

 

5) Դիպուկ հարվածում է շարժվող գնդակին:

 

6) Ձեռքով նետում է գնդակը, հետո ոտքով հարվածում:

Մանր (նուրբ) շարժողական ոլորտ

Չափորոշիչ

Ցուցիչ

3. Երեխան կառուցողական մանր առարկաներից կառուցում է շինություններ:

Հավաքում է կառույցներ, շինություններ` ըստ օրինակի նայելով նկարներին, լուսանկարներին կամ ըստ նկարագրության:

4. Երեխան ցուցաբերում է գրի տարրական հմտություններ:

Ճիշտ դիրքով բռնում է գրիչը (մատիտը) և գրում է տառեր, բառեր:

5. Երեխան ցուցաբերում է նկարչական հմտություններ:

1) Նկարում է մարդ` մարմնի հիմնական մասերով գլուխ, աչքեր, քիթ, բերան, մարմին, վերջույթներ:

  

2) Արտանկարում է տարբեր նկարներ:

 

3) Նկարում է երևակայությամբ:

 

4) Նկարում պատկերում է տարբեր առարկաներ` դրանք միավորելով ըստ բովանդակության:

 

5) Ներկում և (կամ) գունազարդում է տրված նկարները` դուրս չգալով պատկերների ուրվագծի սահմաններից:

  

6) Նրբագծում է պատկերը` չխախտելով ուրվագիծը:

6. Երեխան ցուցաբերում է ծեփելու հմտություններ:

Ծեփում է ծանոթ մարմիններ` կիրառելով ծեփի կառուցողական մեթոդը:

7. Երեխան ցուցաբերում է մկրատով կտրատելու հմտություններ:

1) Մի քանի տակ ծալված թղթից կտրտում է նույնանման պատկերներ, երկրաչափական մարմիններ և այլն:

  

2) Երկտակ ծալած թղթից կտրում է նախօրոք գծված իրար սիմետրիկ առարկաներ:

  

3) Թղթից ստանում է տարբեր առարկաներ:

  

4) Կտրատում է` ըստ ուրվագծի:

8. Երեխան ցուցաբերում է ձեռքի մատների շարժումների կատարելագործված հմտություններ:

Կատարում է պարզ գործողություններ` օգտագործելով մատների ուժն ու կառավարելով շարժումները:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ինքնասպասարկում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան դրսևորում է առօրյա կյանքի ինքնասպասարկման հմտություններ:

1) Մեծահասակի հիշեցումից հետո կանոնավոր կերպով ինքնուրույն դասավորում է իր հագուստը:

  

2) Կապում է կոշիկների քուղերը:

 

3) Կարողանում է ինքնուրույն և ճիշտ օգտվել սեղանի սպասքից (դանակ, պատառաքաղ և այլն):

 

4) Իրեն և ուրիշներին սպասարկելու համար օգտվում է սեղանի սպասքից:

 

5) Ուտելիս ցուցաբերում է պատշաճ վարքագիծ:

 

6) Մեկ հիշեցումից հետո մանկապարտեզում կատարում է օրվա հերթապահի, իսկ տանը` իր տնային պարտականությունները:

 

7) Ինքնուրույն հետևում է անձնական հիգիենայի կանոններին և պահպանում է դրանք:

 

8) Առաջարկում է հագուստի, սանրվածքի իրեն հարմար տարբերակը:

Անվտանգություն

Չափորոշիչ

Ցուցիչ

2. Երեխան զարգացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգավոր գործոնների վերաբերյալ իր գիտելիքները:

1) Ցուցաբերում է մանրէների տարածումը սահմանափակող վարք:

     

2) Գիտակցում է սեփական անձի անվտանգության և անհատական հիգիենայի կապը, նկարագրում և ուրիշների հետ քննարկում է դրան առնչվող հարցեր:

   

3) Զգուշանում է խաղալ վտանգ ներկայացնող իրերի, սարքավորումների հետ:

   

4) Նկատում է պոտենցիալ վտանգ ներկայացնող իր կարգավիճակները, հասկանում է դրանց վտանգավորությունը և ահազանգում է մեծահասակներին:

    

5) Գիտի երթևեկության զգուշացնող և արգելակող նշանները, փողոցում նկատում է դրանք ու հասկանում է դրանց իմաստը:

    

6) Գիտի, թե որ դեպքում պետք է զանգահարել հրշեջ ծառայության, շտապ օգնության, ոստիկանության հեռախոսահամարներով:

ՀՈՒԶԱԿԱՆ, ԱՆՁՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Սոցիալական զարգացում.փոխհարաբերություններ մեծահասակների հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան իրեն շրջապատող մեծահասակների հետ կարողանում է կառուցել փոխադարձ վստահության և հարգալից վերաբերմունքի վրա հիմնված հարաբերություններ:

1) Ինքն առաջինն է սկսում խոսակցությունը, հարցերով դիմում է ծանոթ մեծահասակներին` (հարևաններ, բժիշկ, խանութի վաճառող և այլն):

      

2) Հիմնական խնամակալների և իր համար նշանակալից այլ մեծահասակների հետ հարաբերություններ հաստատելիս վստահություն է դրսևորում:

2.Երեխան անհրաժեշտության դեպքում դիմում է մեծահասակների օգնությանը:

1) Կանոնների կամ հաստատված ռեժիմի (կարգի) խախտման հետևանքների մասին սովորաբար հարցնում է մեծահասակին:

      

2) Հարցով դիմում է մեծահասակին կամ նրա ուշադրությունը պատեհ պահին հրավիրում է ինչ-որ խնդրի վրա:

Փոխհարաբերություններ հասակակիցների հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

3. Երեխան իր հասակակիցների հետ համագործակցային հարաբերություններ հաստատելու փորձեր է կատարում:

1) Առաջարկում է իր օգնությունը ուրիշ երեխայի (երեխաների):

  

2) Ընդունում է հասակակիցների օգնությունը:

 

3) Անաչառ վերաբերմունք է ցուցաբերում ընկերների նկատմամբ:

 

4) Հետևում է ընկերների առաջարկներին խաղի կազմակերպման կամ ընթացքի վերաբերյալ:

 

5) Տարբեր շրջապատներում (մանկապարտեզում, բակում) ունի ընկերներ:

 

6) Իր համար կարևոր իրերը տալիս է ընկերոջը:

4. Երեխան համագործակցում է հասակակիցների հետ:

1) Տրամադրում է խաղալիքները և նյութերը ուրիշներին:

   

2) Խաղում է` համագործակցելով, աջակցելով և նոր մտքեր առաջարկելով:

 

3) Որպես խմբի անդամ`ստանձնում է տարբեր դերեր (առաջնորդ, հետևորդ, օգնական և այլն):

 

4) Իր փորձը և մտքերը հաղորդում է ուրիշներին:

 

5) Հասակակիցների հետ միասին փորձում է գտնել տարբեր իրավիճակներում առաջացող խնդիրների լուծման ուղիները:

 

6) Ճանաչում և գնահատում է հասակակիցների միջև եղած տարբերություններն ու նմանությունները:

5. Երեխան կարողանում է բանակցել իր հասակակիցների հետ:

1) Կիրառում է կոնֆլիկտների լուծման տարբեր միջոցներ:

 

2) Ուրիշ հասակակցի հետ առաջացած վեճը կամ կոնֆլիկտը փորձում է լուծել` բանակցելով, հաշվի առնելով ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի կարծիքները (երբեմն մեծահասակի օգնությամբ):

 

3) Մեծահասակի օգնությամբ գնում է փոխզիջման:

  

4) Ցուցաբերում է իրադրությանը ուրիշի տեսանկյունից նայելու պարզագույն ունակություն:

Սոցիալական վարք

Չափորոշիչ

Ցուցիչ

6. Երեխան իր վարքի և դրա ազդեցության վերաբերյալ իմացություն է ցուցաբերում:

1) Նկարագրում է, թե ինչպես իր գործողությունները կարող են ազդել ուրիշների զգացմունքների և վարքի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա:

  

2) Բացատրում է ուրիշների գործողությունների կամ վարքի հետ կապված իր արձագանքը:

  

3) Ցուցաբերում է հոգատար վերաբերմունք` ակնկալելով դրական արձագանք:

  

4) Հասկանում է` ինչպիսի արձագանքի կարող է արժանանալ իր և ուրիշների վարքը:

7. Երեխան տարբեր իրավիճակներում ցուցաբերում է համապատասխան վարք:

1) Հետևում է խմբային աշխատանքի պարզ կանոններին:

  

2) Կարողանում է միանալ անծանոթ երեխաների խաղին:

 

3) Մասնակցում է օրվա ընթացիկ աշխատանքներին (գործողություններին):

  

4) Առօրյա աշխատանքներին մասնակցում է ինչպես սոսկ դիտողի, այնպես էլ ակտիվ մասնակցի դերերով:

  

5) Մի իրավիճակից մյուսին անցնելիս ցուցաբերում է հարմարվելու (ադապտիվ) ունակություններ:

8. Երեխան մեծահասակների և հասակակիցների նկատմամբ ցուցաբերում է իր տարիքին համապատասխան բարեկիրթ վարքագիծ:

1) Գործածում է բարեկիրթ բառեր և դրսևորում է բարեկիրթ վարքագիծ:

    

2) Ցուցաբերում է ազգային մշակույթին հատուկ շփման ձևերի և դրանց ճիշտ օգտագործման իմացություն:

Անձնային զարգացում

«Ես-ի ըմբռնումը»

Չափորոշիչ

Ցուցիչ

9. Երեխան ցուցաբերում է իր (սեփական) անձի մասին իմացություն:

1) Գիտի իր անձին վերաբերող տեղեկությունները:

    

2) Հարգանքով է վերաբերվում սեփական անձին:

10. Երեխան վերահսկում է իր զգացմունքները և հույզերը:

1) Ենթարկվում է կանոններին:

  

2) Կարողանում է անցում կատարել մի գործողությունից մյուսը:

  

3) Ենթարկվում է օրվա ռեժիմին:

   

4) Իր համար անբարենպաստ իրավիճակներում (միջավայրերում) դրսևորում է սեփական զգացմունքները կառավարելու պարզագույն հմտություններ:

11. Երեխան ցուցաբերում է անձնական պատասխանատվություն:

1) Հոգ է տանում իրեն և խմբին պատկանող իրերի նկատմամբ:

    

2) Սկսում է գիտակցել սեփական գործողությունների հետևանքները:

12. Երեխան դրսևորում է ինքնագնահատման տարրական հմտություններ:

1) Կարողանում է նկարագրել և բնութագրել ինքն իրեն:

       

2) Կարողանում է նշել իր և հասակակիցների նմանություններն ու տարբերությունները:

Հուզական զարգացում

Չափորոշիչ

Ցուցիչ

13. Երեխան ճանաչում է հիմնական հույզերը և զգացմունքները, դրսևորում է իրավիճակին համապատասխան հույզեր:

1) Հիմնական զգացմունքները կարողանում է արտահայտել բառերով և ոչ-բառային հաղորդակցության ձևերով:

  

2) Մարդկանց դեմքի արտահայտությունից, ձայնի հնչերանգից և վարքի այս կամ այն դրսևորումից ճանաչում է հիմնական հույզերը:

  

3) Դրսևորում է ապրումակցում ուրիշների հույզերին:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

Հետաքրքրասիրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և նոր փորձառությունների նկատմամբ:

1) Հարցեր է տալիս իրեն հետաքրքրող թեմաների մասին:

 

2) Հարցեր է տալիս իր և իրեն շրջապատողների կյանքում եղած փոփոխությունների վերաբերյալ:

  

3) Հետաքրքրվում է նոր տեղեկատվությամբ և պատրաստակամ է ձեռք բերելու նոր փորձառություններ:

 

4) Մասնակցում է նույն խաղի փոփոխվող տարբերակներին:

 

5) Հետաքրքրություն է ցուցաբերում գրենական իրերի և պիտույքների, գրքերի, այբբենարանի, դպրոցական հագուստի նկատմամբ:

  

6) Հետաքրքրություն է ցուցաբերում դպրոցի նկատմամբ:

Նախաձեռնություն

Չափորոշիչ

Ցուցիչ

2. Երեխան նախաձեռնություն է ցուցաբերում:

1) Որոշում է աշխատել իր հետաքրքությունից բխող առաջադրանքի վրա:

  

2) Ընտրություն է կատարում խաղերի, առաջադրանքների, առարկաների միջև:

 

3) Խաղեր է նախաձեռնում մյուս երեխաների հետ:

 

4) Խաղերի և առաջադրանքների ընթացքում առաջարկում է նոր մտքեր և տարբերակներ:

Մասնակցություն և հետևողականություն

Չափորոշիչ

Ցուցիչ

3. Երեխան մասնակցություն և հետևողականություն է ցուցաբերում իր տարիքին համապատասխան առաջադրանքների նկատմամբ:

1) Ձգտում է ավարտին հասցնել սկսած առաջադրանքը` փորձելով և սխալվելով, ինչպես նաև դիմելով տարբեր միջոցների:

  

2) Իր համար նպատակ է սահմանում, 2-3 քայլերից բաղկացած պլաններ է կազմում և գործում է ըստ իր պլանների:

  

3) Ավարտին է հասցնում սկսած խաղը կամ առաջադրանքը:

    

4) Իր օգնությունն է առաջարկում մյուսներին:

Ուշադրություն

Չափորոշիչ

Ցուցիչ

4. Երեխան դրսևորում է ուշադրության տեղափոխելիություն, կենտրոնացում և պահպանում:

1) Եթե խաղից, առաջադրանքից շեղում են, հետո նորից վերադառնում է խաղին:

   

2) Կարողանում է ըստ տրված օրինակի` կատարել առաջադրանքը:

  

3) Կարողանում է ուշադրությունը կենտրոնացած պահել որոշակի գործունեության ընթացքում:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Տրամաբանություն և մտածողություն

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան կարողանում է համեմատել, հետազոտել երևույթները, առարկաները:

1) Կարողանում է ասել երկու կենդանիների, առարկաների կամ երևույթների նմանություններն ու տարբերությունները:

   

2) Տարբերակում է առարկաներն ըստ առնվազն երկու հատկանիշի:

2. Երեխան գտնում է տարբեր խնդիրների լուծումներ:

Խմբում մասնակցում է առաջացած խնդիրների լուծմանը:

3. Երեխան կարողանում է գտնել օրինաչափությունները:

1) Կարողանում է առաջարկված 4 առարկաներից կամ դրանց նկարներից առանձնացնել մեկ ավելորդը` բացատրելով իր ընտրությունը:

   

2) Ըստ հատկանիշի խմբավորում է առարկաները:

4. Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:

1) Կարողանում է միևնույն իրադարձության տարբեր դրվագներ կապել իրար պատճառահետևանքային կապերով:

   

2) Փորձում է բացատրել, թե ինչպես երևույթները կարող են փոխել հանգամանքները:

  

3) Կարողանում է բացատրել բարդ իրողությունների պատճառները:

  

4) Կրկնօրինակում և շարունակում է պարզ և միջին բարդության օրինաչափությունները:

5. Երեխան կատարում է քննադատական վերլուծություն:

1) Տրված նկարների մեջ հասկանում է հակասությունները:

  

2) Հասկանում է որոշ իրավիճակների անհնարինությունը` կապելով դրանք իրականության հետ:

    

3) Վերլուծում է գրքի հերոսների վարքը և առաջարկում, թե ինքը ինչպես կվարվեր նրանց փոխարեն:

Տարրական մաթեմատիկական գիտելիքներ

Չափորոշիչ

Ցուցիչ

6. Տիրապետում է համրանքի տարրական գիտելիքներին և հմտություններին:

1) Երեխաները կարողանում են հաշվել և թվերով գործողություններ կատարել 10-20-ի սահմաններում:

 

2) Կատարում է որոշակի քանակի շարժումներ ըստ տրված թվի:

  

3) 10 թվի սահմաններում գիտի թվի քանակական կազմը: Կարողանում է պարզ խնդիրներ լուծել:

  

4) Ճիշտ պատասխանում է «ո՞րը», «ո՞րերորդը», «ինչքա՞ն» հարցերին:

  

5) Թղթից պատկերը ծալելով բաժանում է երկու, չորս մասերի:

  

6) Մաթեմատիկական գիտելիքները կիրառում է խաղում: Կարողանում է քայլաչափով, թզաչափով որոշել առարկայի բարձրությունը, լայնությունը, պայմանական չափեր օգտագործել չափման եղանակներում:

7. Երեխան գիտելիքներ ունի մեծության, չափի և ձևի մասին:

1) Հստակ պատկերացում ունի երկրաչափական պատկերների մասին (շրջան, ձվածիր (օվալ), եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, սեղան, շեղանկյուն, խորանարդ, բուրգ, բազմանկյուն, գունդ):

           

2) Տարբերակում է առարկաների ձևերը:

8. Երեխան գիտելիքներ ունի տարածության մեջ առարկաների դիրքի վերաբերյալ և կարողանում է կողմնորոշվել տարածության մեջ:

Թվարկում է իրենից ձախ կամ աջ, հեռու կամ մոտիկ, վերևում կամ ներքևում գտնվող առարկաները:

9. Երեխաները կարողանում են կողմնորոշվել ժամանակի մեջ:

1) Երեխան տարբերում է անցյալում, ներկայում, ապագայում կատարվող գործողությունները:

   

2) Դրսևորում է ժամանակի փոփոխության հետ կապված հասկացությունների իմացություն և բառապաշար:

    

3) Գաղափար ունի ժամի, ժամացույցի և օրացույցի մասին:

Երևակայություն և ստեղծագործական մտածողություն

Չափորոշիչ

Ցուցիչ

10. Երեխան դրսևորում է պատկերային մտածողություն և ստեղծագործունակություն` կրեատիվություն:

1) Կարողանում է տրված նյութի տարբեր (առնվազն 3) կիրառություններ գտնել:

      

2) Կարողանում է շարունակել կիսատ թողած պատմությունները և նրանց համար ինքնատիպ ավարտ հորինել:

     

3) Պատմությունները կամ իր տրամադրությունը ներկայացնում է շարժումների, երաժշտության, կերպարվեստի, դերախաղի և արվեստի այլ ձևերի միջոցով:

11. Երեխան կարողանում է երևակայությունը տարբերել իրականությունից:

1) Պատմություն պատմելիս ասում է, թե դա արդյո՞ք իրական է, թե` իր հորինածն է:

    

2) Հասկանում է, որ շատ հեքիաթային կերպարներ, հեռուստատեսային հերոսներ իրական չեն:

12. Երեխան դրսևորում է արտահայտչականության և սիմվոլիկ մտածողության ունակություններ:

1) Իր պատմածը ցայտուն դարձնելու համար ֆիզիկական օբյեկտների հետ համեմատություն է կատարում:

    

2) Մնջախաղի միջոցով ներկայացնում է պարզ առարկաներ և գործողություններ:

 

3) Կարողանում է երևույթները և առարկաները ներկայացնել պայմանական նշանների միջոցով:

 

4) Կարողանում է կիսատ նկարված պատկերները ճանաչել և ասել դրանց անունները:

Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

Չափորոշիչ

Ցուցիչ

13. Երեխան որոշակի գիտելիքներ և տեղեկություններ ունի սեփական անձի, իր սոցիալական դերերի, հարաբերությունների մասին:

1) Տեղեկացված է իր բնակավայրի մասին:

 

2) Տարբերում է ազգակցական կապերը և հարաբերությունները:

  

3) Գիտի, թե ինչ՞ով են զբաղվում որոշ մասնագիտությունների տեր մարդիկ:

14. Ունի գիտելիքներ շրջապատող միջավայրի և բնության մասին:

1) Ճանաչում է բնության երևույթները` ամպրոպը, երկրաշարժը և այլն:

   

2) Գիտի, թե ո՞րն է սարը, գետը, ծովը, ժայռը:

 

3) Տարբերակում է ընտանի և վայրի կենդանիները:

 

4) Գիտի, թե ինչպե՞ս են անվանում տարբեր կենդանիների ձագուկներին առնվազն` շան, կովի, կատվի, ձիու, ոչխարի, խոզի, ավանակի:

 

5) Հասկանում է, որ աղտոտված շրջակա միջավայրը կարող է ազդել մարդկանց և կենդանիների վրա:

 

6) Գիտի բույսերի և կենդանիների աճի և զարգացման փուլերը:

15. Ունի գիտելիքներ երաժշտական գործիքների մասին:

1) Ճանաչում է հանրահայտ երաժշտական գործիքները, գիտի դրանց անունները:

  

2) Ճանաչում է որոշ ազգային երաժշտական գործիքներ` առնվազն երկու:

16. Ճանաչում և կատարում է մանկական երգեր, պարեր, գիտի ժողովրդական բանահյուսության նմուշներ, հեքիաթներ, հանելուկներ, ասացվածքներ:

1) Երգում է մանկական երգեր, ազգային, ծիսական խաղիկներ, պարերգեր և կատարում է պարային շարժումներ:

  

2) Կարող է պատմել որոշ պարզ, ոչ ծավալուն ազգային հեքիաթներ, առակներ, ավանդույթներ, լեգենդներ:

17. Որոշ գիտելիքներ ունի ազգային և կրոնական ծեսերի, տոների, պետական խորհրդանիշների մասին:

1) Ճանաչում է ազգային տոների, ծեսերի, պետական խորհրդանիշների որոշ մանրամասներ, ծանոթ է դրանց կերպարներին:

      

2) Զարգացնում է իր և այլ մշակույթների տոների մասին ունեցած գիտելիքները:

18. Ունի գեղեցիկի, արվեստի մասին տարրական գեղագիտական գիտելիքներ,շրջապատող իրականության հանդեպ դրսևորում է հուզական վերաբերմունք, որոշակի գեղարվեստա-գեղագիտական կարողություններ:

Ծանոթ է հայ և այլ ժողովուրդների անվանի նկարիչների մի քանի կերպարվեստային ստեղծագործություններին, ունի տարրական պատկերացումներ կերպարվեստի որոշ տեսակների` գեղանկարչության, դեկորատիվ կիրառական արվեստի, գրաֆիկայի մասին:

ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Բանավոր խոսքի ընկալում

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան լսածը օգտագործում է տարբեր նպատակներով:

1) Հասկանում է և առանց լրացուցիչ հիշեցման, հետևում է 3 քայլից բաղկացած հրահանգներին:

     

2) Լսում է իր շուրջը եղած խոսակցությունները և մասնակցում է դրանց:

2. Ճանաչում է լեզվական հասկացությունները, գիտի դրանց իմաստը:

1) Հասկանում է տարածական հասկացությունները` հեռու, մոտիկ, բարձր, ցածր և այլն:

    

2) Հասկանում է ժամանակային հասկացությունները` առավոտ, կեսօր, երեկո, երեկ, այսօր, վաղը:

3. Երեխան ունի իր տարիքին համապատասխան բառապաշար:

1) Հասկանում և վերարտադրում է փոքրիկ պատմվածքը, հեքիաթը բանաստեղծությունը կամ նկարը:

   

2) Կատարում է տրամաբանական կանխատեսումներ:

  

3) Նայելով նկարին` տրված բառերով կազմում է նախադասություն:

  

4) Նկարագրում է առարկաների և երևույթների նմանությունները և տարբերությունները, փորձում է ընդհանրացնել, դասակարգել:

  

5) Փորձում է կռահել անծանոթ բառի իմաստը:

   

6) Բառերով արտահայտում է հարաբերությունները:

     

7) Բառերով արտահայտում է իր զգացմունքները, հույզերը:

Լեզու և հաղորդակցում

Չափորոշիչ

Ցուցիչ

4. Երեխան խոսքն օգտագործում է հաղորդակցվելու համար:

1) Տեղեկություններ ստանալու համար տալիս է ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ հարցերը և կարողանում է պատասխանել դրանց:

 

2) Նախաձեռնում է խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ:

 

3) Չշեղվելով թեմայից` մասնակցում է խոսակցությանը` սպասելով իր հերթին:

 

4) Արտահայտում է իր ունեցած գիտելիքները և կապ է ստեղծում նոր լսածի և սովորածի հետ:

 

5) Մեկ նախադասության մեջ մեկտեղում է մի քանի միտք:

 

6) Հարցեր է տալիս` անծանոթ բառերի իմաստը հասկանալու համար:

  

7) Սիրում է ամեն ինչ բացատրել:

Խոսքի քերականական և հնչյունաբանական իմացություն

Չափորոշիչ

Ցուցիչ

5. Երեխան դրսևորում է լեզվի տարբեր հնչյունների և քերականական հասկացությունների իմացություն:

1) Վանկերը միացնելով` կազմում է բառեր (2-3 վանկանի):

  

2) Թվարկում է բառեր, որոնք սկսվում են միևնույն հնչյունով:

 

3) Որոշում է արտասանված բառերի առաջին հնչյունը:

 

4) Կրկնում է առաջարկված բառերն ու բառակապակցությունները` ճիշտ արտաբերելով համապատասխան հնչյունները, տարրական պատկերացումներ ունի ձայնավոր, բաղաձայն հնչյունների մասին:

 

5) Հասկանում է հականիշները:

  

6) Հասկանում է որոշ հոմանիշներ:

Հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

Չափորոշիչ

Ցուցիչ

6. Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գրքերի և ընթերցանության նկատմամբ:

1) Լսում է ընթերցվող տարբեր պատմություններ և հեքիաթներ:

  

2) Պատմում է պատմություններ, որոնք ունեն սկիզբ, զարգացում և ավարտ:

 

3) Տարբեր գործողություններ է կատարում գրքերի հետ:

 

4) Կանխագուշակում է, թե հետո ինչ կկատարվի պատմության մեջ:

 

5) Կապեր, նմանություններ է գտնում իր և իրեն ծանոթ պատմությունների կերպարների միջև:

 

6) Կապեր, նմանություններ է գտնում նոր կարդացած և իրեն արդեն ծանոթ այլ պատմությունների կերպարների միջև:

 

7) Գրքում եղած նկարների օգնությամբ պատկերացում է կազմում, թե ինչի մասին է գիրքը:

 

8) Կարողանում է պատմվածքի կամ հեքիաթի հերոսներին դասակարգել ըստ կարևորության:

 

9) Ավարտին է հասցնում կիսատ պատմվածքը կամ հեքիաթը:

 

10) Ձևացնում է, թե կարդում է իր և ուրիշների համար:

Վաղ գրաճանաչություն

Չափորոշիչ

Ցուցիչ

7. Երեխան հասկանում է տպագիր խոսքի հիմնական սկզբունքները:

1) Հասկանում է, որ տպագիր խոսքը իմաստ է պարունակում:

  

2) Հետևում է տպագիր խոսքին ձախից աջ, վերևից ներքև:

 

3) Ճանաչում է տպատառերով գրված իր անունը:

 

4) Տպագիր տառերով փորձում է գրել իր անվան որոշ տառեր:

 

5) Միջավայրում որոշ ծանոթ տառեր և բառեր է գտնում: