ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 հոկտեմբերի 2017թ. |
N 36-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Արցախի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետությունում անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ` պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ պետական գրանցման ենթակա սննդամթերքի ներմուծումը և շրջանառությունն իրականացվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ Արցախի Հանրապետության սահմանը հատող անձանց և փոխադրամիջոցների, Արցախի Հանրապետության սահմանով և մաքսային տարածքով տեղաշարժվող՝ վերահսկողության ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի համաձայն:
3. Արցախի Հանրապետության տարածք ներմուծվող և շրջանառվող՝ (հսկողության) վերահսկողության ենթակա սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկելու համար հիմք են հանդիսանում տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ ապրանքն արտադրողի տեղեկատվական նամակում պարունակվող տեղեկությունները, որոնցով հավաստվում է սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված արտադրանքի կիրառման ոլորտը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 10-ի N 36-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
1. Արցախի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքն ու սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերն են՝
1) սննդամթերքը (մարդու կողմից սննդում օգտագործվող բնական կամ վերամշակված տեսքով մթերքներ), այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 02-05, 07-25, 27-29, 32-34, 35).
2) սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում օգտագործված, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող և սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 10-ի N 36-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
1. Արցախի Հանրապետությունում անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ պետական գրանցման ենթակա են`
1) հանքային ջուրը (սեղանի՝ բնական, սեղանի՝ բուժիչ), շշալցված, տարայավորված խմելու ջուր (այդ թվում՝ մանկական սննդում օգտագործելու համար), տոնուսավորող ըմպելիքներ, ալկոհոլային (ներառյալ թույլալկոհոլային) արտադրանք, գարեջուր.
2) հատուկ նշանակության սննդամթերքը, այդ թվում՝ մանկական սննդամթերք, սննդամթերք՝ հղի և կերակրող կանանց համար, դիետիկ (բուժիչ և կանխարգելիչ նպատակներով) սննդամթերք, մարզիկների սնուցման համար սննդամթերք, կենսաբանական ակտիվ հավելումներ, դրանց արտադրության համար հումք, օրգանական սննդամթերք.
3) գենետիկորեն ձևափոխված (տրանսգենային) օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերքը, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմները.
4) սննդային հավելումները, համալիր սննդային հավելումները, բուրավետիչները, համաբուրավետիչ նյութերը և հումքային բաղադրիչներ հանդիսացող բույսերի թուրմերը, մանրէների առաջնային կուլտուրաները, տեխնոլոգիական օժանդակ միջոցները, այդ թվում՝ ֆերմենտային պրեպարատները։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |