Համարը 
Թիվ 65Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.07.25/11(50)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՖԻԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» հուլիսի 2011թ.

պետական գրանցման համարը 3031167

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունիսի 2011 թվականի

Թիվ 65Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՖԻԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել ամրակցված կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում ամրակցված կապի միջոցների առկայության և հեռախոսաֆիկացման վերաբերյալ ներկայացվող հաշվետվության ձևը (հավելված):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունը, դրա էլեկտրոնային տարբերակի հետ միասին, ամրակցված կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով են ներկայացվում կիսամյակային կտրվածքով` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 25-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և

տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2011 թվականի հունիսի 28-ի թիվ 65Ն որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում ամրակցված կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից ամրակցված կապի միջոցների առկայության և հեռախոսաֆիկացման վերաբերյալ ներկայացվող հաշվետվության ձև

 

հաշվետու ժամանակաշրջան___________________

___________________________________________________________________________________

(ամրակցված կապի ծառայություն մատուցող անձի անվանումը)

 

Հ/Հ

Բնակավայրի անվանումը (շրջան, քաղաք,

գյուղ)

Տվյալ բնակավայրում մարդահա-մարի վերջին պաշտոնական տվյալներով բնակչության թվաքանակը (մարդ)

Հեռա- խոսային կայանի տեսակը և տեղակայման վայրը

Հեռախոսա- յին կայանի մոնտաժման տարեթիվը

Հեռախոսային կայանի մոնտաժված ունակությունը (համարների քանակը)

Օգտագործված ունակություն (համարների քանակը)

Տեղադրված

բաժանորդային

հեռախոսագծերի քանակը

բնակիչ- բաժա-նորդ

գործա-

րար

ընդա-մենը (7+8)

Տեղական կամ հարևան բնակա-վայրից

Անլար տեխնո-լոգիայով

Քար-տային հեռա-

խոս

Ստե-

փանա- կերտից

ընդա-

մենը (10+

11+

12)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14