Համարը 
N 98Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.10.14/15(54)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.09.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» հոկտեմբերի 2011թ.

պետական գրանցման համարը 30311110

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2011թ.

N 98Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ

ՁԵՌՔԲԵՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 2-րդ մասը` ավտոգազալիցքավորման ճնշակայաններում բնական գազի ձեռքբերման և իրացման ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու, ապրանքային շուկաների կառուցվածքը պարզելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1.Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում բնական գազ ձեռքբերող և իրացնող տնտեսավարող սուբյեկտներին` ըստ հավելված N 1-ի, 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից ձեռքբերված և իրացված գազի ծավալների վերաբերյալ` ըստ հավելված N 2-ի:

2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

Հաստատված Է

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 24-ի N 98Ն որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԳՈՐԾՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

ՀՀ

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

1

2

1

«Պետրոլ սերվիս» ՓԲԸ

2

«Օմեգա գրուպ» ՍՊԸ

3

«Ավանգարդ» ՍՊԸ

4

«Արտիկ և ընկերներ» ՍՊԸ

5

«Ջիվանյան» ՍՊԸ

6

«Արթուր» ՍՊԸ

7

«Գտիչ» ՍՊԸ

8

«Կենգ» ՍՊԸ

9

«Հովսեփյան Ռազմիկ» ԱՁ

10

«Ջի-ԷՍ-Պլյուս» ՍՊԸ

11

«Լեն-գետ» ՍՊԸ

 

 

 

Հավելված N 2

Հաստատված Է

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 24-ի N 98Ն որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Ընկերության անվանումը _____________

ՀՎՀՀ Կոդը __________

Իրավաբանական հասցեն _____________ 

Հեռախոսը ___________

Գործունեության հասցեն _____________

 

 

ՀՀ

Ապրանքի անվանումը

Ձեռքբերման ծավալը

Իրացման ծավալը՝

ԼՂՀ տարածքում

2011թ.

1-ին կիսամյակում

2011թ.

1-ին կիսամյակում

Բնեղեն

3)

Արժեքային

 (հազ. դրամ)

Բնեղեն

3)

Արժեքային*

(հազ. դրամ)

1

Բնական գազ

   

   

  

  

 

* ներառյալ բոլոր հարկերը և վճարները

 

________________________                __________________

            ստորագրություն                                                              անուն,  ազգանուն    

               Կ.Տ.