Համարը 
N 05-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.02.28/04(61)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
31.01.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«15» փետրվարի 2012 թվականի

Պետական գրանցման համարը 2111223

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«31» հունվարի 2012թ.

 N 05-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության մոտեցման, մեկնման ընթացակարգերի և քարտեզների կառուցման գործառույթների իրականացման իրավասությունը վերապահվում է «ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկրորդ ամսվա ամսի 1-ից:

 

 

Պետ

Դ. Աթբաշյան 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի վարչության պետի 2012 թվականի

հունվարի 31-ի N 05 -Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը (այսուհետ` կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա), Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի պահանջների համաձայն և նպատակ ունի կանոնակարգելու աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործընթացը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, աերոնավիգացիոն տեղեկատվական գործունեություն իրականացնող ծառայության (այսուհետ` Ծառայություն), որը «ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Մարմին) կառուցվածքային ստորաբաժանումներից է, գործունեությունը նպատակաուղղված է աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովմանը Ստեփանակերտի թռիչքային տեղեկատվության գոտում` օդանավերի թռիչքների անվտանգության, կանոնավորության և աերոնավիգացիոն արդյունավետության ապահովման նպատակով:

2. Մարմինը, Ծառայության միջոցով, հրապարակում և տարածում է աերոնավիգացիոն տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ` Վարչություն) անունից:

3. Մարմնի աերոնավիգացիոն տեղեկատվության գործունեությունը կանոնակարգող տեխնոլոգիաները և պաշտոնական հրահանգները համաձայնեցվում են Վարչության հետ:

 

II. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4. Ծառայությունն իրականացնում է հետևյալ հիմնական խնդիրները.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ավիացիոն ընթացակարգերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքին վերաբերող այլ աերոնավիգացիոն տեղեկատվության հավաքումը, վարումը, հրապարակումն ու տարածումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններից չվերթեր իրականացնող օդանավերի անձնակազմերին և օդային երթևեկության սպասարկման ծառայություններին համապատասխան օպերատիվ աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը:

5. Աերոնավիգացիոն տեղեկատվության հավաքումը, վարումը, հրատարակումն ու տարածումը իրականացվում է Ծառայության կողմից, սույն կարգի համաձայն, և կազմվում է միասնական աերոնավիգացիոն փաթեթի տեսքով` համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) Հավելվածներ 4, 15 և 8126, 8168 փաստաթղթերի: Այն իր մեջ ներառում է.

1) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուն,

2) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի փոփոխությունները,

3) աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի լրացումները,

4) ՆՈՏԱՄ (NOTAM) հաղորդագրությունները և նախաթռիչքային տեղեկատու բյուլետենները,

5) աերոնավիգացիոն տեղեկատու ցիրկուլյարները,

6) հսկողական ցանկերը,

7) աերոնավիգացիոն քարտեզներ:

6. Աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպություններն ապահովում են համապատասխան ճշգրիտ աերոնավիգացիոն տեղեկատվության ժամանակին տրամադրումը Ծառայությանը: Այդ նպատակով նրանք Ծառայություն են ներկայացնում տեղեկատվությունը տրամադրող իրավասու անձանց ցուցակը: Հրատարակման ենթակա տեղեկատվությունն ընդունվում է Ծառայության կողմից հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով, սահմանված հայտի ձևով (ենթահավելված 1), ընդ որում` ՆՈՏԱՄ հաղորդագրության դեպքում ներդրման օրվանից` 7 օր, իսկ աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի փոփոխությունների, լրացումների կամ աերոնավիգացիոն տեղեկատու ցիրկուլյարների դեպքում` 56 օր առաջ ԻԿԱՕ AIRAC (ԱԻՌԱՔ) համակարգի համաձայն:

7. Տեխնիկական միջոցների խափանման հետ կապված ՆՈՏԱՄ հաղորդագրությունները չեն ենթարկվում սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջներին և ներկայացվում են Ծառայություն անմիջականորեն` կատարելով համապատասխան գրանցում մատյանում:

8. Վարչության կառուցվածքային ստորաբաժանումները և քաղաքացիական ավիացիայի համակարգի ընկերությունները իրենց ուղղություններով ապահովում են աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում հրատարակման ենթակա տեղեկատվության տրամադրումը Ծառայությանը համաձայն ենթահավելված 2-ի:

9. Ծառայության կողմից հրապարակվող, ինչպես նաև այլ երկրներից ստացվող տեղեկատվությունը Ծառայությունը, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներին` ըստ նրանց գործունեության ուղղությունների: Ստացված տեղեկատվությունն այլ օգտագործողներին տրամադրվում է պայմանագրային հիմունքներով:

10. Ծառայությունը կարող է ունենալ հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները` աերոնավիգացիոն տեղեկատու փաթեթի արտադրական բաժինը, որը իր մեջ ներառում է քարտեզագրման բաժինը (այսուհետ` Հրապարակումների բաժին), օդանավակայանային բաժինը, որը իր մեջ ներառում է նախաթռիչքային տեղեկատվության և օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը (այսուհետ` Բրիֆինգ օֆիս) և միջազգային ՆՈՏԱՄ հաղորդագրությունների բաժինը (այսուհետ` ՆՈՏԱՄ օֆիս):

11. Ծառայությանը հատկացվում է քաղաքացիական ավիացիայի ֆիքսված հեռահաղորդակցման ցանցի (այսուհետ` ԱՖՏՆ) ՈՒԱՅ ՕՈՒ ՈՒԱՅ ԷՔՍ (YOYX) հասցեն:

 

III. ԲՐԻՖԻՆԳ ՕՖԻՍ

 

12. Բրիֆինգ օֆիսը իրականացնում է հետևյալ հիմնական խնդիրները.

1) թռիչքային անձնակազմերին և օդային երթևեկության սպասարկման ծառայություններին աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը,

2) օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը:

13. Աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումն իր մեջ ներառում է.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքում և օդանավակայանի շրջանում ամբողջական տեղեկատվության ապահովումը` միասնական աերոնավիգացիոն փաթեթի տեսքով.

2) օդանավակայանում ընթացիկ աերոնավիգացիոն իրավիճակի, արգելքների, սահմանափակումների, թռիչքների անվտանգությանը սպառնացող այլ տեղեկատվության տրամադրումը.

3) նախաթռիչքային տեղեկատվության բյուլետենների կազմումը, ըստ իրականացվող չվերթերի գոտիների, օդանավակայանների և երթուղիների.

4) օդանավերի անձնակազմերին կարևոր աերոնավիգացիոն տեղեկատվության, գործող արգելքների ու սահմանափակումների մասին տեղեկացումը` ինֆորմացիոն տեղեկատու ցուցատախտակների վրա դրանց ներկայացման և նախաթռիչքային տեղեկատու բյուլետենների տրամադրման ճանապարհով.

5) ըստ անհրաժեշտության օդանավերի անձնակազմերի բանավոր հրահանգավորումը.

6) ըստ հնարավորության, հարևան երկրների թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, ինչպես նաև ամբողջ թռիչքի երթուղով ամբողջական տեղեկատվության ապահովումը` միասնական աերոնավիգացիոն փաթեթների կամ նրանց մասերի տեսքով.

7) համաձայն ենթահավելված 3-ի` թռիչքային անձնակազմից հետթռիչքային տեղեկատվության ընդունումը:

14. Օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների հավաքման (առաքման) ապահովումը իր մեջ ներառում է.

1) չվերթերի իրականացման օրվա պլանների կազմումը.

2) թռիչքային անձնակազմից (ավիաընկերության ներկայացուցչից) թռիչքային պլանների և դրանց հետ կապված այլ հաղորդագրությունների ընդունումը և հասցեագրումը` համաձայն ենթահավելված 4-ի.

3) թռիչքային պլաններում և դրանց հետ կապված այլ հաղորդագրություններում սխալների հայտնաբերման դեպքերում, կամ այլ երկրներից (կազմակերպություններից) տվյալ չվերթի վերաբերյալ օդային երթևեկության հոսքերի կարգավորման հաղորդագրություններ ստանալու դեպքերում (սլոտների հատկացում, երթուղու փոփոխություն և այլն) ավիաընկերությանը (օդանավի շահագործողին), կամ թռիչքային անձնակազմին այդ մասին տեղեկացումը.

4) դեպի օդանավակայան կատարվող չվերթերի թռիչքային պլանների և դրանց հետ կապված այլ հաղորդագրությունների ընդունումը համաձայն ենթահավելված 4-ի.

5) հակաօդային պաշտպանության մարմիններին իրականացվող չվերթերի մասին տեղեկատվության հաղորդումը.

6) պայմանագրային հիմունքներով այլ ծառայություններին իրականացվող չվերթերի մասին տեղեկատվության տրամադրումը:

15. Ավիաընկերությանը (օդանավի շահագործողին) իրավունք է վերապահվում ինքնուրույն կազմել և ուղարկել թռիչքային պլանները, ինչպես նաև օդային երթևեկության հոսքերին վերաբերող այլ հաղորդագրությունները` վերջնական արդյունքները (հաստատված թռիչքային պլանի պատճենը, հատկացված վերջնական թռիչքային ժամի (սլոտների) մասին հաղորդագրությունները և այլն) հայտնելով Բրիֆինգ օֆիսին:

16. Բրիֆինգ օֆիսին հատկացվում է քաղաքացիական ավիացիայի ֆիքսված հեռահաղորդակցման ցանցի(այսուհետ ԱՖՏՆ) համակարգի ZPZX (ԶԵԹ ՓԻ ԶԵԹ ԷՔՍ) և(կամ) ZTZX (ԶԵԹ ԹԻ ԶԵԹ ԷՔՍ) հասցեները:

 

IV. ՆՈՏԱՄ ՕՖԻՍ

 

17. ՆՈՏԱՄ օֆիսը իրականացնում է հետևյալ խնդիրները.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքին, օդանավակայաններին և վերգետնյա նավիգացիոն, ռադարային ու կապի միջոցներին վերաբերող ՆՈՏԱՄ հաղորդագրությունների կազմումը (համաձայն ԻԿԱՕ 8126 փաստաթղթի) և հաղորդումը ԱՖՏՆ ցանցով,

2) այլ երկրների միջազգային ՆՈՏԱՄ-ների հավաքում, վերահասցեագրում և պահուստավորում տվյալների բազայում,

3) այլ երկրների աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուների վարում:

18. ՆՈՏԱՄ օֆիսին հատկացվում է ԱՖՏՆ YNYX (ՈՒԱՅ ԷՆ ՈՒԱՅ ԷՔՍ) հասցեն:

 

 

 

Ենթահավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգի

 

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

Ծառայության պետ

_________________ Ա.Ա.Հ.

(ստորագրություն)                     

 

«___» ____________20__թ.

 

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ում ________________________

Ներկայացնող ______________

Ֆաքս _______________________

Ֆաքս _______________________

Հեռ. _______________________

Հեռ. _______________________

 

Հրատարակվող տեղեկատվությունը

 

 
 

 

 

ՆՈՏԱՄ

 

 

 

 

Աերոնավիգացիոն

տեղեկատու

ժողովածուի

փոփոխություններ

 

Աերոնավիգացիոն

տեղեկատու

ժողովածուի

լրացումներ

 

Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի էջեր _______________

 

 

 

 

 

 

 

 ՆԵՐԴՐՄԱՆ ՕՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

  _______________________ 

 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  _______________________ 

 ՆՈՏԱՄ ԿԱՐԳԱՎԱՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  _______________________ 

 

 

 

Ենթահավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգի

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Սույն ենթահավելվածը պարունակում է աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում (այսուհետ` ժողովածու)

հրատարակվող տեղեկատվության ցանկը` ըստ պատասխանատուների:

 

1. ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՄԱՍ 1 - ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կետեր

Պատասխանատու

0.1, 0.2, 0.3, 0.4, 0.5, 0.6, 1.1, 2.1.5, 2.2, 2.3, 3.1, 3.2, 3.3, 3.4, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.4, 2.5, 2.6, 2.7,3.5

«ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն

1.2, 1.3, 1.4, 1.6,1.5,2.1.4,3.6, 4

Վարչության համապատասխան ստորաբաժանումներ

1.7

Սույն ենթահավելվածի 4-րդ կետի համաձայն

 

2. ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՄԱՍ 2 - ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

 

Կետեր

Պատասխանատու

1.1, 1.2, 1.3, 1.4-1.13, 2.1-2.2, 3.1-3.5, 3.6, 4, 5, 6, 1.14

Վարչության համապատասխան ստորաբաժանումներ

 

3. ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՄԱՍ 3 - ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

 

Կետեր

Պատասխանատու

1.1, 1.3, 1.4,2.11, 2.17-2.19

Վարչության համապատասխան ստորաբաժանումներ

1.2, 2.1-2.24

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն

 

4. ԺՈՂՈՎԱԾՈՒԻ 1.7 ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ` ԸՍՏ ՉԻԿԱԳՈՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ

 

Չիկագոյի կոնվենցիայի հավելվածներ

Պատասխանատու

Հավելված 1.

 

Ավիացիոն անձնակազմին հավաստագրերի հատկացում

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 2.

Թռիչքների կանոններ

Հավելված 3.

 

Միջազգային աերոնավ. օդերևութաբանական սպասարկում

Հավելված 5.

Չափման միավորներ

«ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն օդերևութաբանական ծառայություն

Հավելված 4.

Աերոնավիգացիոն քարտեզներ

«ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն

Հավելված 6.

Օդանավերի շահագործումը, 1-3 գրքեր

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 7.

 

Օդանավերի ազգային և գրանցումային նշաններ

Հավելված 8.

 

Օդանավերի թռիչքային պիտանիությունը

Հավելված 9.

Ձևականությունների պարզեցում

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 10.

Ավիացիոն էլեկտրակապ, 1-5 գրքեր

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 11.

Օդային երթևեկության սպասարկում

Հավելված 12.

Վթարափրկարարական աշխատանքներ

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն «ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն

Հավելված 13.

 

Ավիացիոն պատահարների հետաքննություն

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 14.

Օդանավակայաններ

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 15.

 

Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն

«ԱՐՑԱՏՍ» փակ բաժնետիրական ընկերություն Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն

Հավելված 16.

Շրջակա միջավայրի պահպանություն

Վարչության համապատասխան ստորաբաժանում

Հավելված 17.

Անվտանգություն

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն Ավիացիոն անվտանգության ծառայություն

Հավելված 18.

 

Վտանգավոր բեռների անվտանգ փոխադրումը օդով

 

 

 

Ենթահավելված 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգի

 

ՀԵՏԹՌԻՉՔԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

Օդանավի գրանցման երկիրն ու օդանավի համարը ___________________________

Պատկանելությունը և չվերթի համարը ______________________________________

Մեկնման օդանավակայան _____________Մեկնման ժամանակ _________________

Ժամանման օդանավակայան ____________Ժամանման ժամանակ ______________

 

 

Սարքա-վորում

Վայր

Մանրամասն տեղեկատվություն (թռիչքի բարձրությունը /մակարդակը, հեռավորությունը և ուղղությունը դիտարկման սարքավորումից)

Դիտարկման ժամանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրը և ժամը _________________

Օդաչուի ստորագրությունը ______________

 

 

 

Ենթահավելված 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգի

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն ենթահավելվածը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ֆիքսված հեռահաղորդակցման ցանցով (այսուհետ՝ ԱՖՏՆ) հաղորդվող, օդային երթևեկության սպասարկման հետ կապված հաղորդագրությունները:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Թռիչքային պլանը FPL (ՖՊԼ) և հարակից հաղորդագրությունները տրվում են.

1) ցանկացած թռիչքի համար, որն ամբողջությամբ կամ որևէ մասով կանցնի կառավարվող օդային տարածքով.

2) ցանկացած «սարքավորումներով իրականացվող թռիչքային կանոններով» թռիչքի համար, որը իրականացվում է խորհրդատվական օդային տարածքում.

3) ցանկացած թռիչքի համար, որը իրականացվում է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հատկացված` օդային տարածքում և (կամ) երթուղով` եթե այդպիսի պահանջ ներկայացվել է օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից.

4) ցանկացած միջազգային թռիչքի համար, որը կհատի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը(ները):

2. Թռիչքային պլան չի տրվում այն չվերթերի համար, որոնք իրականացվում են համաձայն կրկնվող թռիչքային պլանի RPL (ՌՊԼ):

3. Թռիչքային պլան կրկին է տրվում, եթե` 1-ին և 2-րդ կետերով նշված պլաններում փոփոխվում է հետևյալ դաշտերից որևիցե մեկը.

1) չվերթի համարը.

2) մեկնման օդանավակայանը.

3) ժամանման օդանավակայանը.

4) մեկնման օրը:

Թռիչքային պլանը կրկին տրվում է նախորդին «թռիչքային պլանի չեղյալ հայտարարում» CNL (ՑՆԼ) հաղորդագրությունը հաղորդելուց հետո:

4. Թռիչքային պլանի դաշտերի ճշգրիտ լրացման համար պատասխանատվություն է կրում օդանավի շահագործողը` բացառությամբ հասցեների դաշտի, որի համար պատասխանատու է բրիֆինգը:

5. Հաղորդագրությունները կազմվում են ԻԿԱՕ 4444 փաստաթղթի համաձայն:

6. ԱՖՏՆ ցանցով տրվող հաղորդագրությունները կազմվում են միայն անգլերեն լեզվով:

7. Հրատապության սերիան կիրառվում է ԱՖՏՆ ցանցով հաղորդագրությունների հոսքերի կանոնակարգման համար` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի:

 

II. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Թռիչքային պլան FPL (ՖՊԼ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` ոչ ուշ, քան 1 ժամ մինչև օդանավի մեկնելը (ոչ ուշ, քան 3 ժամ, կամ ոչ շուտ, քան 144 ժամ ԻՖՊՍ գոտում` պարտադիր գրանցելով 18-րդ դաշտում չվերթի իրականացման օրը).

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է.

ա. բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցնի օդանավը.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին.

գ.Երևանի կենտրոնական կարգավարական ծառայությանը.

դ. վթարափրկարարային կենտրոնին.

ե. մեկնման և վայրէջքի օդանավակայանային կարգավարական կետերին.

զ. վարչության համապատասխան ստորաբաժանմանը.

5) կառուցվածքը`

ՖՊԼ-ՆԿՌ123-ԻՍ-Ա319/Մ-Ս/Ց-ՈՒԴԿՍ1000-Ն0450Ֆ310 ՍԱՎԱՆ Բ 220

ԿԱՖԱՌ-ՈՒՌՌՌ0150 ՈՒՈՒԵԵ-ԵԵՏ/ՈՒՌՌՌ0124 ՌԵԳ/ԱԲՑԴԵ ԴՕՖ/111102

(FPL-NKR123-IS

A319/M-S/C

ՍDKS1000

N0450F310 SAVAN B220 KAFAR

ՍRRR0150 UUEE

EET/ՍRRR0124 REG/ABCDE DOF/111102 որտեղ ՖՊԼ - թռիչքային պլան, ՆԿՌ123- չվերթի համարը, Ի-սարքավորումներով իրականացվող թռիչքային կանոններ, Ս-չվացուցակային, Ա319/Մ - օդանավի տեսակը Աէռբաս 319 մրրկային շարժման հետքի կատեգորիան- միջին, Ս/Ց - ստանդարտ ռադիոկապային, նավիգացիոն և վայրէջքային սարքավորումներ, ՈՒԴԿՍ1000- թռիչքի օդանավակայան`« Ստեփանակերտ և մեկնման ժամը` 10 00, Ն0450Ֆ310 ՍՎՆ Բ 220 ԿԱՖԱՌ -նորմալ արագություն 450 ծովահանգույց, խնդրվող էշելոն` 310, ՍՎՆ- միջազգային մայրուղու մուտքի կետ, Բ 220- միջազգային մայրուղի, մինչև ԿԱՖԱՌ զեկուցման կետը, ՈՒՌՌՌ0150 ՈՒՈՒԵԵ- վայրէջքի օդանավակայան« Ռոստովե, հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև վայրէջքի օդանավակայան 01 ժամ 50 րոպե, պահուստային օդանավակայանը« Շերեմետևոե, ԵԵՏ/ՈՒՌՌՌ0124 -հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև Ռոստովի թռիչքային տեղեկատվության սահմանը 01 ժամ 24 րոպե, ՌԵԳ/ԱԲՑԴԵ -օդանավի գրանցված համարը ԱԲՑԴԵ, ԴՕՖ/111102 -չվերթի իրականացման օրը 11 նոյեմբերի 2011թ.:

9. Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն SPL (ՍՊԼ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` անհապաղ, RQS (ՌՔՍ) ստանալուց հետո.

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է` հարցում կատարած օրգանին.

5) կառուցվածքը`

ՍՊԼ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ0920-ՈՒՌՌՌ0215 ՈՒԿԲԲ-ՌԵԳ/ԱԲՑԴԵ ՌՄԿ/ՉԱՌՏԵՌ-Ե/0340

Պ/35 Ռ/Վ Ջ/Լ Ա/ԲԼՈՒԵ (SPL-NKR123

ՍDKS0920

ՍRRR0215 UKBB

REG/ABCDE RMK/CHARTER

E/0340 P/35 R/V J/L A/BLUE), որտեղ ՍՊԼ - թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն, ՆԿՌ123- չվերթի համարը, ՈՒԴԿՍ0920- թռիչքի օդանավակայան« Ստեփանակերտ, մեկնման ժամը 09 20, ՈՒՌՌՌ0215 ՈՒԿԲԲ-վայրէջքի օդանավակայան« Ռոստով, հաշվարկային թռիչքի տևողությունը մինչև վայրէջքի օդանավակայան 02 ժամ 15 րոպե, պահուստային օդանավակայան« Բորիսպոլ, ՌԵԳ/ԱԲՑԴԵ - օդանավի գրանցված համարը, ՌՄԿ/ՉԱՌՏԵՌ - չարտերային չվերթ, Ե/0340-վառելիքը 3 ժամ 40 րոպե, Պ/35- ուղևորների ընդհանուր քանակը 35, Պ/Վ-վթարային ռադիոկայանները աշխատում են 121,5 մՀց հաճախականությամբ, Ջ/Լ-օդանավում կան փրկարար բաճկոններ հարմարեցված լույսերով և լուսածորանով, Ա/ԲԼՈՒԵ - օդանավի գույնը` երկնագույն:

10. Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվության հարցում RQS (ՌՔՍ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` ըստ անհրաժեշտության,

3) հաղորդող` ըստ անհրաժեշտության մեկնման օդանավակայանի բրիֆինգ կամ Օդային երթևեկության սպասարկման կենտրոն,

4) հասցեագրվում է` թռիչքային պլան հաղորդողին,

5) կառուցվածքը`

RQS-KLM123/A4046-EHAM-EDDF (ՌՔՍ-ԿԼՄ123/Ա4046-ԵՀԱՄ-ԵԴԴՖ), որտեղ ՌՔՍ-Թռիչքային պլանի լրացուցիչ տեղեկատվություն, ԿԼՄ123/Ա4046-չվերթի համարը, ռադարային ճանաչման կոդ` Ա4046, ԵՀԱՄ-թռիչքի օդանավակայան` Ամստերդամ, ԵԴԴՖ - վայրէջքի օդանավակայան` Ֆրանկֆուրտ:

11. Թռիչքային պլանի և Կրկնվող թռիչքային պլանի փոփոխում CHG (ՑՀԳ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` տեղեկատվության ստանալուց հետո, ոչ շուտ, քան 20 ժամ մինչև մեկնումը.

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը.

5) կառուցվածքը`

CHG-RME171-UGEE-URRR-9/T134/M (ՑՀԳ-ՌՄԵ171-ՈՒԳԵԵ-ՈՒՌՌՌ-9/Տ134/Մ), որտեղ ՑՀԳ-փոփոխություն, ՌՄԵ171-չվերթի համարը, ՈՒԳԵԵ-թռիչքի օդանավակայան` Երևան, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով, 9/Տ134/Մ-օդանավի տեսակը` ՏՈՒ 134Մ:

12. Օդանավի մեկնման հետաձգում DLA (ԴԼԱ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` 30 րոպե և ավելի հետաձգման դեպքում.

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը.

5) կառուցվածքը`

DLA-NKR123-UDKS1030-URRR (ԴԼԱ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ1530-ՈՒՌՌՌ), որտեղ ԴԼԱ-օդանավի մեկնման հետաձգում, ՆԿՌ123 - չվերթի համարը; ՈՒԴԿՍ1530-թռիչքի օդանավակայան` Ստեփանակերտից մեկնման նոր ժամը 1530, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

13. Թռիչքային պլանի չեղյալ հայտարարում CNL (ՑՆԼ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` մինչև օդանավի մեկնման ժամը.

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը.

5) կառուցվածքը`

CNL-NKR123-UDKS-URRR (ՑՆԼ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ-ՈՒՌՌՌ), որտեղ ՑՆԼ-թռիչքային պլանը չեղյալ համարել, ՆԿՌ123 - չվերթի համարը, ՈՒԴԿՍ - թռիչքի օդանավակայան` Ստեփանակերտ, ՈՒՌՌՌ -վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

14. Օդանավի մեկնում DEP (ԴԵՊ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` ոչ ուշ, քան թռիչքից հետո 5 րոպեի ընթացքում.

3) հաղորդող` մեկնման օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է` բոլոր հասցեներին, ուր հաղորդվել էր թռիչքային պլանը կամ կրկնվող թռիչքային պլանը.

5) կառուցվածքը`

DEP-NKR123-ՍDKS1145-URRR (ԴԵՊ-ՆԿՌ123-ՒԴԿՍ1145-ՈՒՌՌՌ), որտեղ ԴԵՊ- օդանավի թռիչք, ՆԿՌ123-չվերթի համարը, ՈՒԴԿՍ1145 - թռիչքի օդանավակայան` Ստեփանակերտ, ժամը 11:45, ՈՒՌՌՌ - վայրէջքի օդանավակայան` Ռոստով:

15. Օդանավի վայրէջք ARR (ԱՌՌ) .

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` ոչ ուշ քան վայրէջքից հետո 5 րոպեի ընթացքում (վերադարձի և որպես պահուստային օդանավակայան վայրէջքի դեպքում).

3) հաղորդող` վայրէջքի օդանավակայանի բրիֆինգ.

4) հասցեագրվում է.

ա. վայրէջք պլանավորած օդանավակայանում` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին և մեկնման օդանավակայանային կարգավարական կետին.

բ. վայրէջք պահուստային օդանավակայանում` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին, մեկնման օդանավակայանային կարգավարական կետին, պլանավորած վայրէջքի օդանավակայանային կարգավարական կետին և բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցներ, եթե թռիչքը շարունակեր մինչև վայրէջքի օդանավակայան.

գ. վերադարձ մեկնման օդանավակայան` վայրէջքի օդանավակայանի թռիչքային տեղեկատվության շրջանին, պլանավորած վայրէջքի օդանավակայանային, կարգավարական կետին և բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցներ, եթե թռիչքը շարունակվեր մինչև վայրէջքի օդանավակայան.

5) կառուցվածքը

ա. ARR-NKR123-UDKS-ՍRRR1240 (ԱՌՌ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ-ՈՒՌՌՌ1240)- Վայրէջք պլանավորած օդանավակայանում, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՆԿՌ123-չվերթի համարը, ՈՒԴԿՍ - մեկնման օդանավակայան` Ստեփանակերտ, ՈՒՌՌՌ1240 - վայրէջքի օդանավակայան` Ռոստով, վայրէջքի ժամը` 12:40.

բ. ԱՌՌ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ-ՈՒՌՌՌ-ՈՒՌԿԿ1300 (ARR-NKR123-UDKS-URRR-ՍRKK1300)- Վայրէջք պահուստային օդանավակայանում, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՆԿՌ123 - չվերթի համարը, ՈՒԴԿՍ - մեկնման օդանավակայան` Ստեփանակերտ, ՈՒՌՌՌ - պլանավորված վայրէջքի օդանավակայան` Ռոստով, ՈՒՌԿԿ1300- վայրէջքի օդանավակայան` Կրասնոդար, վայրէջքի ժամը` 13:00.

գ. ARR- NKR123-UDKS-URRR- UDKS1300 (ԱՌՌ-ՆԿՌ123-ՈՒԴԿՍ-ՈՒՌՌՌ-ՈՒԴԿՍ1300)- Վերադարձ թռիչքի օդանավակայան, որտեղ ԱՌՌ - օդանավի վայրէջք, ՌՄԵ171 - չվերթի համարը, ՈՒԴԿՍ - մեկնման օդանավակայան` Ստեփանակերտ, ՈՒՌՌՌ - պլանավորված վայրէջքի օդանավակայան` Ռոստով, ՈՒԴԿՍ1300 - վայրէջքի օդանավակայան` Երևան, վայրէջքի ժամը` 13:00:

16. Տագնապային հաղորդագրություն ALR (ԱԼՌ).

1) հրատապության սերիա` SS (UU).

2) հաղորդման ժամկետը` անհապաղ, փաստի բացահայտումից հետո.

3) հաղորդող` օդային երթևեկության սպասարկման կենտրոն.

4) հասցեագրվում է.

ա. բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցնի օդանավը.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին.

գ. Երևանի կենտրոնական կարգավարական ծառայությանը

դ. վթարափրկարարային կենտրոնին.

ե. մեկնման և վայրէջքի օդանավակայանային կարգավարական կետերին.

զ. Վարչության համապատասխան ստորաբաժանում.

5) կառուցվածքը`

ԱԼՌ-ԻՆՑԵՌՖԱ/ԼԳԳԳԶԱԶԱ/ՕՎԵՌԴՈՒԵ-ԿԼՄ1234/Ա4145-ԼԳԱՏ1020-Ն043Ֆ220 Բ9-ԵԴԴՄ0227 ԵԴԴՖ ՊՕՍԻՏԻՕՆ ՌԵՊՕՌՏ ՍԻՆՑԵ ԴԵՊ ՊԼՈՒՍ 2 ՄԻՆՈՒՏԵՍ-Ե/0720 Պ/12 Ռ/ՈՒՎ Ջ/ԼՖ Դ/02 014 Ց ՕՌԱՆԳԵ Ա/ՍԻԼՎԵՌ Ց/ՍԻԳԳԱՀ-ԼԳԳԳԶԱԶԱ 1022 126.7 ԳՆ 1022 ՊԻԼՕՏ ՌԵՊՕՌՏ ՕՎԵՌ ՆԴԲ ԱՊՊ ԱՏՀԵՆՍ

(ALR-INCERFA/LGGGZAZA/OVERDՍE

KLM1234/A4145

LGAT1020

N0430F220 B9

EDDM0227 EDDF

PՕSITIՕN REPORT SINCE DEP PLUS 2 MINUTES

E/0720 P/12 R/UV J/LF D/02 014 C ORANGE A/SILVER C/SIGGAH

LGGGZAZA 1022 126.7 GN 1022 PILOT REPORT OVER NDB APP ATHENS), որտեղ ԱԼՌ - Տագնապային հաղորդագրություն, ԻՆՑԵՌՖԱ/ԼԳԳԳԶԱԶԱ/ՕՎԵՌԴՈՒԵ - անորոշության փուլ` հայտարարված Աթենքի կողմից դիրքորոշման վերաբերյալ զեկուցումներ և ռադիոկապ չլինելու պատճառով մեկնումից սկսած երկու րոպե հետո, ԿԼՄ1234/Ա4145 - չվերթի համարը և ռադարային ճանաչման կոդը ԼԳԱՏ1020-Աթենքից մեկնել է 10.20, Ն043Ֆ220 Բ9 - մայրուղու առաջին հատվածում արագությունը եղել է 430 ծովահանգույց, առաջին անգամ հարցում արված թռիչքային մակարդակը ՖԼ-220 շարժվում է «կապույտ 9» միջազգային օդային մայրուղով, ԵԴԴՄ0227 ԵԴԴՖ - վայրէջքի օդանավակայան` Մյունիք, հաշվարկված թռիչքի տևողությունը` 2 ժամ և 27 րոպե, պահուստային օդանավակայանը` Ֆրանկֆուրտ ՊՕՍԻՏԻՕՆ ՌԵՊՕՌՏ ՍԻՆՑԵ ԴԵՊ ՊԼՈՒՍ 2 ՄԻՆՈՒՏԵՍ - մեկնումից սկսած երկու րոպե հետո ոչ մի դիրքորոշման վերաբերյալ զեկուցում չի ստացվել; - Ե/0720 Պ/12 Ռ/ՈՒՎ Ջ/ԼՖ Դ/02 014 Ց ՕՌԱՆԳԵ Ա/ՍԻԼՎԵՌ Ց/ՍԻԳԳԱՀ - վառելիքի քանակը 7 ժամ և 20 րոպե, անձանց քանակը` 12, կա շարժական ռադիոսարքավորում, որն աշխատում է 1215ՄՀց ՎՀՖ և 243 ՄՀց ՈՒՀՖ հաճախականությամբ, կան փրկարարական բաճկոններ` հարմարեցված լույսերով և լուսածորանով, 2 մակույկ` նարնջագույն ծածկոցներով, որոնք ունեն հնարավորություն ընդամենը 14 հոգու համար, օդանավի գույնը` արծաթագույն, օդաչուի անունը` Սիգան, ԼԳԳԳԶԱԶԱ 1022 126.7 ԳՆ 1022 ՊԻԼՕՏ ՌԵՊՕՌՏ ՕՎԵՌ ՆԴԲ ԱՊՊ ԱՏՀԵՆՍ - Աթենքի «մոտեցումը» եղել է վերջին կետը, երբ օդանավը կապի մեջ է մտել ժամը 10:22 126.7 ՄՀց հաճախականության վրա, երբ օդաչուն զեկուցեց GN կետն անցնելիս:

17. Ռադիոկապի խափանում RCF (ՌՑՖ).

1) հրատապության սերիա` SS (UU).

2) հաղորդման ժամկետը` անհապաղ.

3) հաղորդող` Օդային երթևեկության սպասարկման կենտրոն.

4) հասցեագրվում է` բոլոր թռիչքային տեղեկատվության շրջաններին, որոնց տարածքով կանցնի չվերթը` համաձայն թռիչքային պլանի, վայրէջքի օդանավակայանային, կարգավարական կետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի կենտրոնին.

5) կառուցվածքը`

ՌՑՖ-ԿԼՄ1234/Ա4145-1231 ԱՆԱՌԱ 1228 128.8ՄՀց ԼԱՍՏ ՊՕՍԻՏԻՕՆ ՑՕՆՖԻՌՄԵԴ ԲԱՅ ՌԱԴԱՌ

(RCF-KLM1234/A4145-1231 ANARA 1228 128.8 MHz LAST PՕSITIՕN CONFIRMED BY RADAR),

որտեղ ՌՑՖ - Ռադիոկապի խափանում, ԿԼՄ1234/Ա4145- չվերթի համարը, ռադարային ճանաչման կոդը, 1231- ռադիոկապի խափանման ժամը 12:31, ԱՆԱՌԱ 1228 128.8 ՄՀց - ԱՆԱՌԱ կետը զեկուցվել 12:28 128.8 ՄՀց հաճախականության տակ, որը հաստատվել է ռադարային համակարգով:

18. Թռիչքային պլանի հարցում RQP (ՌՔՊ).

1) հրատապության սերիա` FF (ՖՖ).

2) հաղորդման ժամկետը` ըստ անհրաժեշտության.

3) հաղորդող` Օդային երթևեկության սպասարկման կենտրոն.

4) հասցեագրվում է` նախորդ թռիչքային տեղեկատվության շրջանին.

5) կառուցվածքը`

RQP-PՕNTՕ-EHRD-UTTT (ՌՔՊ-ՊՕՆՏՕ-ԵՀՌԴ-ՈՒՏՏՏ), որտեղ` ՌՔՊ - թռիչքային պլանի հարցում, ՊՕՆՏՕ -չվերթի համարը, ԵՀՌԴ - թռիչքի օդանավակայան` Ռոտերդամ, ՈՒՏՏՏ - վայրէջքի օդանավակայան` Տաշքենդ: