Համարը 
թիվ 70
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.05/24(96)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N2-III-Ա2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից «24» հունիսի 2008թ.

Պետական գրանցման համարը` 912

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«26» մայիսի 2008թ.

թիվ 70

ք.Ստեփանակերտ

 

«ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N2-III-Ա2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-36 օրենքի 4-րդ հոդվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 90 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

2. ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ԼՂՀ առողջապահության փոխնախարար Ա. Գրիգորյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարարի

«26» մայիսի 2008թ.

N 70 հրամանով

 

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Սանիտարական կանոններ և նորմեր N2-III-Ա2-1

 

1. Կիրառման բնագավառ

 

1.1. «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ: Որակի հսկողություն» սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրվող ու բնակավայրերին կենտրոնացված համակարգերով տրվող խմելու ջրի որակի հսկողության կանոնները (այսուհետ՝ ջրամատակարարման համակարգեր):

1.2. Սանիտարական կանոնները նախատեսված են պետական գործադիր իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ իրավաբանական ու այն գործարար անձանց համար, որոնց գործունեությունը կապված է ջրամատակարարման համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման և բնակչությանը խմելու ջրով ապահովելու հետ, ինչպես նաև այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են պետական և գերատեսչական սանիտարահամաճարակային հսկողություն:

1.3. Սանիտարական կանոնները կիրառվում են այն ջրի նկատմամբ, որը տրվում է ջրամատակարարման համակարգերի միջոցով և նախատեսված է բնակչության կողմից խմելու և կենցաղային նպատակներով սպառման, պարենային հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրության, պահպանման ու վաճառքի, ինչպես նաև խմելու որակի ջրի օգտագործում պահանջող արտադրանքի արտադրությունների համար:

1.4. Ջրամատակարարման ինքնավար համակարգերի, անհատական սարքավորումների միջոցով պատրաստվող, ինչպես նաև բնակչությանը շշերով և կոնտեյներներով իրացվող խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են հատուկ սանիտարական նորմերով և կանոններով:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1. Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սույն սանիտարական կանոնների պահանջներին:

2.2. Այն ցուցանիշները, որոնք բնութագրում են խմելու ջրի քիմիական կազմի տարածաշրջանային առանձնահատկությունները, սահմանվում են անհատական յուրաքանչյուր ջրամատակարարման համակարգերի համար՝ հավելված 9-ում նշված կանոններին համապատասխան:

2.3. Եթե ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջանում են վթարային իրավիճակներ կամ տեխնիկական շեղումներ, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ շեղումների վերացման ուղղությամբ և տեղյակ պահել այդ մասին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:

2.4. Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը նույնպես պարտավոր է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը անհապաղ տեղյակ պահել ջրի լաբորատոր հետազոտության հիգիենիկ նորմերին չհամապատասխանող յուրաքանչյուր նմուշի վերաբերյալ:

2.5. Բնակչության կողմից խմելու ջրի օգտագործումն արգելվում է, եթե գործող ջրամատակարարման համակարգը չի ապահովում բնակչությանը տրվող, սույն կանոնների պահանջներին բավարարող խմելու ջրի որակը և առկա է իրական վտանգ բնակչության առողջության համար:

2.6. Տվյալ ջրամատակարարման համակարգից բնակչությանը տրվող հիգիենիկ նորմերին չհամապատասխանող խմելու ջրի օգտագործումն արգելվում է ՊՀՀ տեսչության պետի կողմից կայացված որոշման հիման վրա՝ ելնելով բնակչության առողջությանը սպառնացող վտանգի գնահատումից:

2.6.1. Եթե կայացվել է որոշում խմելու ջրի օգտագործումը դադարեցնելու մասին, ապա այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ջրամատակարարման համակարգերի շահագործումը, կազմում և ՊՀՀ տեսչության հետ համաձայնեցնում են միջոցառումներ, ուղղված խմելու ջրի որակի վատթարացման պատճառների հայտնաբերմանը և վերացմանը, բնակչությանը, սույն կանոնների պահանջներին համապատասխանող խմելու ջրով ապահովման համար:

2.6.3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը պարտադիր տեղյակ են պահում բնակչությանը խմելու ջրի օգտագործման դադարեցման որոշման, ջրի որակի բարելավման համար իրականացվող միջոցառումների մասին, ինչպես նաև այն առաջարկությունների մասին, որոնք պետք է իրականացվեն բնակչության կողմից տվյալ իրավիճակում:

 

3. Խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և նորմեր

 

3.1. Խմելու ջուրը պետք է լինի անվտանգ համաճարակային և ճառագայթային տեսակետից անվնաս քիմիական կազմով և ունենա բարենպաստ զգայորոշական հատկություններ:

3.2. Խմելու ջրի որակը մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը, ինչպես նաև արտաքին ու ներքին ջրամատակարարման ցանցերի ջրառման կետերում պետք է համապատասխանի հավելված 1, 2, 3, 4, 5 և 10-ում նշված հիգիենիկ նորմերին:

3.3. Համաճարակային առումով խմելու ջրի անվտանգությունը որոշվում է դրա համապատասխանությամբ հավելված 1-ում բերված մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշների:

3.3.1. Խմելու ջրի որակի մանրէաբանական ցուցանիշների հետազոտման ժամանակ յուրաքանչյուր նմուշում կատարվում է ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների, ընդհանուր կոլիֆորմ մանրէների, մանրէների ընդհանուր քանակի և կոլիֆագերի որոշում:

3.3.2. Եթե խմելու ջրի նմուշում հայտնաբերվում են ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և/կամ ընդհանուր կոլիֆորմ մանրէներ և/կամ կոլիֆագեր, կատարվում է նրանց որոշում՝ հրատապ վերցրած կրկնակի նմուշառնված ջրում: Այդ դեպքերում, միաժամանակ կատարվում է ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման համար քլորիդների, ամոնիումային ազոտի, նիտրիտների և նիտրատների որոշում:

3.3.3. Եթե խմելու ջրի կրկնակի հետազոտությունների ժամանակ 100 մլ-ում հայտնաբերվում են 2-ից ավելի ընդհանուր աղիքային խմբի մանրէներ և/կամ ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և/կամ կոլիֆագեր, ապա կատարվում է խմելու ջրի նմուշների հետազոտություն կոլիֆորմ ախտածին մանրէների և/կամ աղիքային վիրուսների հայտնաբերման վերաբերյալ:

3.3.4. Հետազոտություն կատարվում է նաև համաճարակային ցուցումներով ՊՀՀ տեսչության պետի որոշման հիման վրա, աղիքային խմբի ախտածին մանրէների հայտնաբերման նպատակով:

3.4. Ըստ քիմիական կազմի խմելու ջրի անվտանգությունը որոշվում է նորմերին դրա համապատասխանությամբ, ըստ՝

3.4.1. ընդհանրացված ցուցանիշներով և բնական ջրերում հաճախ հանդիպող վնասակար քիմիական նյութերի, ինչպես նաև համատարած նշանակություն ստացած անտրոպոգեն ծագումով նյութերի պարունակության (հավելված 2),

3.4.2. ջրամատակարարման համակարգում ջրի մշակման ժամանակ ներմուծված և առաջացած վնասակար քիմիական նյութերի պարունակության (հավելված 3),

3.4.3. մարդու տնտեսական գործունեության ընթացքում առաջացած և ջրամատակարարման աղբյուրներ ներթափանցած վնասակար քիմիական նյութերի պարունակության (հավելված 10),

3.5. Եթե խմելու ջրում հայտնաբերվել են վտանգավորության առաջին և երկրորդ դասերին պատկանող մի քանի քիմիական նյութեր, որոնք նորմավորվում են վնասակարության սանիտարա-թունաբանական հատկանիշներով, ապա այդ նյութերից յուրաքանչյուրի հայտնաբերված քանակի հարաբերությունների գումարն իրենց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներին, չպետք է գերազանցի 1-ից: Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

C1փ

C2փ

Cnփ

_______

+

_____

+

......

+

_____

< 1

C1թ

C2թ

Cnթ

 

որտեղ,

C1, C2, Cn-1-ին և 2-րդ դասերի առանձին նյութերի փաստացի, թույլատրելի կոնցենտրացիաներն են:

3.6. Խմելու ջրի բարենպաստ զգայորոշական հատկությունները որոշվում են հավելված 4-ում նշված, ինչպես նաև 2, 3 և 10 հավելվածում բերված ջրի զգայորոշական հատկությունների վրա ազդող նյութերի պարունակության նորմերին դրա համապատասխանությամբ:

3.5.1. Խմելու ջրում չի թույլատրվում անզեն աչքով տեսանելի տարբեր ջրային օրգանիզմների և մակերեսային թաղանթի առկայություն:

3.6. Խմելու ջրի ճառագայթային անվտանգությունը որոշվում է հավելված 5-ում բերված ընդհանուր a և b ակտիվության ցուցանիշներով նորմերին դրա համապատասխանությամբ:

3.6.1. Ջրում առկա ռադիոնուկլիդների նույնացումը և դրանց անհատական կոնցենտրացիաների որոշումը կատարվում է ընդհանուր ակտիվության նորմերի գերազանցման դեպքում:

 

4. Խմելու ջրի որակի հսկողություն

 

4.1. Խմելու ջրի որակի նկատմամբ պետք է իրականացվի արտադրական հսկողություն և պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն:

4.2. Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից:

4.3. Ջրառի տեղերում լաբորատոր հետազոտությունների համար խմելու ջրի նմուշների քանակը և պարբերականությունը սահմանվում է հավելված 6-ում բերված պահանջներին համապատասխան:

4.4. Որոշվող ցուցանիշների տեսակները և խմելու ջրի հետազոտվող նմուշների քանակը, մինչև բաշխիչ ցանց մտնելը, սահմանվում է հավելված 7-ում բերված պահանջներին համապատասխան:

4.5. Ջրամատակարարման բաշխիչ ցանցում խմելու ջրի արտադրական հսկողությունը մանրէաբանական և զգայորոշական ցուցանիշներով կատարվում է հավելված 8-ում նշված հաճախականությամբ:

4.6. Ջրամատակարարման ցանցից նմուշառումը կատարվում է փողոցների ջրաբաշխիչ սարքավորումներից, որոնք գտնվում են դրանց ամենաբարձր և փակուղային հատվածներում, ինչպես նաև բոլոր տների ներքին ջրամատակարարման ցանցերի խողովակներից, որոնք ունեն ներմղում և տեղային ջրամղման բակեր:

4.7. Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացվում է ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունների լաբորատորիաների կողմից կամ պայմանագրային կարգով՝ խմելու ջրի որակի հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող /հավատարմագրված/ այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:

4.8. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է ՊՀՀ տեսչության կողմից պլանային կարգով և սանիտարահամաճարակային ցուցումներով:

4.9. Հետազոտության համար ջրի նմուշառումը և խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունները կատարվում են համապատասխան պետստանդարտներով սահմանված մեթոդներով:

4.10. Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով լրացուցիչ պետք է համապատասխանի հավելված 1-ում ներկայացված «Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշներին»:

 

 

 

Հավելված 1

 

Խմելու ջրի մանրէաբանական և մակաբուծական ցուցանիշների նորմեր

 

Ցուցանիշներ

Չափման միավորներ

Նորմաներ

Ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ 1/

100 մլ-ում մանրէների քանակ

Բացակայություն

Ընդհանուր կոլիֆորմ մանրէներ 2/

100 մլ-ում մանրէների քանակ

Բացակայություն

Մանրէների ընդհանուր քանակություն 2/

Գաղութներ առաջացնող մանրէների

քանակը 1 մլ-ում

50-ից ոչ ավել

կոլիֆագեր 3/

Վահանակ առաջացնող միավորների

/ՎԱՄ/ քանակը 100 մլ-ում

Բացակայություն

Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների

սպորներ 4/

Սպորների քանակը 20 մլ-ում

Բացակայություն

Լյամբլյաների ցիստեր 3/

Ցիստերի քանակը 50 մլ-ում

Բացակայություն

Աղիքային ցուպիկ «Esherichia coli»

100մլ-ում մանրէների քանակ

0

Էնտերոկոկկ «Enterococci»

100մլ-ում մանրէների քանակ

0

 

Ծանոթություն.

1/ Որոշման ժամանակ կատարվում է վերցված 100 մլ ջրի նմուշի եռանվագ հետազոտություն:

2/ Նորմատիվների գերազանցումը չի թույլատրվում ջրամատակարարման արտաքին և ներքին ցանցի ջրաբաշխիչ կետերից վերցված նմուշների 95%-ում, 12 ամսվա ընթացքում, 100-ից ոչ պակաս հետազոտված նմուշների քանակի դեպքում, տարվա ընթացքում:

3/ Հետազոտությունները կատարվում են միայն մակերեսային ջրի աղբյուրներից սնվող ջրամատակարարման համակարգերում մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը:

4/ Հետազոտությունը կատարվում է ջրի մշակման տեխնոլոգիական եղանակի արդյունավետության գնահատման ժամանակ:

 

 

 

Հավելված 2

 

Ընդհանրացված ցուցանիշներով և բնական ջրերում հաճախ հանդիպող վնասակար քիմիական նյութերի և անտրոպոգեն ծագումով նյութերի թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների նորմերը

 

Ցուցանիշներ

Չափման

միավորներ

Նորմատիվներ

սահմանային

թույլատրելի կոնցենտրացիա

(ՍԹԿ) ոչ ավել

Վնասակա-

րության

ցուցանիշ 1/

Վտանգա-

վորության

դաս

Ընդհանրացված ցուցանիշներ

Ջրածնային ցուցանիշ

PH միավորներ

6-9 սահմաններում

   

Ընդհանուր հանքայնացում (չոր մնացորդ)

մգ/լ

1000 (1500) 2/

   

Ընդհանուր կոշտություն

մմոլ/լ

7,0 (10) 2/

   

Պերմանգանատային օքսիդացում

մգ/լ

5.0

   

Նավթամթերքներ, գումարային

մգ/լ

0,1

   

Մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ) անիոնաակտիվ

մգ/լ

0.5

   

ֆենոլային ինդեքս

մգ/լ

0.25

   

Անօրգանական նյութեր

Ալյումինիում (AI 3+)

մգ/լ

0.5

ս/թ

2

Բարիում (Ba 2+)

-//-

0.1

-//-

2

Բերիլիում (Be 2+)

-//-

0.0002

-//-

1

Բոր (B, գումարային)

-//-

0.5

-//-

2

Երկաթ (Fe, գումարային)

-//-

0.3 (1.0) 2/

զգայ.

3

Կադմիում (Cd, գումարային)

-//-

0.001

ս.-թ.

2

Մանգան (Mn, գումարային)

-//-

0.1 (0.5)2/

զգայ.

3

Պղինձ (Cu, գումարային)

-//-

1.0

-//-

3

Մոլիբդեն (Mo, գումարային)

-//-

0.25

ս.-թ.

2

Արսեն (As, գումարային)

-//-

0.05

-//-

2

Նիկել (Ni, գումարային)

-//-

0.1

-//-

3

Նիտրատներ (ըստ NO-3)

-//-

45

զգայ

3

Սնդիկ (Hg, գումարային)

-//-

0.0005

ս.-թ.

1

Կապար (Pb, գումարային)

-//-

0.03

-//-

2

Սելեն (Se, գումարային)

-//-

0.01

-//-

2

Ստրոնցիում (Sr 2+/)

-//-

7.0

-//-

2

Սուլֆատներ (SO4 2-)

-//-

500

զգաց.

4

Ֆտորիդներ (F -)

-//-

 

-//-

 

Կլիմայական շրջանների համար

-I և II

-//-

1.5

ս.-թ.

2

III

-//-

1.2

-//-

2

Քլորիդներ (CI -)

-//-

350

զգայ

4

Քրոմ (Cr6+)

-//-

0.05

ս.-թ.

3

Ցիանիդներ (CN -)

-//-

0.035

-//-

2

Ցինկ (Zn 2+)

-//-

5.0

զգայ

3

Օրգանական նյութեր

y - ՀՔՑՀ (լինդան)

-//-

0.002 3/

ս.-թ.

1

ԴԴՏ (իզոմերների գումար)

-//-

0.002 3/

-//-

2

2,4-Դ

-//-

0.03 3/

-//-

2

 

Ծանոթություն.

1/ Նյութի վնասակարության լիմիտավորող հատկանիշը, որով սահմանված է նորմատիվը՝ «ս. -թ.» - սանիտարա-թունաբանական, «զգայ.» -զգայորոշական:

2/ Փակագծերում նշված մեծությունը կարող է սահմանվել տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ՝ ջրամատակարարման տվյալ համակարգի համար, ելնելով բնակավայրի սանիտարահամաճարակային իրավիճակից և օգտագործվող ջրապատրաստման տեխնոլոգիայից:

3/ Նորմատիվներն ընդունված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններին համապատասխան:

 

 

 

Հավելված 3

 

Խմելու ջրի մշակման ժամանակ ջրամատակարարման համակարգ ներմուծվող և առաջացող վնասակար քիմիական նյութերի թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների /ՍԹԿ/ նորմերը

 

Ցուցանիշներ

Չափման

միավորներ

Նորմեր սահմանային

թույլատրելի

կոնցենտրացիա

(ՍԹԿ) ոչ ավել

Վնասակա-

րության

ցուցանիշ

Վտան-

գավո-

րության

դաս

Քլոր 1/

       

-մնացորդային ազատ

մգ/լ

0.3-0.5 սահմաններում

զգայ

3

-մնացորդային կապված

-//-

0.8-0.12 սահմաններում

-//-

3

քլորոֆորմ (ջրի քլորացման դեպքում)

-//-

0.2 2/

ս.-թ.

2

օզոն մնացորդային 3/

-//-

0.3

զգայ.

 

ֆորմալդեհիդ (ջրի օզոնացման դեպքում)

-//-

0.05

ս.-թ.

2

պոլիակրիլամիդ

-//-

2.0

-//-

2

ակտիվացված սիլիկաթթու (ըստ Si)

-//-

10

-//-

2

պոլիֆոսֆատներ (ըստ PO 4 3-)

-//-

3.5

զգայ.

3

ալյումինիում և երկաթ պարունակող

կոագուլյանտների մնացորդային քանակներ

-//-

նայել ցուցանիշներ

«Ալյումինիում»

«երկաթ» աղ. 2

   

 

Ծանոթություն.

1/ Ազատ քլորով ջրի վարակազերծման դեպքում ջրի հետ դրա կոնտակտը պետք է լինի 30 րոպեից ոչ պակաս, կապված քլորով –60 րոպեից ոչ պակաս: Մնացորդային քլորի պարունակության հսկողությունն իրականացվում է մինչև ջրի ջրաբաշխիչ ցանց մղելը: Ջրում ազատ և կապված քլորի միաժամանակ առկայության դեպքում դրանց ընդհանուր կոնցենտրացիան չպետք է գերազանցի 1,2 մգ/լ: Առանձին դեպքերում ՊՀՀ տեսչության համաձայնությամբ խմելու ջրում հնարավոր է թույլատրել քլորի ավելի բարձր կոնցենտրացիա:

2/ Նորմատիվն ընդունված է ԱՀԿ-ի առաջարկություններին համապատասխան:

3/ Մնացորդային օզոնի պարունակության հսկողությունն իրականացվում է խառնման խցիկից հետո, ապահովելով 12 րոպեից ոչ պակաս կոնտակտ:

 

 

 

Հավելված 4

 

Խմելու ջրի զգայորոշական ցուցանիշների նորմերը

 

Ցուցանիշներ

Չափման միավորներ

Նորմեր, ոչ ավելի

Հոտ

բալեր

2

Համ

-//-

2

Գունավորում

աստիճաններ

20 /35/ 1)

Պղտորություն

ՖՊՄ (ըստ ֆորմազինի) պղտորության միավոր

կամ մգ/լ (ըստ կաոլինի)

2.6 /35/ 1)

1.5 /2/ 1)

 

Ծանոթություն.

Փակագծերում նշված մեծությունը կարող է սահմանվել ՊՀՀ տեսչության պետի որոշումով, տվյալ ջրամատակարարման համակարգի համար, ելնելով բնակավայրի սանիտարա-համաճարակային իրավիճակի գնահատականից և օգտագործվող ջրապատրաստման տեխնոլոգիայից:

 

 

 

Հավելված 5

 

Խմելու ջրի ճառագայթային անվտանգության նորմերը

 

Ցուցանիշներ

Չափման

միավորներ

Նորմեր

Վնասակարության ցուցանիշ

Ընդհանուր a- ռադիոակտիվություն

Բկ/լ

0.1

ռադիաց.

Ընդհանուր b- ռադիոակտիվություն

Բկ/լ

1.0

-//-

 

 

 

Հավելված 6

 

Ջրառի տեղերում լաբորատոր հետազոտությունների համար խմելու ջրի նմուշների քանակի և պարբերականության հաճախականության սահմանման պահանջները

 

Ցուցանիշների տեսակներ

Մեկ տարվա ընթացքում նմուշների քանակը, ոչ պակաս

Ստորգետնյա

աղբյուրների համար

Մակերեսային աղբյուրների համար

Մանրէաբանական

4 (ըստ տարվա եղանակների)

12 (ամենամսյա)

Մակաբուծական

չեն կատարվում

-//-

զգայորոշման

4 (ըստ տարվա եղանակների)

12 (ամենամսյա)

ընդհանրացված ցուցանիշներ

-//-

-//-

անօրգանական և օրգանական նյութեր

1

4 (ըստ տարվա եղանակների)

Ռադիոլոգիական

1

1

 

 

 

Հավելված 7

 

Մինչև բաշխիչ ցանց խմելու ջրում որոշվող ցուցանիշների տեսակների և հետազոտվող նմուշների քանակի նկատմամբ պահանջները

 

 

 

Ցուցանիշների տեսակներ

Մեկ տարվա ընթացքում նմուշների քանակը, ոչ պակաս

Ստորգետնյա աղբյուրների համար

Մակերեսային աղբյուրների

համար

Տվյալ ջրահամակարգից ջրով ապահովող բնակչության թիվը,

հազ. մարդ

մինչև 20

20-100

100-ից բարձր

մինչև 100

100-ից բարձր

Մանրէաբանական

50 1/

150 2/

365 3/

365 3/

365 3/

Մակաբուծական

չեն կատարվում

12 4/

12 4/

Զգայորոշման

50 1/

150 2/

365 3/

365 3/

365 3/

Ընդհանրացված ցուցանիշներ

4 4/

6 5/

12 6/

12 6/

24 7/

Անօրգանական և օրգանական նյութեր

1

1

1

4 4/

12 6/

Ջրապատրաստման տեխնոլոգիայի հետ կապված ցուցանիշներ

Մնացորդային քլոր, մնացորդային օզոն ոչ պակաս մեկ անգամ մեկ ժամում, մնացած ռեագենտները ոչ պակաս մեկ անգամ հերթափոխի ընթացքում

Ռադիոլոգիական

1

1

1

1

1

 

Ծանոթություն.

1. Ընդունվում է ջրի նմուշների վերցման հետևյալ պարբերականությունը՝

1/ շաբաթը մեկ անգամ, 2/ շաբաթը 3 անգամ, 3/ ամեն օր, 4/ 1 անգամ տարվա եղանակների ընթացքում,

5/ 2 ամիսը մեկ անգամ, 6/ ամիսը 1 անգամ, 7/ ամիսը 2 անգամ:

2. Եթե մինչև 20 հազար մարդու խմելու ջրով ապահովող ստորգետնյա աղբյուրներից սնվող ջրմուղու ջուրը չի վարակազերծվում, ապա մանրէաբանական և զգայորոշական ցուցանիշներով հետազոտությունները կատարվում են ամիսը 1 անգամից ոչ պակաս:

3. Հեղեղների և արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ է սահմանել խմելու ջրի որակի հսկողության ուժեղացված ռեժիմ՝ ՊՀՀ տեսչության համաձայնությամբ:

 

 

 

Հավելված 8

 

Ջրամատակարարման բաշխիչ ցանցում խմելու ջրի արտադրական հսկողության ժամանակ մանրէաբանական և զգայորոշական ցուցանիշների որոշման հաճախականությունը

 

Սպասարկվող բնակչության քանակը,

հազ. մարդ

Նմուշների քանակը մեկ ամսում

մինչև 10

2

10-20

10

20-50

30

50-100

100

100-ից ավել

100+1 նմուշ, յուրաքանչյուր 5 հազար մարդու համար 100

հազարից ավել բնակչության դեպքում

 

Ծանոթություն.

Նմուշների քանակի մեջ չեն մտնում պարտադիր հսկողական նմուշները, որոնք վերցվում են ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո:

 

 

 

Հավելված 9

 

Խմելու ջրի որակի վերահսկվող ցուցանիշների հաստատման

 

ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Խմելու ջրի կազմի ցուցանիշների ընտրության կազմակերպման կարգը.

1.1. Սույն սանիտարական կանոնների 3.3 կետի համաձայն խմելու ջրի քիմիական կազմի ցուցանիշների ընտրությունը, որոնք ենթակա են մշտական արտադրական հսկողության, իրականացվում է ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար` ջրամատակարարման աղբյուրների ջրի քիմիական կազմի գնահատման արդյունքների, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի խմելու ջրի արտադրության տեխնոլոգիայի հիման վրա:

1.2. Ընդլայնված հետազոտություններ իրականացնելու համար խմելու ջրի քիմիական կազմը բնութագրող ցուցանիշների ընտրությունը կատարվում է ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից ՊՀՀ տեսչության համաձայնությամբ երկու փուլով:

1.2.1. Առաջին փուլում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպությունը վերլուծում է ոչ պակաս, քան վերջին երեք տարվա ժամանակահատվածի հետևյալ փաստաթղթերը`

ջրառներից վերև ջրամատակարարման աղբյուրներ թափվող կեղտաջրերի ծավալների և կազմի մասին պետական վիճակագրական հաշվետվություններ և այլ պաշտոնական տվյալներ,

բնության պահպանության, հիդրոմետ ծառայության, ջրային ռեսուրսների, երկրաբանական և ընդերքի օգտագործման մարմինների և այլ կազմակերպությունների ստորերկրյա, մակերեսային ջրերի և ջրամատակարարման համակարգի խմելու ջրի որակի վերաբերյալ իրականացվող մոնիթորինգի և արտադրական հսկողության տվյալները,

հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ջրամատակարարման համակարգերում և բնակչության ջրօգտագործման տեղերում ջրի որակի հետազոտությունների արդյունքները,

ջրահավաքման ավազանում (մակերեսային աղբյուրների համար) և սանիտարական պաշտպանական գոտու տարածքում (ստորգետնյա աղբյուրների համար) օգտագործվող ագրոքիմիկատների և պեստիցիդների ծախսերի և տեսականու մասին տվյալներ: Կատարված վերլուծության հիման վրա կազմվում է նյութերի ցանկ, որոնք բնութագրում են ջրամատակարարման կոնկրետ աղբյուրի ջրի քիմիական կազմը և սույն սանիտարական կանոնների հավելված 10-ում ունեն հիգիենիկ նորմատիվներ:

1.2.2. 2-րդ փուլում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից կատարվում են խմելու ջրի ընդլայնված լաբորատոր հետազոտություններ կազմված քիմիական նյութերի ցանկով, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների հավելված 2-ում նշված ցանկով:

1.2.2.1. Ջրի մշակման ռեագենտային եղանակներ օգտագործվող ջրամատակարարման համակարգերի համար, ընդլայնված հետազոտությունների կատարման ժամանակ մինչև ջրի մատակարարելը ջրաբաշխիչ ցանց, լրացուցիչ ներառվում են սույն սանիտարական կանոնների հավելված 3-ում նշված ցուցանիշները:

1.2.2.2. Ջրի ընդլայնված լաբորատոր հետազոտությունները կատարվում են մեկ տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգի ջրառի տեղերում, իսկ ջրի մշակման կամ տարբեր ջրառների ջրերի խառնման դեպքում նաև մինչև ջրաբաշխիչ ցանց մտնելը:

1.2.2.3. Խմելու ջրի նմուշների հետազոտությունների նվազագույն թիվը կախված է ջրամատակարարման աղբյուրի տեսակից և կատարվում է տարվա ընթացքում հետևյալ հաճախականությամբ.

-ստորգետնյա աղբյուրների համար տարեկան 4 անգամ, տարվա յուրաքանչյուր եղանակին,

-մակերեսային աղբյուրների համար տարեկան 12 անգամ, ամիսը մեկ անգամ:

1.2.2.4. Եթե կա անհրաժեշտություն ստանալ ավելի ստույգ տեղեկություններ ջրի քիմիական կազմի և նրա մեջ պարունակվող նյութերի կոնցենտրացիաների դինամիկայի մասին, ապա անհրաժեշտ է ավելացնել խմելու ջրի հետազոտվող նմուշների քանակը և հաճախականությունը` ջրամատակարարման աղբյուրի ջրի որակի գնահատման առաջադրանքներին համապատասխան:

1.3. ՊՀՀ տեսչությունը վերլուծում է ջրի քիմիական կազմի ընդլայնված հետազոտությունների արդյունքները ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար և հաշվի առնելով սանիտարահամաճարակային իրավիճակը տվյալ տարածքում և բնակչության խմելու ջրօգտագործման սանիտարահիգիենիկ պայմանները, գնահատում է քիմիական նյութերի պոտենցիալ վտանգը բնակչության առողջության համար:

1.4. Գնահատման արդյունքների հիման վրա ՊՀՀ տեսչությունը մշակում է առաջարկություններ, հսկվող ցուցանիշների ցանկի մշտական արտադրական հսկողության տակ գտնվող խմելու ջրի նմուշների քանակի և նմուշառման պարբերականության վերաբերյալ:

1.5. Հսկվող ցուցանիշների որոշման մեթոդիկաները:

1.5.1. Ջրի նմուշառման կետերի պլանը ջրառի կետերում, մինչև ջրամատակարարման ցանց ջրի մուտքը (մաքուր ջրի ավազանում) և ջրմուղու ջրաբաշխման արտաքին և ներքին ցանցի կետերում:

1.5.2. Ջրի հսկվող նմուշների քանակը և դրանց հաճախականությունը լաբորատոր հետազոտությունների համար, ջրի հետազոտվող նմուշներում որոշվող ցուցանիշների ցանկը:

1.5.3. Ջրի նմուշառման և դրանց հետազոտման օրացույցային գրաֆիկները:

1.5.4. Ջրի հետազոտվող նմուշների քանակը և նմուշների վերցման հաճախականությունը որոշվում է ջրամատակարարման յուրաքանչյուր համակարգի համար առանձին, հաշվի առնելով ՊՀՀ տեսչության առաջարկությունները, սակայն սույն սանիտարական կանոնների 5.3 կետում, հավելված 6-ի և 4.4 կետում, հավելված 7-ի և 4.5 կետում, հավելված 8-ի նշվածից ոչ պակաս:

 

 

 

Հավելված 10

 

Խմելու ջրում պարունակվող վնասակար նյութերի հիգիենիկ նորմեր

 

1. Սույն ցանկում ներառված են խմելու ջրում վնասակար նյութերի հիգիենիկ նորմերը: Այդ ցանկի մեջ են մտնում այն քիմիական նյութերը, որոնք կարող են լինել խմելու ջրում նշված տեսքով և կարող են նույնականացվել արդի անալիտիկ եղանակներով:

2. Ցանկում քիմիական նյութերը տեղադրված են օրգանական և անօրգանական նյութերի կառուցվածքներին համապատասխան: Յուրաքանչյուր ենթաբաժինն իրենից ներկայացնում է համապատասխան բաժնի ընդլայնում: Ենթաբաժիններում նյութերը տեղակայված են նորմերի թվային աճի կարգով: Օրգանական թթուները, այդ թվում թունաքիմիկատները նորմավորվում են ըստ անիոնի, անկախ դրանից, թե ցանկում տվյալ թթուն որ ձևով է ներկայացված (թթվի տեսքով, դրա անիոնի կամ դրա աղի): Տարրերը և կատիոները («անօրգանական նյութեր» բաժնի 1-ին կետ) նորմավորվում են գումարային օքսիդացման բոլոր աստիճանների համար, եթե այդ նշված չէ այլ ձևով:

3. Ցանկն ունի հետևյալ ուղղահայաց սյունակավորում.

3.1. ցանկի 1-ին սյունակում նշված են քիմիական նյութերի ամենահաճախ օգտագործվող անվանումները:

3.2. 2-րդ սյունակում նշված են քիմիական նյութերի հոմանիշները և որոշ ընդունված անվանումները:

3.3. 3-րդ սյունակում նշված են ՍԹԿ կամ ԿԹՄ–ի մեծությունները մգ/լ-ում, որտեղ ՍԹԿ- սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, որոնց դեպքում նյութերը չունեն ուղղակի կամ անուղղակի ներգործություն մարդու առողջության վրա և չեն վատթարացնում ջրօգտագործման հիգիենիկ պայմանները, ԿԹՄ (նշված է աստղով) - կողմնորոշիչ թույլատրելի մակարդակներ, որոնք մշակված են թունաբանական կանխատեսման հաշվարկային և էքսպրես-փորձնական եղանակների հիման վրա:

Եթե նորմերի չափի սյունակում նշված է «բացակայություն», ապա դա նշանակում է, որ խմելու ջրում տվյալ միացության կոնցենտրացիան պետք է լինի կատարվող հետազոտման եղանակի հայտնաբերման սահմանից ցածր:

3.4. 4-րդ սյունակում նշված է նյութի վնասակարության լիմիտավորող հատկանիշը, ըստ որի սահմանված է նորմատիվը:

-ս-թ-սանիտարա-թունաբանական

-զգայ.- զգայորոշական, այդ թվում հոտ (փոխում է ջրի հոտը), գույն (առաջացնում է ջրի գունավորում), փրփ. (առաջացնում է փրփուր), թաղ. (առաջացնում է թաղանթ ջրի մակերեսի վրա), համ (ջրին տալիս է համ), օպ. (առաջացնում է օպալեսցենցիա), պղտ. (առաջացնում է պղտորություն):

3.5. 5-րդ սյունակում նշված է նյութերի վտանգավորության դասը.

1-ին դաս -արտակարգ վտանգավոր,

2-րդ դաս -բարձր վտանգավոր,

3-րդ դաս –վտանգավոր,

4-րդ դաս –չափավոր վտանգավոր:

Դասակարգման հիմքում ընկած են այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարդկանց համար տարբեր աստիճանի վտանգ ներկայացնող ջուրը կեղտոտող քիմիական նյութերը, կախված թունաբանական, կուտակման, վնասակարության լիմիտավորման ցուցանիշի հայտնաբերման հեռավոր գործոնի առաջացման հատկությունից:

Նյութերի վտանգավորության դասերը հաշվի են առնում`

խմելու ջրում առաջնահերթ հսկողության ենթակա միացությունների ընտրության ժամանակ,

լրացուցիչ ֆինանսական ներդրումներ պահանջող ջրապահպան միջոցառումների հաջորդականության սահմանման ժամանակ,

տեխնոլոգիական գործընթացներում բարձր վտանգավորության նյութերի ավելի անվտանգ նյութերով փոխարինելու առաջարկների հիմնավորման ժամանակ,

ջրում նյութերի անալիտիկ հսկողության սելեկցիոն մեթոդների մշակման գերակայության որոշման ժամանակ:

 

Ծանոթություն՝

Խմելու ջրում վնասակար նյութերի պարունակության հիգիենիկ նորմերը (ՍԹԿ) տարածվում են նաև խմելու – տնտեսական և կուլտուր - կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրի վրա:

 

ԽՄԵԼՈՒ ՋՐՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ

ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ