Համարը 
N 21Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.23/04(76)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է  

ԼՂՀ արդարադատության նախարարության  

կողմից «12» հունվարի 2008թ. 

Գրանցման համարը 800  

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2007թ.

N 21Ն

  ք.Ստեփանակերտ

 

Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների

վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված

փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի և «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 11-րդ հոդվածի 11-րդ կետի` ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. դեկտեմբերի 26-ի N 21Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների (այսուհետ`փորձաքննություն) իրականացման կարգը, փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջները և կարգավորում է այդ ընթացակարգին մասնակցող սուբյեկտների (պատվիրատու և կատարող) փոխհարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

փորձաքննություն` գործողությունների ընթացակարգ` վերլուծելու, ճիշտ եզրակացության հանգելու և գնահատելու էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում փորձաքննության ենթակա ապրանքների, առարկաների, սարքավորումների և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և սանդարտներին: Փորձաքննությունը գործունեության տեսակ է, որը ներառում է փորձաքննության ենթակա օբյեկտների վերաբերյալ գնահատականների ու մասնագիտական հետազոտումների անմիջական անցկացումը` պահանջվող չափանիշներին համապատասխան.

փորձագետ` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանող մասնագետ, որը հրավիրվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում փորձաքննություն անցկացնելու համար.

փորձաքննության օբյեկտ` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի ապրանքներ, առարկաներ, սարքավորումներ և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է տալ փորձագիտական եզրակացություն.

փորձագիտական եզրակացություն` փաստաթուղթ, որում արձանագրվում են իրականացված փորձաքննության արդյունքները.

կատարող` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում օրենքով սահմանված կարգով լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիայի համաձայն լիազորված է իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի ապրանքների, առարկաների, սարքավորումների և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.

պատվիրատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, որը դիմում է փորձաքննություն անցկացնող լիցենզավորված անձին (կատարողին) փորձաքննություն անցկացնելու հայտով:

 

2. Փորձաքննության խնդիրները

 

3. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում փորձաքննության հիմնական խնդիրներն են`

ա) փորձաքննության օբյեկտների անկախ համալիր հետազոտումը

բ) փորձաքննության օբյեկտների համապատասխանության գնահատականը բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերին և կանոններին

գ) հիմնավորված փորձագիտական եզրակացության նախապատրաստումը:

 

3. Փորձաքննության սկզբունքները

 

4. Փորձաքննության հիմնական սկզբունքներն են`

ա) անկախությունը

բ) գործընթացի թափանցիկության ապահովումը, որն իրագործվում է փորձաքննության անցկացման պայմանների մասին հանրությանը տեղեկություններ տրամադրելու միջոցով

գ) հայտատուների առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիության ապահովումը:

 

4. Փորձաքննության իրականացումը

 

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում իրականացվում է փորձաքննություն լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակը`

- հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործում:

7. Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի հաշվին` նրա կամ իր կողմից լիազորված անձի և կատարողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

8. Փորձաքննության իրականացման արժեքը, անցկացման ժամկետները և դրանց խախտման համար պատվիրատուի ու կատարողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:

9. Փորձաքննությունն իրականացվում է մինչև լիցենզիայի ստանալու հայտը ներկայացնելը: Փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

10. Փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալը և աշխատատարությունը, և չպետք է գերազանցեն 30 օրը:

Առանձին դեպքերում, առավել խոշոր և բարդ փորձաքննությունների համար, կատարողի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:

11. Փորձաքննության սկսման ժամկետ է համարվում փորձաքննության պայմանագրի ստորագրման օրը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` պատվիրատուին եզրակացությունը հանձնելու օրը:

12. Փորձաքննության աշխատանքներն ընդգրկում են հետևյալ փուլերը`

ա) պատվիրատուից փորձաքննության հայտը (այսուհետ` հայտ) ստանալը.

բ) հայտի և կից ներկայացված փաստաթղթերի լրակազմությունն ստուգելը և փորձաքննություն անցկացնելը

գ) փաստաթղթերի լրակազմության ստուգման և փորձաքննության անցկացման արդյունքներով որոշում ընդունելը և փորձաքննական եզրակացությունը ձևակերպելը.

դ) փորձաքննական եզրակացությունը պատվիրատուին հանձնելը:

13. Իրականցվելիք փորձաքննության տեսակին համապատասխան պատվիրատուն թիվ 1 ձևով (կցվում է) հայտ է ներկայացնում կատարողին` կցելով հետևյալ փաստաթղթերը` երկուական օրինակից`

- սույն կարգի 6-րդ կետով նշված փորձաքննության համար`

գործունեության նախագիծը` համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների,

գործունեության նախագծի շրջանակներում համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ տեղեկանքը (թիվ 2 ձևը կցվում է):

փորձագետի էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի պատճենը,

14. Հայտը գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատվում է ներկայացված փաստաթղթերի լրակազմությունը:

Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի իրականացվում և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին:

Փորձաքննությունն իրականացվում է լրակազմության հաստատման դրական արդյունքների դեպքում` մեկ փորձագետի կամ փորձագետների խմբի կողմից:

15. Փաստաթղթերի փորձաքննության ընթացքում պատվիրատուից կարող են պահանջվել գործունեության նախագծի պարզաբանման համար լրացուցիչ փաստաթղթեր:

16. Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն (թիվ 3 ձևը կցվում է):

17. Փորձաքննության բացասական արդյունքների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` լրամշակման:

Լրամշակումից հետո իրականացվում է փաստաթղթերի կրկնակի փորձաքննություն:

18. Կրկնակի փորձաքննության բացասական արդյունքների դեպքում կազմվում է բացասական փորձագիտական եզրակացություն` համապատասխան հիմնավորումներով:

19. Բացասական փորձագիտական եզրակացությունը տրվում է, եթե`

ա) պատվիրատուն չի ապահովում փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի լրակազմությունը,

բ) պատվիրատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններով,

գ) փորձաքննության օբյեկտը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին ու պայմաններին,

դ) փորձաքննության օբյեկտը չի համապատասխանում բնապահպանական հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերին և կանոններին:

 

 

 

Ձև 1  

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. դեկտեմբերի 26-ի N 21Ն որոշմամբ

 

Հ Ա Յ Տ

 Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման

 

_________________________________________

(փորձաքննություններ իրականացնող կազմակերպության      

 ______________________________________________

ղեկավարի պաշտոնը (անհատ ձեռնարկատիրոջ)           

_________________________________________

անվանատառը, ազգանունը,                          

_________________________________________

հասցեն)                                         

 

1. Խնդրում եմ իրականացնել փաստաթղթերի փորձաքննություն

_____________________________________________________________________________

               (կազմակերպության լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________

               (գործունեության տեսակը, որի համար իրականացվելու են փորձաքննությունները)

 

սույն հայտին կից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ

2. Գտնվելու վայրը __________________________________________________________

Հեռախոսահամարը __________________________________________________________

Էլ. փոստը _________________________________________________________________

Ֆաքսը ____________________________________________________________________

Բանկային հաշվի համարը _____________________________________________________

3. Հայտատու կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը,

ազգանունը _________________________________________________________________

հեռախոսահամարը ___________________________________________________________

4. Հայտատու կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը), ծանոթանալով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը` անկախ փորձաքննության արդյունքից:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` երկուական օրինակից`

ա) գործունեության նախագիծը` համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների.

բ) հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի).

գ) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում փորձաքննություն պահանջող գործունեության տեսակի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ տեղեկանքը:

 

 

ՀԱՅՏԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ) ՂԵԿԱՎԱՐ

 

_________________

(ստորագրություն)

__________________

(անվանատառը, ազգանունը)

Կ.Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_______________

(ստորագրություն)

_________________

(անվանատառը, ազգանունը)

 

_____ _________________200__թ.

 

 

 

Ձև 2  

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. դեկտեմբերի 26-ի N 21Ն որոշմամբ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայցված գործունեության տեսակ իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ

 

Նորմատիվ

փաստաթղթի

նշագիրը

Նորմատիվ

փաստաթղթի

անվանումը

Գործարկման

թվականը

Փոփոխության

համարը,

գործարկման

թվականը

Ծանոթություն

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

Ձև 3  

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2007թ. դեկտեմբերի 26-ի N 21Ն որոշմամբ

 

___________________________________________________________________

(պատվիրատուի անվանումը կամ անվանատառը, ազգանունը)

 

կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության

 

Փորձաքննական եզրակացություն

 

1. Պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը`

1. ____________________________________________________________________

2. ____________________________________________________________________

3. ____________________________________________________________________

4. ____________________________________________________________________

5. ____________________________________________________________________

6. ____________________________________________________________________

7. ____________________________________________________________________

8. ____________________________________________________________________

9. ____________________________________________________________________

2. Փորձաքննությունն անցկացվել է _______________________________________________

___________________________________________________________________________

                                  (իրավական ակտերի անվանումները)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

պահանջներին համապատասխան:

 

Փորձաքննական եզրակացություն

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Փորձագետներ

___________________             ___________________            ___________________

      (փորձագետի պաշտոնը)                                 (ստորագրությունը)                         (անվանատառը, ազգանունը)

 

___________________________________________________________________________

___________________________________________________________________________