Համարը 
N 81-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.02/08(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
19.04.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«25» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 1011262

 

Լ Ե Ռ Ն Ա Յ Ի Ն  Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն 

Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ Ո Ւ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր  

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» ապրիլի 2012թ.

N 81-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հոգեբուժական օգնության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N90 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 12-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

 

1. Հաստատել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Լ. Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարարի

2012 թվականի ապրիլի «19» N 81-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

 

1. Սույն թերթիկով Ձեզ իրազեկվում է, որ հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացման ողջ ընթացքում Դուք ունեք հետևյալ իրավունքները`

1) կոչվելու Ձեր անվամբ կամ ազգանվամբ.

2) օգտվելու Ձեր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.

3) հանգստի, ներառյալ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունք, որի ընթացքում արգելվում է Ձեզ ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.

4) Ձեր միջոցների հաշվին հաստատել նամակագրական կապ յուրաքանչյուր անձի հետ և օգտվել հոգեբուժական հաստատության փոստարկղից` նկատի ունենալով, որ հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան պետք է ապահովի Ձեր գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի հանձնումը Ձեզ.

5) օգտվելու հեռախոսակապից` ընդ որում, հոգեբուժական հաստատության հասանելի վայրում տեղադրված տաքսոֆոնից հանրապետության տարածքում կատարել մեկ անվճար զանգ, իսկ մեկ զանգից ավելի հեռախոսային խոսակցության վճարումները՝ Ձեր միջոցների հաշվին.

6) հանդիպել այցելուների հետ` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը (անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դեպքում` հանդիպել այցելուների հետ բուժքույրի ուղեկցությամբ).

7) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, որոնք կարող եք ձեռք բերել անձամբ, եթե հոգեբուժական հաստատության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, կամ օրինական ներկայացուցչի միջոցով, կամ հոգեբուժական հաստատության ավագ բուժքրոջ միջոցով` ստանալով գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոն.

8) օգտվելու անձնական հագուստից.

9) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով, ընդ որում՝ բաժանորդագրված թերթերը և ամսագրերը Ձեզ են հանձնվում հոգեբուժական հաստատության ադմինիստրացիայի կողմից.

10) ստանալու բավարար սնունդ` պետության կողմից սահմանված հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժիններին համապատասխան.

11) անմիջականորեն դիմելու բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված Ձեր իրավունքների պաշտպանության հարցերով` նկատի ունենալով, որ հոգեբուժական հաստատության տնօրենը Ձեր գրավոր կամ բանավոր հարցմանը ի պատասխան երկօրյա ժամկետում տրամադրում է տեղեկատվություն բարձրացված հարցերի վերաբերյալ.

12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.

13) պահանջելու Ձեր ընտրած հոգեբույժ-մասնագետի մասնակցությունը «Հոգեբուժական օգնության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին` ընդ որում՝ Ձեր գրավոր կամ բանավոր դիմումին ի պատասխան՝ հոգեբուժական հաստատության տնօրենը 2-օրյա ժամկետում ձեռք բերելով տվյալ հոգեբույժի համաձայնությունը, մասնագետին ընդգրկում է հանձնաժողովի կազմում.

14) ստանալու իրավական հարցերով օժանդակություն` գրավոր կամ բանավոր կարգով դիմելով բուժհաստատության տնօրենին` Ձեր գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ՝ ընդ որում՝ հրավիրված իրավաբանը չպետք է լինի տվյալ հոգեբուժական հաստատության աշխատակից.

15) հոսպիտալացումից անմիջապես հետո իրազեկվել հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին, ինչպես նաև Ձեր իրավունքների և պարտականությունների մասին: