Համարը 
№ 1-2/86-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.27/29(101)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվը 
28.07.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
28.07.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.09.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՓԱՅՏԵ-ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից

«07» օգոստոսի 2008թ.

Պետական գրանցման համարը 936

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» հուլիսի 2008թ.

№ 1-2/86-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՓԱՅՏԵ-ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» թիվ 245 որոշման համաձայն`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):

2. Նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնին տասնօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Աբրահամյանին:

 

 

Նախարար 

Բ. Բաբայան 

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության պետ

 

Ա. Բալայան

 

«29» հուլիսի 2008թ.

Հաստատված է

ԼՂՀ տնտեսական զարգացման

նախարար

 

                                        Բ. Բաբայան

 

«28» հուլիսի 2008թ.

ՉԱՓԵՐ

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՓԱՅՏԵ-ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)

 

Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է որոշ ապրանքների տեղափոխման և պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը:

1. Քիմիական արտադրանքի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Արտադրանքի անվանումը

Բնական կորստի նորմի չափման միավորը

Բնական կորստի չափը

Մրջնաթթու

կգ/մ3

0,23

2. Հանքային պարարտանյութերի պահպանման և ավտոտրանսպորտով տեղափոխելուց բնական կորստի չափեր

 

Պարարտանյութի անվանումը

Բնական կորստի չափերը

(% ընդհանուր ապրանքի զանգվածից)

ավտոմեքենայով տեղափոխելուց

սելիտրա ամոնիակի, կարբամիդ, ամոնինատրիի սուլֆատ

 

պրեցիպիտատ, կալիի սուլֆատ, ամոֆոս, դիամոնիֆոսֆատ, սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցետրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ կրկնակի մանրամասնիկի, նիտրոֆոս

 

նիտրոֆոսկա, նիտրոամոֆոս

 

հանքային պարարտանյութ պինդ հատիկավոր-բոլոր տեսակի կարբամիդ

 

ամոնիի սուլֆատ,. նիտրոֆոսկա

 

սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցետրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ ամոնիզացված կրկնակի հատիկավոր, ամոֆոս, նիտրոֆոս, ազոֆոսկա, դիամոնֆոսֆատ, դիամոֆոսկա

 

քլորիդի կալի, կալիի աղ, կալինիտ, կալի-մագնիի կոնցենտրատ, կալի-մագնեզիա

 

ֆոսֆորի ալյուր

0,05

 

 

0,05

 

 

0,05

 

 

0,05

 

0,15

 

 

0,25

 

 

0,15

 

0,25

3. Հանքային պարարտանյութերի երկաթուղով տեղափոխելուց բնական կորստի չափեր

 

Բեռների անվանումը տարիֆային նոմենկլատուրայով

Բնական կորստի չափերը

(% ընդհանուր ապրանքի զանգվածից)

քիմիական և հանքային պարարտանյութ

 

ամոնիակի ջուր

 

միներալ պարարտանյութեր (ազոտի, կալիի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվող

 

միներալ պարարտանյութեր (ֆոսֆատի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվում

0,09

 

0,07

 

 

0,33

 

 

0,45

4. Փայտե-քիմիական ապրանքների մեկ տարուց ավելի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Հումքի անվանում

Պահման մեթոդը

Բնական կորստի չափերը

(% ընդհանուր պահված ծավալի համեմատ ամեն ամիս պահելուց)

Սկիպիդար

 

Պիխտայի յուղ

 

Էֆիր բուտիլային քացախաթթու (բուտիլացետատ)

 

Քացախաթթու փայտե քիմիական սննդային

 

Ձյութ փայտե տերևային հանքատեսակ

 

Ինգիբիտոր փայտե-ձյութե

 

Ածուխ բնափայտի ռետորային

ռեզերվուարներում

 

ռեզերվուարներում

 

ցիստեռններում

 

 

ցիստեռններում

 

 

մետաղական փակ տարողությունում

 

հորիզոնական ցիլինդրական ցիստեռնում

 

բաց տիպի բունկերներում 200 խոր. մետր տարողությունով

0,075

 

0,075

 

0,065

 

 

0,015

 

 

0,025

 

 

0,015

 

 

0,01

5. Բամբակյա շրոտի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Ապրանքի անվանումը

Պահման ժամկետը

Բնական կորստի չափերը

(% ընդհանուր զանգվածից)

Բամբակյա շրոտ

մինչև 3 ամիս

0,29

6. Պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Հումքի անվանումը և նորմի տեսակը

Բնական կորստի չափերը

(% առաքվող խտանյութի խմբաքանակից)

Պղնձի խտանյութ փոշիատիպ (85%-80%) բաց վիճակում առանց թաղանթային ծածկույթի

 

Մեխանիկական բարձում ավտոմեքենաների մեջ և բեռնաթափում

 

Տեղափոխումը ավտոմեքենաներով

 

Բարձում վագոնների մեջ և տեղափոխում երկաթգծով

 

Բեռնաթափում վագոններից և բարձում ծովային տրանսպորտ

 

Բաց պահեստներում պահեստավորման ժամանակ

 

 

 

 

0,6

 

0,4

 

0,6

 

0,7

 

0,1-0,35