Համարը 
N 51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.05/27(99)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
17.07.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.07.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«25» հուլիսի 2008թ.

Պետական գրանցման համարը 925

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվական

N 51

ք.Ստեփանակերտ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի «ե» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև N 1-բավ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

 Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ՎՊԽ 17 հուլիսի 2008 թվականի

N 51 որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև N 1-բավ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը կազմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 15-ը:

6. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, շրջանների, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:

7. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

9. Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

10. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութի և միացության կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութերի և միացությունների անվանումը:

11. Սյունակ 1-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

12. Սյունակ 2-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներից ավելի արտահոսքերի քանակները յուրաքանչյուր նյութի համար:

13. Սյունակ 3-ում բերվում են ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի և միացությունների քանակները:

14. Սյունակ 4-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՆՇԱՐԺ (ԱՄՐԱԿԱՅՎԱԾ) ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

15. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

16. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութի և միացության կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութերի և միացությունների անվանումը:

17. Սյունակ 1-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

18. Սյունակ 2-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաներից ավելի արտանետումների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

19. Սյունակ 3-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի քանակները:

20. Սյունակ 4-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

21. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու դիմաց վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու տարում թափոնակուտակիչներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից:

22. Սյունակ Ա-ում բերվում է թափոնի կոդը, սյունակ Բ-ում` թափոնի անվանումը:

23. Սյունակ 1-ում բերվում են առաջացած թափոնների քանակները:

24. Սյունակ 2-ում բերվում են թափոնների տեղադրման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԻՐԱՑՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկում է արտադրողն՝ իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու տարում իրացված արտադրանքին համամասնորեն:

26. Սյունակ Ա-ում բերվում է ապրանքի կոդը, սյունակ Բ-ում` ապրանքի անվանումը, սյունակ Գ-ում` արտադրված ապրանքի չափի միավորը:

27. Սյունակ 1-ում բերվում են արտադրված ապրանքների քանակները:

28. Սյունակ 2-ում բերվում են արտադրված ապրանքների դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

 

ԲԱԺԻՆ 2. ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

29. Ջրօգտագործման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի (ջրառ) հիման վրա, բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի:

Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են օգտագործված ջրի ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

30. Սյունակ Ա-ում բերվում է ջրօգտագործման տեսակի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործվող ջրի անվանումն ըստ որակի:

31. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի թույլատրելի սահմանային ծավալների քանակները:

32. Սյունակ 2-ում բերվում են ջրառի թույլատրելի սահմանային նորմաներից ավելի ջրառի քանակները:

33. Սյունակ 3-ում բերվում են ջրառի փաստացի ծավալները:

34. Սյունակ 4-ում բերվում են վերցված ջրի դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԵՎ ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

35. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների (այսուհետ` օգտակար հանածոներ) համար վճարը հաշվարկվում է, հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների պաշարների ծավալների հիման վրա:

Պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը` բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:

Հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը` բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:

36. Սյունակ Ա-ում բերվում է օգտակար հանածոյի կոդը, սյունակ Բ-ում` օգտակար հանածոյի անվանումը, սյունակ Գ-ում` օգտակար հանածոյի չափի միավորը:

37. Սյունակ 1-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների համար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:

38. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված օգտակար հանածոների թույլատրելի սահմանային նորմաներից ավելի մարված պաշարների ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:

39. Սյունակ 3-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների ծավալները:

40. Սյունակ 4-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

 

41. Անտառնյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

42. Սյունակ Ա-ում բերվում է օգտագործված կենսապաշարի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործված կենսապաշարի անվանումը, սյունակ Գ-ում` օգտագործված կենսապաշարի չափի միավորը:

43. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաների քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:

44. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաներից ավելի քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:

45. Սյունակ 3-ում բերվում են օգտագործված կենսապաշարների քանակները:

46. Սյունակ 4-ում բերվում են օգտագործված կենսապաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է՝

Ներկայացնում է՝

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայություն

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարու-

թյանն առընթեր շրջակա

միջավայրի և բնական ռեսուրսների

վարչությունը

մինչև հաշվետու տարվան

հաջորդող տարվա մարտի 15-ը

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը

I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը    I   I   I   I   I   I

 

Շրջանը__________________________________   I   I   I

Գտնվելու վայրը___________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն----------------------------------

Ձև N 1 - բավ

տարեկան

 

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության

պետական խորհրդի 17 հուլիսի 2008

թվականի N 51 որոշմամբ

 

Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20….թ.

ԲԱԺԻՆ 1. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Աղյուսակ 1.

Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի ծավալները և դրանց

դիմաց վճարները

Կոդը

Վնասակար նյութերի և

միացությունների անվանումը

Չափաքանակը

Չափաքանա-

կից ավել

Քանակը,

տոննա

Վճարը,

դրամ

Ա

Բ

1

2

3

4

           
           
           
           
           
           
           

Ընդամենը

   

 

Աղյուսակ 2.

Անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար

նյութերի արտանետման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը

Վնասակար նյութերի և

միացությունների

անվանումը

Չափաքանակը

Չափաքանա-

կից ավել

Քանակը,

տոննա

Վճարը,

դրամ

Ա

Բ

1

2

3

4

           
           
           
           
           
           
           

Ընդամենը

   

 

Աղյուսակ 3.

Շրջակա միջավայր տեղադրված արտադրության և սպառման

թափոնների ծավալները և տեղադրման դիմաց վճարները

Կոդը

Տեղադրված թափոններն ըստ

վտանգավորության դասերի

Քանակը,

տոննա

Վճարը,

դրամ

Ա

Բ

1

2

       
       
       
       
       
       

Ընդամենը

   

 

Աղյուսակ 4.

ԼՂՀ-ում արտադրված և իրացված շրջակա միջավայրին վնաս

պատճառող ապրանքների ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը

Ապրանքների անվանումը

Չափի միավորը

Քանակը

Վճարը, դրամ

Ա

Բ

Գ

1

2

         
         
         
         
         
         

Ընդամենը

 

 

ԲԱԺԻՆ 2. ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Աղյուսակ 5. Ջրօգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը

Ջրօգտագործման

տեսակները

Չափաքանակը

Չափաքա-

նակից ավել

Քանակը,

խոր. մ

Վճարը,

դրամ

Ա

Բ

1

2

3

4

           
           

Ընդամենը

   

 

Աղյուսակ 6.

Պինդ օգտակար հանածոների պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու

հանքային ջրերի և աղի արդյունահանման պաշարների ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը

Օգտակար

հանածոների

տեսակները

Չափի

միավորը

Չափաքանակը

Չափաքա-

նակից ավել

Քանակը

Վճարը,

դրամ

Ա

Բ

Գ

1

2

3

4

             
             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

 

 

Աղյուսակ 7.

Կենսապաշարների օգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը

Կենսապաշարների

տեսակները

Չափի

միավորը

Չափաքանակը

Չափաքա-

նակից ավել

Քանակը

Վճարը,

դրամ

Ա

Բ

Գ

1

2

3

4

             
             
             
             
             
             
             
             
           

 

             

Ընդամենը

 

 

 

Ղեկավար՝

----------------------------------

(ազգանուն, անուն)

----------------------------------

(ստորագրություն)

Կ. Տ.

Կատարող՝

---------------------------------

(ազգանուն, անուն)

----------------------------------

(ստորագրություն)

 

Հեռ. --------------------------------

 

---- ------------20-----թ.