| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2012թ. մարտի 26-ին
պետական գրանցման համարը 3031241 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
05 մարտի 2012 թվականի |
N 27 Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ
ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Սահմանված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 5-ի N 27 Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ
ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` Վճարողներ) հաշվառման կարգը:
1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ:
2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
4. Վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում (ենթահավելված) գրանցելու միջոցով:
5. Գրանցման մատյանում հաշվառվում են հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարվա համար հաստատված անվանական կազմում ընդգրկված վճարողները:
6. Վճարողները վճարումը հավաստող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացնում մինչև «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարման ժամկետին հաջորդող ամսվա 25-ը, և (կամ) վճարումը կատարված լինելու փաստը հաստատվում է գանձապետական բաժանմունքի կողմից տրված տեղեկատվությամբ:
7. Վճարումը կատարված լինելու հանգամանքը Հանձնաժողովի և Վճարողների միջև համադրվում են փոխադարձ ակտով` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող մինչև ամսվա 20-ը:
|
Աշխատակազմի ղեկավար` |
Ա. Գասպարյան |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
|
Հ/Հ |
Կարգա- վորվող գործու- նեություն իրակա- նացնող և ծառա- յություն մատուցող անձի անվանումը |
Կարգա- վորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (դրամ) |
Վճարվել է (դրամ) |
Տարբե- րությունը (սյուն. 3-սյուն. 8) դրամ |
Վճարումը հավաստող փաստա- թղթի համարը, ամսաթիվը |
Տեղեկատ-վությունը հանձնեց |
Ծանոթու- թյուն |
|
1-ին եռամսյակ |
2-րդ եռամսյակ |
3-րդ եռամսյակ |
4-րդ եռամսյակ |
ընդա-մենը |
անունը, ազգա- նունը |
ստորա- գրությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աշխատակազմի ղեկավար` |
Ա. Գասպարյան |