Համարը 
N 10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.02/08(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
02.04.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
02.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«20» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 2111259 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

«02» ապրիլի 2012թ.

N 10-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՊԵՏ

Դ.ԱԹԲԱՇՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի վարչության պետի

2012 թվականի «02» ապրիլի N 10-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված տրամադրելու կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է օդանավակայանի կողմից ուղևորային և բեռնային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողներին թռիչք-վայրէջքների համար ժամանակահատվածներ տրամադրելու գործընթացը:

2. Կարգի նպատակն է կանոնակարգել օդանավակայանում իրականացվող օդանավերի անվտանգ ու կանոնավոր փոխադրահոսքերը, ելնելով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներից:

3. Սույն Կարգի իմաստով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներ են համարվում՝

1) օդանավակայանի աերոդրոմի տարրերի շահագործողական բնութագրերը.

2) օդանավակայանի ուղևորային և բեռնային համալիրների թողունակությունը.

3) օդանավերի վերգետնյա սպասարկման համար նախատեսված անհրաժեշտ տեխնիկական, ինչպես նաև մարդկային ռեսուրսները:

4. Օդանավակայաններում թռիչք-վայրէջքների համար ժամանակահատվածի (այսուհետ՝ ՍԼՕՏ) տրամադրումը հիմնվում է չեզոք, հստակ և ոչ խտրական հիմքերի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ II

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՍԼՕՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. ՍԼՕՏ-ի տրամադրման նպատակով օդանավակայանների գործադիր մարմինների կողմից ստեղծվում է աշխատանքային խումբ (այսուհետ՝ խումբ), որը կազմվում է օդանավակայանի, օդային երթևեկության սպասարկման և օդանավակայանում վերգետնյա սպասարկում իրականացնող ծառայությունների, ինչպես նաև մաքսային, սահմանապահ և միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից, իրենց համաձայնությամբ:

Խմբի որոշմամբ նրա նիստերին կարող են հրավիրվել և մասնակցել օդանավ շահագործողների ներկայացուցիչները:

6. Կանոնավոր չվերթերի համար ՍԼՕՏ-երի տրամադրումն իրականացվում է տարին երկու անգամ օդանավ շահագործողների հայտերի հիման վրա՝ ամառային և ձմեռային չվացուցակները հաստատելու ժամանակ:

Ամառային կամ ձմեռային չվացուցակը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից օդանավ շահագործողի հայտի և խմբի եզրակացության հիման վրա:

7. Ելնելով օդանավակայանի շահագործողական ցուցանիշներից խումբը կարող է մերժել ներկայացված հայտը, օդանավ շահագործողին ներկայացնելով մերժման հիմնավորումը և իր առաջարկությունը` հնարավոր ՍԼՕՏ-ի հատկացման վերաբերյալ:

Հայտի մերժումը, դրա հիմնավորումը և իր առաջարկությունները խումբն օդանավ շահագործողին է ներկայացնում գրավոր ձևով ոչ ուշ, քան 10-օրյա ընթացքում, հակառակ դեպքում հայտը համարվում է ընդունված:

8. Փոխադարձ պայմանավորվածությամբ և Վարչությանը ու խմբի համաձայնությամբ ՍԼՕՏ-երը կարող են փոխանակվել օդանավ շահագործողների միջև:

9. Օդանավակայանում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում (ռազմական դրություն, օդանավակայանի աշխատանքային ռեժիմի սահմանափակում՝ կապված աերոդրոմի վերանորոգման, եղանակային պայմանների հետ, հատուկ չվերթերի իրականացման ժամանակ և այլն), եթե դա բխում է թռիչքների անվտանգության ապահովման պահանջներից խումբը կարող է դիմել Վարչությանը ՍԼՕՏ-երի կասեցման կամ տեղափոխման առաջարկով:

10. Խումբը կարող է դիմել Վարչությանը օդանավ շահագործողին հատկացված ՍԼՕՏ-ի կասեցման առաջարկով, եթե նրա կողմից չի ապահովվում հատկացված ՍԼՕՏ-ի կանոնավոր իրականացումը (չվերթի պարբերաբար չեղյալ հայտարարում, հետաձգում, ուշացում և այլն):

11. Ոչ կանոնավոր (լրացուցիչ և չարտերային (պատվիրված)) չվերթերի ՍԼՕՏ-երը տրվում են օդանավակայանի համապատասխան ծառայության կողմից, «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված թույլտվությունների առկայության դեպքում: