Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.06.09/10(67)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
10.05.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» մայիսի 2012թ.

պետական գրանցման համարը 2111276

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» մայիսի 2012թ.

N 13-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել օդային երթևեկության սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 47-ից 57-րդ կետերը` 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՊԵՏ՝

Դ. ԱԹԲԱՇՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի վարչության պետի 2012 թվականի

մայիսի 10-ի թիվ 13-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության սպասարկման կարգը (այսուհետ` Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա:

2. Սույն Կարգը սահմանում է օդային երթևեկության սպասարկման ու հարակից ծառայությունների ընթացակարգերը և թռիչքների անվտանգության ապահովման դրույթներն ու նպատակաուղղված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` օդային երթևեկության սպասարկման և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգմանը:

3. Սույն Կարգի դրույթները տարածվում են օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների ապահովման կազմակերպությունների, ինչպես նաև օդային տարածքն օգտագործողների վրա` ներառյալ օդանավ շահագործողները և օդանավերի անձնակազմերը:

 

II. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

4. Օդային երթևեկության սպասարկումն իրականացվում է սույն Կարգի հիման վրա և հաշվի առնելով Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդային երթևեկության սպասարկում» թիվ 11 հավելվածի և դրանից բխող փաստաթղթերի դրույթները:

5. Օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունն օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող կանոնակարգերը` ներառյալ օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող ձեռնարկը ու տեղական հրահանգները, մշակում և հաստատում է համաձայն սույն Կարգի դրույթների և սույն Կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերի:

6. Օդային երթևեկության սպասարկման խնդիրներն են`

1) օդանավերի միջև բախման կանխարգելումն օդում.

2) մանևրման հրապարակում գտնվող խոչընդոտների և օդանավերի բախման կանխարգելումը.

3) օդային երթևեկության կարգավորված հոսքի արագացումն ու պահպանումը.

4) անվտանգ և արդյունավետ թռիչքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը.

5) որոնողափրկարարական ծառայությունների անհրաժեշտություն առաջանալու դեպքում համապատասխան կազմակերպություններին տեղեկացումը և նման կազմակերպություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը:

7. Օդային երթևեկության սպասարկման տեսակներն են.

1) օդային երթևեկության կարգավարական սպասարկումը.

2) թռիչքատեղեկատվական սպասարկումը.

3) վթարային ահազանգումը (ազդարարումը):

8. Օդային երթևեկության կարգավարական սպասարկումն ուղղված է սույն Կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի խնդիրների լուծմանը: Օդային երթևեկության կարգավարական սպասարկումը բաժանվում է հետևյալ երեք մասերի.

1) շրջանային կարգավարական սպասարկում` կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկում, բացի յուրաքանչյուր այդպիսի թռիչքի այն մասերից, որոնք նշված են սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում` սույն Կարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված խնդիրների լուծման համար.

2) մոտեցման կարգավարական սպասարկում` կառավարվող թռիչքների այն մասերի կարգավարական սպասարկում, որոնք կապված են ժամանման և մեկնման հետ` սույն Կարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված խնդիրների լուծման համար.

3) աերոդրոմային կարգավարական սպասարկում` աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկման ապահովումը, որն ուղղված է սույն Կարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված խնդիրների լուծմանը:

9. Թռիչքատեղեկատվական սպասարկումն ուղղված է սույն Կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի խնդիրների լուծմանը:

10. Վթարային ահազանգումն (ազդարարումն) ուղղված է սույն Կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված խնդիրների լուծմանը:

 

III. ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

11. Օդային երթևեկության սպասարկման համար կիրառվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը` ՅուԹիՍի (UTC): Ժամանակը հայտարարվում է մոտակա կես րոպեի ճշտությամբ:

12. Օդային երթևեկության սպասարկման համար կիրառվում են չափման հետևյալ միավորները.

1) հեռավորությունը նավիգացիոն նպատակների համար` կիլոմետրեր (կմ) և դրանց տասնորդական մասերը.

2) ամպերի ստորին սահմանի մեծության արտահայտման, բացարձակ բարձրության, գերազանցման և հարաբերական բարձրության համար` ֆուտ.

3) հորիզոնական արագության արտահայտման համար` կիլոմետր ժամում (կմ/ժ) կամ ՄԱԽ-ի (Mach) թիվը.

4) քամու արագության մեծության արտահայտման համար` մետր վայրկյանում (մ/վրկ), կամ կիլոմետր ժամում (կմ/ժ).

5) քամու ուղղության արտահայտման համար` իրական աստիճաններ.

6) ուղղաձիգ արագության նշանակության արտահայտման համար` ֆուտ/րոպե.

7) թռիչքի ընթացքում, երկրի մոտ և վազքուղու վրա տեսանելիության արժեքի արտահայտման համար` կիլոմետրեր (կմ) կամ մետրեր (մ).

8) մթնոլորտային ճնշման արտահայտման համար` հեկտոպասկալներ (հՊա) կամ սնդիկի սյան միլիմետրեր.

9) ջերմաստիճանի արժեքի արտահայտման համար` աստիճաններ Ցելսիուսի սանդղակով.

10) կշռի արժեքի արտահայտման համար` կիլոգրամներ (կգ) կամ տոննաներ (տ):

 

IV. ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

13. Օդային երթևեկության սպասարկման ապահովման նպատակով, օդային տարածքը բաժանվում է հետևյալ տեսակների.

1) թռիչքային տեղեկատվության շրջան` ԷֆԱյԱռ (FIR).

2) հանգուցային կարգավարական շրջաններ` ԹիԷմԷյ (TMA).

3) կարգավարական գոտիներ` ՍիԹիԱռ (CTR):

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքը (այսուհետ` օդային տարածք) բաժանվում է Սի (C) և Ջի(G) դասերի: Օդային տարածքի համապատասխան դասերում թռիչքային կանոնները և տրամադրվող սպասարկումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

V. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

 

15. Օդային երթևեկության սպասարկման կազմակերպության (այսուհետ` ՕԵՍ կազմակերպություն), օդային երթևեկության սպասարկում իրականացնող սահմանակից մարմինների և նրանց հետ օդային տարածքի օգտագործման գործընթացում համագործակցող այլ մարմինների (ներառյալ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության մարմինների) միջև կնքվում են համագործակցության ընթացակարգերի մասին համաձայնագրեր (այսուհետ` Համաձայնագրեր):

16. Համաձայնագրերով սահմանվում են օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող պայմանները, միջոցները և ընթացակարգերը, որոնք կիրառվում են համագործակցության կամ կոնկրետ գործառույթների իրականացման ընթացքում: ՕԵՍ կազմակերպության աշխատակիցները ծանոթանում են Համաձայնագրերի դրույթներին, որի մասին ՕԵՍ կազմակերպության ներքին փաստաթղթերով սահմանված կարգով կատարվում է գրառում:

 

VI. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

17. ՕԵՍ կազմակերպության կողմից մշակվող կանոնակարգերը ներառում են օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկն ու տեղական հրահանգները:

18. Տեղական հրահանգները ներառում են.

1) օդային երթևեկության սպասարկման գործընթացում կիրառվող ընթացակարգերի մանրամասն նկարագրումը` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները.

2) ՕԵՍ կազմակերպությունում յուրաքանչյուր աշխատատեղում աշխատակիցներին ներկայացվող պահանջները:

19. ՕԵՍ կազմակերպությունների աշխատակիցները ծանոթանում են տեղական հրահանգի փոփոխություններին և լրացումներին, որի մասին ՕԵՍ կազմակերպությունների ներքին փաստաթղթերով սահմանված կարգով` կատարվում է գրառում:

 

VII. ԱՆՑՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

20. Մոտեցման կարգավարական կետերը, մթնոլորտային ճնշման Քյու Էն Էյջ-ի (QNH) արժեքի հիման վրա, համապատասխան աերոդրոմի մոտակայքում, համապատասխան ժամանակահատվածում, սահմանում են անցման թռիչքային մակարդակը (այսուհետ` անցման մակարդակ):

Անցման մակարդակ է հանդիսանում օգտագործվող անցման բացարձակ բարձրությունից բարձր տեղակայված թռիչքային ամենացածր մակարդակը, որը սահմանվում է յուրաքանչյուր աերոդրոմի համար: Իրար մոտ գտնվող երկու և ավելի աերոդրոմների համար` օդային երթևեկության կառավարման համար կոորդինացված գործողությունների անհրաժեշտության դեպքում, սահմանվում է ընդհանուր անցման բացարձակ բարձրություն: Աերոդրոմի ՕԵՍ կազմակերպությունները սահմանում են դրա շրջակայքում ժամանակի ցանկացած պահին օգտագործվող ընդհանուր անցման մակարդակ:

21. Եթե ՔյուԷնԷյջ-ի (QNH) արժեքն ավելի կամ հավասար է 1013.2 հՊա, ապա անցման մակարդակ է հանդիսանում անցման բացարձակ բարձրությանը հաջորդող թռիչքային մակարդակը:

Եթե ՔյուԷնԷյջ-ի (QNH) արժեքը պակաս է 1013.2 հՊա, ապա անցման մակարդակ է հանդիսանում անցման բացարձակ բարձրությունից հետո երկրորդ (մեկընդմեջ) թռիչքային մակարդակը:

Սույն կետով նախատեսված անցման մակարդակները կիրառվում են, եթե այլ անցման մակարդակներ տեղական հրահանգներում սահմանված չեն:

 

VIII. ՕԴԱՆԱՎԻ ԴԻՐՔՆ ՈՒՂՂԱՁԻԳ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ

ԲԱՐՁՐԱՉԱՓԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄԸ ԴՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

22. Աերոդրոմի մոտակայքում օդանավի դիրքն ուղղաձիգ հարթությունում, բացառությամբ սույն Կարգի 23-րդ և 24-րդ կետերում նախատեսված դեպքերի, անցման բացարձակ բարձրության վրա կամ նրանից ցածր արտահայտվում է բացարձակ բարձրությամբ, իսկ անցման մակարդակի վրա կամ նրանից բարձր` թռիչքային մակարդակներով: Անցման շերտի հատման ընթացքում, օդանավի դիրքն ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է վերելքի ընթացքում` թռիչքային մակարդակներով, իսկ ցածրացման ժամանակ` բացարձակ բարձրության նշանակության արժեքով:

23. Վայրէջքի գնալու թույլտվություն ստանալուց և վայրէջքի համար ցածրացումը սկսելուց հետո, օդանավի դիրքն ուղղաձիգ հարթությունում, անցման մակարդակից բարձր կարող է արտահայտվել բացարձակ բարձրության արժեքով ՔյուԷնԷյջ (QNH) այն դեպքում, երբ անցման բացարձակ բարձրությունից բարձր հորիզոնական թռիչք չի նախատեսվում կամ չի նշանակվում:

24. Առաջինը վայրէջք կատարելու թույլտվություն ստացած` ՔյուԷֆԻ (QFE) օգտագործող օդանավի դիրքն ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է աերոդրոմի բարձրության նկատմամբ հարաբերական բարձրության արժեքով, թռիչքի այն հատվածում, որտեղ կարող է օգտագործել ՔյուԷֆԻ (QFE), բացառությամբ այն դեպքերի, երբ բարձրությունն արտահայտվում է վազքուղու շեմի բարձրության նկատմամբ հարաբերական բարձրության արժեքով`

1) սարքավորված վազքուղու վրա, եթե շեմը 2 կամ ավելի մետր (7 ֆուտ) ցածր է աերոդրոմի բարձրությունից, և (կամ)

2) վազքուղու վրա, որը սարքավորված է ճշգրիտ վայրէջքի գնալու համար:

25. Երթուղով թռիչքների դեպքում օդանավի դիրքն ուղղաձիգ հարթությունում արտահայտվում է`

1) թռիչքային մակարդակներով` օգտագործվող ամենացածր թռիչքային մակարդակի վրա կամ նրանից բարձր.

2) բացարձակ բարձրության արժեքով` օգտագործվող ամենացածր մակարդակից ցածր, բացառությամբ այն դեպքերի, երբ տարածքային աերոնավիգացիոն համաձայնագրերի հիման վրա կամ տեղական հրահանգով կոնկրետ շրջանում հաստատվում է անցման բացարձակ բարձրություն: Այդ դեպքում գործում են սույն Կարգի 22-րդ կետի դրույթները:

26. Սույն Կարգի 11-րդ և 12-րդ կետերի, ինչպես նաև 22-ից 26-րդ կետերի դրույթները մարտական նպատակների համար նախատեսված ռազմական օդանավերին մատուցվող օդային երթևեկության սպասարկման գործընթացներում կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն Կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ռազմաօդային ուժերի կամ հակաօդային պաշտպանության մարմինների հետ կնքված Համաձայնագրերի դրույթներին:

 

IX. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

27. «Թռիչքների անվտանգության ապահովում» հասկացությունն իր մեջ ներառում է այն պայմանների ամբողջությունը, որոնց դեպքում իրականացվող գործունեության արդյունքում վնաս կամ վնասվածք պատճառելու ռիսկը սահմանափակված է որոշակի ընդունելի մակարդակով:

28. Թռիչքային անվտանգության կառավարումն օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ` ՕԵԿ) ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող գործառույթ է, որը նպատակաուղղված է առկա ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը և բավարար չափով դրանց նվազեցմանը:

Անվտանգության նպատակները` վեր հանված վտանգներից յուրաքանչյուրի ունենալու առավելագույն թույլատրելի հավանականությանը վերաբերող քանակական կամ որակական ցուցանիշներն են, որոնք սահմանվում են վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում: Անվտանգության պահանջը ռիսկերի նվազեցման միջոցառումն է, որը նպատակաուղղված է որոշակի անվտանգության նպատակի կատարմանը: Անվտանգության պահանջը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, և վերաբերել տվյալ համակարգին, կամ ՕԵԿ համակարգի այլ բաղկացուցիչներին, կամ համակարգի շահագործման միջավայրին:

29. ՕԵԿ ծառայություններ մատուցելիս թռիչքների անվտանգության ապահովման համար պատասխանատու է ծառայություն մատուցող կազմակերպությունը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը:

ՕԵԿ ծառայություն մատուցող կազմակերպությունը` ծառայությունների ընդհանուր կառավարման գործունեության շրջանակներում ապահովում է թռիչքների անվտանգությանն առնչվող միջոցառումների իրականացումը` համաձայն սույն Կարգի դրույթների:

30. ՕԵԿ ծառայություններ մատուցող կազմակերպության թռիչքային անվտանգության կառավարման համակարգը.

1) կոչված է համակարգելու թռիչքների անվտանգության ապահովման գործառույթները` կանոնակարգված, մանրամասն սահմանված և կանխարգելիչ մոտեցում կիրառելու ճանապարհով, և նպատակաուղղված է թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ ՕԵԿ ծառայություն մատուցող մարմնի պարտավորության կատարմանը.

2) տարածվում է ծառայությունը մատուցող մարմնի վարչական կառավարման տակ գտնվող ՕԵԿ և հարակից բոլոր ծառայությունների վրա.

3) ներառում է ծառայություն մատուցող մարմնի կողմից սահմանվող թռիչքային անվտանգության քաղաքականության հիմնադրույթները, որոնցով սահմանվում են թռիչքների անվտանգության կառավարման հիմնարար մոտեցումները:

31. Թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ընդհանուր բնույթի խնդիրներն են.

1) ՕԵԿ գործընթացում թռիչքների անվտանգության բավարար մակարդակի գերակայության ապահովումը` գործունեության այլ բաղկացուցիչների նկատմամբ.

2) ՕԵԿ ծառայությունների մատուցման գործընթացում թռիչքային անվտանգությանն առնչվող գործառույթներում ընդգրկված անձանց անհատական պարտավորությունների սահմանման ապահովումը` իրենց գործառույթների շրջանակներում, ինչպես նաև ղեկավարների պարտավորությունների սահմանման ապահովումը` իրենց ենթակա կառույցում անվտանգության մակարդակի ապահովման համար:

32. Թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության կազմակերպման նպատակով ՕԵԿ ծառայություն մատուցող մարմինը.

1) սահմանում է թռիչքների անվտանգության կառավարման գործառույթները` լուծելով թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ծավալմանն ու իրականացմանն առնչվող կազմակերպա-կառուցվածքային հարցերը.

2) ապահովում է թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության համար պատասխանատվություն կրողի անկախությունը մնացած կառույցներից և նրա ուղղակի ենթակայությունը կառուցվածքի վերադաս մակարդակին.

3) միայն մեկ օդանավակայանում օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպությունների (փոքր կազմակերպությունների) համար նախատեսում է թռիչքների անվտանգության երաշխավորմանն ուղղված լրացուցիչ անկախ միջոցառումներ, եթե որոշակի պարտավորությունների համատեղման հետևանքով բավարար անկախություն կարող է չապահովվել.

4) ապահովում է կազմակերպության ղեկավար անձանց որոշիչ դերը թռիչքների անվտանգության կառավարման հարցերում:

33. Թռիչքային անվտանգության կառավարման միջոցառումների արդյունավետությունն ապահովելու նպատակով, թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում, ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմինը.

1) ապահովում է իրենց հանձնարարված աշխատանքների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան ուսուցում ստացած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ատեստավորման վկայական ունեցող անձնակազմի առկայությունը.

2) ապահովում է բոլոր շահագործվող համակարգերում անվտանգության քանակական ցուցանիշների սահմանումն ու պահպանումն այն դեպքերում, երբ դա գործնականորեն հնարավոր է իրականացնել (չներառելով մարդկային գործոնը և այն դեպքերը, երբ կիրառելի է միայն համակարգի անվտանգության մակարդակի որակական (ոչ քանական) վերլուծություն).

3) իրականացնում է ռիսկերի գնահատմանը և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ.

ա. ապահովվում է այդ միջոցառումների իրականացումն այնպես, որ այդ գործընթացում հաշվի առնվեն ՕԵԿ գործունեության բոլոր ասպեկտները (գործոնները).

բ. սույն Կարգի` համաձայն ապահովվում է ՕԵԿ համակարգում իրականացվող փոփոխությունների գնահատումը` ըստ թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության աստիճանի, ինչպես նաև իրականացվում է ՕԵԿ գործառույթների դասակարգումը` ըստ թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության ծանրության աստիճանի.

գ. ձեռնարկվում են ռիսկերը նվազեցնելուն ուղղված միջոցառումներ, եթե իրականացվող փոփոխության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրա անհրաժեշտությունը կա` հաշվի առնելով թռիչքների անվտանգության վրա փոփոխության ներազդեցության աստիճանը.

4) ապահովում է թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի առկայությունը և դրանց փոխադարձ կապը սույն Կարգի 30-րդ կետի դրույթներով սահմանված թռիչքային անվտանգության պահանջների հետ.

5) վերահսկում է արտաքին մատակարարների կողմից իրեն մատուցվող ծառայությունների ապահովության բավարար հիմնավորվածությունը` հաշվի առնելով ՕԵԿ ծառայություններ մատուցելիս թռիչքների անվտանգության վրա դրանց ներազդեցության կարևորության աստիճանը.

6) ապահովում և անմիջապես ձեռնարկում է քննարկումներ ու թերությունների վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ՕԵԿ համակարգի օպերացիոն գործունեության կամ տեխնիկական ապահովման հետ կապված այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք կարող են էական հետևանքներ ունենալ թռիչքների անվտանգության ապահովման վրա` սույն Կարգի 46-ից 50-րդ կետերի համաձայն:

34. ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմինը թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության շրջանակներում իրականացնում է թռիչքների անվտանգության ապահովումը հավաստելուն նպատակաուղղված միջոցառումներ.

1) ապահովում է թռիչքների անվտանգության կանոնավոր ուսումնասիրությունների անցկացումը` անհրաժեշտության դեպքում անվտանգության բարելավմանն ուղղված առաջարկներ պատրաստելու, համապատասխան ղեկավարներին տվյալ բնագավառում իրականացվող գործունեության ապահովությունը հավաստելու և նրանց վերաբերող մասով թռիչքային անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակներով.

2) թռիչքների անվտանգության մակարդակի վերահսկողության նպատակով ապահովում է համապատասխան մեթոդների կիրառումը, որոնք թույլ կտան հայտնաբերել շահագործվող համակարգերում և ընթացակարգերում փոփոխությունները, որոնք առաջացնում են ապահովության կիրառվող ստանդարտների պահպանման անհնարինություն և կապահովեն նման դեպքերում ուղղիչ գործողությունների իրականացումը.

3) թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության ընթացքում վարում է ապահովության վերաբերյալ համապատասխան գրառումներ` որպես դա հավաստող հիմք.

ա. բոլոր նրանց համար, ովքեր փոխհամագործակցում են ծառայություններ մատուցող մարմնի հետ, կամ պատասխանատու են մատուցվող ծառայությունների համար, կամ որոնց վրա դրանք ներազդեցություն ունեն.

բ. քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազոր մարմնի համար.

4) ապահովում է թռիչքների անվտանգության տեսակետից կարևորություն ներկայացնող նոր կամ փոփոխված համակարգերի առնչությամբ ռիսկերի գնահատմանը և դրանց նվազեցմանն ուղղված գործունեության արդյունքների և կատարված եզրակացությունների առանձին փաստաթղթավորումը և այդ փաստաթղթերի վարումը:

35. Թռիչքների անվտանգության ապահովման հարցերում առաջընթաց ապահովելու նպատակով ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմինը.

1) ապահովում է տեղի ունեցած ավիացիոն պատահարների քննությունների և անվտանգությանն առնչվող այլ գործունեության արդյունքում ստացված գիտելիքների ու կատարված եզրակացությունների լայնորեն տարածումը կազմակերպության ինչպես վարչական, այնպես էլ ՕԵԿ գործընթացում ուղղակիորեն ներգրավված ստորաբաժանումների մակարդակներում.

2) ապահովում է հայտնաբերված վտանգների վերացման ուղղությամբ առաջարկների ներկայացման գործընթացում ամբողջ անձնակազմի ներգրավում.

3) ապահովում է անվտանգության բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացում, եթե դրանք` սույն Կարգի համաձայն անցկացվող քննությունների, ուսումնասիրությունների կամ գնահատումների արդյունքում կհամարվեն անհրաժեշտ:

 

X. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Թռիչքների անվտանգության մակարդակի վերահսկողության և անբարենպաստ միտումների հայտնաբերման նպատակով իրականացվող գործառույթները ներառում են թռիչքների անվտանգությանը վերաբերող տվյալների հավաքումը, դրանց գնահատումը, ավիացիոն պատահարների և թռիչքների անվտանգությանն առնչվող այլ իրադարձությունների վերաբերյալ հաշվետվությունների ուսումնասիրությունը:

Այդ գործառույթներն իրենց բնույթով բաժանվում են`

1) կանխարգելիչ (պրոակտիվ).

2) ռեակտիվ, որոնք իրականացվում են իրադարձությունը տեղի ունենալուց հետո:

37. Իրականացվող կանխարգելիչ գործառույթները նպատակաուղղված են հաստատելու, որ անվտանգության վկայությունները կապված ՕԵԿ ծառայությունների ու համակարգերի հուսալիության, ամբողջականության և պատրաստականության հետ (այն դեպքերում, երբ դրանք սահմանված են) շարունակում են մնալ բավարարաստիճանի:

ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմինն ապահովում է համապատասխան տվյալների հավաքման, վերլուծության և տարածման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների գրանցումը և այդ գործունեությունն իրականացնելու համար համապատասխան իրավունքների, պարտականությունների ու մեխանիզմների սահմանումը:

38. Սույն Կարգի 39-ից 45-րդ կետերը վերաբերում են ռեակտիվ գործառույթների խմբին, որոնք իրականացվում են ՕԵԿ գործունեությանն առնչվող իրադարձություններ առաջանալիս: ՕԵԿ գործունեությանն առնչվող իրադարձություններրի զեկուցման և քննության (գնահատման) վերաբերյալ ներկայացված ընթացակարգը նպատակաուղղված է.

1) բացահայտելու տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց նպաստող հանգամանքները.

2) որոշելու համապատասխան ուղղիչ գործողությունները.

3) բացահայտելու ՕԵԿ համակարգի այն մասերը, որոնց փոփոխությունը կարող է բարձրացնել թռիչքների անվտանգության մակարդակը:

39. սույն Կարգի 36-ից 45-րդ կետերի դրույթները տարածվում են ՕԵԿ առնչվող բոլոր իրադարձությունների վրա` բացառությամբ ռազմական օդանավերի, որոնց թռիչքներն իրականացվել են համապատասխան ռազմական մարմինների կառավարմամբ:

40. ՕԵԿ առնչվող այն իրադարձությունները, որոնք իրական կամ պոտենցիալ սպառնալիք են պարունակում օդանավերի թռիչքների անվտանգության համար, ինչպես նաև ՕԵԿ համակարգին բնորոշ ներքին իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ մատուցվող ՕԵԿ ծառայության անվտանգության վրա, սույն Կարգի համաձայն զեկուցվում, քննվում և (կամ) գնահատվում են (ուսումնասիրվում են):

Սույն կետում նշված ՕԵԿ առնչվող իրադարձությունների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր զեկուցման և քննության (գնահատման) ներկայացված է սույն Կարգի Ենթահավելված 4-ում:

41. ՕԵԿ ծառայություն մատուցող մարմնի կարգավարն (թռիչքների ղեկավարը, ծառայության ղեկավարությունը) ավիացիոն պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալու դեպքում անմիջապես սույն Կարգի Ենթահավելված 5-ի սխեմայի համաձայն, համապատասխան կապի միջոցներով տալիս է դրա մասին սկզբնական տեղեկատվություն, որից հետո այդ մասին կազմում է զեկույց` սույն Կարգի Ենթահավելված 1-ի թիվ 1 ձևի համաձայն:

ՕԵԿ ծառայություններում շահագործվող տեխնիկական համակարգերի խափանումները (ՕԵԿ համակարգի ներքին իրադարձությունները), որոնք կարող են ազդեցություն ունենալ մատուցվող ծառայության անվտանգության վրա, զեկուցվում են ինժեներական անձնակազմի կողմից` սույն Կարգի Ենթահավելված 1-ի թիվ 2 ձևի համաձայն:

Սույն կետում ներկայացված իրադարձությունները` համաձայն սխեմայի զեկուցելուց բացի, ՕԵԿ ծառայություն մատուցող կազմակերպությունը իր կողմից սահմանված սխեմայով դրանք գրանցում կամ ներքին զեկույց է կազմում:

42. ՕԵԿ առնչվող իրադարձությունների քննությունն (գնահատումը) իր մեջ ներառում է.

1) իրադարձության հետևանքների ծանրության աստիճանի բացահայտումն ու առկա ռիսկի գնահատումը.

2) ստացված արդյունքների փաստաթղթավորումը:

Իրադարձությունների հետևանքների ծանրության աստիճանի դասակարգման սկզբունքներն ու համապատասխան օրինակելի ձևերը ներկայացված են սույն Կարգի Ենթահավելված 2-ում:

43. Ավիացիոն պատահարները, լուրջ միջադեպերը և նշանակալի միջադեպերը ենթակա են քննության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Բոլոր իրադարձությունները, որոնց վերաբերյալ զեկույց է ներկայացվել, ենթարկվում են մանրամասն ներքին քննության (գնահատման)` ՕԵԿ ծառայություն մատուցող կազմակերպության կողմից:

ՕԵԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունում ապահովվում է իրադարձությունների զեկուցումը, գրանցումը, գնահատումը և համապատասխան տեղեկատվության տարածումը:

44. ՕԵԿ առնչվող իրադարձությունների քննությունն ու սույն Կարգի 43-րդ կետում նշված ներքին քննություններն (գնահատումը) անց են կացվում ՕԵԿ ծառայությունները մատուցող մարմնի մասնագետների մասնակցությամբ, հաշվի անռլեով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կողմից ավիացիոն պատահարների և միջադեպերի մասնագիտական քննության անցկացման պահանջները: Քննությունն անցկացնող մասնագետներն այդ հարցերով մասնագիտական պատրաստում են անցնում միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից անցկացվող ուսումնական դասընթացներում, կամ այլ երկրներում անցկացվող դասընթացներում, եթե դրանք բավարարում են միջազգային ավիացիոն կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

ՕԵԿ ծառայություն մատուցող կազմակերպությունում, անցկացված քննությունների հաշվետվությունների ու դրանցում պարունակվող առաջարկների ուսումնասիրության հիման վրա, պլանավորվում ու իրականացվում են բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումներ:

45. Վիճակագրական տվյալների հավաքման նպատակով անցկացված քննությունների (գնահատման) արդյունքները կենտրոնացվում են օդային երթևեկության շրջանային կարգավարական սպասարկում իրականացնող կազմակերպությունում:

ՕԵԿ կազմակերպությունն իր մոտ անցկացված քննությունների (գնահատումների) հիման վրա ներկայացնում է կիսամյակային հաշվետվություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն` համաձայն «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի:

 

XI. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Թռիչքների անվտանգության ուսումնասիրությունը թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ գործունեություն է, որը նպատակ ունի նախապես հայտնաբերել գործող համակարգում առկա հնարավոր խնդիրները` մինչև թռիչքների անվտանգության վրա դրանց անդրադառնալը: սույն Կարգի 46-ից 50-րդ կետերի համաձայն կատարվող ուսումնասիրություններն ապահովում են տեղեկատվություն` ընթացիկ գործունեության ապահովության և այն բնագավառների վերաբերյալ, որտեղ կարող է պահանջվել իրականացնել որոշակի ուղղիչ գործողություններ:

47. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից ՕԵԿ ծառայություններ մատուցող կազմակերպություններում ուսումնասիրություններն անց են կացվում «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:

48. Սույն Կարգի 46-ից 50-րդ կետերի համաձայն կատարվող ուսումնասիրությունների արդյունքում ձեռք է բերվում տեղեկատվություն ընթացիկ գործունեության ապահովության և թերությունները վերացնող որոշ գործողություններ պահանջող բնագավառների վերաբերյալ:

49. Որպես թռիչքային անվտանգության կառավարման համակարգի գործունեության մաս, ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմնի կողմից ևս ուսումնասիրություններն անց են կացվում` համոզվելու, որ.

1) ռիսկերը և ավիացիոն պատահարներ (միջադեպեր) տեղի ունենալու կամ դրանց նպաստող հանգամանքները բացահայտված են.

2) թռիչքային անվտանգության կառավարման համակարգն ապահովված է համապատասխան պատրաստվածություն ունեցող անձնակազմով.

3) իրականացվում են համապատասխան միջոցառումներ` կանխատեսելի վթարային իրավիճակների կառավարման ուղղությամբ.

4) մատուցվող ծառայության անվտանգության ապահովման համար առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքը բավարար է.

5) անվտանգության մակարդակի վերահսկողության և անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:

50. Ուսումնասիրությունների անցկացման նպատակով` կազմակերպությունում սահմանվում են դրանց պլանավորման, իրականացման, արդյունքների վերլուծության ու բացահայտված թերությունների վերացման ընթացակարգեր:

 

XII. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

51. Սույն Կարգում նշված ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման նպատակով անց է կացվում համակարգի անվտանգության գնահատում:

52. Սույն Կարգի իմաստով` ռիսկի մեծությունը որոշվում է կախված երկու բնութագրերից` տվյալ վտանգավոր իրադարձությունը տեղի ունենալիս դրա հետևանքների ծանրությունից և իրադարձությունը տեղի ունենալու հավանականությունից (հաճախականությունից): Որքան մեծ է իրադարձության հետևանքների ծանրության աստիճանը և դրա տեղի ունենալու հավանականությունը, այնքան մեծ է ռիսկը: Համապատասխանաբար, ռիսկի աստիճանը կարող է նվազեցվել հետևանքների ծանրության աստիճանը և (կամ) ռիսկի առաջացման հավանականությունը փոքրացնելով:

53. Համակարգի անվտանգության գնահատման և ռիսկերի նվազեցման միջոցառումները ներառում են հետևյալ քայլերը.

1) տվյալ համակարգի ամբողջական նկարագրության կազմումը.

2) հնարավոր վտանգների բացահայտումը.

3) տվյալ վտանգի հետևանքների ծանրության գնահատումը.

4) տվյալ վտանգավոր իրադարձության տեղի ունենալու հավանականության գնահատումը.

5) առկա ռիսկի ուսումնասիրությունը և դրա նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակումը` տվյալ վտանգավոր իրադարձության հետևանքների ծանրությունը կամ դրա առաջացման հավանականությունը նվազեցնելով.

6) իրականացված միջոցառումների փաստաթղթավորումը:

54. ՕԵԿ համակարգում իրականացվող փոփոխությունների արդյունքում առաջացող հնարավոր վտանգների հետևանքների ծանրության աստիճանի գնահատման աղյուսակը և դրանց օրինակելի ձևերը ներկայացված են սույն Կարգի Ենթահավելված 3-ում:

55. Վտանգների բացահայտման, ռիսկերի գնահատման և դրանց նվազեցման գործընթացում ստուգվում է սահմանված անվտանգության նպատակների և անվտանգության պահանջների ապահովվածությունը.

1) մինչ շահագործման մեջ փոփոխության ներդնելը.

2) շահագործման մեջ ներդրման` բոլոր անցումային փուլերում.

3) շահագործման ողջ ժամանակահատվածում.

4) ցանկացած այլ անցումային փուլերում՝ մինչ շահագործումից հանելը:

56. Անվտանգության գնահատման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումները փաստաթղթավորվում են, որոնցով հավաստվում է, որ.

1) ապահովված է թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակ, այսինքն ուսումնասիրվող համակարգը, ինչպես նաև ՕԵԿ համակարգն ամբողջովին, բավարարում են թռիչքների անվտանգությանը ներկայացվող սահմանված պահանջներին.

2) սահմանված են համակարգի գործունեության նկատմամբ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, որով` համակարգի գործունեության ընթացքում, ապահովվում է նրա մշտական անվտանգությունը:

57. ՕԵԿ համակարգի գործունեության ընթացքում, ըստ իրադարձությունների ծանրության աստիճանի, թույլատրելի ռիսկերի քանակական ցուցանիշների սահմանումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության կամ ՕԵԿ ծառայություններ մատուցող մարմնի կողմից` հաշվի առնելով ԻԿԱօ-ի սահմանած միջազգային պահանջները:

 

 

 

Ենթահավելված 1

Օդային երթևեկության սպասարկման կարգի

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Զ Ե Կ ՈՒ Յ Ց

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

 

Ձև 1

 

1. Իրադարձության տեսակը

Պատահար

Վտանգավոր

մոտեցում

Միջադեպ

Կասկածելի

խախտում

Օդային տարածք

2. Վայրը

3. Բարձրությունը

4. Ամսաթիվ

5. Ժամը (UTC)

6. Ցերեկ/Գիշեր

7. Շահագործողը

8. Ազդականչ

9. Տիպը

10. Որտեղից

11.Ուր

12.ԷսԷսԱռ

(SSR) Կոդը

13. Կոդի

արտապատ-

կերումը

այո/ոչ

14. Թռիչքի կանոնը

   

  

 

 

 

 

 

 

   

   

 

 

 

 

 

 

  

  

 

 

 

 

 

 

15. Ռադիոկապի

հաճախությունը

16. Ռադարային

սարքավորում

17. Չաշխատող

սարքավորումներ

18.ՔյուԷնԷյջ (QNH)

19. Վազքուղին

20. Օդային տարածքի դասը

21. Օդային

տարածքի տիպը

22. Մատուցվող ՕԵՍ

ծառայությունը

23. ՍԻԴ

(SID)/ ՍՏԱՌ

(STAR)/ Երթուղի

24. Տարանջատման

կորուստ

(Այո/ոչ)

25. Տարանջատման

մինիմումները

26.Նախազգուշացում

ԹիՍիԷյ Էս (TCAS)/

ԷսԹիՍիԷյ (STCA)

27. ՕԵՍ տեղեկություն

տրամադրվել է

(այո/ոչ)

28. ՕԵՍ կողմից

խուսափման

հրահանգ տրվել է

(այո/ոչ)

29. Իրադարձության անվանումը

30. Իրադարձության նկարագրությունը

Ըստ անհրաժեշտության շարունակվում է առանձին թերթի վրա

31. Անուն

32. Պաշտոնը

33. ՕԵԿ մարմինը/կետը

34. Հերթափոխի

սկիզբը

35. Գրանցված տվյալներ

36. Ինժեներական զեկույց

(կա/չկա)

37. Ստորագրություն/

Ամսաթիվ

38. Հեռախոս

Ռադարային

(այո/ոչ)

Կապի

(այո/ոչ)

 

 

Ձև 1 (դարձերես)

      

1. Իրադարձության տեսակը` ըստ զեկույցը կազմողի

2. Իրադարձության վայրը` ըստ ռադարային տեղեկատվության և (կամ) օդանավի անձնակազմի զեկույց

3. Ինչ բարձրության վրա է տեղի ունեցել իրադարձությունը

4. Իրադարձության ամսաթիվը - օրը, ամիսը, տարեթիվը

5. Իրադարձության ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

6. օրվա մասն իրադարձության պահին

7. Իրադարձության մեջ ներգրավված ինքնաթիռի շահագործողը

8. Ինքնաթիռի ազդականչը

9. Ինքնաթիռի տիպը

10. Մեկնման օդանավակայանը

11. Ժամանման օդանավակայանը

12. ԷսԷսԱռ (SSR) կոդը

13. Կոդի արտապատկերման առկայությունը

14. Թռիչքի կանոնը

15. Ռադիոկապի հաճախությունը

16. Ռադարային սարքավորման առկայությունը

17. Իրադարձության ժամանակ չաշխատող կամ անսարք սարքավորումների առկայությունը

18. ՔյուԷնԷյջ-ի (QNH) արժեքը

19. Վազքուղու համարը (անհրաժեշտության դեպքում)

20. Oդային տարածքի դասը - սի (C) և Ջի (G)

21. Oդային տարածքի տիպը –Սի ԹիԱռ (CTR), ՍիԹիԷյ (CTA), ԹիԷմԷյ (TMA), ԷյԴաբլյուՈւայ (AWY), ՅուԱյԱռ (UIR), Էֆ Այ Առ (FIR)

22. Իրադարձության ժամանակ մատուցված ՕԵՍ ծառայությունը

23. ՍԻԴ (SID), ՍՏԱՌ (STAR), Երթուղի - անունը կամ համարը

24. Տարանջատման կորուստ - այս դաշտը լրացվում է, եթե չեն ապահովվել օԵԿ Ձեռնարկում և (կամ) այլ ընթացակարգերով սահմանված տարանջատման համապատասխան նորմերը

25. Տարանջատման մինիմումները - պետք է հնարավորության դեպքում պարունակի զեկուցողի հաշվարկը փաստացի ձեռք բերված տարանջատման վերաբերյալ և լրացվում է մոտեցման դեպքերում

26. ԹիՍիԷյԷս (TCAS)-ի ԷռԷյ (RA)/ ԷսԹիՍԻԷյ (STCA) նախազգուշացումների առկայությունն իրադարձության ժամանակ

27. Տրամադրվել է արդյոք օԵս մարմնի կողմից օդային երթևեկության ինֆորմացիա

28. ՕԵՍ մարմնի կողմից տրվել է արդյոք խուսափման հրահանգ

29. Իրադարձության տեսակի կարճ նկարագրումը

30. Իրադարձության համառոտ և կոնկրետ նկարագրությունը

31. Զեկույցը լրացնողի անուն,ազգանունը

32. Զեկույցը լրացնողի պաշտոնը

33. ՕԵԿ մարմինը կամ կետը, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը

34. Հերթափոխի սկզբի ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

35. Ռադարային ինֆորմացիայի և ռադիոկապի գրանցված տվյալների առկայություն

36. Ներկայացված է արդյոք այլ ինժեներական զեկույց այս իրադարձության կապակցությամբ

37. Զեկույցը լրացնողի ստորագրությունը և զեկույցը լրացնելու ամսաթիվը

38. Զեկույցը լրացնողի աշխատանքային հեռախոսի համարը:

 

 

Զ Ե Կ ՈՒ ՅՑ

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

 

Ձև 2

 

 

1. Իրադարձության տեսակը

Պատահար

Միջադեպ

Ընթացակարգային

Խափանում

Վտանգավոր իրավիճակ

2. Իրադարձության

վայրը

3.Ամսաթիվ

4. Ժամ (ՍTC)

5.Տևողություն

6. Համակարգը

Կապ (Ռադարային)

Նավիգացիոն /այլ

7. Օգտագործող

ՕԵՍ ծառայությունը

8. Սարքավորման

տիպը/արտադրողը

9. Հաճախությունը

10. Ազդականչը

11. Սարքավորման վայրը

12. Սարքավորման կարգավիճակը.

Պլանային (չնախատեսված անջատում),

 աշխատունակ է (դեգրադացված է),

անաշխատունակ է / փոխարինվում է ուրիշով և այլն

13. Նախկին

խափանումները/

իրադարձությունները

14. Իրադարձության նկարագրությունը

 

Ըստ անհրաժեշտության շարունակվում է առանձին թերթի վրա

15. Գրանցված/ի պահ

տրված տվյալներ (կան/չկան)

16. Անունը

17. Պաշտոնը

18.Ծառայությունը

19. Կարգավարական

զեկույց (կա/չկա)

20. Հերթափոխի

սկիզբը

21. Ստորագրություն/ Ամսաթիվ

22. Հեռախոս

 

 

Ձև 2 (դարձերես) 

 

1. Իրադարձության տեսակը` ըստ զեկույցը կազմողի

2. Վայրը, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը

3. Իրադարձության ամսաթիվը - օրը, ամիսը, տարեթիվը

4. Իրադարձության ժամը - նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

5. Սարքավորման խափանման տևողությունը մինչև լիակատար վերականգնվելը

6. Տեխնիկական համակարգի տեսակը

7. Լրացվում է համապատասխան ՕԵՍ ծառայությունը, ում կողմից օգտագործվել է տվյալ սարքավորումը

8. Սարքավորման տիպը և արտադրողը

9. Ռադիոսարքավորման հաճախությունը

10. Սարքավորման ազդականչը

11. Սարքավորման տեղակայման վայրը

12. Սարքավորման աշխատանքային կարգավիճակը

13. Տվյալ սարքավորման նախկին խափանումները/իրադարձությունները

14. Իրադարձության համառոտ և կոնկրետ նկարագրությունը

15. Գրանցված /ի պահ տրված տվյալներ կան/չկան

16. Զեկույցը լրացնողի անուն, ազգանունը

17. Զեկույցը լրացնողի պաշտոնը

18. Զեկույցը լրացնողի ծառայությունը

19. Ներկայացված է արդյոք այլ կարգավարական զեկույց այս իրադարձության կապակցությամբ

20. Հերթափոխի սկզբի ժամը-նշվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը

21. Զեկույցը լրացնողի ստորագրությունը և զեկույցը լրացնելու ամսաթիվը

22. Զեկույցը լրացնողի աշխատանքային հեռախոսի համարը:

 

 

 

Ենթահավելված 2

Օդային երթևեկության սպասարկման կարգի

 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Սույն ենթահավելվածում ներկայացված իրադարձությունների դասակարգումն ու բացատրությունները տրված են հաշվի առնելով ՕԵԿ գործընթացների հետ դրանց փոխազդեցությունը, հիմնականում չանդրադառնալով օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման այլ գործոններին: Տրված դասակարգումը նպատակաուղղված է թռիչքների անվտանգության մակարդակի վրա ՕԵԿ գործընթացների ազդեցության գնահատմանը և բացասական ներազդեցության հնարավորին նվազեցմանը: Թռիչքների անվտանգությանն առնչվող քննությունների անցկացման ու դասակարգման համալիր սկզբունքները կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

I. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ

ԸՍՏ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՎՐԱ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ

 

1. Ավիացիոն պատահարի ծանրության աստիճանն արտահայտվում է համաձայն.

1) օդանավին պատճառված վնասվածքի աստիճանի (ԻԿԱՕ-ի կողմից Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 13-ի (այսուհետ` Հավելված 13) համաձայն` ավիացիոն իրադարձությունների հետ կապված սահմանվում են օդանավին պատճառված վնասվածքի չորս մակարդակներ. կառուցվածքի ավերում, զգալի վնասվածքներ, ոչ նշանակալի վնասվածքներ, վնասվածքներ չկան),

2) պատճառված մարմնական վնասվածքների տեսակների և քանակության (Հավելված 13-ի համաձայն` ավիացիոն իրադարձությունների հետ կապված սահմանվում են մարմնական վնասվածքների երեք մակարդակներ. մահացու, լուրջ և աննշան/կամ վնասվածքների բացակայություն):

2. Միջադեպերի ծանրության աստիճանի դասակարգումը սահմանվում է համաձայն ստորև բերված աղյուսակի.

 

Ծանրության Աստիճանը

A (Էյ)

Լուրջ միջադեպ

B (Բի)

Էական միջադեպ

C (Սի)

Նշանակալի միջադեպ

D (Դի)

Աստիճանը չի որոշված

E (Ի)

Անվտանգության սպառնալիք չկա

 

3. Սույն ենթահավելվածում ներկայացված իրադարձությունների ծանրության աստիճանների նկարագրերը սահմանվում են ստորև բերված աղյուսակում.

 

Ծանրության

աստիճանը

Նկարագիրը

Ավիացիոն

պատահար

Օդանավի օգտագործման հետ կապված իրադարձություն, որը տեղի է ունենում այն

պահից սկսած, երբ որևէ անձ թռիչք կատարելու նպատակով բարձրանում է օդանավ,

մինչև այն պահը, երբ օդանավում գտնվող բոլոր անձինք լքում են օդանավը և որի

ընթացքում.

- որևէ անձ ստանում է մահացու ելքով մարմնական վնասվածք կամ լուրջ մարմնական վնասվածք.

- օդանավը ստանում է վնասվածքներ կամ տեղի է ունենում նրա կառուցվածքի ավերում.

- օդանավը կորչում է անհետ կամ հայտնվում է այնպիսի տեղում, ուր դրան մոտենալը

բացարձակապես անհնար է: Հասկացության ամբողջական սահմանումը տրված է

ԻԿԱՕ-ի Հավելված 13-ում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգում:

Լուրջ միջադեպ

Միջադեպ, որի հանգամանքները ցույց են տալիս, որ առկա էր պատահար տեղի

ունենալու մեծ վտանգ:

Պատահարի և լուրջ միջադեպի միջև տարբերությունը կախված է հետևանքներից:

Հասկացության ամբողջական սահմանումը տրված է ԻԿԱՕ-ի Հավելված 13-ում և

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած

կարգում:

Էական իջադեպ

Օդանավի օգտագործման հետ կապված միջադեպ, որի ընթացքում օդանավի թռիչքի

անվտանգությունը կարող էր չապահովվե՝ հանգեցնելով օդանավերի վտանգավոր

մոտեցմանը միմյանց, կամ օդանավի վտանգավոր մոտեցմանը գետնին կամ

խոչընդոտին (այսինքն իրադարձությունները, երբ անվտանգության թույլատրելի

սահմանները չեն պահպանվել, որը սակայն չի հանդիսացել ՕԵՍ մարմնի կողմից

տրված հրահանգի արդյունք):

Նշանակալի

միջադեպ

Միջադեպ, որի հանգամանքները ցույց են տալիս, որ այն կարող էր հանգեցնել

պատահարի, կամ լուրջ միջադեպի, կամ էական միջադեպի, եթե առկա ռիսկը չկա

ռավարվեր (չպահպանվեր) անվտանգության թույլատրելի սահմանների շրջա

նակներում, կամ եթե շրջակայքում լիներ այլ օդանավ:

Աստիճանը չի

որոշված

Առկա ռիսկի որոշման համար տեղեկատվությունը բավարար չի եղել կամ հակա

սական կամ ոչ համոզիչ տեղեկատվությունը թույլ չի տվել որոշել այն:

Անվտանգության

սպառնալիք չկա

Միջադեպ, որը թռիչքի անվտանգության առումով նշանակություն չի ունեցել:

 

4. Սույն աղյուսակում ներկայացվում են իրադարձությունների օրինակելի ձևեր` ըստ դրանց ծանրության աստիճանի.

 

Ծանրության

աստիճանը

Իրադարձության օրինակներ

Ավիացիոն պատահար

- Օդանավի բախումն օդում ուրիշ օդանավի կամ այլ օբյեկտների հետ.

- Օդանավի բախումը գետնի հետ, ներառյալ սարքին օդանավի բախումը տեղանքի հետ, կամ գետնի վրա օդանավի բախումն ուրիշ օդանավի կամ այլ օբյեկտների հետ:

Լուրջ միջադեպ

- Օդանավերի մոտեցումը միմյանց՝ բախման ռիսկով, ԻԿԱՕ-ի Փաստ. 4444-ի համաձայն. իրավիճակների դաս, երբ օդանավերի միմյանց մոտեցման արդյունքում ծագել է դրանց բախման լուրջ վտանգ.

- Օդանավի կրիտիկական վտանգավոր մոտեցումն այլ օդանավի կամ խոչընդոտի.

- Տարանջատման խախտման դեպքերը (տարանջատման մեծությունը փոքր է տարանջատման սահմանված մինիմումի կեսից), որոնք ամբողջովին ՕԵԿ մարմնի վերահսկողության ներքո չեն գտնվում.

- ԻԿԱՕ-ի Հավելված 13-ի Սի (C) լրացման մեջ բերված լուրջ միջադեպերը.

ա. վտանգավոր մոտեցումների դեպքերը, երբ բախումը կամ վտանգավոր իրավիճակը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել դրանցից խուսափելու մանյովր կամ նպատակահարմար է խուսափման մանյովր իրականացնել,

բ. իրավիճակ, երբ մի կերպ հնարավոր է եղել խուսափել տեղանքի հետ սարքին օդանավի բախվելուց.

գ. փակ կամ զբաղված վազքուղուց օդանավի ընդհատված վերասլացքը /փակ կամ զբաղված վազքուղուց օդանավի վերասլացքը՝ արգելքներից մինիմալ հեռավորությամբ / փակ կամ զբաղված վազքուղու վրա վայրէջքը կամ վայրէջքի փորձը / վերասլացքի կամ վայրէջքի հետ կապված միջադեպերը, այնպիսիք ինչպես մինչև վազքուղուն հասնելը վայրէջքը կամ վազքուղու սահմաններից դուրս գլորվելը:

Էական միջադեպ

- Օդանավերի մոտեցումը միմյանց՝ երբ թռիչքի անվտանգությունը երաշխավորված չէ, ԻԿԱՕ-ի Փաստ. 4444-ի համաձայն. իրավիճակների դասը, երբ օդանավերի միմյանց մոտեցման արդյունքում կարող էր սպառնալիք առաջանալ նրանց անվտանգության համար.

- Տարանջատման խախտման դեպքերը (տարանջատման մեծությունը մեծ է տարանջատման սահմանված մինիմումի կեսից), որոնք ամբողջովին ՕԵԿ մարմնի վերահսկողության ներքո չեն գտնվում.

- Թռիչքի անվտանգության համապատասխան չափանիշների խախտման դեպքերը (ապահովվել է անվտնագության սահմանված համապատասխան չափանիշի կեսից ավելին), որոնք ամբողջովին ՕԵԿ մարմնի վերահսկողության ներքո չեն գտնվում,

- Անձնակազմի ձեռնարկած խուսանավման մանյովրը և (կամ) ՕԵԿ մարմնի տված հրահանգը թույլ է տվել փոքրացնել ռիսկը, սակայն այն չի վերացել, քանի որ թռիչքի անվտանգության համապատասխան չափանիշները դեռևս պահպանված չեն:

Նշանակալի միջադեպ

- Օդանավերի մոտեցումը միմյանց՝ առանց բախման ռիսկի, ԻԿԱՕ-ի Փաստ. 4444-ի համաձայն. իրավիճակների դաս, երբ օդանավերի միմյանց մոտեցման արդյունքում նրանց բախման վտանգը բացակայում է.

- Երկու օդանավերի միջև վիզուալ կոնտակտ հաստատելուց հետո խուսանավման մանյովր իրականացնելու անհրաժեշտություն չի եղել կամ այն չի իրականացվել, միաժամանակ անվտանգության չափանիշները պահպանվել են.

- Օդանավի շեղումը կարգավարական թույլտվությունից (ինչպես օրինակ թռիչքային մակարդակը, երթուղին, ուղղությունը, վազքուղին), չթույլատրված մուտքն օդային տարածք, չթույլատրված մուտքը վազքուղի, երբ շրջակայքում այլ երթևեկություն չկա (այսինքն՝ երբ խուսանավման (մանյովրի) անհրաժեշտություն չկա):

Աստիճանը չի որոշված

- Օդանավերի մոտեցումը միմյանց՝ երբ ռիսկը որոշված չէ, ԻԿԱՕ-ի Փաստ. 4444-ի համաձայն. իրավիճակների դաս, երբ առկա ռիսկի որոշման համար տեղեկատվությունը բավարար չի եղել կամ հակասական կամ ոչ համոզիչ տեղեկատվությունը թույլ չի տվել որոշել այն:

Անվտանգության

սպառնալիք չկա

- Իրադարձությունները, որոնք թռիչքի անվտանգության առումով նշանակություն չեն ունեցել:

 

5. Աղյուսակում ներկայացված միջադեպերից յուրաքանչյուրի ուսումնասիրության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, ինչպես նաև թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումները, բացի ծանրության աստիճանից, պայմանավորվում են նաև հաշվի առնելով տվյալ միջադեպի հաճախականությունը, որով որոշվում է այդ միջադեպով առաջացող ռիսկի աստիճանը:

 

II. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆԵՐՔԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԸՍՏ ԱՆՎՏԱՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱՆՑ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն բաժնում տրված է անվտանգ ՕԵԿ ծառայություն (այսուհետ` Ծառայություն) մատուցելու հնարավորության վրա ներազդեցություն ունեցող` ՕԵԿ համակարգի ներքին իրադարձությունների դասակարգումը: 2-րդ կետում ներկայացված իրադարձություններից յուրաքանչյուրի ուսումնասիրության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, ինչպես նաև ապահովության հարցերում առկա միտումները, բացի ծանրության աստիճանից, պայմանավորվում են նաև հաշվի առնելով տվյալ իրադարձության հաճախականությունը, որով որոշվում է այդ իրադարձությամբ պայմանավորված ռիսկի աստիճանը:

2. Ներքին իրադարձությունների ծանրության աստիճանի դասակարգումը սահմանվում է համաձայն ստորև բերված աղյուսակի.

 

Ծանրության

Աստիճանը

           

AA (ԷյԷյ)

Անվտանգ Ծառայություն մատուցելու լիակատար անհնարինություն

A (Էյ)

Անվտանգ Ծառայություն մատուցելու լուրջ անհնարինություն

B (Բի)

Անվտանգ Ծառայություն մատուցելու մասնակի անհնարինություն

C (Սի)

Հնարավոր է իրականացնել անվտանգ, սակայն դեգրադացված Ծառայություն

D (Դի)

Ներազդեցության աստիճանը չի որոշված

E (Ի)

Ծառայության վրա ներազդեցությունը բացակայում է

 

3. Ծառայություն մատուցելու հնարավորության վրա ներազդեցություն ունեցող ՕԵԿ համակարգի ներքին իրադարձությունների նկարագրերը` ըստ ազդեցության ծանրության աստիճանի, ներկայացված են ստորև.

 

Ծանրության

աստիճանը

Նկարագիրը

Անվտանգ

Ծառայություն

մատուցելու

լիակատար

անհնարինություն

Թռիչքների անվտանգության համապատասխան պահանջները բավարարող որևէ մակարդակի Ծառայություն մատուցելու լիակատար անհնարինության հետ կապված իրադարձություն, երբ.

- առկա է Ծառայության կամ իրավիճակին տիրապետելու հանկարծակի և անկառավարելի լիակատար կորուստ.

- մատուցվող Ծառայությունը կամ ՕԵՍ անձնակազմին տրամադրվող տեղեկատվությունն ամբողջովին աղավաղված է:

Անվտանգ

Ծառայություն

մատուցելու լուրջ

անհնարինություն

Թռիչքների անվտանգության համապատասխան պահանջները բավարարող որևէ մակարդակի Ծառայություն մատուցելու գրեթե լիակատար անհնարինության հետ կապված իրադարձություն: Ներառում է այնպիսի իրավիճակները, որոնք ցույց են տալիս, որ Ծառայություն մատուցելու հնարավորությունը էապես խախտված է և որոնք նշանակալի ժամանակահատվածի ընթացքում բազմաթիվ օդանավերի

անվտանգության վրա ներազդելու պոտենցիալ հնարավորություն են պարունակում:

Անվտանգ Ծառայություն մատուցելու մասնակի

անհնարինություն

Թռիչքների անվտանգության համապատասխան պահանջները բավարարող Ծառայություն մատուցելու հանկարծակի և մասնակի անհնարինության հետ կապված իրադարձություն:

Հնարավոր է

իրականացնել

անվտանգ, սակայն

դեգրադացված

Ծառայություն

Իրադարձություն, որը ներառում է այնպիսի իրավիճակները, որոնք ցույց են

տալիս, որ անվտանգ և չդեգրադացված Ծառայության մատուցումը կարող էր

դառնալ լիովին, լրջորեն, կամ մասնակիորեն անհնարին, եթե ՕԵՍ անձնակազմը

չվերահսկեր և (կամ) չկառավարեր առկա ռիսկը թռիչքային անվտանգության

համապատասխան պահանջների սահմաններում, նույնիսկ եթե դա ենթադրում է

որոշակի սահմանափակումներ մատուցվող Ծառայության վրա:

Ներազդեցության

աստիճանը չի

որոշված

Առկա ռիսկի որոշման համար տեղեկատվությունը բավարար չի եղել կամ հակասական կամ ոչ համոզիչ տեղեկատվությունը թույլ չի տվել որոշել այն:

Ծառայության վրա

ներազդեցությունը

բացակայում է

Իրադարձություն, որն անվտանգ և չդեգրադացված Ծառայություն մատուցելու

հնարավորության վրա չի ներազդում:

 

4. Սույն աղյուսակում ներկայացվում են Ծառայություն մատուցելու հնարավորության վրա ազդեցություն ունեցող ՕԵԿ համակարգի ներքին իրադարձությունների օրինակելի ձևերը.

 

Ծանրության

աստիճանը

Իրադարձության օրինակներ

Անվտանգ

Ծառայություն

մատուցելու

լիակատար

անհնարինություն

Առանց նախազգուշացման և նշանակալի ժամանակահատվածում, օդային

տարածքի որոշակի հատվածներում որևէ մակարդակի Ծառայություն մատուցելու

հանկարծակի անհնարինություն: Վթարային միջոցառումներ հնարավոր չէ

իրականացնել: ՕԵԿ կարգավարը լիովին կորցրել է իրավիճակը վերահսկելու

հնարավորությունը: Իրավիճակը պարունակում է բազմաթիվ պատահարների

/լուրջ միջադեպերի հանգեցնելու բոլոր հնարավորությունները:

Անվտանգ

Ծառայություն

մատուցելու լուրջ

անհնարինություն

Նշանակալի ժամանակահատվածում, օդային տարածքի մեկ կամ մի քանի

հատվածներում անվտանգ Ծառայություն ապահովելու անհնարինություն: ՕԵԿ

կարգավարի աշխատանքի ծավալի մեծ աճ, թյուրիմացության բերող սխալներ՝

ՕԵԿ կարգավարին տրամադրվող տեղեկատվությունում, ՕԵԿ կարգավարի

կողմից իրավիճակը վերահսկելու անկարողություն: Իրավիճակը պարունակում է

սահմանափակ քանակությամբ պատահարների /լուրջ միջադեպերի հանգեցնելու

բոլոր հնարավորությունները:

Անվտանգ Ծառայություն

մատուցելու

մասնակի

անհնարինություն

Նշանակալի ժամանակահատվածում և առանց նախազգուշացման, օդային

տարածքի մեկ կամ մի քանի հատվածներում անվտանգ Ծառայություն ապահովելու անհնարինություն: ՕԵԿ կարգավարի աշխատանքի ծավալը զգալիորեն

աճել է և նրան տրամադրվում է ավելի քիչ տեղեկատվություն, քան անհրաժեշտ է

նորմալ գործունեության համար: Խանգարված գործառույթները կոմպենսացնելու

նպատակով` Ծառայությունը մատուցվում է սահմանափակումներով և (կամ)

կիրառվում են տարանջատման ապահովման վթարային միջոցառումներ, բայց

անվտանգ տարանջատում ապահովելու խախտման ռիսկը բարձր է և տարանջատման կորստի բազմաթիվ դեպքեր տեղի են ունեցել կամ կարող էին տեղի

ունենալ՝ մինչև երթևեկության հոսքերի առկա մակարդակը կհաջողվեր իջեցնել:

Հնարավոր է

իրականացնել

անվտանգ, սակայն

դեգրադացված

Ծառայություն

- Նշանակալի ժամանակահատվածում և առանց նախազգուշացման, օդային

տարածքի մեկ կամ մի քանի հատվածներում չդեգրադացված Ծառայություն

ապահովելու անհնարինություն: Թռիչքների անվտանգության համապատասխան

պահանջները բավարարված են, վթարային միջոցառումների / ՕԵԿ ընթացակարգեր կիրառելու անհրաժեշտություն չի եղել, կամ դրանց կիրառումը հնարավորություն է տվել չեզոքացնել (մեղմել) ֆունկցիոնալ հնարավորությունների առկա կորստյան (աղավաղման) հետևանքները, սակայն ՕԵԿ կարգավարի աշխատանքի ծավալն եղել է բարձր և (կամ) խախտվել է համակարգի ընդհանուր

թողունակությունը:

- Տեղի է ունեցել ՕԵԿ պահուստային ծառայությունների/համակարգերի գործունեության կորուստ կամ նրանք հաղորդել են աղավաղված տվյալներ:

Ներազդեցության

աստիճանը չի

որոշված

Առկա ռիսկի որոշման համար տեղեկատվությունը բավարար չի եղել կամ

հակասական կամ ոչ համոզիչ տեղեկատվությունը թույլ չի տվել որոշել այն:

Ծառայության վրա ներազդեցությունը

բացակայում է

Իրադարձություն, որը չի ներազդում թռիչքների անվտանգության համապատասխան պահանջները բավարարող Ծառայություն մատուցելու հնարավորության վրա:

 

 

 

Ենթահավելված 3

Օդային երթևեկության սպասարկման կարգի

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՄ

ԱՌԱՋԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

1. Նախքան ՕԵԿ համակարգում իրականացվող փոփոխության հետ կապված ռիսկի գնահատումը, իրականացվում են հնարավոր վտանգները բացահայտելու ուղղությամբ համակարգված միջոցառումներ` վտանգների հնարավոր հետևանքները գնահատելու նպատակով: Վերհանված վտանգների հետևանքների ծանրության աստիճանի դասակարգումը և օրինակելի ձևերը բերված են ստորև ներկայացված աղյուսակում:

2. Սույն ենթահավելվածի նպատակով վտանգների հետևանքների ծանրության աստիճանի դասակարգումն ապահովվում է Ենթահավելված 2-ի 2-րդ կետում բերված աղյուսակի համաձայն:

Սույն ենթահավելվածում բերված վտանգների հետևանքների ծանրության աստիճանի օրինակելի ձևերը կիրարկելի են նախնական (կանխարգելիչ) ուսումնասիրություններ անցկացնելու ժամանակ: Ծանրության աստիճանի որոշումը հիմնվում է իրադարձությունների զարգացման վատագույն ընթացքի դեպքում տվյալ վտանգի առավել հավանական հետևանքների գնահատման վրա:

3. Սույն կետում ներկայացվում են վտանգների հնարավոր հետևանքների ծանրության աստիճանի նկարագրության օրինակելի ձևերը.

 

Ծանրության

աստիճանը

Օրինակներ

Ավիացիոն

պատահար

- մեկ կամ մի քանի աղետալի պատահարներ.

- օդում մեկ կամ մի քանի օդանավերի բախումներ. 

- գետնի վրա մեկ կամ մի քանի օդանավերի բախումներ.

- սարքին մեկ կամ մի քանի օդանավերի բախում տեղանքին.

- թռիչքի կառավարման լիակատար կորուստ:

Գոյություն չունեն բնականոն իրավիճակի վերականգնման անկախ աղբյուրներ,

ռադարային դիտարկում, կամ ՕԵԿ և (կամ) թռիչքային անձնակազմի կողմից

իրականացվող ընթացակարգեր, որոնք, կարելի է ենթադրել, որ հնարավորության

սահմաններում կարող են կանխարգելել պատահար(ներ)ը:

Լուրջ

միջադեպ

- տարանջատման մեծ կորուստ (օրինակ, երբ տարանջատումը դրա մինիմումի

կեսից պակաս է), որի ընթացքում թռիչքային անձնակազմը կամ ՕԵԿ մարմինը

լիովին չեն վերահսկում իրավիճակը, կամ ի վիճակի չեն վերացնել այն.

- մեկ կամ մի քանի օդանավեր շեղվում են նրանց տրված թույլտվությունից այնպես,

որ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կտրուկ մանյովր՝ ուրիշ

օդանավի կամ տեղանքի հետ բախումը կանխարգելելու նպատակով (կամ երբ

նպատակահարմար է բախումից խուսափելու գործողություն իրականացնել):

Էական

միջադեպ

- տարանջատման մեծ կորուստ (օրինակ, երբ տարանջատումը դրա մինիմումի

կեսից պակաս է), երբ թռիչքային անձնակազմը կամ ՕԵԿ մարմինը վերահսկում են

իրավիճակը և ի վիճակի են վերացնել այն.

- տարանջատման փոքր կորուստ (օրինակ, երբ տարանջատումը դրա մինիմումի

կեսից ավելին է), երբ թռիչքային անձնակազմը կամ ՕԵԿ մարմինը լիովին չեն

վերահսկում իրավիճակը, ինչը վտանգում է այն վերացնելու հնարավորությունը

(առանց բախումից խուսափելու նպատակով մանյովրի իրականացման):

Նշանակալի

միջադեպ

- ՕԵԿ կարգավարի կամ թռիչքային անձնակազմի աշխատանքի ծավալի աճ, կամ

օգտագործվող կապի /նավիգացիոն դիտարկման համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների ոչ մեծ դեգրադացիա.

- տարանջատման փոքր կորուստ (օրինակ, երբ տարանջատումը դրա մինիմումի

կեսից ավելին է), երբ թռիչքային անձնակազմը կամ ՕԵԿ մարմինը վերահսկում են

իրավիճակը և լիովին ի վիճակի են վերացնել այն:

Անվտանգության

սպառնալիք չկա

Վտանգ պարունակող պայմանները բացակայում են.

իրականացվող գործունեության վրա անմիջական ուղիղ կամ կողմնակի ներազդեցություն չկա:

 

 

 

Ենթահավելված 4

Օդային երթևեկության սպասարկման կարգի

 

ԶԵԿՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ (ԳՆԱՀԱՏՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՕԴԱՅԻՆ

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կետով սահմանվում են ՕԵԿ առնչվող այն իրադարձությունների նվազագույն ցանկը, որոնք ենթակա են զեկուցման և գնահատման.

1) ՕԵԿ առնչվող և առանձնակի կարևորություն ունեցող ավիացիոն պատահարները.

ա. օդանավերի բախումը միմյանց` օդում.

բ. սարքին օդանավի բախումը տեղանքին` ՍիԷֆԱյԹի (CFIT).

գ. օդանավերի բախումը միմյանց` գետնի վրա.

դ. օդում գտնվող օդանավի բախումը գետնին գտնվող տրանսպորտային միջոցին կամ այլ օդանավին.

ե. գետնի վրա օդանավի բախումը տրանսպորտային միջոցին / արգելքներին / մարդկանց.

զ. այլ պատահարները, մասնավորապես օդում օդանավի կառավարման կորուստը` այլ օդանավի հետքում տուրբուլենտության կամ օդերևութաբանական պատճառներով:

2) ՕԵԿ առնչվող և առանձնակի կարևորություն ունեցող վտանգավոր մոտեցման դեպքերը` երբ օդանավը շատ մոտ է հայտնվում մի այլ օդանավի, կամ տրանսպորտային միջոցի, կամ մարդու, կամ այլ օբյեկտի հետ, կամ շատ է մոտենում գետնին, այդ շարքում.

ա. տարանջատման մինիմումների խախտումը.

բ. ոչ բավարար տարանջատում իրականացնելը.

գ. սարքին օդանավի վտանգավոր մոտեցումը տեղանքին.

դ. չթույլատրված մուտքը վազքուղի, երբ խուսանավման մանյովր իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել:

3) ՕԵԿ առնչվող և առանձնակի կարևորություն ունեցող` բախման կամ վտանգավոր մոտեցման պոտենցիալ հնարավորություն պարունակող իրադարձությունները` երբ կարող էր տեղի ունենալ պատահար, կամ վտանգավոր մոտեցում, եթե շրջակայքում այլ օդանավ լիներ, այդ թվում.

ա. չթույլատրված մուտքը վազքուղի, երբ խուսանավման մանյովր իրականացնելու անհրաժեշտություն չի առաջացել.

բ. վազքուղու սահմաններից օդանավի դուրս գլորվելը.

գ. ՕԵԿ մարմնի թույլտվությունից օդանավի շեղվելը.

դ. օդանավի շեղումները, մասնավորապես, աերոնավիգացիոն տեղեկատու փաստաթղթերում հրապարակված ՕԵԿ ընթացակարգերից օդանավի շեղումները, չարտոնված մուտքն օդային տարածք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պարտադիր համարվող, ՕԵԿ առնչություն ունեցող, օդանավային սարքավորումների բացակայությունը կամ սխալ աշխատանքը:

2. Սույն կետով սահմանվում են ՕԵԿ համակարգին բնորոշ ներքին իրադարձությունները` երբ ապահով Ծառայություն մատուցելու հնարավորությունը խախտված է, սակայն տվյալ կոնկրետ դեպքում, հանգամանքների բերումով, օդանավերի թռիչքների անվտանգության վրա դա չի անդրադարձել.

1) Ծառայություն մատուցելու անհնարինությունը, այդ թվում.

ա. ՕԵՍ ծառայություն մատուցելու անհնարինություն.

բ. օդային տարածքի կազմակերպման ծառայություն մատուցելու անհնարինություն.

գ. օդային երթևեկության հոսքերի կազմակերպման ծառայություն մատուցելու անհնարինություն.

2) կապի ծառայության խափանում.

3) ռադարային ծառայության խափանում.

4) նավիգացիոն ծառայության խափանում.

5) տվյալների մշակման և տարաբաշխման գործունեության խափանում.

6) ՕԵԿ համակարգի ֆիզիկական անվտանգությունը (ֆիզիկական պաշտպանվածությունը) չապահովվելը:

3. Սույն ենթահավելվածում ներկայացված թվարկումը սպառիչ չէ և իրադարձություններն ամեն դեպքում ենթակա են զեկուցման և քննության, եթե դրանք նմանատիպ այլ իրադրություններում տեղի ունենալու դեպքում, կամ չվերացնելու պատճառով` կրկնվելու դեպքերում, կարող են վտանգ սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը:

 

 

 

Ենթահավելված 5

Օդային երթևեկության սպասարկման կարգի

 

ՍԽԵՄԱ

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_1834