ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
13 դեկտեմբերի 2017թ. |
N 258-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 807-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 45-Ն որոշումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 22-ի N 243 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 807-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն ստեղծելու, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության ու Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 22-ի N 243 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
2) որոշման 1-ին ու 2-րդ կետերում, որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերում և տեքստերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով և համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ N 1 հավելվածի 10-րդ կետի, 13-րդ կետի 1-ին նախադասության և 18-րդ կետի և N 2 հավելվածի 10-րդ և 15-րդ կետերի.
3) որոշման N 1 հավելվածի 16-րդ և N 2 հավելվածի 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեսչության պետը հաշվետու է նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին (այսուհետ՝ համապատասխան տեղակալ), իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |