ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
«15» սեպտեմբերի 2008թ. |
N 1 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, մասնավորապես` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ սահմանվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ` օրենքով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում չի սահմանվել, ուստի այդ գործարքների նկատմամբ կիրառելի են օրենքով սահմանված ընդհանուր դրույթները: Որպես ընդհանուր դրույթ, օրենքի 5-րդ հոդվածով սահմանվել է, որ ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացված` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքները: Ընդ որում, օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվել են: Նույն հոդվածի համաձայն, ապրանքները, մասնավորապես` համարվում են մատակարարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե դրանք արտահանվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նշված հիմնավորումներով, ստացվում է, որ մի կողմից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ` ավելացված արժեքի հարկ հաշվարկելը բխում է օրենքի պահանջներից, սակայն մյուս կողմից ավելացված արժեքի հարկ հաշվարկելը տրամաբանական չէ, քանի որ այդ մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ապրանքների սպառումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չէ:
2. ԼՂՀ ԿԱ ՀՊՎ պետի 05.04.02թ. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին N 16/Ղ հրամանով հաստատված` ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգով չի պարզաբանվում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության և այդ ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքներին վերաբերվող ձեռքբերումների մասով հաշվանցվող գումարների ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլման կարգը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ապրանքների շրջանառության նկատմամբ` ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
2. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառությունը արտացոլվում է «ԱԱՀ -ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքների շրջանառություն» տողում («8 Ա» տողում): «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության ԱԱՀ-ի հաշվարկի «8 Ա» տողում արտացոլելու հանգամանքը (փաստը) հիմք չէ հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ և (կամ) 27-րդ հոդվածներին համապատասխան պակասեցնելու (նվազեցնելու) համար: Այսինքն` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության մասով ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» տողում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտում (պակասեցում) չի կատարվում.
- «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքների իրականացման համար ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և ԼՂՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներում առանձնացված և օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետք է արտացոլվեն ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխանաբար` 15 -րդ և 16-րդ տողերում.
- օրենքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցումների արդյունքում սույն պարզաբանման 2-րդ կետի առաջին մասում նշված կարգով ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ և 16-րդ կետերում արտացոլված գումարները (կամ դրանց մասը, եթե օրենքին համապատասխան կատարվել են հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների պակասեցումներ կամ առկա է եղել ԱԱՀ-ի կրեդիտային շրջանառություն), ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքում, ներառվում են ԱԱՀ-ի դեբետային մնացորդում:
|
Պետ,
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Ա.ԲԱԼԱՅԱՆ |