Համարը 
ՀՕ-28-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.05.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

մայիսի 27-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Սահմանել, որ`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:

 

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 հունիսի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-28-Ն