Համարը 
N 29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018թ.

N 29-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 71-րդ հոդվածներին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմին:

2. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին:

3. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին:

4. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին:

5. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին:

6. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել Շահումյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին:

7. Վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել սոցիալական ապահովության վարչությունը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին՝ վերանվանելով Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության:

8. Վերակազմակերպել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը՝ դրանից առանձնացնել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինը (հաստիքներով և աշխատակիցներով) և որպես առանձնացված ստորաբաժանում միացնել նախարարության աշխատակազմին՝ վերանվանելով Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության:

9. Նախարարության աշխատակազմի՝

1) սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության վարչությունից առանձնացնել մոնիթորինգի և վերլուծության բաժինը.

2) սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության վարչությանը միացնել վերաբնակեցման և միգրացիայի բաժինը և վարչությունը վերանվանել ժողովրդագրության և միգրացիայի վարչություն.

3) սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի ու ընտանիքների կարիքավորության գնահատման բաժինները միացման ձևով վերակազմակերպել ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

11. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին՝ երկշաբաթյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

12. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին՝ մեկամսյա ժամկետում Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-8-րդ կետերում նշված առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հունվարի 25-ի N 29-Ն որոշման

 

 

«Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2004 թվականի

մարտի 16-ի N 84 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

 

Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչություն

Ժողովրդագրության և միգրացիայի վարչություն

Բնակարանային հարցերի վարչություն

 

2. Բաժիններ

 

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Իրավաբանական բաժին

Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային սպասարկման բաժին

Ընդհանուր բաժին

Վերահսկողության բաժին

Մոնիթորինգի և վերլուծության բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Սոցիալական ապահովության պետական գործակալություն

Աշխատանքի և զբաղվածության գործակալություն

Ստեփանակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Շահումյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ