Համարը 
N 3Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.02.21/04(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«5»փետրվարի 2013թ.

պետական գրանցման համարը 3031321

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2013 թվականի

N 3Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2.1 հավելվածի 7-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 28-ի N 3 Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը:

2. Օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար Հանձնաժողովի նախագահին ներկայացվում է զեկուցագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար` համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա:

3. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա` Հանձնաժողովի աշխատակազմի գլխավոր հաշվապահի կողմից:

4. Հսկիչ գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար Հանձնաժողովի աշխատակազմի գլխավոր հաշվապահին ներկայացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի պատճենը:

5. Հսկիչ գնում կատարած Հանձնաժողովի պաշտոնատար անձը կամ այլ իրավասու անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո ապրանքների վերաբերյալ մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

6. Հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 7 օրը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան հսկիչ գնմանը հաջորդող օրը հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին: Գործում պահպանվում են նաև ապրանքի չփչացող բաղադրամասերը (պիտակ, տուփ, տարա և այլն), եթե դրանք վարչական վարույթում կարող են հանդիսանալ որպես ապացույց: Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները կարող են ուղարկվել փորձաքննության:

7. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները պահպանելու և անհրաժեշտության դեպքում որպես ապացույց օգտագործելու նպատակով Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան (այսուհետ` Գրանցամատյան), (Ձև 1 կցվում է), որտեղ նշվում է հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնում կատարելու մասին հրամանը, հսկիչ գնման օրը, ժամը, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքը Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու օրը, ժամը, ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները: Ապրանքը փորձաքննության ուղարկելու կամ սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքում Գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում:

8. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված ապրանքների) որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը, ապա այդ ապրանքները`

1) Հանձնաժողովի նախագահի գրությամբ կարող են հանձնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը, եթե պահպանել են իրենց հատկանիշները,

2) հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած անձի կողմից հրամանը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում, կարող են վերադարձվել տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին, եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները: Վաճառողը (դրամական հաշվարկներ իրականացնողը), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ընդունում է ապրանքները, վերադարձնում ստացված գումարը կատարված գործարքի փաստացի պայմաններով (վերադարձված ապրանքների համար վճարված գումարները չեն ներառվում իրացումից ստացված հասույթի մեջ), անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից,

3) հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ) կողմից ոչնչացվում են, եթե կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և հետագա օգտագործման համար այլևս պիտանի չեն: Աշխատանքային խումբը ստեղծվում է Հանձնաժողովի նախագահի հրամանով: Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` Ակտ), (Ձև 2 կցվում է), որի մեջ նշվում է ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), Աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված ապրանքները լուսանկարահանվելուց և (կամ) տեսանկարահանվելուց հետո ոչնչացվում են սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգով:

 

 

Աշխատակազմի ղեկավար

Ա. Գասպարյան 

 

 

 Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Գրառման համարը

Հսկիչ գնում կատարելու մասին հրամանի ընդունման ամիսը, ամսաթիվը, համարը

Հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անվանումը

Հսկիչ գնման օրը, ժամը

Ապրանքի պիտանե- լիության ժամկետը

Ապրանքն ի պահ հանձնելու օրը, ժամը

Ապրանքն ընդունող պաշտո- նատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը

 

Ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրու- թյունները

Այլ նշումներ

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

                                                          

 

 

 Ձև 2

ԱԿՏ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

«____»______________ 20   թ.                                                         _________________

                                                                                                                                                        (կազմման վայրը)

 

________________________________________________________________________________________

                                                     (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________________

                                                    (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________________

                                                      (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի «___»___________20__թ. N____ հրամանի` ոչնչացվեցին հետևյալ ապրանքները.

 

Ոչնչացված ապրանքի անվանումը

Ծավալը (քանակը, քաշը)

1.

   

2.

   

3.

   

4.

   

 

Աշխատանքային խմբի անդամները՝

 

____________________________

(անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

____________________________

(անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

____________________________

(անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

 

«___» «_______________» 20__թ.