Համարը 
N 31Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.06.06/11(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«31» մայիսի 2013թ.

պետական գրանցման համարը 3031369

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2013թ.

N 31Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ

ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ

ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի հավելյալ ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Լ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2013 թվականի մայիսի 23-ի N 31 Ն որոշմամբ

 

ՍԱԿԱԳՆԵՐ

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

ՇԱՐԺԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավորը

ՍԱԿԱԳԻՆԸ`

 ներառյալ

ԱԱՀ

I. Հավելյալ ծառայություններից օգտվելու կարճ հաղորդագրության սակագին

1.

«Փոխանցիր ինձ»*

(հրահանգ` *151* բաժանորդի հեռախոսահամարը*

պահանջվող գումարը#)

դրամ/կարճ հաղորդագրություն

0

2.

«Փոխանցիր» **

(հրահանգ` *252* բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը#)

դրամ/կարճ հաղորդագրություն

40

 

* Օրական առավելագույնը 3 հրահանգ:

** Մեկ փոխանցման նվազագույն գումարը կարող է կազմել 100 դրամ, առավելագույնը` 2000 դրամ: Փոխանցման իրականացումից հետո հաշվեկշռի նվազագույն մնացորդի չափը` 300 դրամ:

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ