| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2013 թվականի հուլիսի 29-ին
Պետական գրանցման համարը 20613109 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
|
«13» հուլիսի 2013թ. |
N 49-Ն |
ք. Ստեփանակերտ
ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կապարակնիքի ձևը` համաձայն N1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կապարակնքման ակտի ձևը` համաձայն N2 հավելվածի:
|
|
Հավելված N1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա
միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի
2013 թվականի հուլիսի 13-ի N 49-Ն հրաման |
ԿԱՊԱՐԱԿՆԻՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ

1. Կապարակնիքի նյութը` մետաղական համաձուլվածք
2. Մեծ շրջանագծի տրամագիծը կազմում է 12,5 մմ
3. Փոքր շրջանագծի տրամագիծը կազմում է 11.5 մմ
4. Փոքր շրջանագծի տարածքում փորագրվում է բնապահպանական և ընդերքի պետական տեսչություն (ԲԸՊՏ) և կապարակնիքի համարը (N—):
|
|
Հավելված N2
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա
միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի
2013 թվականի հուլիսի 13-ի N 49-Ն հրաման |
ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԱԿՏ N
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ,
ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՓԱՍՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱԶՄՎՈՂ
«___»________ 20____թ.
Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության (այսուհետ Տեսչություն) պետական տեսուչ (ներ)`______________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
և _______________________________________________________________________-
ի
(սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
ներկայացուցիչ ______________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
հիմք ընդունելով Տեսչության պետի (Տեսչության____________________տարածքային ստորաբաժանման ղեկավարի) (ընդգծել) կողմից տվյալ սուբյեկտի մոտ «___»_______ 20 թ. անցկացրած ստուգման արդյունքում կայացված` կապարակնքման միջոցով սուբյեկտի կամ դրա առանձին տեղամասերի գործունեության դադարեցման, արգելման, կասեցման վերաբերյալ N __որոշումը, կամ ստուգման արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու նպատակը (ընդգծել), սույն թվականի ______________-ի «____»-ին ժամը ___________ -ին կնքեցինք _____________________
(սուբյեկտի կամ տեղամասի անվանումը)
N________ կապարակնիքով, մինչև սուբյեկտի կողմից համապատասխան բնապահպանական խախտման հիմքերի վերացումը: N_____ կապարադրոշմը վնասելը, ջարդելը կամ պոկելն առաջացնում է պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վթարային վիճակի առաջացման դեպքում սուբյեկտի ներկայացուցիչ ______________________________________________________________-ին
(պաշտոնը, անունը, ազգանունը)
թույլատրվում է հանել կապարադրոշմը` ակտ կազմելով և այդ մասին անհապաղ հայտնելով Տեսչությանը:
Ակտը կազմված է 2 օրինակից, որից մեկ օրինակը հանձնվեց սուբյեկտի ներկայացուցիչ_________________ -ին:
Տեսչության _________________________________________ ________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Սուբյեկտի ներկայացուցիչ______________________________ ________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Տեսչությունը սուբյեկտից բնապահպանական խախտման հիմքերի վերացման վերաբերյալ
հաղորդագրությունն ստանալուց հետո _________________________տեղում ստուգվեց բնապահպանական
(տարի, ամիս, ամսաթիվ)
խախտման վերացման հավաստիությունը և N ____ կապարակնիքը հանվեց`
Տեսչության _____________________________________ ___________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Սուբյեկտի ներկայացուցիչ__________________________ ___________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
| |
«___»___________ 20____թ. |